Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Ժուժկալության մասին
Հայր Սիլովանեն իր աշակերտի հետ գնում էր, երբ եղբայրնե­րի հանդիպեց և հաց կերավ նրանց հետ: Երբ նորից շարունակեցին ճանապարհը, ջրի հանդիպեցին, և աշակերտը կամեցավ խմել: Հայր Սիլովանեն հարցրեց. «Այսօր պահքի օր չէ՞»: Նա ասաց. «Ուտելով չլուծարվե՞ց»: Հայրը պատասխանեց. «Ո՛չ, որովհետև ոչ թե կերանք, այլ սեր ցուցաբերեցինք»:     «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Անընչության մասին
Ոմն մեծահարուստ եղբայր աղաչում էր ծերին, որ իրենից մի բան վերցնի իր կարիքների համար: Ծերն ասաց. «Ես որևէ բանի կա­րիք չունեմ, ինձ բավական են իմ ձեռքերն ու նրանց գործերը»: Իսկ մեծահարուստը համառորեն աղաչում էր, որ մի բան վերցնի: Ծերն ասաց. «Դա ինձ համար կրկնակի ամոթ է, եղբա՛յր, նախ` որ վերցնեմ այն, ինչ իմը չէ, և երկրորդ` որ ուրիշի ունեցվածքով բարեգործու­թյուն անեմ և փքվեմ»: Եվ ոչինչ չվերցրեց նրանից, իսկ մեծահա­րուստը զարմացավ` տեսնելով .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Մեկը եկավ Սկյութիա՝ մենակյաց դառնալու, և իր հետ բերեց կրծքից նոր կտրած որդուն: Եվ երբ որդին պատանի դարձավ, նրա մեջ սկսեց շարժվել սեռական անհանգստությունը, և ասաց իր հորը. «Գնա՛մ աշխարհ, քանզի չեն հանդարտվում պոռնկության պատե­րազմից և չեմ դիմանում»: Իսկ հայրն աղաչում էր, որ համբերի: Որոշ ժամանակ անց դարձյալ հորն ասաց. «Հա՛յր, այլևս չեմ դիմանում, արձակի՛ր ինձ, որ գնամ»: Հայրը նրան ասաց. «Լսի՛ր ինձ, որդյա՛կ, այս անգամ: Վերցրո՛ւ .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Մեկ այլ ճգնավոր, երբ կատարում էր կանոնն իր եղբոր հետ, լցվում էր արտասուքներով և թողնում էր սաղմոսի տունը: Մի օր աղաչեց նրան եղբայրը` ասել իրեն, թե ի՞նչ է մտածում կանոնի ժամանակ, որ այդպես դառնորեն լաց է լինում: Եվ նա ասաց նրան. «Թողությո՛ւն շնորհիր ինձ, եղբա՛յր, ես իմ կանոնի ընթացքում միշտ տեսնում եմ Դատավորին նստած և ինձ` որպես դատապարտյալ, առ­ջևը կանգնած և քննվելիս: Նա ինձ հարցնում է` ինչո՞ւ մեղանչեցիր, իսկ ես, պատասխան չգտնելով, գոցում .....
Հանդարտության մասին
Հայր Հովհաննեսն ասաց հայր Նիսթերոնին. «Ի՞նչ անեմ իմ լե­զուն, հա՛յր, որովհետև սրան չեմ կարողանում լռեցնել»: Ծերը նրան հարցրեց. «Երբ ինչ­որ բան ես ասում, հանգստանո՞ւմ ես»: Պատաս­խանեց` ո՛չ: Ծերն ասաց նրան. «Իսկ եթե հանգիստ չունես, ինչո՞ւ ես ասում: Ուրեմն` առավել ևս լո՛ւռ մնա: Եթե որևէ տեղ ստիպված լինես ինչ­որ բան ասել, քի՛չ ասա և շա՛տ լռիր ու լսի՛ր, և հանգիստ կգտնես»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Կատարյալ առաքինության մասին
Խրճիթներում բնակվող մի եղբայր եկավ հայրերից մեկի մոտ և պատմեց նրան իր խորհուրդները, որից նեղվում էր: Ծերն ասաց նրան. «Մեծ ու կարևոր զենքը, որ Աստծո երկյուղն է, դու գետնին ես թողել և ձեռքդ ես վերցրել եղեգնյա գավազանը, որը չար խորհուրդներն են: Ուստի քեզ մոտ վերցրո՛ւ նախ Աստծո երկյուղը, որ հուր է, իսկ երբ եղեգնը գա քեզ մերձենալու` կայրվի հրից, որովհետև չարությունը չի կարող հանգրվանել նրա մոտ, ով Աստծո երկյուղն ունի»: Եվ այս ծերը մեծ էր ա՛յն .....
Նորընծա մենակյացը
Մի մենաստան կար, որի շուրջը սկսեցին բնակելի տներ կառուցել, և շուտով այն հայտնվեց աշխարհիկ մարդկանց տների օղակում: Շրջակայքում բնակվող աշխարհիկ մարդիկ ևս գալիս էին՝ ժամերգություններին մասնակցելու: Մի անգամ մի նորընծա մենակյաց, ժամերգության գնալիս, մոռացավ իր խցի դուռը կողպել, և մի կին մտավ ներս… Երբ մենակյացն իմացավ այդ մասին, խիստ հուզվեց. «Ինչպիսի՜ դժբախտություն: Կինը պղծեց խուցս: Ամեն ինչ ավարտված է, ես կեղտոտ պատմության մեջ .....
Հայրերի կենցաղավարության մասին
Սաստիկ ճգնակյաց մի կրոնավոր կար Սկիտեի անապատում: Նա բազում տարիներ խնդրում էր Աստծուն և ասում. «Տե՛ր, հայտնի՛ր ինձ, թե արդյոք հաճո՞ եղա Քեզ»: Եվ Տիրոջ հրեշտակի ձայնը հասավ նրան, որ ասաց, թե` քաղաքի մի պարտիզպանի չափին չհասար: Իսկ ծերը զարմացած` իր մտքում ասաց. «Գնամ քաղաք՝ տեսնեմ նրան, թե ո՛րն է նրա գործը, որ առավել է, քան իմ այսքան տարիների վշտե­րը, տառապանքներն ու ճգնությունները»: Եվ վեր կենալով եկավ այն տեղը, որ նրան ասաց հրեշտակը, .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Հորդանանի քարանձավում Բառնաբաս անունով մի անապատա­կան կար: Սա մի օր եկավ Հորդանանից ջուր խմելու և ոտքերը եղեգ­ներին խփելով` վերքեր ստացավ, և վերքերը մնացին, իսկ ինքը դրանք բուժելու համար բնավ հոգս չէր անում և իր մոտ եկողներին ասում էր. «Որքան մարդ արտաքուստ չարչարվում է` այնքան ներքուստ հրճվում է»: Եվ այս հայր Բառնաբասը իր այրից եկավ Պերգամոս և այնտեղ մնաց մի տարի, իսկ նրա այրում բնակվեց մի ուրիշ անապատական, որը տեսավ Աստծո հրեշտակին` .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Հայր Պիմենի մասին ասում էին, թե բնակվում էր իր երկու աշակերտ եղբայրների հետ, իսկ երիտասարդներից կրտսերը նեղում էր նրանց: Հայր Պիմենը մյուս եղբորն ասաց. «Ինչպե՞ս վարվենք այս երիտասարդի հետ, որ մեզ նեղում է. ե՛կ գնանք այստեղից»: Եվ ելան­ գնացին` նրան թողնելով այնտեղ: Եվ երբ սա տեսավ, որ ուշացան, դուրս ելավ և տեսավ հեռվից, որ գնում էին. սկսեց կանչել և հետևնե­րից գնալ: Պիմենը եղբորն ասաց. «Սպասենք երիտասարդին»: Եվ երբ նա հասավ նրանց, .....
Խոնարհության մասին
Մի եգիպտացի մենակյաց կար Կոստանդնուպոլսում` երանե­լի Թեոդոս փոքրի օրոք, որը բնակվում էր մերձակա անապատի մի փոքրիկ խցում: Մի անգամ թագավորն այնտեղով անցնելիս, թողեց հեծելազորը և թագը թաքցնելով` մենակ մոտեցավ մենակյացի դռանը և բախեց այն: Նա բացեց դուռը և ճանաչեց, որ թագավորն է և լուռ մնաց, ընդունեց նրան որպես մի զինվորի, և աղոթելուց հետո նստե­ցին: Եվ թագավորը սկսեց հարցուփորձ անել, թե ինչպես են եգիպտացի հայրերը, և նա պատասխանեց. «Բոլորն .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Հայր Պետրոսն ասաց. «Իմ ծերին հարցրի մի անգամ, թե ո՞վ է Աստծո ծառա: Եվ նա ասաց. «Եթե մարդ թեկուզ մեկ ախտի ծառա է, նա Աստծո ծառա չէ, այլ այն ախտի ծառան է, որով բռնված է: Եվ քանի դեռ նա այդ ախտի մեջ է, չի կարող ուսուցանել, քանզի ամոթ է նրան սովորել կամ սովորեցնել` նախքան ախտից ազատվելը, կամ թե՝ ուրիշների համար աղոթել, քանզի ինչպե՞ս նա ուրիշների համար ազատություն խնդրի, երբ ինքը ծառա է: Ուստի՝ նա ո՛չ ծառա է, ո՛չ էլ Աստծո սիրելի, որպեսզի Աստծուց որևէ .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Եկան ոմանք հայր Փիլիկիոսի մոտ, որոնց հետ կային նաև աշ­խարհականներ, և խնդրեցին ծերին, որ խոսք ասի իրենց, իսկ ծերը լուռ էր: Եվ երբ շատ երկար աղաչեցին նրան, ասաց. «Խո՞սք եք ու­զում լսել»: Ասացին նրան. «Այո՛, հա՛յր»: Ծերն ասաց. «Արդ այ­լևս խոսք չկա: Նախկինում, երբ եղբայրները հարցնում էին ծերե­րին, անում էին` ինչ նրանք ասում էին, և Աստված էր առաջնորդում նրանց, թե ինչ խոսեն: Իսկ հիմա, որ հարցնում են և չեն անում` ինչ­ որ լսում են, Աստված .....
Դատելու մասին
Ոմն ծեր բնակվում էր ասորիների երկրում` Անտիոքի սահման­ներին մոտ: Նա մի աշակերտ ուներ, որ հապճեպ դատում էր ամեն մեկին: Եվ եթե տեսնում էր մեկին մեղքի մեջ, անհապաղ դատում էր նրան: Ծերը բազում անգամ խրատում էր նրան, օրենք էր դնում և ասում. «Զգո՛ւյշ եղիր, որդյա՛կ, քանզի այդ մոլուցքով կկորցնես քո անձը, քանի որ ոչ ոք չգիտի մարդուն, այլ միայն նրա մեջ եղող հո­գին: Որովհետև շատերը բազմաթիվ չարիքներ գործեցին մարդկանց առաջ և ծածուկ ապաշխարեցին Աստծո .....
Արիության և համբերության մասին
Իսիդորոս Երանելին, գնալով սուրբ Անտոնիոսի մոտ, նրանից լսեց հետևյալ պատմությունը. «Պոտամինեա անունով մի գեղեցիկ մանկամարդ կին Մաքսիմիանոս Հալածիչի ժամանակներում անա­ռակներից մեկի աղախինն էր, և ժամանակ առ ժամանակ նրա տերը ուզում էր գայթակղել նրան, բայց չկարողացավ: Իսկ հետո բար­կանալով` նրան` որպես քրիստոնյայի և նրանց չաստվածներին հայ­հոյողի, մատնեց դատավորի ձեռքը, որն այդ ժամանակ Ալեքսանդ­րիա քաղաքում էր: Եվ բազում գանձեր խոստանալով .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․