Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Ցույց տուր ինձ Աստծուն
Մի հեթանոս սուրբ Թեոփիլոսին ասաց. - Ցույց տուր ինձ քո Աստծուն: - Իսկ դու ինձ ցույց տուր քո ներսի մարդուն: Ցույց տուր, որ հոգուդ աչքերը տեսնում են և սրտիդ ականջները լսում, այնժամ քեզ ցույց կտամ իմ Աստծուն:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  .....
Լավատես հոգևորականը
Մի հոգևորական կար, որ երբեք ոչ ոքի մասին վատը չէր մտածում: Մի անգամ նստել էր սրճարանում` մի բաժակ սուրճ խմելու, քանի որ պահոց օր էր և չէր կարող իրեն ավելին թույլ տալ: Հանկարծ նկատեց, որ իր համայնքի անդամներից մի երիտասարդ է նստած հարևան սեղանի մոտ ու ախորժակով մի մեծ կտոր միս է ուտում: - Հուսով եմ Ձեզ չեմ շփոթեցնում, Հա՛յր Սուրբ,- ժպիտով ասաց երիտասարդը: - Որքան հասկանում եմ դու ուղղակի մոռացել ես, որ այսօր պահք է,- պատասխանեց հոգևորականը: - .....
Աբբա Ագաֆոնի նվերը
Մի անգամ եղբայրներն աբբա Հովսեփի ներկայությամբ խոսակցություն սկսեցին սիրո մասին: Ծերն ասաց. - Մենք չգիտենք, թե սերն ինչ է: Բայց ես սիրո մի օրինակ կպատմեմ ձեզ. աբբա Ագաֆոնը մի դանակ ուներ, որն անհրաժեշտ էր ձեռքի աշխատանքներ պատրաստելու համար: Մի անգամ եղբայրներից մեկը հյուր եկավ նրան ու դանակը տեսնելով՝ գովեց այն: Աբբան անմիջապես սկսեց համոզել նրան, որ այդ դանակն իրենից որպես նվեր ընդունի, և թույլ չտվեց դուրս գալ իր խցից, մինչև որ չհամոզեց:   Եպիսկոպոս .....
Ով առաջինը հասավ
 Մի վանական հայտնվում է հանդերձյալ աշխարհում և զարմանում. -Ես մշտապես ձգտեցի արդար կյանքով ապրել, ճգնեցի, գիշերները չքնեցի, աղոթեցի, զանազան սխրանքների միջով անցա, բայց հրեշտակներն իմ կողքով անցան ու ինձանից առաջ դրախտ տարան մեր վանքի այգեպանին, որը վանքի այգին մշակելուց բացի ուրիշ բան չէր անում: Աստծո հրեշտակը մոտենում է այս վանականին ու ասում. -Այն այգեպանը շարունակ խոնարհություն էր սովորում և Աստծուց փրկություն հայցում: Իսկ դու .....
Կատարյալ առաքինության մասին
Հայր Պախոմիոսի մասին ասում էին, թե երբ մոտ էր հանդերձ­յալ կյանք փոխադրվելու, իր հոգևոր որդիներին ասաց. «Մի՛ բնակվեք հերձվածող մարդու հետ և մի՛ ծանոթացեք իշխանների հետ: Ձեր ձեռ­ քերը թող չմեկնվեն ունեցվածք հավաքելու, այլ առավելապես թո՛ղ մեկնվեն ցրելու ու տալու»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Հավատա՛
Մի անգամ աթեիստը զբոսնում էր ձորաբերանին, երբ հանկարծ սայթաքեց ու ցած ընկավ: Ընկնելիս հաջողվեց քարերի արանքից աճած մի փոքրիկ ծառի ճյուղից բռնվել: Այդպես ճյուղից օրորվելով՝ հասկացավ, որ անելանելի վիճակում է գտնվում. ներքևում խորունկ ձորն էր, իսկ վեր բարձրանալու միջոց էլ չկար: Երբ ձեռքերը սկսեցին թուլանալ՝ մտածեց. «Վե՛րջ, այժմ միայն Աստված կարող է փրկել ինձ: Երբեք չեմ հավատացել Աստծուն, բայց երևի սխալվել եմ: Ի՞նչ պիտի կորցնեմ, եթե դիմեմ .....
Հնազանդության պտուղը
Մի անգամ Իոհան Կոլովն իր վանական ուսուցչի մոտ գնաց: Ծերը, Իոհանին տեսնելով, մի չորացած ծառ վերցրեց ու հողի մեջ տնկելով՝ ասաց. - Սա էլ քո հանձնարարությունն է. ամեն օր այնքան ժամանակ կջրես այս ծառը, մինչև որ պտուղ տա: Իոհանն իր ուսուցչի կամքը կատարեց ու երկու տարի ջրեց այդ ծառը: Երրորդ տարում ծառը կենդանացավ ու պտուղ տվեց: Այնժամ ծերը քաղեց այդ պտուղն ու եկեղեցի տանելով՝ ասաց եղբայրներին. - Ահա՛ հնազանդության պտուղը: Բոլորդ էլ եկեք ու համտեսեք .....
Սոսին
Փողոցում, տան առջև, ճյուղերը լայնորեն տարածած, մի մեծ սոսի էր աճում: Հաճախ էին անցորդները գովում նրան. - Ի՜նչ գեղեցիկ ու փարթամ սոսի է: Ի՜նչ մեծ ստվեր է տալիս ու պաշտպանում արևի տապից: Սակայն ուրիշ կարծիքներ էլ էին հնչում. - Որքա՜ն տերև է թափվում աշնանն ու որքա՜ն ճյուղ՝ ձմռանը: Եվ այդ ամենը հավաքել, մաքրել է պետք: Իսկ սոսին դրանից ոչ մեծանում էր, ոչ՝ փոքրանում, մնում էր նույնը:   «Ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած .....
Ճնճղուկները
Մի տան տանիքում ճնճղուկների ընտանիք էր ապրում: Գարնան գալուն պես սկսեցին շատ շոգել իրենց բնում և հայր ճնճղուկն առաջարկեց դատարկ սարեկաբույնը զբաղեցնել: Մայրն առարկեց, ասելով, որ այն ուրիշինն է, և տերերը շուտով կարող են վերադառնալ: Բայց հայր ճնճղուկը չլսեց նրան, և ընտանիքը սարեկաբույն տեղափոխվեց: Սակայն երկար չմնացին այնտեղ, որովհետև սարյակները շուտով վերադարձան ու դուրս վռնդեցին նրանց: Այդ ժամանակ հայր ճնճղուկը հիշեց, որ ծեր թխկիի .....
Առաջին քայլը
Մի մարդ որոշեց խորհուրդ հարցնել ճգնավորից և անապատում երկար թափառելուց հետո, ի վերջո գտավ նրան: - Ուզում եմ իմանալ, թե հոգևոր աճի համար առաջին քայլը որն է,- ասաց նա: Ճգնավորը նրան մի ջրհորի մոտ տարավ ու ասաց, որ իր արտացոլանքին նայի ջրի մեջ: Մարդը կռացավ, որ նայի, բայց ճգնավորն սկսեց քարեր նետել ջուրը և այն սկսեց ծփալ: - Ես չեմ կարողանա ինձ տեսնել ջրի մեջ, եթե շարունակես այդ քարերը նետել: - Ինչպես որ անհնար է քեզ անհանգիստ ջրերի մեջ տեսնել, .....
Սարդն ու ճանճը
Սարդը մի ճանճի էր ընտրել իր համար որպես նոր զոհ, բայց ճանճն ամենևին էլ հիմար չէր ու սարդոստայնի մեջ չէր ընկնում: Ինչեր ասես, որ չէր հորինում սարդը, որտեղ ասես, որ չէր հյուսում իր ցանցը, բայց ճանճը չէր ընկնում ու վերջ: Վերջապես սարդն ասաց. - Վե՛րջ, ա՛յ ճանճ, ես քեզ չեմ հաղթի: Երևում է դու յուրահատուկ ճանճ ես ու ես կծառայեմ քեզ: Նստիր սարդոստայնի վրա ու հրամայիր, ինչ սիրտդ ցանկանում է: Նստեց շոյված ճանճը սարդոստայնի եզրին ու… Սարդն ինքն էլ .....
Մի զույգ գուլպա
Գուլպաներից մեկը ծակվեց, իսկ մյուսն այդժամ հայտարարեց, որ իրենք այլևս չեն կարող զույգ համարվել ու գնաց ավելի լավ կյանք փնտրելու: Գուլպաների տերը տեսավ, որ մեկը ծակվել է, երկրորդն էլ փնտրեց ու չգտնելով՝ լաթի վերածեց առաջինին: Որոշ ժամանակ անց երկրորդն էլ գտնվեց, բայց քանի որ մյուսն արդեն չկար, սա էլ լաթի վերածվեց: Ու շատ ափսոս, քանի որ եթե տիրուհին կարկատեր առաջինը, ապա դրանք միասին դեռ երկար ժամանակ համերաշխորեն իրենց դերը կկատարեին…   Ռուսերենից .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Պատմեց հայրերից մեկը և ասաց. «Նիկոպոլսի անապատում կար ոմն մենակյաց, որին մի աշխարհական էր սպասավորում: Քա­ղաքում մի մեծահարուստ և ամբարիշտ մարդ կար, որը մեռավ, և նրան հուղարկավորում էին եպիսկոպոսներն ու ողջ քաղաքը` ջահե­րով ու մոմերով: Իսկ մենակյացի աշակերտը սովորականի պես հաց տանելով` գտավ մենակյացին վախճանված, քանզի բորենին կերել էր նրան: Երեսի վրա ընկավ Տիրոջ առաջ և ասաց. «Վեր չեմ կենա, մինչև պատասխան չստանամ, թե ինչո՞ւ է այսպես, .....
Աղոթքով պաշտպանություն
Մի վանականի հարցրեցին. - Քեզ ո՞վ է աղոթել սովորեցրել: - Չարը: - Ինչպե՞ս թե չարը: - Նա փորձում էր տարբեր մտքեր ներշնչելով՝ հաղթել ինձ, իսկ ես նրա հարձակումներն աղոթքով էի հետ մղում:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  .....
Վարձքն ըստ աշխատանքի է տրվում
Մի անգամ աբբա Եսային գնաց մի հողագործի մոտ ու ասաց. - Ցորեն տո՛ւր ինձ: - Իսկ դու ցորեն հնձե՞լ ես, աբբա՛,- հարցրեց հողագործը - Ո՛չ,- պատասխանեց վանականը: Հողագործը զարմացած հարցրեց. - Այդ դեպքում ինչպե՞ս ես ցորեն ես ուզում, եթե չես աշխատել: - Իսկ մի՞թե չի պատահում, որ չեն աշխատում ու ցորեն են ստանում: - Ո՛չ, չի՛ պատահում,- պնդեց հողագործը: Այս պատասխանը լսելուց հետո աբբան ետ վերադարձավ: Նրա հետ եղող եղբայրները խոնարհվեցին աբբա Եսայուն .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․