Երկնավոր Հոր համար Իր պատկերն ու նմանությունը կրող յուրաքանչյուր մի որդի անկրկնելի է: Հոգածու Հոր սերը վայելող ամեն մի որդի փորձում է ավելի լավ ճանաչել իրեն սնող և խնամող Ծնողին: Հայրն Իր որդիներին Իրեն ճանաչելու բազմաթիվ ճանապարհներ է շնորհել, մնում է միայն, որ որդիներն իրենց կողմից ջանք թափեն փնտրելու և գտնելու այդ ճանապարհները, որոնք միավորվում են՝ դառնալով դեպի Հայրը տանող միակ փրկարար ուղին: Աստվածճանաչողության և Աստծուն մոտենալու .....
Ամեն մի ուխտագնացություն ուխտավորի առջև նոր հոգևոր հորիզոններ և պատուհաններ է բացում դեպի հոգևոր աշխարհ տանող:
Հուլիսի 31-ին վաղ առավոտյան Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի գլխավորությամբ, եկեղեցում միասնաբար աղոթելուց հետո մեկնեց ուխտագնացության Գավառի Սբ. Աստվածածին և Սբ. Կարապետ եկեղեցիներ, Այրիվանք, Վանեվանի և Մաքենյաց վանքեր: Թվով երեսուն ուխտավորների հոգևոր ընթացքն ուղղված էր Հայոց .....
Հուլիսի 24-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, հոգևոր պատասխանատու Գևորգ սրկ. Համբարձումյանի գլխավորությամբ, մեկնեց ուխտագնացության Ծաղկաձորի Կեչառիս և Մեղրաձորի Թեժառույգի վանական համալիրներ: Վաղ առավոտյան երիտասարդները միասնաբար աղոթեցին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցուն կից Սբ. Անանիայի մատուռ-դամբարանում, որտեղից և շարունակեցին աղոթքի իրենց ուղին, որ նվիրված էր Հայոց աշխարհի խաղաղությանը .....
Կատարվեց: Մեկ տարուց ավելի հոգումս փայփայած երազանքը կյանքի կոչվեց: Կրկին մեկնում եմ Երուսաղեմ, որտեղ մեկ տարի առաջ թողեցի սրտիս մի մասը՝ վերադառնալու հույսով: Հույզերը փոթորկում են հոգիս, չեմ կարողանում կենտրոնանալ, նույնիսկ այս տողերը գրելիս եմ զգում սրտիս անհանգիստ զարկերը: Փորձում եմ նկարագրել աննկարագրելին ու անբացատրելին: Տիրոջ հետքերով ենք գնալու: Գիտեմ՝ անարժան եմ, թույլ եմ ու տկար հոգևոր կյանքում, բայց հոգիս ցնծում է: Ցնծում .....
Հայաստանի ամենահին քաղաքներից Արտաշատում արդեն մեկ տարի է, ինչ հնչում է նորակառույց Սբ. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու զանգերը՝ աղոթքի հրավիրելով հավատացյալ հայորդիներին: Նորակառույց եկեղեցու օծման օրը՝ մայիսի 31-ը, հռչակվել է որպես եկեղեցու ուխտի օր: Այս տարի ևս նույն օրը եկեղեցին բազմամարդ էր ուխտավորներով: Սբ. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու ուխտի օրը նշավորվեց ուխտի Սբ. Պատարագով, որը մատուցվեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. .....
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը մայիսի 22-ին վաղ առավոտյան խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ ուխտի ճանապարհ անցավ դեպի Մակարավանքի միջնադարյան վանական համալիր: Ուխտավորների աղոթական ուղու սկիզբը դրվեց «Տերունական աղոթք»-ով: Աղոթքի ճանապարհն ուխտավորներին տանում էր դեպի այն հոգևոր բարձրունքը, ուր հայ քրիստոնյան հասել ու կերտել է հավատքի մեծ ուժի և ջանքերի շնորհիվ: Արդեն վերանորոգված վանքը վկայում .....
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքից թվով 50 անդամներ, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ապրիլի 24-ից մայիսի 5-ը տասնօրյա ուխտագնացությամբ եղան մարդկության հավատքի և պատմության գլխավոր առանցքն ու կիզակետը համարվող Սուրբ Երկրում՝ Երուսաղեմում: Ուխտավորների ուղին դեպի խաղաղության քաղաք ուղղված էր Հայոց աշխարհի խաղաղությանը:
Ուխտավորներից .....
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, 2012թ-ից առ այսօր սիրիահայ համայնքը, համախմբվելով Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում, դարձել է գործուն համայնք հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ:
Հայ եկեղեցին մայիսի 5-ին տոնախմբեց մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը, և տնօրինական այս օրը սիրիահայ համայնքն իմաստավորեց ուխտագնացությամբ՝ ուղղված Հայոց աշխարհի, Սիրիայի և համայն աշխարհի .....
Հայաստանի տարբեր սրբավայրեր իրենց ուխտի օրերն ունեն: Սբ. Զատկին հաջորդող Հինանց շրջանի երրորդ՝ Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի օրն արդեն 17 տարի է, ինչ երջանկահիշատակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հռչակվել է Նորավանքի ուխտի օր: Այս տարի ապրիլի 10-ին էր Վայոց ձորի նշանավոր սրբավայրի ուխտի օրը: Սրբավայրն իր սուրբ հարկից ներս բազմաթիվ ուխտավորների էր հյուրընկալել: Այդ ուխտավորների թվում էին նաև Զորավոր Սբ. Աստվածածին .....
Ուխտավորն իր հավատքի ճանապարհն ամեն անգամ իմաստավորում և վերանորոգում է աղոթքի ճանապարհով՝ ուխտագնացությամբ: Աղոթքի հերթական ճանապարհը Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, անցավ Սբ. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը՝ ապրիլի 2-ին՝ ուխտի մեկնելով Գավառի Սբ. Կարապետ եկեղեցի: Սրբի հիշատակության օրը Հայ Առաքելական Սբ. եկեղեցին նշում է Սբ. Զատկին հաջորդող շաբաթ օրը: .....
Պահեցողության շրջանում քրիստոնյայի հոգու ամրությանն է ուղղված նաև հոգևոր ճամփորդությունը՝ ուխտագնացությունը: Հավատավոր անձի համար թանկագին մի պարգև է անցնել մի ճանապարհ, որ տանում է դեպի Աստծո տուն: Այդ լուսավոր ուղիներն աստիճանաբար մոտեցնում են անձին Աստծո ներկայությունը վայելելու կատարյալ ուրախությանն ու երջանկությանը:
«Ինձ ցույց տվիր կյանքի Քո ճանապարհները, Քո աջի քաղցրությունից ու վայելչությունից լիովին հագեցրիր ինձ երեսիդ .....
Հիսնակաց պահքի բարեկենդանին՝ նոյեմբերի 15-ին, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր պատասխանատու Տեր Զգոն քահանա Աբրահամյանի գլխավորությամբ ուխտավորաբար եղան Վայոց Ձորի սրբավայրերում: Օրը Տերունական էր՝ կիրակի, և երիտասարդ ուխտավորները Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում մասնակցեցին Սուրբ Պատարագի՝ Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր .....
«Ուխտ անելը փոխադարձ է, ստանալով հանդերձ, պետք է կարողանանք նաև տալ». նոյեմբերի 8-ին կիրակնօրյա Սբ. Պատարագին այս խոսքով սկսեց իր քարոզն Ախթալայի Սբ. Աստվածածին վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանը: Հայաստանի հյուսիսում՝ Լոռու մարզի Ախթալա քաղաքում, ժայռապատ խոր ձորերով եզերված բարձրադիր ընդարձակ հրվանդանի վրա գտնվող ամենամեծ վանքում՝ Ախթալայի վանական համալիրում, այդ օրվա Սբ. Պատարագին իրենց մասնակցությունն .....
Ամեն մի քրիստոնյա, իր խաչն ունենալով, փորձում է անցնել խաչի՝ սիրո և զոհողության այն ուղիով, որ առաջնորդում է դեպի Երկինք: Սբ. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Քրիստոսն այն պատճառով Խաչ բարձրացավ, որպեսզի ցույց տար, թե Իր մահը ճանապարհ է դեպի Երկնքի Արքայություն, ինչպես Հակոբը տեսավ սանդուղքը, որի գլուխը երկինք էր հասնում, ու Տերը հաստատված էր նրա վրա»: Յուրաքանչյուր Սբ. Խաչի տոն քրիստոնյայի համար հիշեցում է՝ արդյո՞ք գոհունակությամբ է կրում .....
Հոկտեմբերի 23-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի ուղեկցությամբ մեկնեցին ուխտագնացության Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես եկեղեցի: Աղոթքի ճանապարհը միասին անցնելը և միասնական աղոթքը թվով 56 սիրիահայ ուխտավորների համար ուղղված էր Սիրիայում առևանգված հայորդիների վերադարձին և հիվանդների ապաքինմանը: Ճանապարհին .....