
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հայր Պիմենը և իր եղբայր Հոբը ապրում էին Եվրակիա անապատում, և նրանց մայրը գնաց նրանց տեսնելու: Երբ որդիներն իմացան, մտան եկեղեցի և փակեցին դուռը, իսկ մայրը ողորմագին ձայնով ու կարոտակեզ խոսքերով լաց էր լինում դրսում, իսկ նրանք լսում էին: Եվ Հոբը, գալով դռան մոտ, ասաց. «Ի՞նչ ես ուզում դու, կի՛ն, ինչո՞ւ ես լալիս»: Եվ մայրն ասաց. «Կեղեքվում եմ կարոտից և խորովվում եմ գորովից, որով սնուցեցի ձեզ և ծնեցի: Ինչո՞ւ եք փախչում ձեր մորից»: .....
Հայր Սիլովանեն իր աշակերտի հետ գնում էր, երբ եղբայրների հանդիպեց և հաց կերավ նրանց հետ: Երբ նորից շարունակեցին ճանապարհը, ջրի հանդիպեցին, և աշակերտը կամեցավ խմել: Հայր Սիլովանեն հարցրեց. «Այսօր պահքի օր չէ՞»: Նա ասաց. «Ուտելով չլուծարվե՞ց»: Հայրը պատասխանեց. «Ո՛չ, որովհետև ոչ թե կերանք, այլ սեր ցուցաբերեցինք»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Ոմն մեծահարուստ եղբայր աղաչում էր ծերին, որ իրենից մի բան վերցնի իր կարիքների համար: Ծերն ասաց. «Ես որևէ բանի կարիք չունեմ, ինձ բավական են իմ ձեռքերն ու նրանց գործերը»: Իսկ մեծահարուստը համառորեն աղաչում էր, որ մի բան վերցնի: Ծերն ասաց. «Դա ինձ համար կրկնակի ամոթ է, եղբա՛յր, նախ` որ վերցնեմ այն, ինչ իմը չէ, և երկրորդ` որ ուրիշի ունեցվածքով բարեգործություն անեմ և փքվեմ»: Եվ ոչինչ չվերցրեց նրանից, իսկ մեծահարուստը զարմացավ` տեսնելով .....
Մեկը եկավ Սկյութիա՝ մենակյաց դառնալու, և իր հետ բերեց կրծքից նոր կտրած որդուն: Եվ երբ որդին պատանի դարձավ, նրա մեջ սկսեց շարժվել սեռական անհանգստությունը, և ասաց իր հորը. «Գնա՛մ աշխարհ, քանզի չեն հանդարտվում պոռնկության պատերազմից և չեմ դիմանում»: Իսկ հայրն աղաչում էր, որ համբերի: Որոշ ժամանակ անց դարձյալ հորն ասաց. «Հա՛յր, այլևս չեմ դիմանում, արձակի՛ր ինձ, որ գնամ»: Հայրը նրան ասաց. «Լսի՛ր ինձ, որդյա՛կ, այս անգամ: Վերցրո՛ւ .....
Մեկ այլ ճգնավոր, երբ կատարում էր կանոնն իր եղբոր հետ, լցվում էր արտասուքներով և թողնում էր սաղմոսի տունը: Մի օր աղաչեց նրան եղբայրը` ասել իրեն, թե ի՞նչ է մտածում կանոնի ժամանակ, որ այդպես դառնորեն լաց է լինում: Եվ նա ասաց նրան. «Թողությո՛ւն շնորհիր ինձ, եղբա՛յր, ես իմ կանոնի ընթացքում միշտ տեսնում եմ Դատավորին նստած և ինձ` որպես դատապարտյալ, առջևը կանգնած և քննվելիս: Նա ինձ հարցնում է` ինչո՞ւ մեղանչեցիր, իսկ ես, պատասխան չգտնելով, գոցում .....
Հայր Հովհաննեսն ասաց հայր Նիսթերոնին. «Ի՞նչ անեմ իմ լեզուն, հա՛յր, որովհետև սրան չեմ կարողանում լռեցնել»: Ծերը նրան հարցրեց. «Երբ ինչոր բան ես ասում, հանգստանո՞ւմ ես»: Պատասխանեց` ո՛չ: Ծերն ասաց նրան. «Իսկ եթե հանգիստ չունես, ինչո՞ւ ես ասում: Ուրեմն` առավել ևս լո՛ւռ մնա: Եթե որևէ տեղ ստիպված լինես ինչոր բան ասել, քի՛չ ասա և շա՛տ լռիր ու լսի՛ր, և հանգիստ կգտնես»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Խրճիթներում բնակվող մի եղբայր եկավ հայրերից մեկի մոտ և պատմեց նրան իր խորհուրդները, որից նեղվում էր: Ծերն ասաց նրան. «Մեծ ու կարևոր զենքը, որ Աստծո երկյուղն է, դու գետնին ես թողել և ձեռքդ ես վերցրել եղեգնյա գավազանը, որը չար խորհուրդներն են: Ուստի քեզ մոտ վերցրո՛ւ նախ Աստծո երկյուղը, որ հուր է, իսկ երբ եղեգնը գա քեզ մերձենալու` կայրվի հրից, որովհետև չարությունը չի կարող հանգրվանել նրա մոտ, ով Աստծո երկյուղն ունի»: Եվ այս ծերը մեծ էր ա՛յն .....
Մի մենաստան կար, որի շուրջը սկսեցին բնակելի տներ կառուցել, և շուտով այն հայտնվեց աշխարհիկ մարդկանց տների օղակում: Շրջակայքում բնակվող աշխարհիկ մարդիկ ևս գալիս էին՝ ժամերգություններին մասնակցելու:
Մի անգամ մի նորընծա մենակյաց, ժամերգության գնալիս, մոռացավ իր խցի դուռը կողպել, և մի կին մտավ ներս…
Երբ մենակյացն իմացավ այդ մասին, խիստ հուզվեց. «Ինչպիսի՜ դժբախտություն: Կինը պղծեց խուցս: Ամեն ինչ ավարտված է, ես կեղտոտ պատմության մեջ .....
Սաստիկ ճգնակյաց մի կրոնավոր կար Սկիտեի անապատում: Նա բազում տարիներ խնդրում էր Աստծուն և ասում. «Տե՛ր, հայտնի՛ր ինձ, թե արդյոք հաճո՞ եղա Քեզ»: Եվ Տիրոջ հրեշտակի ձայնը հասավ նրան, որ ասաց, թե` քաղաքի մի պարտիզպանի չափին չհասար: Իսկ ծերը զարմացած` իր մտքում ասաց. «Գնամ քաղաք՝ տեսնեմ նրան, թե ո՛րն է նրա գործը, որ առավել է, քան իմ այսքան տարիների վշտերը, տառապանքներն ու ճգնությունները»: Եվ վեր կենալով եկավ այն տեղը, որ նրան ասաց հրեշտակը, .....
Հորդանանի քարանձավում Բառնաբաս անունով մի անապատական կար: Սա մի օր եկավ Հորդանանից ջուր խմելու և ոտքերը եղեգներին խփելով` վերքեր ստացավ, և վերքերը մնացին, իսկ ինքը դրանք բուժելու համար բնավ հոգս չէր անում և իր մոտ եկողներին ասում էր. «Որքան մարդ արտաքուստ չարչարվում է` այնքան ներքուստ հրճվում է»: Եվ այս հայր Բառնաբասը իր այրից եկավ Պերգամոս և այնտեղ մնաց մի տարի, իսկ նրա այրում բնակվեց մի ուրիշ անապատական, որը տեսավ Աստծո հրեշտակին` .....
Հայր Պիմենի մասին ասում էին, թե բնակվում էր իր երկու աշակերտ եղբայրների հետ, իսկ երիտասարդներից կրտսերը նեղում էր նրանց: Հայր Պիմենը մյուս եղբորն ասաց. «Ինչպե՞ս վարվենք այս երիտասարդի հետ, որ մեզ նեղում է. ե՛կ գնանք այստեղից»: Եվ ելան գնացին` նրան թողնելով այնտեղ: Եվ երբ սա տեսավ, որ ուշացան, դուրս ելավ և տեսավ հեռվից, որ գնում էին. սկսեց կանչել և հետևներից գնալ: Պիմենը եղբորն ասաց. «Սպասենք երիտասարդին»: Եվ երբ նա հասավ նրանց, .....
Մի եգիպտացի մենակյաց կար Կոստանդնուպոլսում` երանելի Թեոդոս փոքրի օրոք, որը բնակվում էր մերձակա անապատի մի փոքրիկ խցում: Մի անգամ թագավորն այնտեղով անցնելիս, թողեց հեծելազորը և թագը թաքցնելով` մենակ մոտեցավ մենակյացի դռանը և բախեց այն: Նա բացեց դուռը և ճանաչեց, որ թագավորն է և լուռ մնաց, ընդունեց նրան որպես մի զինվորի, և աղոթելուց հետո նստեցին: Եվ թագավորը սկսեց հարցուփորձ անել, թե ինչպես են եգիպտացի հայրերը, և նա պատասխանեց. «Բոլորն .....
Հայր Պետրոսն ասաց. «Իմ ծերին հարցրի մի անգամ, թե ո՞վ է Աստծո ծառա: Եվ նա ասաց. «Եթե մարդ թեկուզ մեկ ախտի ծառա է, նա Աստծո ծառա չէ, այլ այն ախտի ծառան է, որով բռնված է: Եվ քանի դեռ նա այդ ախտի մեջ է, չի կարող ուսուցանել, քանզի ամոթ է նրան սովորել կամ սովորեցնել` նախքան ախտից ազատվելը, կամ թե՝ ուրիշների համար աղոթել, քանզի ինչպե՞ս նա ուրիշների համար ազատություն խնդրի, երբ ինքը ծառա է: Ուստի՝ նա ո՛չ ծառա է, ո՛չ էլ Աստծո սիրելի, որպեսզի Աստծուց որևէ .....
Եկան ոմանք հայր Փիլիկիոսի մոտ, որոնց հետ կային նաև աշխարհականներ, և խնդրեցին ծերին, որ խոսք ասի իրենց, իսկ ծերը լուռ էր: Եվ երբ շատ երկար աղաչեցին նրան, ասաց. «Խո՞սք եք ուզում լսել»: Ասացին նրան. «Այո՛, հա՛յր»: Ծերն ասաց. «Արդ այլևս խոսք չկա: Նախկինում, երբ եղբայրները հարցնում էին ծերերին, անում էին` ինչ նրանք ասում էին, և Աստված էր առաջնորդում նրանց, թե ինչ խոսեն: Իսկ հիմա, որ հարցնում են և չեն անում` ինչ որ լսում են, Աստված .....
Ոմն ծեր բնակվում էր ասորիների երկրում` Անտիոքի սահմաններին մոտ: Նա մի աշակերտ ուներ, որ հապճեպ դատում էր ամեն մեկին: Եվ եթե տեսնում էր մեկին մեղքի մեջ, անհապաղ դատում էր նրան: Ծերը բազում անգամ խրատում էր նրան, օրենք էր դնում և ասում. «Զգո՛ւյշ եղիր, որդյա՛կ, քանզի այդ մոլուցքով կկորցնես քո անձը, քանի որ ոչ ոք չգիտի մարդուն, այլ միայն նրա մեջ եղող հոգին: Որովհետև շատերը բազմաթիվ չարիքներ գործեցին մարդկանց առաջ և ծածուկ ապաշխարեցին Աստծո .....