Յուրաքանչյուրիս պատմությունից հայտնի է մեր ազգի հերոսական ու փառահեղ էջերը, մեր Հայ Զինվորի մարտական ոգին, նրա արիությունն ու հավատը: Մեր հայ քաջերը, արհամարհելով մահը, իրենց մահով կյանք պարգևեցին գալիք սերունդներին:
Այսօր էլ, անկասկած, Հայ Զինվորը, ինչպես Պաուլո Կոելիոն կասեր, Լույսի Զինվոր է՝ Քրիստոսի ճշմարիտ Զինվոր է: Իսկ Լույսը անմահ է, այն չի ոչնչանում: Ահա թե ինչու Աստված Լույս է: Իսկ հայ հոգին մշտավառ պահեց իր Լույսը Լուսավորչի Կանթեղի .....
Մեծ բան է, եթե մարդն Աստծո օրհնությունն ունի: Դա մի իսկական հարստություն է: Այն, ինչ օրհնված է՝ կանգուն է և չի քանդվում: Իսկ այն, ինչ օրհնություն չունի՝ կանգուն չի մնում: Անարդարությունը մեծագույն մեղք է: Բոլոր մեղքերը մեղմացուցիչ հանգամանքներ ունեն, անարդարությունից բացի: Այն Աստծո ցասմանն է արժանանում: Ի՜նչ սարսափելի բան է: Նրանք, ովքեր անարդարացի են վարվում մյուսների նկատմամբ՝ կրակ են հավաքում իրենց գլխին: Մարդիկ ինչ-որ անարդարություն .....
Այսօր ամենակարևորն աշխարհիկ ոգուն չընտելանալն է: Դա Քրիստոսի մասին վկայություն է: Որքան հնարավոր է փորձենք թույլ չտալ, որ այդ հոսանքը մեզ շեղի ու աշխարհի հունով տանի: Խելացի ձուկը կարթը չի ընկնում: Խայծը տեսնում է, հասկանում է, թե դա ինչ է, հեռանում է այդտեղից ու չի բռնվում: Իսկ մեկ ուրիշը տեսնում է խայծը, շտապում է կուլ տալ այն և իսկույն կարթն է ընկնում: Այդպես էլ աշխարհն է, այն խայծ ունի և դրանով որսում է մարդկանց: Մարդիկ տարվում են աշխարհիկ .....
- Հա՛յր, երբեմն ասում եք, որ այսինչը եվրոպական խոշորացույցի միջով է նայում, այլ ոչ թե արևելյան ոգու օգնությամբ: Ի՞նչ եք ցանկանում դրանով ասել:
- Ուզում եմ ասել, որ եվրոպական աչքով է նայում, եվրոպական մտածելակերպով, առանց հավատի, զուտ մարդկային տեսանկյունից:
- Իսկ արևելյան ոգին ի՞նչ է:
- "Во́сток восто́ков и су́щии во́ тьме́ и се́ни!" *
- Այսի՞նքն:
- Ասելով, որ ինչ-որ մեկն ընդունել է արևելյան ոգին և թողել եվրոպականը՝ նկատի ունեմ, որ տրամաբանությունը, .....
- Հա՛յր, ինչո՞ւ են սատանային երբեմն «աշխարհակալ» անվանում: Ինչ է, նա՞ է իսկապես կառավարում աշխարհը:
- Ա՛յդ էր պակաս, որպեսզի սատանան կառավարեր աշխարհը: Երբ Քրիստոս «այս աշխարհի իշխան» (Հովհ. 16:11) ասաց սատանայի մասին, ի նկատի չուներ, որ նա աշխարհակալ է, այլ այն, որ ունայնությամբ և ստով է կառավարում: Մի՞թե կարելի է: Մի՞թե Աստված թույլ կտար, որպեսզի սատանան աշխարհի կառավարմանը հասներ: Սակայն նրանք, ում սրտերը ունայն ու աշխարհիկ բաներին .....
Խոնարհությունը հսկայական ուժ ունի: Խոնարհությունից սատանան փոշու է վերածվում: Այն ամենաուժեղ շոկային հարվածն է սատանային: Այնտեղ ուր խոնարհություն կա՝ սատանայի համար տեղ չկա: Իսկ, եթե սատանայի համար տեղ չկա, ուրեմն գայթակղություններ էլ չկան: Մի անգամ, մի ճգնավոր սատանային ստիպեց «Սուրբ Աստված…»-ն ասել: « Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ» ասեց ու կանգ առավ, «ողորմյա մեզ» չասաց: «Ասա՛ «ողորմյա մեզ»: Բայց .....
Բարեխնամ Աստված արարեց հրեշտակներին: Սակայն, հպարտությունից մղված, նրանցից ոմանք ընկան ու դևեր դարձան: Աստված կատարյալ արարածին՝ մարդուն, ստեղծեց, որպեսզի փոխարինի ընկած հրեշտակներին: Այդ պատճառով էլ սատանան շատ է նախանձում մարդուն՝ Աստծո արարածին: Դևերը գոռգոռում են. «Մենք մի սխալ գործեցինք և Դու տանջում ես մեզ, իսկ մարդկանց ներում ես, երբ այդքան հանցանքներ ունեն իրենց հաշվին»: Այո, ներում է, բայց մարդիկ էլ ապաշխարում են, իսկ նախկին .....
- Հա՛յր, իսկ սատանան գիտի՞, թե ինչ կա մեր սրտերում:
- Ա՛յդ էր պակաս: Մնում էր միայն մարդկանց սրտերն էլ տեսներ: Սրտերը միայն Աստված է տեսնում: Եվ միայն Աստծո մարդկանց է երբեմն բացահայտվում, թե ինչ կա մեր սրտերում՝ մեր իսկ օգտի համար: Սատանան միայն այն խորամանկությունն ու չարությունը գիտի, որն ինքն է դնում նրանց մեջ, ովքեր ծառայում են իրեն: Մեր բարի մտադրությունները նա չգիտի: Միայն, երբեմն, փորձից ելնելով է կռահում դրանց մասին, այն էլ հիմնականում .....
- Հա՛յր, մտածում եմ, որ սատանան մեծ ուժի է տիրապետում, հատկապես մեր օրերում:
- Սատանան ոչ թե ուժի է տիրապետում, այլ՝ չարության ու ատելության: Աստծո սերն է ամենակարող: Սատանան իրեն ամենակարող է ձևացնում, բայց դա նրա ուժերից վեր է: Թվում է, թե նա ուժեղ է, բայց իրականում լիովին անզոր է: Նրա կործանարար ծրագրերից շատերն ի չիք են դառնում՝ դեռևս չսկսված: Մի՞թե շատ լավ ու բարի հայրը թույլ կտար, որ ինչ-որ թափթփուկ ծեծեր իր երեխաներին:
- Իսկ ես վախենում .....
Բոլորս էլ ժառանգաբար փոխանցված կրքեր ունենք, բայց դրանք ինքնուրույն մեզ չեն վնասում: Միևնույնն է, թե մարդն, օրինակ, դեմքին խալով է ծնվում, որն էլ նրան յուրահատուկ գեղեցկություն է տալիս: Բայց եթե այդ խալն անընդհատ փորփրես, ապա հնարավոր է, որ ուռուցք գոյանա: Պետք չէ թույլ տալ, որպեսզի սատանան փորփրի մեր կրքերը: Եթե թույլ տանք, որ նա փորփրի մեր թուլությունն, ապա մեր մեջ (հոգևոր) քաղցկեղ կսկսվի:
Պետք է հոգևոր արիություն ունենալ, արհամարհել սատանային .....
Ես նույնիսկ մի օր չեմ հիշում, երբ աստվածային մխիթարություն չեմ զգացել: Երբեմն ընդմիջումներ լինում են և այդ ժամանակ ես ինձ վատ եմ զգում: Այսպես եմ ի վիճակի լինում հասկանալ, թե ինչ վատ է ապրում մարդկանց մեծամասնությունը: Նրանք հեռացել են Աստծուց և այդ պատճառով էլ զրկվել աստվածային մխիթարությունից: Որքան մարդն ավելի է Աստծուց հեռանում, այնքան դժվար է դառնում նրա համար: Իսկ եթե Աստված ունենաս, ապա կարելի է այլևս ոչինչ չունենալ և ոչինչ չցանկանալ: .....
Ֆրանսիան մի ինչ-որ զարգացող երկիր չէ, այն շատերից առաջ է ընթանում: Բայց չնայած դրան, վերջին տարիներին* ութսուն հազար ֆրանսիացի մահմեդական է դարձել: Ինչո՞ւ: Որովհետև մեղքը նրանց մոտ նորաձև է դարձել, բայց խիղճը տանջում է նրանց ու նրանք փորձում են հանգստացնել այն: Հին հույները, կամենալով իրենց կրքերն արդարացնել՝ տասներկու աստված էին հորինել իրենց համար: Այդպես էլ ֆրանսիացիները, փորձել են մի այնպիսի կրոն գտնել, որ կարդարացնի իրենց կրքերը, որպեսզի .....
- Հա՛յր, լսել ենք, որ իբրև մեկին ասել ենք, թե պատերազմ է լինելու: Դա ճի՞շտ է:
- Ես ոչինչ չեմ ասում, իսկ ժողովուրդն, ահա, ասում է այն ամենն ինչ խելքին է փչում: Եվ եթե նույնիսկ ինչ-որ բան գիտեմ՝ ո՞ւմ պետք է այդ մասին ասեմ…
- Հա՛յր, ինչպիսի՜ բարբարոսություն է պատերազմը…
- Եթե մարդիկ «չազնվացնեին» մեղքն, ապա այդպիսի բարբարոսության էլ չէին հասնի: Բայց բարոյական աղետն է՛լ ավելի մեծ բարբարոսություն է: Մարդիկ թե՛ հոգեպես, և թե՛ ֆիզիկապես .....
Այժմ Աստված թույլ է տալիս, որ մի լավ ցնցում ապրենք: Դժվարին ժամանակներ են գալու: Մեծ փորձություններ են մեզ սպասվում: Եկեք դրան լրջորեն վերաբերվենք ու սկսենք հոգևոր կյանքով ապրել: Հանգամանքները ստիպում են մեզ ու ստիպելու են հոգևոր կերպով աշխատել: Սակայն այդ հոգևոր աշխատանքը արժեք կունենա, եթե մենք այն ուրախությամբ կատարենք, ինքնաբուխ կերպով, այլ ոչ թե այն պատճառով, որ վշտերն են ստիպում: Շատ սրբեր կխնդրեին, որպեսզի մեր դարաշրջանում ապրեին՝ .....
- Հա՛յր, իսկ ինչո՞ւ ենք այդքան դժվարությամբ բարիք գործում, սակայն այդքան դյուրությամբ չարի մեջ ընկնում:
- Որովհետև, նախ և առաջ, մարդն ինքը պետք է ջանք թափի, ճիգ գործադրի բարու մեջ, իսկ չարի մեջ մարդուն սատանան է օգնում: Դրանից բացի, մարդիկ բարուն չեն ընդօրինակում և բարի մտքեր էլ չունեն: Ես հաճախ եմ աշխարհականներին հետևյալ օրինակը բերում: Ենթադրենք ես ավտոմեքենա ունեմ: Սկսում եմ մտածել. «Ինչի՞ս է պետք: Ծանոթս էլ մեքենա ունի և կարող է ինձ .....