Ուխտագնացություն
Հանուն հայրենիքի խաղաղության՝ համայնքը համախմբվեց ընդհանրական աղոթքի շուրջ
Աշխարհի արարումից ի վեր մարդը կարիք ունի Աստծու հետ հաղորդակցության: Աստծու հետ զրույցը՝ աղոթքը, քրիստոնյայի կյանքի կարևորագույն զրույցն է, նրա կյանքի ուղեցույցն ու անբաժանելի մի մասը: «Ես երբեմն նախանձում եմ այն մարդկանց, ովքեր ապրել են Քրիստոսի ժամանակներում: Ի վերջո, նրանք տեսան Նրան իրենց սեփական աչքերով, լսեցին Նրան և նույնիսկ կարող էին խոսել Նրա հետ: Բայց կարծում եմ, որ մենք նրանց համեմատ ավելի լավ վիճակում ենք: Քանի որ նրանք հաճախ .....
Համբարձման տոնը սիրիահայ համայնքը նշեց ուխտագնացությամբ
Մայիսի 13-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Տնօրինական այդ օրը Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, իմաստավորեց ուխտագնացությամբ: Աղոթքով և շարականներով հագեցած ուխտավորների ուղին կանգ առավ համայն հայության համար նվիրական սրբավայրերից մեկում՝ Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, .....
Երիտասարդ ուխտավորները ևս մեկ անգամ վերահաստատեցին իրենց ուխտը
Արդեն վեց տարի է, ինչ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին սրբադասել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին՝ ապրիլի 24-ը հռչակելով «Յիշատակ Սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս Ցեղասպանութեան Հայոց վասն հաւատոյ եւ վասն Հայրենեաց»: Ապրիլի 24-ին, հանուն հավատի և հայրենիքի նահատակված սրբերի նվիրական հիշատակը սուրբ պահելու և նրանց բարեխոսությունը հայցելու նպատակով, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, .....
Ոտքով ուխտագնացություն դեպի Հայոց հոգևոր կենտրոն
Ապրիլի 3-ին՝ Ավագ շաբաթ օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքից տասը տղամարդիկ ոտքով ուխտագնացության մեկնեցին Հայոց Սրբություն Սրբոց Ս. Էջմիածին: Ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, միասնական աղոթքի կանգնեցին, ապա Տեր Հոր օրհնությունն ստանալուց հետո շարժվեցին դեպի Հայոց հոգևոր կենտրոն: Նրանց աղոթքի ուղին, որ ուղղված էր Հայոց .....
Ուխտագնացություն մայրերի տոնին ընդառաջ
Յոթը տարի է, ինչ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սուրբ հարկից ներս, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, գործում է սիրիահայ համայնքը, որ սիրո և նվիրումի ճանապարհ անցնելով՝ իրականացնում է իր եկեղեցանվեր ծառայությունը: Համայնքի «Հույս միավոր» տիկնանց օժանդակ միությունը, ազգային-եկեղեցական տոներին և ավանդույթներին հավատարիմ, ամեն տարի՝ .....
«Զորավոր» երգչախումբն ուխտի մեկնեց Սաղմոսավանք
Օգոստոսի 28-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երգչախումբը, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ և Արամ ֆրանկյանի հովանավորությամբ, ուխտի մեկնեց Սաղմոսավանք: Աղոթքի ուղին ուխտավորներին առաջնորդեց մի սրբավայր, որ կառուցվել է 13-րդ դարում Լուսավորչի անապատ կոչվող վայրում, այն աշխարհում միակ հայկական վանքն է, որ Սուրբ Հոգու ներգործությամբ ստեղծված օրհներգությունների՝ սաղմոսների պատվին Սաղմոսավանք .....
Եկեղեցու համայնքի հոգենորոգ ուղին Մեծ պահքի շրջանում
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի համաձայն՝ այս տարի մարտի 8-ին Մեծ պահքի հոգենորոգ շրջանի երրորդ կիրակին էր՝ «Անառակի կիրակին»: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Ս. Պատարագի մասնակիցները, ունկնդրելով Տեր Վահան քահանա Առաքելյանի քարոզը, հաղորդ դարձան այն կարևոր խորհրդին, որն ազդարարում էր մարդկության նկատմամբ Աստծո սերն ու գթասրտությունը և մարդկության փրկության Աստծո ծրագիրը: Այնուհետև, Ս. Պատարագի ավարտին, Զորավոր Ս. Աստվածածին .....
Ուխտագնացություն՝ նվիրված բոլոր սրբերի տոնին
Նոյեմբերի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կատարեց բոլոր սրբերի՝ հների և նորերի, հայտնիների և անհայտների հիշատակությունը: Տոնական օրը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի համար նշավորվեց ուխտագնացությամբ: Ուխտավորները, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, մեկնեցին Սաղմոսավանք, որ ըստ ավանդության՝ .....
Երեք օրհնաբեր օր Սյունյաց աշխարհում
Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր երկրային կյանքի ընթացքում բազում անգամ աղոթելով, Իր հետևորդներին մշտապես աղոթելու պատգամ տվեց: Ավետարանում կարդում ենք, որ Հիսուս աղոթելիս ասաց՝ Ես գիտեի, որ ամեն ժամ լսում ես Ինձ (Հովհ. 11:42): Եկեղեցական հեղինակներից Որոգինեսն ասել է, որ Հիսուսի արտասանած և ավետարանչի պահպանած խոսքը հստակորեն ցույց է տալիս, թե նա, ով միշտ աղոթում է, միշտ էլ լսելի է: Տիրոջ օրինակի համաձայն՝ հայ քրիստոնյայի կյանքի անբաժանելի .....
«Աղոթքով միշտ բախենք Արարչի գթառատության դուռը»
Հոկտեմբերի 5-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Քրիստոսի յոթանասուներկու աշակերտների հիշատակության օրը: Առաքյալներին և աշակերտներին ուղղված Քրիստոսի հետևյալ խոսքերը, թե՝ դուք եք երկրի աղը (Մատթ. 5:13), վերաբերում են նաև Քրիստոսի հետևորդներին: Ինչպես աշակերտները, այնպես էլ յուրաքանչյուր քրիստոնյա իր ուժերի չափով կոչված է Տիրոջ խոսքն ու Արքայության ուրախությունն իր միջավայրում ավետելու առաքելությանը: Այդ առաքելության ճանապարհին .....
«Աշխարհը կանգուն է աղոթքի շնորհիվ»
Սեպտեմբերի 17-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնին ընդառաջ՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ուխտագնացության մեկնեց Գեղարքունիքի թեմի սրբավայրեր: Ուխտավորների՝ աղոթքով և շարականներով հագեցած ուղին կանգ առավ Հայրավանքում (4-րդ դ.), որ հայտնի է Հայր Հոհանք, Հայրուվանք, Հայր Օհավանք, ինչպես նաև Մարդաղավնյաց վանք անվանումներով: Հայրավանքի .....
Եռօրյա ուխտագնացություն Արցախի նվիրական սրբավայրեր
Երեսուն տարի առաջ՝ 1989 թ-ի սեպտեմբերի 29-ին, վերաբացվեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմը: Պատերազմական և դժվարին իրավիճակներ հաղթահարած Արցախի թեմն այդ տարիների ընթացում, թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արք. Մարտիրոսյանի առաջնորդությամբ, կառուցել ու վերաօծել է 90 վանք, եկեղեցի ու մատուռ՝ արցախահայության գոյատևման համար նոր խթան հանդիսանալով: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ .....
Քրիստոսի հետևորդների հոգեշահ ուղին
Քրիստոնյայի ուղին ներքին հոգևոր պայքարի ուղի է, պայքար մեղքերի, կրքերի, չար հակումների և ինչպես Պողոս առաքյալն է ասում՝ պատերազմ ոչ թե մարդկանց, այլ երկնքի տակ գտնվող չար ոգիների, իշխանությունների ու պետությունների և այս խավար աշխարհի տիրակալների դեմ (Եփես. 6:12): Հոգևոր պայքարի այս ուղին քրիստոնյան անցել ու անցնում է աղոթքով, ապաշխարությամբ, Ս. Պատարագի մասնակցությամբ և առաքինաբար ապրելով: Անկախ կյանքի արտաքին պայմաններից՝ քրիստոնյայի .....
Աղոթքի կանգառ կյանքի արագընթաց ռիթմի մեջ
Հուլիսի 13-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի հերթական աղոթքի ուղին ձգվեց դեպի Տավուշի թեմի Նոր Վարագավանք միջնադարյան վանական համալիր: Ուխտավորները մինչ ճանապարհ ընկնելը եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում միասնական աղոթքի կանգնեցին, այնուհետև եկեղեցու սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի առաջնորդությամբ՝ անցան աղոթքի ուղին, որն ուղեկցվեց Արևագալի ժամերգության աղոթքներով ու շարականներով և հոգեշահ զրույցով: Բարեշնորհ .....
«Երկյուղով ապրեցեք այս աշխարհում ձեր պանդխտության ժամանակը»
Հունիսի 29-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և եկեղեցու սպասավոր Վաչագան սրկ. Դոխոլյանի ուղեկցությամբ, ուխտագնացության մեկնեց Տավուշի թեմի սրբավայրեր: Ուխտավորների աղոթքի ուղին հարստացավ Արևագալի ժամերգության աղոթքներով ու շարականներով, ապա բարեշնորհ սարկավագն ուխտավորների հետ զրուցեց հոգևոր օրենքների մասին՝ թվարկելով դրանցից մի քանիսը, օրինակ՝ երբ .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․