5 Սեպտեմբեր, Շբ
Սիրելի հավատացյալներ,
Ահա հասանք այս ուրախալի ու հաղթանակած օրվան, քրիստոնեության գլխավոր տոնին, երբ երախտագիտությամբ լեցուն սրտով Տիրոջը փառաբանելով` միմյանց ենք ավետում այս հրաշալի լուրը. Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Մոտ երկու հազար տարի առաջ տեղի ունեցած այս սքանչելի ու հրաշափառ իրադարձությունը եկավ փոխելու մարդկության ողջ ընթացքը: Այս իրադարձությունը հաղթանակ ու ազատություն պարգևեց մեզ: Մարդկության Փրկիչը հարություն առավ մեռյալներից` .....
«Ասացե՛ք Սիոնի դստերը, ահա դեպի քեզ է
գալիս քո թագավորը՝ հեզ և նստած էշի
ու էշի քուռակի վրա» (Մատթ. 21:5)։
Սիրելի հավատացյալներ,
Այսօր հասել ենք, ահա, Ծաղկազարդի Կիրակիին, ինչը նշանակում է, որ բոլորել ենք Մեծի Պահոց քառասնօրյա շրջանը և պատրաստվում ենք մուտք գործել Պահքի վերջին, կարևորագույն շաբաթվա մեջ, որն Ավագ շաբաթ է անվանվում: Ավագ շաբաթը խորհրդանշում է մեր Տիրոջ երկրային կյանքի վերջին շաբաթը, երբ Նա մատնվեց, խաչվեց` .....
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր` ի Քրիստոս,
Մեծ Պահքի այս վեցերորդ կիրակին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տոնացույցում նշվում է որպես Գալստյան Կիրակի: Խոսքը, բնականաբար, մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի փառապանծ երկրորդ գալուստի մասին է: Մատթեոս Առաքյալն իր Ավետարանում գրում է. «Արդ, երբ որ մարդու Որդին գա իր փառքով և բոլոր հրեշտակները՝ իր հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրայ, ու նրա առաջ պիտի հավաքվեն բոլոր ազգերը, և նա նրանց միմյանցից .....
Սիրելի հավատացյալ եղբայրներ և քույրեր,
Գիտեք արդեն, որ Մեծ Պահքի Միջինքն անցել է, այսինքն կիսվել է պահոց շրջանն ու այս կիրակին չհաշված, երկու կիրակի է մնացել մինչ Սուրբ Հարության տոնը: Այս հինգերորդ կիրակին, ահա, կոչվում է Դատավորի կիրակի: Ինչպես նախորդ կիրակիները, այս մեկը ևս, իր անունը ստացել է մեր Սուրբ Տիրոջ` Հիսուս Քրիստոսի պատմած առակներից մեկից, որ շարադրված է Ղուկասի Ավետարանի 18-րդ գլխում և կոչվում է Անիրավ դատավորի առակը: Հիսուս .....
Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ,
Մեծ Պահքի այս չորրորդ կիրակին Եկեղեցին կոչում է Տնտեսի Կիրակի: Կիրակին այսպես է անվանվել Հիսուս Քրիստոսի պատմած առակի վրա հիմնվելով, որը նկարագրվել է Ղուկասի Ավետարանում (Ղուկ. 16:1-8): Ինչպես գիտենք, սիրելի հավատացյալներ, երկրային կյանքի ընթացքում Հիսուս Քրիստոս քարոզում էր Իր Երկնային Արքայության և այնտեղ տանող ճանապարհի մասին, և հաճախ էր Իր ասելիքը ներկայացնում առակների միջոցով: Մինչ Փրկչի այս .....
Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս,
Այսօր արդեն երրորդ կիրակին է, որ փակ վարագույրով է կատարվում Սուրբ Պատարագը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին գտնվում է Մեծ Պահքի շրջանի մեջ: Իր հավատացյալների համար այն մի գթառատ մայր է, որ օրնիբուն իր աղոթքների, քարոզների և աստվածահաճո գործունեության միջոցով հոգ է տանում իր սիրելի զավակների փրկության` հավիտենական կյանքի ժառանգության մասին: Մեր Եկեղեցու հայրերը Մեծ Պահքի յուրաքանչյուր .....
Սիրելի հավատացյալներ,
Իրադարձությունը, որի մասին այսօր հիշատակում է եկեղեցին, շրջադարձային եղավ թե՛ համայն մարդկության պատմության, թե՛ մեզանից յուրաքանչյուրի համար առանձին վերցրած: Այսօր հիշում ենք այն սարսափելի ողբերգության մասին, որ պատահեց մարդկության պատմության արշալույսին: Դա այն որոշիչ պահն էր, երբ մարդը բաժանվեց Աստծուց, կորցրեց այն կենարար միությունը Նրա հետ, որ ուներ և մեն-մենակ մնաց երկրի վրա: Ինչպես մի աստվածաբան է ժամանակին .....
«Մեծ տոնի վերջին օրը Հիսուս կանգնած էր և աղաղակում էր՝ ասելով. «Եթե մեկը ծարավ է, թող Ինձ մոտ գա և խմի: Ով Ինձ հավատում է, - ինչպես Գիրքն է ասում, - նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»: Նա այս ասում էր Հոգու մասին, որին ընդունելու էին Իրեն հավատացողները. քանի որ Հոգին դեռևս չկար, որովհետև Հիսուս դեռ փառավորված չէր» (Հովհ. 7.37-39):
Մենք Քրիստոսին, իբրև խաղաղասեր Աստծո Որդի ենք ճանաչում. ինչո՞ւ էր Քրիստոս աղաղակում: Որովհետև մարդկանց .....
Սիրելի՛ հավատացյալներ,
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի համաձայն այսօր Բուն Բարեկենդանն է, այսինքն Մեծ Պահքին նախորդող կիրակի օրը: Քառասնօրյա պահոց ճամփորդությունը սկսելուց առաջ, սա այն վերջին օրն է, երբ մեզ թույլատրվում է ճաշակել ամեն տեսակի կերակուր, իսկ որոշ վայրերում էլ, սովորության համաձայն, ժողովուրդն այս օրը համեմում է ուրախ խրախճանքներով, ազգային երգ-երաժշտությամբ ու խաղերով: Սակայն, անշուշտ կհամաձայնեք ինձ հետ, սիրելինե՛ր, .....
Սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս,
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր տոնում է Տեառնընդառաջը: Եվ բոլորս այժմ հավաքվել ենք եկեղեցու սրբազան հարկի ներքո` միասին նշելու այդ սքանչելի տոնը, որը տոն է թե՛ զարմանահրաշ մի հանդիպման, և թե՛ առաջին բաժանման: Այս օրը Ամենասուրբ Աստվածամայրը քառասնօրյա Աստվածամանուկ Հիսուսին բերեց Աստծուն ընծայելու, իսկ աստվածավախ և արդար ծերունի Սիմեոնը, և Աննա մարգարեուհին վերջապես արժանացան համայն .....
«Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն»:
«Կատարիչ խնդրուածաց, լսօղ աղօթից,
երագահաս սուրբդ Սարգիս...,
բարեխօս լեր առ Քրիստոս վասն անձանց մերոց»
(Շարական):
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Այսօր ամենքիս հոգում և սրտում անսպառ ուրախություն և ցնծություն է, հույսի և լույսի մի առավոտ, երբ «միասիրտ և միաբան» հավաքվել ենք Աստծո այս տան մեջ` նշելու մեր ժողովրդի համար այդքան սիրելի և պաշտելի Ս. Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի .....
Հանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն
«Ո՛ արար զհրեշտակս իւր հոգիս, եւ զպաշտօնեայս իւր` բոց հրոյ»:
«Նա իր հրեշտակներին հոգիներ դարձրեց և իր ծառաներին` կրակի բոց»: (Եբր. Ա 7)
Աստծո ստեղծագործության ընթացքը ցույց է տալիս, և նրա հայտնությունն ասում, որ մարդն է Աստծո արարածների կենտրոնը, գլուխն ու նպատակը: Սա է պատճառը, որ նախ բոլոր արարածները ստեղծվեցին, ապա նոր մարդը, որ պատկերն է Աստծո, իսկ նրա մարմնավոր կյանքի մեջ տեսանելի .....
Սիրելի եղբայրներ և քույրեր` ի Քրիստոս,
Այսօրվա աստվածաշնչյան ընթերցվածքում մեզ համար բացահայտվում են Ավետարանական գլխավոր, ոսկե տողերը, որ պետք է դրոշմված լինեն յուրաքանչյուր քրիստոնյայի սրտում ու միշտ հնչեն մտքում` ի մխիթարություն և ուրախություն` դժվարին պահերին: Պարզ, հասկանալի և միևնույն ժամանակ մինչև հոգու խորքը ցնցող իրականություն. «Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի, ով նրան հավատում .....
«Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել» (Հովհ. 6:64):
Մեր Տերն այսօր ճշմարտությունը հայտնեց մեզ՝ հոգին է կենդանարար մարդու մեջ, մարմինը ոչինչ չի կարող անել: Եվ ինչպես ասում է Պողոս առաքյալը` «որովհետև մարմնի գործերը հայտնի են. այսինքն` շնություն, պոռնկություն, պղծություն, վավաշոտություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություն…» (Գաղատ. 5:19): Սրանք են մարմնի գործերը, իսկ հոգու գործերն են` առաքինություն, .....
Եվ երբ ժողովրդի բազմությունն արձակեց, առանձին լեռ բարձրացավ աղոթելու համար։ Եվ երբ երեկո եղավ, այնտեղ էր, մենակ։ Նավակը ցամաքից մղոններով հեռացել էր՝ դես ու դեն քշվելով ալիքներից, քանի որ քամին դիմացից էր։ Եվ գիշերվա ուշ ժամին Հիսուս եկավ նրանց մոտ՝ քայլելով ծովի վրա։ Երբ աշակերտները նրան տեսան ծովի վրա քայլելիս, տագնապահար եղան և ասացին. «Ինչ-որ ուրվական է». ու սարսափից աղաղակեցին։ Հիսուս իսկույն խոսեց նրանց հետ ու ասաց. .....