Կիրակնօրյա Քարոզներ
Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի
Դու ես վէմ, և ի վերայ այդր վիմի շինեցից զեկեղեցի Իմ, և դրունք դժոխոց զնա մի յաղթահարեսցեն։ Դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ Իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն (Մատթեոս 16։18)։ Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ. Քրիստոսի հարության Հինանց շրջանի երրորդ կիրակին է։ Ունայն է այն մարդու կյանքը, որը հարության խոստումն իր հոգում չունի, հարության և հավիտենական կյանքի խոստմամբ չի վերափոխվում, .....
Կրկնազատիկ
Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց (Հովհ․ 1։5): Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր, Այսօր Կրկնազատիկ է՝ Տիրոջ սուրբ հարության լուսաշող ուրախությամբ լի Հինանց շրջանի սկիզբը։ Այդ ուրախությունն ու լույսը դեռևս վառ են մեր սրտում, աշխարհի հոգսն ու տագնապը դեռ չեն հասցրել խամրեցնել դրանց վառ գույները, և աղոթում եմ Ողորմած Տիրոջը, որ ինչ էլ պատահի՝ դրանք չխամրեն ու միշտ ուղեկից լինեն մեզ հատկապես դժվարությունների .....
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի Սուրբ Հարության տոնի պատգամը
Իմ շատ սիրելի հավատացյալներ, «Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»։ Մեծ սիրով և ուրախությամբ շնորհավորում եմ ձեզ ամենակարևոր տոնի՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության առթիվ, առանց որի աշխարհում անիմաստ կլիներ ամեն ինչ։ Օրհնյալ, օրհնյալ ու հավետ փառավորյալ է մեր Տերը՝ «Անսկիզբը և Անվախճանը, որ մեռավ և կենդանացավ» (Հայտ․ 2։8)։ Նա՝ «ննջեցյալների առաջին պտուղը» (Ա Կորնթ․ 15։20) երկու հազար տարի .....
Սուրբ Բարսեղ Կեսարացու խոսքը Սուրբ Հաղորդությունից առաջ, որն ընթերցվում է Ավագ Հինգշաբթի
Լսեք ինձ, իմ սիրելի որդիներ, և ես աննախանձաբար Տիրոջ երկյուղը կուսուցանեմ ձեզ` իբրև հարազատ որդիներ. որովհետև պարտականություն է դրված ինձ վրա, և վայ է ինձ, եթե ձեզ հանապազօր չավետարանեմ, որպեսզի թերևս կարողանամ ճանաչել տալ ձեզ, թե ինչ է Աստծո կամքը` բարին, հաճելին ու կատարյալը: Որովհետև Եզեկիել մարգարեն Աստծո խոսքով հանապազ զարհուրեցնում է ինձ` քահանաների վերաբերյալ այսպես ասելով. «Մարդու որդի, քեզ այդ ժողովրդի վրա տեսուչ եմ նշանակել. .....
Ծաղկազարդ
Ուրախացի՛ր խնդությամբ, դո՛ւստրդ Սիոնի, կանչի՛ր ցնծությամբ, դո՛ւստրդ Երուսաղեմի, ահա գալիս է քո թագավորը քեզ մոտ, քո արդար, փրկագործ ու խոնարհ թագավորը (Զաք․ 9։9)։ Մարգարեական այս գեղեցիկ տողերը, սիրելի՛ հավատացյալներ, գրվել են նկարագրված իրադարձությունից ավելի քան հինգ դար առաջ։ Ամենակարող Աստված, Որի տնօրինության ներքո են բնության տարերքներն ու օրենքները, ողջ տիեզերքն ու ժամանակը, Իր Միածնի երկրային ամենաօրհնյալ ծնունդից դեռևս հինգ .....
Ավետման տոնի քարոզ
Եւ յայտնի արասցէ Տէր զբազուկ իւր սուրբ առաջի ամենայն ազգաց։ Եւ տեսցեն ամենայն ծագք երկրի զփրկութիւն Աստուածոյ մերոյ։          Տերն Իր սուրբ բազուկը պիտի ցույց տա ի տես բոլոր ազգերի, և երկրի բոլոր կողմերը պիտի տեսնեն մեր Աստծու փրկությունը (Եսայի 52։10)։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր Ավետման տոնն է։ Այս օրը Գաբրիել հրեշտակապետը ավետեց Սուրբ Մարիամ Աստվածածնին, որ նա կհղիանա և Աստծու .....
Գալստյան կիրակիի քարոզ
Վերին բաների մասի՛ն խորհեցեք․․․ քանզի մեռած եք, և ձեր կյանքը պահված է Քրիստոսի հետ՝ Աստծու մեջ (Կող․ 3։2, 3)։ Քրիստոսասեր սիրելի՛ եղբայրներ և քույրեր, Երկնառաք ողորմածությամբ հասանք ահա Մեծ պահքի Գալստյան կիրակիին, երբ Մայր եկեղեցին իր զավակներին հիշեցնում է Տիրոջ Երկրորդ փառավոր գալստյան և Ահեղ դատաստանի մասին, որ ըստ Տեր Հիսուս Քրիստոսի խոստման՝ պիտի տեղի ունենա ժամանակների ավարտին։ Եվ ահա Փրկչի համբարձման պահից, երբ Նա մեծ շուքով .....
Գրիգոր Լուսավորչի Մուտն ի Վիրապ
«Այսօր ժողովուրդք հայաստանեայց աշակերտեալք ճշմարտութեանն ի ձեռն սրբոյն Գրիգորի. Օրհնեցէք զլոյսն անըսկիզբն. բարձր արարէք զնա յաւիտեան»: (Շարակնոց)   Սիրելի՛ բարեպաշտ հայրենակիցներ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր նշում է իր տոնացույցում տեղ գտած կարևորագույն տոներից մեկը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտքը վիրապ: Հայոց առաջին հովվապետի հիշատակը առանձնահատուկ սիրով և ջերմությամբ է պահպանվում հավատավոր հայորդիների սրտերում, .....
Դատավորի կիրակիի քարոզ
Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, որ նրանք ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան (Ղուկ․ 18։1)։ Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Որքա՜ն ուրախություն և հույս կա այն բառի մեջ, որով դիմում եմ ձեզ, որքա՜ն շնորհ ու խորհուրդ, քանի որ կանգուն է աշխարհը և դեռ կմնա հենց ճշմարիտ հավատացյալ հոգիների ու նրանց աղոթքի շնորհիվ։ Տերը չի կործանի Իր ստեղծածը, քանի դեռ խոնարհ, անկեղծ ու մաքուր սրտից բխող աղոթք կա, որ համարձակորեն բարձրանում է Երկինք ու խոնարհեցնում .....
Տնտեսի կիրակի
Արարեք ձեզ բարեկամս ի մամոնայէ անիրաւութեան, զի յորժամ պակասիցէ այն, ընկալցին զձեզ ի յարկսն յաւիտենականս։ Անիրավ մամոնայից ձեզ բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ (Ղուկաս 16։9)։ Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ. Այսօր Տնտեսի կիրակին է։ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս պատմեց անիրավ տնտեսի առակը, որպեսզի մեզ սովորեցնի ոչ թե դառնալ անիրավ, անարդար ու անօրեն, այլ որպեսզի սովորեցնի նախանձախնդրություն .....
Անառակի կիրակի
Փնտրեցե՛ք Տիրոջը և, երբ գտնեք, կանչեցե՛ք նրան. երբ նա ձեզ մոտենա, ամբարիշտը թող հրաժարվի իր ընթացքից, անօրեն մարդը՝ իր խորհուրդներից, թող նա վերադառնա Տիրոջ մոտ և ողորմություն կգտնի (Եսայի 55։6, 7)։ Սիրելի՛ եղբայրակիցներ ի Տեր Հիսուս Քրիստոս, Մեր Երկնավոր Հոր ողորմությամբ թևակոխեցինք Մեծ պահքի օրհնաբեր շրջան և այսօր հիշում ենք մարդացյալ Քրիստոսի պատմած ամենասրտառուչ առակներից մեկը՝ «Անառակ որդու առակը»։ Ժուժկալ կյանքին անսովոր .....
Արտաքսման կիրակի
Դարձի՛ր դեպի Տերը և թող մեղքերդ (Սիրաք 17։21)։ Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս. Այսօր Մեծ պահքի երկրորդ՝ Արտաքսման կիրակին է, որը Ադամի և Եվայի՝ դրախտից արտաքսվելու հիշատակությունն է։ Գայթակղության ու անհնազանդության պատճառով մարդը արտաքսվեց դրախտից։ Ի՞նչ է մեր անելիքը։ Մեր անելիքը մեղքի արտաքսումն է մեր հոգիներից, մեր սրտերի խոնարհումն է Աստծու և Նրա պատվիրանների առջև։ Այս է ճանապարհը, որ պիտի մերձեցնի մեզ Աստծուն։ Արտաքսման .....
Լավի ընտրությունը
«Որպեսզի դուք լավն ընտրեք» (Փիլիպ․ 1․10)։ Դարեր առաջ Եվրոպայի եզերքներում Ավետարանի քարոզությունն առաջին անգամ լսող և ընդունող ժողովուրդներից մեկն իր առատաձեռնության փոխարեն ստանում էր երախտագիտության այն գիրը, որ սուրբ Պողոս առաքյալը գրել էր իր ճգնաժամի պահերին։ Սակայն այդ նամակը որքան էլ շնորհակալության առթիվ էր գրված, բայց  և այնպես սրբազան հեղինակը չի վարանում այդ գրության մեջ մատնանշել այն թերությունը, որը սոսկ անձնական .....
Դեն գցենք խավարի գործերը և հագնենք լույսի զրահը
Ի բաց արասցուք այսուհետև զգործսն խաւարի և զգեցցուք զզէնն լուսոյ։ Դեն գցենք խավարի գործերը և հագնենք լույսի զրահը (Հռոմեացիներ 13։12)։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր տոնում ենք Բուն Բարեկենդանը։ Վաղվանից սկսվում է Մեծ պահքը, և սկսվում է ապաշխարության ու խոկման մի կարևոր շրջան բոլորիս համար։ Այսօր ուրախության օր է, քանի որ վաղվանից պետք է մեր սիրտն ու միտքը հանձնենք հոգևոր խոկումներին, աղոթքներին և Աստծու .....
Սուրբ Վարդանանց հիշատակության օրվա քարոզ
Ամենայն որ խոստովանեսցի յիս առաջի մարդկան, խոստովանեցից և ես զնմանէ առաջի Հօր Իմոյ որ յերկինսն է։  Ով որ Ինձ կխոստովանի մարդկանց առաջ, Ես էլ կխոստովանեմ նրան Իմ Հոր առաջ, որ երկնքում է (Մատթեոս 10։32)։ Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Հիսուս Քրիստոս. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում սուրբ Վարդանանց տոնն է, նրանց տոնն է, ովքեր իրենց մղած ճակատամարտով և իրենց արյամբ փաստեցին իրենց հավատքն առ Աստված և հավատարմությունը հայրենիքի .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․