20 Հունիս, Շբ
04/09/2017
Ի կատարած. սաղմոս Դավթի: Սա ավելի առաջ է երգել, քան թե նախորդ սաղմոսը, քանզի այնտեղ խոստովանում է մեղքերի բազմությունը, իսկ այստեղ պարծենում է անարատությամբ՝ ի շնորհիվ իր Տիրոջ: Հակառակ դեպքում ստացվում է, որ արեգակից էլ մաքուր է, ինչպես որ ասում է. 1. Դա՛տ արա ինձ Տէր՝ զի ես յամբծութեամբ իմում գնացի, ի Տէր յուսացայ՝ զի մի եղէց հիւանդ: Դա՛տ արա ինձ, Տե՛ր, քանզի անբասիր ընթացա, հույսս դրի Տիրոջ վրա, որ չլինեմ տկար: Այն դատավորը կարող է այսպես
01/09/2017
Գիտելիքը լավ բան է, կրթությունը՝ նույնպես: Բայց եթե գիտելիքն ու կրթությունը չսրբագործվեն, ապա ոչնչի պետք չեն լինի և աղետի կհանգեցնեն: Մի անգամ, գրքերով ծանրաբեռնված մի քանի ուսանողներ եկան իմ խուց և ասացին. «Հա՛յր, եկել ենք Հին Կտակարանի մասին խոսելու: Մի՞թե Աստված չի թույլատրում գիտելիքը»: «Ի՞նչ գիտելիք,- հարցրեցի ես,- այն, որ դատողության միջոցո՞վ է ձեռք բերվում»: «Այո՛»,- պատասխանեցին նրանք: «Բայց այդ գիտելիքը,- ասացի,-
30/08/2017
Ի կատարած. սաղմոս Դավթի: Այս սաղմոսն աղոթքի և խնդրանքի ձև ունի, թեև ոմանք կարծում են, թե սա գերության ժամանակ է ասվել՝ վկայակոչելով այն, որ Աստված փրկեց Իսրայելին բոլոր նեղություններից: Սակայն Դավիթը սա իր անձի համար է ասել, ինչպես նաև հեթանոսների համար, որովհետև այստեղ հիշատակվում են հին ու նոր մեղքերը: 1. Առ քեզ Տէր համբարձի զանձն իմ. Աստուած իմ ի քեզ յուսացայ, մի՛ ամաչեցից. եւ մի ծիծաղեսցին զինև թշնամիք իմ: Դեպի քեզ, Տեր, բարձրացրի հոգիս:
27/08/2017
«Իմ անձը կփառավորի Տիրոջը, և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստուծով» (Ղուկաս 1:46, 47) Սիրելի՛ աղոթակից քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի գոտու գտնվելը: Մարդկանց համար անգամ Տիրամոր գոտու և տուփի գտնվելը եղել է մխիթարություն և ցնծության աղբյուր, որոնցով զանազան բժշկություններ են եղել և հրաշագործություններ կատարվել: Դրանք ևս Աստծո խնամքի, հոգատարության և գթության վկայություններն են:
26/08/2017
Դավթի կիրակնօրյա սաղմոսը: Թեև մյուս թարգմանիչները չեն ասում կիրակնօրյա, սակայն հայտնի է, որ Տիրոջ հարությունը կիրակի լուսաբացին է եղել: Նաև առաջին օրը նշանակում է արարչագործության օրը, երբ ջրերը միմյանցից դեռ բաժանված չէին: 1. Տեառն է երկիր լրիւ իւրով. աշխարհ՝ և ամենայն բնակիչք նորա: Տիրոջն է երկիրն իր ամբողջությամբ, աշխարհն իր բոլոր բնակիչներով: Ոչ թե այնպես, ինչպես հրեաներն էին կարծում, թե միայն Պաղեստինն է, կամ հեթանոսները, թե երկիրը
25/08/2017
Բանականությունից բխած խոսքը հոգիները չի փոխում, որովհետև այն մարմնից է: Սուրբ Հոգուց ծնված, աստվածային էներգիա ունեցող Աստծո խոսքն է փոխում հոգիները: Սուրբ Հոգին տեխնիկայի օգնությամբ չէ, որ իջնում է, այդ պատճառով էլ Աստվածաբանությունն ընդհանուր ոչինչ չունի անպտուղ գիտական ոգու հետ: Սուրբ Հոգին ինքն է իջնում, եթե մարդու մեջ հոգևոր նախադրյալներ է գտնում դրա համար: Իսկ հոգևոր նախադրյալը կայանում է նրանում, որպեսզի մարդն իր հոգևոր հաղորդալարերը
24/08/2017
Քրիստոնյայի ողջ կյանքը Տիրոջը փառաբանելու շարունակական մի շղթա է: Տիրոջը հետևող յուրաքանչյուր անձ ուշադիր լինելու պարագայում կնկատի Տիրոջը փառաբանելու բազմաթիվ պատճառներ՝ այն մի շարք բարիքները, որ Աստված շնորհել է իրեն և ողջ տիեզերքին: Եկեղեցու հայրերից մեկը մատնանշում է այդ պատճառները՝ ասելով. «Գիշերով տեսնում ես երկինքը՝ զարդարված աստղերով, որոնց մեջ փայլում է լուսինը, նրանք ծառայում են քեզ, փառաբանիր Արարչին՝ «լուսինն ու աստղերը՝
22/08/2017
Ի կատարած. սաղմոս Դավթի Նույն դեմքն է, ինչ նախորդ սաղմոսինն էր, քանզի Փրկչի չարչարանքների միջոցով նաև կերակրողն է այստեղ հովիվ կոչվում, ըստ իր այն պատգամի, թե «Ես եմ լավ հովիվը» (Հովհ. 10:11): 1. Տէր հովուեսցէ զիս. և ինձ ինչ ո՛չ պակասեսցի: Ի վայրի դալարւոջ՝ անդ բնակեցոյց զիս և առ ջուրս հանգստեան սնոյց զիս: Տերն իմ հովիվն է, և ինձ ոչինչ չի պակասի: Դալար վայրերում նա ինձ բնակեցրեց և հանդարտ ջրերի մոտ ինձ սնուցեց: Այսինքն՝ Հիսուս Քրիստոսը: