.jpg)
Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:
Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):
Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):
Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):
Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:
Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծուն, ինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:
Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:
Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):
Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):
Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:
Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:
Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:
Ծառայողը օգնում է նախ իրեն
Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:
Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:
Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:
Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:
Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:
Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:
«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):
Կարինե Սուգիկյան







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Քրիստոնեական կրոնն իր հետևորդներին կոչում է ապրել ու գործել սիրով: Ըստ Պողոս առաքյալի՝ սերը ամենաբարձր առաքինությունն է, այն ավելի բարձր է, քան Աստծու կողմից մարդուն տրված բոլոր մյուս պարգևները, բարձր է խոսքի, հրաշագործելու պարգևներից, «Որպես Աստծու ընտրյալներ, հագե՛ք, ուրեմն, գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն՝ հանդուրժելով միմյանց, ներելով միմյանց, եթե մեկը մյուսի դեմ գանգատ ունի. ինչպես .....
Գործուն սերը մաքրում է մարդու սրտի խորքը եսասիրությունից և առավել մոտեցնում Աստծուն՝ հոգևոր լույսով վերափոխելով ողջ հոգին։ Իսկ մաքրված հոգին, վայելելով աստվածային օրհնությունն ու լույսը, սկսում է տեսնել Աստծուն հոգու աչքերով։ Այստեղ մարդու հոգին նմանվում է մի փոքրիկ լճի, որ երկար տարիների անհոգության պատճառով մամռակալել է, իսկ ամբողջովին մաքրվելով՝ վերափոխվում է՝ թույլ տալով, որ արևի ճառագայթները խորությամբ թափանցեն իր բյուրեղյա .....
Քրիստոնեական կրոնը մարդկությանը շնորհված մեծագույն պարգև է և հավիտենական փրկության հնարավորություն: Սակայն աստվածահիմն այս կրոնը մեխանիկորեն չի փրկում մարդուն միայն այն պատճառով, որ նա հավատավոր է: Հավատքը փրկության համար անհրաժեշտ պայման է, բայց կարևոր է, որ դրսևորվի սիրո գործերում: Առաքյալներն ու Քրիստոսի հետևորդները հաղթեցին աշխարհին աստվածային շնորհի ուժով և սիրո քարոզով: Քրիստոնեական համայնքները տարբերվում էին հեթանոսական աշխարհից՝ .....
Աստված սեր է, և աստվածային սերն առկա է ողջ տիեզերքում: Մարդն իր ուժերով չի կարող ճանաչել այն: Սիրառատ Աստված սիրո պարգևը բաշխում է քաջարի սրտերին, ովքեր անվեհերությամբ նետվում են հանուն հավատի ու հայրենիքի և ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարելու: Ողորմած Տերը, տեսնելով մարդու անգամ փոքր քայլերն ու մտադրությունները, զորացնում է նրան փրկության ճանապարհին և մխիթարում Իր անսահման սիրով։ Սիրո բոլոր դրսևորումների առաջնային .....
Հայրենասիրության վառ օրինակների հանդիպում ենք նաև սրբերի կյանքում, նրանց սերը հայրենիքի հանդեպ այնքան մեծ էր, որ հաճախ հասնում էր ինքնազոհողության: Պողոս առաքյալն էլ իր նամակներից մեկում գրում է. «Մեծ տրտմություն է ինձ և անհատնում ցավ՝ իմ սրտին, որովհետև ես ինքս երդումով փափագում էի նզովվել Քրիստոսից իմ ազգակից եղբայրների համար, որ իսրայելցիներն են: Իմ սրտի փափագը և աղոթքը առ Աստված՝ նրանց փրկության համար են» (Հռոմ. 9:2-4; 10:1): Ինքը՝ .....
Քրիստոնեական կրոնն ուշագրավ է նրանով, որ մարդուն անսահմանափակ հոգևոր հնարավորություններ է տալիս ոչ միայն Աստծու որդի կոչվելու, այլ նաև Երկնավոր Հորը նմանվելու: Որքան առավել է քրիստոնյան ձգտում նմանվել իր Երկնավոր Հորը, այնքան առավել խորն ու խորհրդավոր է դառնում Հոր հետ կապն ու միությունը:
Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, ասել է. «Ով սիրում է Ինձ, կգործադրի Իմ խոսքերը. Իմ Հայրն էլ կսիրի նրան, և Ես ու Իմ հայրը կգանք նրա մոտ և կբնակվենք նրա .....
Արարչաստեղծ մարդու կարևորագույն կոչումներից է սիրո ծառայությունը: Առաքյալներից Հովհաննեսը կոչվել է սիրո առաքյալ. նա կարողացավ գործով մարմնավորել պատվիրաններից մեծագույնը՝ սիրո պատվիրանը՝ մեծագույն սեր ցուցաբերելով Աստծու և մերձավորների հանդեպ: Քրիստոնյայի համար կարևորը ոչ թե լինելն է, այլ քրիստոնեաբար ապրելը: Հավատքով, աղոթքով և սիրո ծառայությամբ ճշմարիտ քրիստոնյան գործածում է իրեն շնորհված քանքարները՝ պարգևները, չնմանվելով .....
Քրիստոնեական կրոնի ողջ էությունն ըմբռնելու համար բավական է միայն ուսումնասիրել քրիստոնեության հիմնադրի՝ Քրիստոսի կյանքը: Բոլոր մյուս կրոնների հիմնադիրները չունեն այն բացառիկ նշանակությունը, որ ունի Քրիստոս քրիստոնեության մեջ: Եթե մյուս կրոնների հիմնադիրներն ուսուցիչներ են, ավետաբերներ, ապա Քրիստոս Աստվածորդի է և Փրկիչ, Ով Իր կյանքը զոհեց հանուն մարդկության փրկության: Նա Իր խաչելությամբ և հարությամբ մարդկային անկյալ բնությանը վերածնվելու, .....
Հայրենիքը սուրբ և նվիրական հասկացություն է, հայրենիքի հանդեպ սերը սուրբ է, իսկ հայրենիքին ծառայելը սրբազան և պատվաբեր ծառայություն: Արարիչ Աստված յուրաքանչյուր ազգի շնորհել է մեծ ժառանգություն՝ հայրենի երկիր: Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսն ասել է. «Հայաստանն է Աստծուց մեզ տրված բաժինը, մեր պարտքն է այն շենացնել, ծաղկեցնել, ինչպես արել են մեր հայրերն իրենց շնորհներով, իրենց տքնությամբ և իրենց արյամբ»: Յուրաքանչյուր հայորդու .....
Աստվածային անսահման սերը մարդկության հանդեպ արտահայտվեց Աստվածորդու աշխարհ գալով և փրկագործությամբ: Աշխարհի Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս, խոսքով և կյանքով սովորեցրեց ճշմարտապես հավատալ և առաքինաբար ապրել: Փրկչի յուրաքանչյուր խոսքից և գործողությունից անսահման սեր էր բխում: Սիրող Աստված այլ բան չի ակնկալում իր արարածներից, այլ միայն, որ Իր սիրուն պատասխանեն նույնպիսի անկեղծ, մաքուր և անշահախնդիր սիրով: «Մենք պետք է ապրենք հավատով, հույսով .....
Տերն առատորեն Իր շնորհներն է բաշխում Իր հետևորդներին և ցանկանում, որ յուրաքանչյուր ոք այդ շնորհները գործածի նաև հանուն մերձավորի՝ Տիրոջը փառաբանելով ոչ միայն խոսքով, այլ նաև գործով: Շնորհների ճիշտ գործածումը նպաստում է, որ Քրիստոսի Մարմինը՝ եկեղեցին, աճի և զորանա: «Եվ երբ յուրաքանչյուր մաս գործում է ինչպես որ պետք է, մարմինն աճում և զորանում է սիրո մեջ» (Եփես. 4:15-16): Ինչպես շնորհներն են տարբեր, այնպես էլ ծառայության կերպերը. մեկը .....
Հայ եկեղեցու հոգևոր-կրթական հաստատությունների ճանապարհով անցած հոգևոր սպասավորները 1997 թ.-ից իրենց ծառայությունն են բերում նաև Հայոց բանակում: Իր ծառայությամբ հոգևորականը ջանում է նպաստել զինվորների հոգևոր-բարոյական որակների զարգացմանը, հայրենասիրական ոգու բարձրացմանն ու գիտակցված զինվորական կարգապահության ամրապնդմանը: Զինվորի համար հոգևորականի ներկայությունը բանակում հավատքի, բարեպաշտության և ծառայողական պարտականությունները .....
Հավատքը քրիստոնյայի համար այն մեծագույն ուժն է, որը զորացնում ու գոտեպնդում է նրան, օգնում է հաղթահարել բոլոր այն պատնեշները, որ հանդիպում են նրա ճանապարհին: Հավատքով սպառազինված քրիստոնյան հավատարիմ է իր կոչմանն ու առաքելությանը, նա այլևս խավարի տիրապետության տակ չէ, այլ լույսի որդի է և Աստծու գործակիցը, քանի որ ունի կյանքի ճշմարիտ Առաջնորդ, Ով ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Ինձնով միայն կարելի է գնալ Հոր մոտ» .....
Քրիստոսի արյամբ փրկագնված յուրաքանչյուր քրիստոնյա կենդանի Աստծու տաճար է (Բ Կորնթ. 6:17): Քրիստոնյայի համար կարևորագույն խնդիր է իր տաճարը հանապազ մաքրել «մարմնական և հոգեկան ամեն պղծությունից՝ ապրելով Աստծու երկյուղով» (Բ Կորնթ. 7:1): Այսինքն՝ քրիստոնյային պետք է հատուկ լինի այն, ինչ հատուկ է Աստծուն. Աստված գթասիրտ է, նա էլ պետք է գթասիրտ լինի, Աստված սեր է, նա էլ պետք է սիրող սիրտ ունենա, Աստված սուրբ է, նա էլ պետք է ձգտի սրբության: Ս. Հովհան .....