Սոցիալական ծառայություն

Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:

Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):

Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):

Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):

Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:

Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծունինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:

Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:

Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):

Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):

Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:

Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:

Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:

Ծառայողը օգնում է նախ իրեն

Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:

Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:

Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:

Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:

Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:

Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:

«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):

Կարինե Սուգիկյան

 

Եկեղեցին օգնեց ևս մեկ կարիքավոր ընտանիքի
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ` Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցին, Մեծ պահքի շրջանում, շարունակում է իրականացնել իր սոցիալական ծրագրերը: Այդ ծրագրերի շրջանակներում՝ եկեղեցու համայնքը՝ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, փետրվարի 21-ին իր հերթական այցն ունեցավ Մարգարյան 2-րդ նրբանցքի 13-րդ շենքի 10-րդ բնակարանում ապրող անապահով բազմազավակ ընտանիքին: Ինը հոգուց բաղկացած ընտանիքն .....
«Ողորմություն տվողին ձեռք մեկնողն աղքատն է, բայց ողորմություն առնողը՝ Աստված»
Քրիստոնեական սիրո արտահայտման կերպերից մեկն ողորմածությունն է, որ դեպի կատարելություն, դեպի Երկինք տանող երանելի մի ուղի է: Սաղմոսներում կարդում ենք, որ Աստված է խեղճերի և ճնշվածների, որբերի օգնականն ու ապավենը (Սաղմոս 10:14): Տիրոջ օգնությունը հասնում է կարիքավորին Աստծո պատկերն ու նմանությունը կրող մարդու միջոցով: Քրիստոնյայի համար բարեգործությունը ծառայություն է Աստծուն, և կարիքավորին նա տալիս է այն, ինչ պարգևել է իրեն Աստված. Աստծո .....
«Առատորեն սերմանողն առատորեն էլ կհնձի»
Սբ. Պողոս առաքյալի վերոնշյալ խոսքով առատ բերքն ու առատ պարգևն անխուսափելի է առատ սերմանողից. կարիքի մեջ գտնվողին ձեռք մեկնողը, սովորաբար, ավելին է ստանում, քան տվել էր: Ապա առաքյալն ասում է. «Աստված սիրում է նրան, ով նվիրում է սրտի հոժարությամբ և զվարթառատ կերպով և կարո՛ղ է ամեն պարգև առատորեն տալ ձեզ, որպեսզի միշտ էլ ունենաք այնքան, որքան բավարար կլիներ ձեր բոլոր կարիքներին և կավելանար՝ ամեն տեսակ բարի գործերի հատկացվելու համար» (Բ .....
«Քրիստոսին միացած անձը ստեղծված է բարին գործելու համար»
«Եթե քո հացը հոժար սրտով քաղցածներին տաս և չքավոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խավարի մեջ կծագի քո լույսը, քո խավարը կվերածվի միջօրեի: Քո Աստվածը ամեն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա»,- հորդորում է Տերը՝ Եսայի մարգարեի շուրթերով (Եսայի 58:10-11): Քրիստոնյան, Քրիստոսի օրինակի համաձայն, իր նմանին քաջալերելու, մխիթարելու, գթալու և կարեկցելու կարևորագույն կոչումն ու առաքելությունն է ստանձնել: Այդ առաքելությանն .....
Այցելություն հաշմանդամ ազատամարտիկի ընտանիք
ԱՀԹ-ի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրի շրջանակում, փետրվարի 16-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը` հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Նազարբեկյան 48 հասցեում ապրող նախկին ազատամարտիկ՝ 57-ամյա Էդուարդ Սմբատյանի ընտանիք: Վերջինս 2-րդ կարգի հաշմանդամ է, Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից մարտնչել .....
Մեծ ընտանիքի ծառայասիրության ուղին
Ընտանիքն ամուր է և երջանիկ, երբ նրա բոլոր անդամները փոխադարձ սիրով և համագործակցությամբ աջակից են միմյանց: Մեծ պահքի շրջանում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու մեծ և ամուր ընտանիքի՝ համայնքի, անդամները, իրենց սրտում և մտքում ունենալով սուրբգրային այն պատգամը, թե՝ բարի են աղոթքները՝ պահեցողություններով, ողորմություններով և արդարություններով (Տոբիթ 12:8), անցնում են ծառայասիրության իրենց ուղին: Այս ընտանիքի յուրաքանչյուր անդամ մեծ նախանձախնդրությամբ .....
Ընդառաջ գնալով կարիքավորին՝ ընդառաջ ենք գնում Տիրոջը
Փետրվարի 14-ին Հայ եկեղեցին տոնախմբեց Տեառընդառաջը, իսկ տոնն իր կարևորագույն պատգամն է հղում բոլորին՝ ընդառաջ գնալ մեզ ընդառաջող Տիրոջը: Տոնի պատգամին ընդառաջ՝ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ սոցիալական ծրագրերի շրջանակներում շարունակում է իր այցերն անապահով ընտանիքներին: «Տիրոջն ընդառաջ գնալ, այսինքն՝ ապրել Տիրոջ հետ երանելի հանդիպման բերկրանքը, որ կարող է տեղի .....
«Երանելի՜ է մանավանդ տալը, քան առնելը»
Աստվածաշնչյան այս պատգամն ամեն անգամ կյանքի է կոչում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, երբ իրականություն է դարձնում սոցիալական իր մի շարք ծրագրերը: Փետրվարի 8-ին այս ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր այց Նազարբեկյան 48 հասցեում ապրող կարիքի մեջ հայտնված Արզումանյան ընտանիքին: Նշենք, որ երիտասարդ ընտանիքի ծնողները հաշմանդամներ են և ունեն երկու զավակներ՝ ինն ամսեկան .....
«Աշխարհն ողորմությամբ պիտի շինվի»
Փետրվարի 8-ին՝ Մեծ պահքի առաջին օրը, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ սոցիալական ծրագրերի շրջանակներում այցելեց անապահով մի ընտանիք: Քառանդամ ընտանիքի երիտասարդ ծնողները հաշմանդամներ են, և ընտանիքի հայրը հիվանդությունների սրման պատճառով դարձել է անաշխատունակ: Տեր Գրիգորն ընտանիքի համար բժշկության աղոթք կարդաց, ապա հանձնեց համայնքի կողմից պատրաստված սննդի և հագուստի .....
Երբ իրականություն է դառնում «Սիրիր քո ընկերոջը քո անձի պես» պատվիրանը
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական ծրագրերի շրջանակներում՝ թիրախ-խումբ ընտրելով մանկատան սաներին, ծերերին, զինվորներին և անապահով ընտանիքներին: Այս անգամ համայնքի երիտասարդ հավատացյալի կողմից շաքարավազ, ալյուր և մակարոնեղեն (ընդհանուր 900 կգ) բաշխվեց .....
Սիրիահայերին բաշխվեց հումանիտար Ամանորյա օգնություն
ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում դեկտեմբերի 25-ին առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին և սիրիահայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը Ամանորի նախաշեմին քսան սիրիահայ ընտանիքների հանձնեց 20 հազար դրամ արժեքով կտրոններ: Հումանիտար Ամանորյա այս օգնությունն իրականցվեց հիմնադրամի զարգացման ծրագրի շրջանակներում: Սիրիահայ .....
Անսպառելի հարստություն շնորհող գթասրտությունը
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ իրականացնում են սոցիալական մի շարք ծրագրեր: Այդ ծրագրերի շրջանակներում համայնքն այսօր իր ուշադրության և հոգածության ներքո ունի Կենտրոն վարչական շրջանում ապրող մի քանի բազմազավակ և անապահով ընտանիքների: Համայնքի առանձին անդամներ ևս արձագանքում են այս .....
«Ամեն մի բարեգործություն հարստացնում է աշխարհը բարիքով»
Մինչ Հիսնակաց պահքի շրջանը, իրենց սրտում ունենալով Տիրոջ հետևյալ պատգամը, թե՝ գթասիրտ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է գթասիրտ (Ղուկաս 6:36), Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը՝ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում, այս անգամ որպես թիրախ-խումբ ընտրեց Կենտրոն վարչական շրջանի ութ բազմազավակ, անապահով ընտանիքներ: Կարճ ժամանակահատվածում համայնքի .....
Այց մանկատուն. «Ծառն ինքն իր համար չէ, որ պտուղ կտա»
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց հոգևոր միությունն արդեն մի քանի օր է, ինչ մեծ նախանձախնդրությամբ պատրաստվում էր հերթական այցի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն: Հոկտեմբերի 18-ին Սբ. Պատարագին մասնակցելուց հետո երիտասարդները միության հոգևոր պատասխանատու Տեր Զգոն քահանա Աբրահամյանի գլխավորությամբ ճանապարհվեցին դեպի մանկատուն: Երիտասարդներն որդեգրել են ծառայասիրության ուղին: Իրենց շնորհված պարգևներն աստվածատուր .....
Մանկատան սաները սիրո և ջերմության ներքո
«Մարի Իզմիրլյանի» անվան մանկատան երեխաների աչքերը կրկին անգամ փայլեցին և ժպտացին, երբ հանդիպեցին իրենց համար արդեն ծանոթ և հարազատ դարձած երիտասարդներին ու հոգևորականներին: Հունիսի 21-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը հոգևոր պատասխանատու Տեր Զգոն քահանա Աբրահամյանի և Տեր Վահան քահանա Առաքելյանի հետ միասին կրկին անգամ այցելեցին մանկատուն: Տեր Զգոնը մանկատան տնօրինությանը, մանկավարժներին .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․