
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մի աղջիկ քահանային խնդրեց գնալ և աղոթել իր անկողնային հիվանդ հոր առողջության համար: Սենյակ մտնելով, քահանան մահճակալի մոտ դրված աթոռ նկատեց ու կարծեց, որ պատրաստվել են իր գալուն: «Սպասո՞ւմ էիք ինձ»,- հարցրեց քահանան: «Ոչ, իսկ Դուք ո՞վ եք»,- հարցրեց հիվանդը: «Ես քահանա եմ: Ձեր դուստրն է հրավիրել ինձ՝ ձեր առողջության համար աղոթելու: Երբ ձեր մահճակալի կողքի աթոռը տեսա, ենթադրեցի, որ գիտեիք իմ այցելության մասին»: «Ախ, աթո՜ռը…- .....
Բոմբոսը՝ ոչ գրագետ լինելով, մտավ մեկի մոտ՝ սաղմոս ուսանելու և լսելով քսանութերորդ սաղմոսի առաջին տողը, որ ասում է. «Զգուշանամ իմ ճանապարհին, [որ լեզվովս չմեղանչեմ]» (Սաղմ. ԼԸ 2), երկրորդն առանց լսելու՝ գնաց` բավականանալով ասված այս մի խոսքով, որ եթե կարողանա՝ գործով ուսանի այն: Իսկ երբ ուսուցանողը դժգոհեց, թե ինչու այս վեցամսյա ժամանակահատվածում չտեսավ նրան, պատասխանեց, թե սաղմոսի խոսքը գործով դեռ չի ուսանել: Այս Բոմբոսին մեկը ոսկի տվեց՝ .....
Մարդը ցանկացավ մեղք գործել: Հազիվ էր հասցրել մտածել այդ մասին, երբ մեղքն իսկույն հայտնվեց նրա առջև:
- Ահա՛ և ես, քաղցր, հաճելի, հարմար: Վերցրո՛ւ, չես փոշմանի:
Մարդն ընդառաջ գնաց մեղքին, սակայն ոտքն ասես նրա վերջին բառերին դիպավ. «Չե՞մ փոշմանի…»
Նա հանկարծ հիշեց, թե որքա՜ն դառը, ճնշող ու ծանր է լինում մեղանչելուց հետո: Եվ Աստծու օգնությունն աղերսելով, ողջ ուժով հրաժարվեց մեղքից:
Հրաժարվեց ու միանգամից զգաց, թե ի՜նչ քաղցրություն, .....
Խցերի երեց հայր Իսահակն ասաց. «Երբ երիտասարդ էի, ապրում էի հայր Կրոնիոսի մոտ, և նա ինձ երբեք չասաց. «Արա՛ այս բանը»: Նա դողդոջուն ծեր էր, բայց ինքն էր վերցնում հացը և տալիս ինձ, և այդպես՝ ամենքին: Նստեցի նաև հայր Թեոդորոս Փերմացու մոտ, և նա նույնպես ինձ երբեք չասաց որևէ գործ անելու մասին, այլ ինքն էր դնում սեղանը և ինձ ասում. «Եղբա՛յր, ճաշակի՛ր»: Մի անգամ ես նրան ասացի. «Հա՛յր, եկա քեզ մոտ, որպեսզի գեթ փոքր-ինչ օգնեմ քեզ, իսկ ինչո՞ւ .....
Ագահությունը ցանկացավ հարստանալ: Նրա ընդունակություններով և բնավորությամբ դա ամենևին էլ դժվար չէր: Հո՛պ, և մեկ միլիոն աշխատեց:
«Չէ՜,- մտածեց,- քիչ է: Տասն ավելի լավ է, կլոր թիվ է»: Ասեց ու արեց, միայն թե դա էլ նրան քիչ թվաց, այժմ հարյուր միլիոն ցանկացավ: Հարյուրն էլ հավաքեց, հետո՝ ավելի շատ, սակայն, այդպես էլ հարուստ չդարձավ: Որովհետև, ինչպես հայտնի է, հարուստը, որին միշտ ամեն ինչ քիչ է թվում, ամենախղճուկ չքավորից էլ աղքատ է, որը գիտե իր .....
Ոմն ծեր իր հետ բնակվող մի երիտասարդի հանդիմանեց անպատշաճ արարքի համար, իսկ երիտասարդը նեղսրտեց և բարկացած կողպեց դուռն այն տան, ուր ծերի ուտելիքներն էին, գնաց ուրիշ տեղ և այնտեղ ուշացավ տասներկու օր` սոված թողնելով ծերին: Իսկ ծերի խցին մոտ մի բարի եղբայր կար, որը, երբ իմացավ երիտասարդի ուշանալը, նրա համար կերակուր պատրաստեց և պատուհանի գոգին դրեց: Եվ ծերն այնքան խոնարհ էր ու անհիշաչար, որ երբեք չտրտնջաց երիտասարդից ո՛չ իր մտքում, ո՛չ ուրիշների .....
Ավանակը հրճվանքով նայում է իր ստվերին, ապա՝ երկնքում սավառնող արծվին և ասում.
- Նայի՛ր, նայի՛ր, տեսնո՞ւմ ես՝ իմ ստվերը ցույց է տալիս, որ ես էլ երկու մեծ թևեր ունեմ: Հիմա կբարձրանամ լեռը և այնտեղից քեզ պես կթռչեմ ու կսավառնեմ դեպի աստղերը:
Արծիվը պատասխանում է.
- Հպարտությունը քեզ կկործանի, իսկ խոնարհությունը իմաստություն կսովորեցնի, որովհետև այն ճշմարիտ իրատեսության և սրատեսության ուղին է: Իսկ ստվերում քո երկար ականջներն են արտացոլված, .....
Աստծով մեծ՝ մի մենակյաց կար անապատում` Լեոն անունով, որն ազգությամբ կապադովկացի էր: Սրա մասին բազում հրաշքներ պատմեցին մեզ, և այս մարդու բազմապատիկ փորձությունների պատմությունից մեծ օգուտ քաղեցինք, ինչպես նաև` նրա խոնարհությունից, լռությունից, անընչությունից և սիրուց, որ ուներ ամենքի հանդեպ: Այս ժուժկալ ծերն ասում էր մեզ միշտ. «Հավատացե՛ք ինձ, որդյակնե՛ր, պիտի թագավորեմ»: Իսկ մենք նրան ասում էինք.«Դու էլ մեզ հավատա, աբբա՛ Լեոն, .....
Վարդապետն ու աշակերտը անցնում են մի մեծ անտառի միջով: Աշակերտն ասում է.
- Տագնապում և նեղվում եմ ու տրտմում, որովհետև դեռևս պարզ չէ, թե երբ նախանշված բնակավայր կհասնենք:
Վարդապետը պատասխանում է.
- Մի՛ անհանգստացիր, օրինակ՝ երբ քո տանն ես լինում, քեզ լավ ես զգում, բարձր ու ուրախ տրամադրություն ես ունենում: Եթե Աստծուն հավատում ես և վստահում, ուրեմն իմացիր, որ ուր էլ լինես, միշտ տանն ես, որովհետև Նա քեզ հետ է: Արդ, ուրա՛խ եղիր և բարձր տրամադրությամբ .....
Հայր Մովսեսն ասաց մի եղբոր. «Ե՛կ հնազանդություն ստանանք, որովհետև նրանից է ծնվում խոնարհություն, համբերություն, երկայնամտություն, եղբայրասիրություն և սեր, և սրանք են մեր հոգու վահանները»: Եվ դարձյալ ասաց. «Ե՛կ, ո՜վ եղբայր, դեպի ճշմարիտ հնազանդությունը, որի մեջ են խոնարհությունը և զորությունը, ուրախությունը և համբերությունը, եղբայրասիրությունը, ողջախոհությունը, զղջումը և սերը, քանզի ով բարի և հաստատուն հնազանդություն ունի, նա .....
Օրերս տնօրհնեքի էի գնացել… Տեսնեմ տանտերերը լավ պատրաստվել են՝ սրբապատկերներ, խաչեր, մոմեր, խունկ, ձիթայուղ… Մի րոպե: Նայում եմ՝ ձիթայուղի մեջ ինչ-որ կարմիր նստվածք է: Սկսում եմ պարզել: Բացատրում են, որ ձեթին, ԻՆՉՊԵՍ ԿԱՐԳՆ Է, ավելացված է… Տաբասկո սոուս: Ես ցնցված եմ: «Ախր,- ասում են ինձ,- արել ենք այնպես, ինչպես Պետյային ու Սվետային ես կարգադրել»: Պետյան ու Սվետան մեր ընդհանուր լավ ծանոթներն են, որոնց տանը կես տարի առաջ եմ տնօրհնեք .....
Հայր Թեոդորոս Փերմացին հարցրեց հայր Պամբոյին և ասաց նրան. «Հա՛յր, ասա՛ ինձ` ի՞նչ անեմ»: Ծերը նրան ասաց. «Թեոդորե՛, գնա՛ և բոլորին ողորմությո՛ւն արա, քանզի ողորմությունը ամեն ինչում համարձակություն ունի Աստծո առաջ: Թեկուզ ի ցույց մարդկանց լինի ողորմությունը՝ բարի է և լավ, քանզի հետո այն կդառնա Աստծուն հաճելի, որովհետև աղքատները նրանից օգտվելով և իրենց պակասությունները նրա միջոցով լրացնելով՝ կմխիթարվեն, ինչն էլ կքաղցրացնի Աստծուն՝ .....
Ժլատությունը ցանկացավ իր հարստության կեսն աղքատությանը տալ: Բաժանեց այն երկու մասի, սակայն որը տալ նրան՝ չգիտեր: Մեկ մի կեսն է ավելի մեծ թվում, մեկ՝ մյուսը: Իսկ մեծը տալն ափսոս է: Եվ որոշեց կրճատել այն: Հետո ավելի ու ավելի…
Կրճատեց-կրճատեց և փոքր կեսից մի փշուր մնաց:
- Ոչինչ,- որոշեց ժլատությունը,- աղքատությունը սրանով էլ կուրախանա:
Եվ իսկապես, աղքատությունը նույնիսկ այդ խղճուկ ողորմությունը ուրախությամբ ընդունեց: Իսկ ժլատությունը, .....
Մի անգամ Եգիպտոսի մի գյուղով անցնում էր հայր Սրապիոնը և այնտեղ մի պոռնիկ կնոջ տեսավ: Ծերը նրան ասաց. «Սպասի՛ր ինձ այս երեկո քեզ մոտ»: Պոռնիկն ասաց. «Շատ լավ, հա՛յր»: Պատրաստվեց, հարդարեց անկողինը և սպասեց, որ ծերը նվերներով գա: Երբ երեկո եղավ, ծերը եկավ` ոչինչ չունենալով իր հետ, և ներս մտնելով` ասաց. «Պատրաստեցի՞ր անկողինը»: Նա ասաց. «Այո՛, հա՛յր», և դռները փակեցին: Հայր Սրապիոնն ասաց կնոջը. «Սպասի՛ր մի փոքր, որովհետև պաշտամունք .....
Խղճահարությունը խեղդվող մարդու տեսավ: Ցատկեց ջուրը, բռնեց նրա մազերից և սկսեց դեպի ափը քաշել:
- Ի՞նչ ես անում,- վրդովվեց կեղծավորությունը:- Ցավեցնում ես նրան:
Սակայն խղճահարությունը ոչինչ չպատասխանեց: Ժամանակ չուներ: Լողալով ափ հասավ և առաջին օգնությունը ցույց տվեց մարդուն:
- Շնորհակալություն,- աչքերը բացելով շշնջաց նա:- Կյանքս փրկեցիր:
Իսկ իմաստությունն ասաց.
- Ամեն ինչ ճիշտ է: Իսկական խղճահարությունը պարտավոր է անգութ լինել, երբ .....