
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Երեք հայրեր սովորություն ունեին՝ տարին մեկ անգամ այցելել հայր Անտոնիոսին, և երբ կրկին անգամ այցելեցին, նրանցից երկուսը հարցնում էին նրան իրենց խորհուրդների և հոգու փրկության մասին, իսկ մյուսը միշտ լուռ էր և ոչինչ չէր հարցնում: Շատ ժամանակ անց հայր Անտոնը նրան ասաց. «Ահա այսքան տարի է` գալիս ես այստեղ և ինձ ոչինչ չես հարցնում»: Նա պատասխանեց և ասաց. «Բավական է ինձ միայն տեսնել քեզ` և դա արդեն իսկ հոգեշահ է»: Այսպիսին է խոնարհությունը:
«Սուրբ .....
Սամուրայն իր որդուն իշխանություն է տալիս մի առաջադրանք կատարելու: Սա գնում է, հոխորտում, ծառաներին ծեծի ենթարկում: Այնուհետև վերադառնում է, բողոքում, թե ծառաներն ամեն անգամ իրեն փայտով հարվածում են, ցավ ու տառապանք պատճառում: Եվ սպասում է ստանալ խոստացված սուրը, բայց հայրը մերժում է և ասում.
-Քեզ իշխանություն և հնարավորություն տվեցի, բայց դու չար կերպով գործադրեցիր և իմ մարդկանց բռնության ենթարկեցիր: Արդ, եթե սուրը փոխանցեմ, արդյո՞ք բարին .....
Մի ձկնառատ գետում երկու մարդիկ, մեկը` կարթով, ափին նստած, մյուսը` նավակով և ձկնորսական ցանցով, գետի կենտրոնում, ձուկ են որսում: Վերջինս դառնացած ասում է.
-Իմ ձեռքին թալիսման եմ կրում, ունեմ և նավակ, և ձկնորսական ցանց, սակայն, ինչպես միշտ, կրկին անհաջողակ եմ. ինձ բախտ չի վիճակվում նույնիսկ մեկ ձուկ բռնել, իսկ դու այդ կարթով կարճ ժամանակում բազմաթիվ ձկներ ես որսում:
Մյուս ձկնորսը պատասխանում է.-Այստեղ ես եկել խոշոր ձկներ որսալու փափագով` քեզ .....
Մի քրիստոնյա տեսիլք է տեսնում, թե գտնվում է ցորենի դաշտում, որտեղ ցորենի հասկերից ավելի շատ որոմներ կային, և մի հրեշտակ այդ արտից որոմներն է քաղհանում:
Քրիստոնյան հարցնում է.
- Այսքան որոմներն ինչպես պիտի ձեռքով քաղհանես.
Հրեշտակը պատասխանում է.
- Մարդու միտքը նման է այս դաշտին, որտեղ և ցորենի հասկեր են աճում, և որոմներ: Եվ քանի որ քո մտքում դեռ վաղ առավոտից այսքան որոմներ են աճել, եկել եմ և քաղհանում եմ, որպեսզի դաշտը մաքուր լինի:
Քրիստոնյան .....
Յոթ եղբայրներ նստում էին հայր Անտոնի լեռում, և արմավի ժամանակ նրանցից ամեն մեկը հերթով հսկում էր բերքը: Իսկ նրանցից մեկը, երբ հերթը իրեն էր հասնում, ձայնում էր և ասում. «Փախե՛ք և դո՛ւրս ելեք իմ սրտից, չա՛ր խորհուրդներ, և ծառի պտուղներից հեռո՛ւ գնացեք, երկնքի՛ թռչուններ, վնաս մի՛ տվեք»: Այս եղբայրը, հոգով արթուն լինելով, նախ և առաջ իր միտքն էր պահում չար խորհուրդներից, քանզի այն ավելի կարևոր էր համարում, և ապա նոր՝ ծառերը:
«Սուրբ .....
Մի հուսահատ մարդ կամրջի վրա ետ ու առաջ քայլելով խոսում է.
- Ամեն ինչ կորցրեցի, թե՛տուն, թե՛ ունեցվածք, թե՛ ընտանիք: Ինչպե՞ս ապրել. ո՛չ աշխատանք ունեմ, ո՛չ էլ փող: Վերջ, ինձ ցած եմ նետում այս կամրջից, ո՞ւմ եմ ես պետք.., ապրելու իմաստ չկա այս կյանքում:
Նկատում է, որ մի կարճահասակ արարած նույնպես մտահոգված այս ու այն կողմ է քայլում:
Մարդը հարցնում է.
- Իսկ դու ո՞վ ես. Դո՞ւ էլ ես եկել քեզ ցած նետելու այստեղից, թե՞ լսեցիր ինչ էի ասում և իմ կյանքի .....
Մի արվեստագետ, ինչ-որ մեկին փնտրելով, օտար քաղաքի մայթերով անցնում է` հանդիպելով տարբեր ուղղություններով գնացող բազմաթիվ մարդկանց: Կանգնում է մի արձանի մոտ ու ասում.
- Գտա նրան, ում այսքան երկար տարիներ պատկերացնում էի: Այժմ կարող եմ նրան նկարել կտավի վրա: Սակայն կարծես ինչ-որ բան պակասում է:
Մի օտարական, որ արձանի մոտով անցնում էր, լսում է այս մարդու խոսքը և պատասխանում.
- Սա Հիսուսի արձանն է, քեզ նման մի արվեստագետ է կերտել` պատկերացնելով .....
Մի կալվածատեր մշտապես գալիս էր իր անմշակ հողատարածքը և գանձ գտնելու երազանքներով լեցուն տխուր նայում իր հողին, այնուհետև հեռանում: Եվ մի օր էլ այդտեղ գտնվելիս ասում է.
- Աստված իմ, ասում են, թե այս հողամասում իմ պապերը գանձ են թաքցրել, բայց որ հատվածում են թաքցրել, ոչինչ չեն հայտնել: Եթե ինձ օգնես այն հայտնաբերել, իմ ամողջ կյանքում երախտապարտ կլինեմ և քեզ կփառաբանեմ:
Իր հողի եզրին մի բահ է նկատում: Մտածում է, որ Աստված լսեց իր խնդրանքը և .....
Հարցրեց հայր Պիմենը հայր Հովսեփին և ասաց. «Եթե չար խորհուրդ այցելի ինձ, ի՞նչ անեմ. ընդդիմանա՞մ` նախքան ներս մտնելը, թե՞ թույլ տամ ներս մտնի»: Ասաց ծերը նրան. «Թո՛ւյլ տուր նախ ներս մտնի, հետո պայքարի՛ր դրա դեմ»: Եվ երբ վերադարձավ Սկիտե և նստեց իր խցում, եկավ ոմն ծեր թեբայեցի և ասաց եղբայրներին. «Հարցրի հայր Հովսեփին և ասացի` եթե աղտեղի խորհուրդ այցելի ինձ, թողնե՞մ ներս մտնի: Եվ նա ասաց. «Բնավ թույլ չտաս մերձենա քեզ և չթողնես .....
Մի գյուղաբնակ երիտասարդ՝ անհանգիստ ու զայրացած, ցած է իջնում լեռն ի վար, սայթաքում, ընկնում, ոտքը վնասում: Կանգնում է և ասում.
- Հաղթահարելով վտանգավոր դժվարությունները` բարձրացա և մոտեցա լեռան գագաթին:
Որտե՞ղ է Աստծո տված խոստումը` այն քաղաքը, ուր ուզում եմ հասնել: Ինձ ասվեց, եթե բարձրանաս այս լեռը, բարձունքից արդեն կտեսնես քաղաքը, սակայն ես ոչինչ էլ չեմ տեսնում...
Մի ձայն է լսվում.
- Ե՛տ դարձիր ու շարունակիր բարձրանալ դեպի վեր, երբ հասնես .....
Մի կոշկակար բարձրաբերձ ժայռից նայում է ալեկոծ ծովի ալիքներին ու մեծ բաղձանքով ասում.
- Տեսնես Աստված ինձ էլ շատ դրամ կտա, որպեսզի այլևս հին կոշիկներ չկարկատեմ ապրուստ վաստակելու համար:
Եթե իմ այս խնդրանքն իրագործի, խոստանում եմ կկատարեմ այն ամենը, ինչ Աստված կամենա:
Որոշ ժամանակ անց մի մեծ պարկ շալակած Հիսուս մոտենում է նրան և ասում.
- Ահա բերել եմ այն, ինչ խնդրել ես:
Պարկը դնում է գետնին, և կոշկակարը տեսնում է պարկով լի փայլփլուն ոսկեդրամներն .....
Մի կոմս հեռավոր Արևելքից վերադառնալիս յուրահատուկ պտղատու մատղաշ ծառեր է բերում և պատվիրում իր երկու ծառաներին դրանք իր պարտեզում աճեցնել: Նրանցից մեկն առավել ջանադրությամբ, խնամքով և հոգատարությամբ կատարում է իր գործը: Երբ կոմսը հյուրերի հետ մտնում է պարտեզ, տեսնում է գեղեցիկ ու փարթամ ծառեր, որոնց վրա մեծ- մեծ տառերով փակցված է նաև այդ ծառայի անուն, ազգանունը: Մյուս ծառայի աճեցրած ծառերն ավելի փոքր էին ու անշուք: Սակայն կոմսը վերջին .....
Մի ծեր գնում էր վաճառելու իր մաղախները, և հանկարծակի հարձակվելով դևը` հափշտակեց նրա ողջ ձեռագործը: Իսկ երբ ծերը տեսավ, որ դա դևի արածն է, աղոթքի կանգնեց և ասաց. «Գոհանում եմ քեզանից, Տե՛ր, որ վշտերից փրկեցիր իմ անձը»: Չկարողացավ դևը համբերել ծերի իմաստությանը, ձայնեց և ասաց. «Ահա, այստեղ են քո մաղախները, չա՛ր ծեր»: Դևն ամոթահար եղավ ծերի համբերությունից, քանի որ սա չնեղվեց ձեռագործը կորցնելուց, այլ ուրախացավ: Ծերը, վերցնելով .....
Մի այգեպանի որդի, խնձորենու ծառի տակ նստած, Ավետարան է կարդում` հասնելով այն տողերին, թե կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ... Ծառից կարմրահաս խնձոր է ընկնում: Երիտասարդը վերցնում է, զամբյուղի մեջ դնում: Այնուհետև նայում է ծառին, որոշում հավաքել բոլոր հասուն պտուղները: Հաջողությամբ մի քանի զամբյուղ արագ լցնում է խնձորներով և ասում.
- Տե՛ր իմ, գոհ եմ, որ ինձ լուսավորեցիր` ցույց տալով կատարելության ուղին: Կաշխատեմ կարճ ժամանակում .....
Մի փոքրիկ մուկ վազքով մոտենում է վագրին և սարսափած նայում իրեն հետապնդող բազեին, որը ճախրելով երկնքում չի հանդգնում մոտենալ:
Անվտանգ զգալով վագրի մոտ մուկն ասում է.
- Բնությունը սխալ է գործել: Եթե ինձ էլ վագր կոչեին, բազեն երբեք ինձ վրա չէր հարձակվի, և հաղթությունն ինձ էլ կուղեկցեր:
Վագրը պատասխանում է.
- Որպեսզի որսի մեջ հաղթանակ տոնեմ, տասն անգամ և ավելին ձախողվում եմ և միայն մեկ անգամ հաջողության հասնում, այլ ոչ թե մեկ կամ երկու ձախողումից .....