.jpg)
Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:
Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):
Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):
Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):
Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:
Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծուն, ինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:
Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:
Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):
Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):
Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:
Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:
Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:
Ծառայողը օգնում է նախ իրեն
Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:
Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:
Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:
Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:
Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:
Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:
«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):
Կարինե Սուգիկյան







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ` Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցին, Մեծ պահքի շրջանում, շարունակում է իրականացնել իր սոցիալական ծրագրերը: Այդ ծրագրերի շրջանակներում՝ եկեղեցու համայնքը՝ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, փետրվարի 21-ին իր հերթական այցն ունեցավ Մարգարյան 2-րդ նրբանցքի 13-րդ շենքի 10-րդ բնակարանում ապրող անապահով բազմազավակ ընտանիքին: Ինը հոգուց բաղկացած ընտանիքն .....
Քրիստոնեական սիրո արտահայտման կերպերից մեկն ողորմածությունն է, որ դեպի կատարելություն, դեպի Երկինք տանող երանելի մի ուղի է: Սաղմոսներում կարդում ենք, որ Աստված է խեղճերի և ճնշվածների, որբերի օգնականն ու ապավենը (Սաղմոս 10:14): Տիրոջ օգնությունը հասնում է կարիքավորին Աստծո պատկերն ու նմանությունը կրող մարդու միջոցով: Քրիստոնյայի համար բարեգործությունը ծառայություն է Աստծուն, և կարիքավորին նա տալիս է այն, ինչ պարգևել է իրեն Աստված. Աստծո .....
Սբ. Պողոս առաքյալի վերոնշյալ խոսքով առատ բերքն ու առատ պարգևն անխուսափելի է առատ սերմանողից. կարիքի մեջ գտնվողին ձեռք մեկնողը, սովորաբար, ավելին է ստանում, քան տվել էր: Ապա առաքյալն ասում է. «Աստված սիրում է նրան, ով նվիրում է սրտի հոժարությամբ և զվարթառատ կերպով և կարո՛ղ է ամեն պարգև առատորեն տալ ձեզ, որպեսզի միշտ էլ ունենաք այնքան, որքան բավարար կլիներ ձեր բոլոր կարիքներին և կավելանար՝ ամեն տեսակ բարի գործերի հատկացվելու համար» (Բ .....
«Եթե քո հացը հոժար սրտով քաղցածներին տաս և չքավոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խավարի մեջ կծագի քո լույսը, քո խավարը կվերածվի միջօրեի: Քո Աստվածը ամեն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա»,- հորդորում է Տերը՝ Եսայի մարգարեի շուրթերով (Եսայի 58:10-11):
Քրիստոնյան, Քրիստոսի օրինակի համաձայն, իր նմանին քաջալերելու, մխիթարելու, գթալու և կարեկցելու կարևորագույն կոչումն ու առաքելությունն է ստանձնել: Այդ առաքելությանն .....
ԱՀԹ-ի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրի շրջանակում, փետրվարի 16-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը` հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Նազարբեկյան 48 հասցեում ապրող նախկին ազատամարտիկ՝ 57-ամյա Էդուարդ Սմբատյանի ընտանիք: Վերջինս 2-րդ կարգի հաշմանդամ է, Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից մարտնչել .....
Ընտանիքն ամուր է և երջանիկ, երբ նրա բոլոր անդամները փոխադարձ սիրով և համագործակցությամբ աջակից են միմյանց: Մեծ պահքի շրջանում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու մեծ և ամուր ընտանիքի՝ համայնքի, անդամները, իրենց սրտում և մտքում ունենալով սուրբգրային այն պատգամը, թե՝ բարի են աղոթքները՝ պահեցողություններով, ողորմություններով և արդարություններով (Տոբիթ 12:8), անցնում են ծառայասիրության իրենց ուղին: Այս ընտանիքի յուրաքանչյուր անդամ մեծ նախանձախնդրությամբ .....
Փետրվարի 14-ին Հայ եկեղեցին տոնախմբեց Տեառընդառաջը, իսկ տոնն իր կարևորագույն պատգամն է հղում բոլորին՝ ընդառաջ գնալ մեզ ընդառաջող Տիրոջը: Տոնի պատգամին ընդառաջ՝ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ սոցիալական ծրագրերի շրջանակներում շարունակում է իր այցերն անապահով ընտանիքներին:
«Տիրոջն ընդառաջ գնալ, այսինքն՝ ապրել Տիրոջ հետ երանելի հանդիպման բերկրանքը, որ կարող է տեղի .....
Աստվածաշնչյան այս պատգամն ամեն անգամ կյանքի է կոչում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, երբ իրականություն է դարձնում սոցիալական իր մի շարք ծրագրերը:
Փետրվարի 8-ին այս ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր այց Նազարբեկյան 48 հասցեում ապրող կարիքի մեջ հայտնված Արզումանյան ընտանիքին: Նշենք, որ երիտասարդ ընտանիքի ծնողները հաշմանդամներ են և ունեն երկու զավակներ՝ ինն ամսեկան .....
Փետրվարի 8-ին՝ Մեծ պահքի առաջին օրը, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ սոցիալական ծրագրերի շրջանակներում այցելեց անապահով մի ընտանիք: Քառանդամ ընտանիքի երիտասարդ ծնողները հաշմանդամներ են, և ընտանիքի հայրը հիվանդությունների սրման պատճառով դարձել է անաշխատունակ: Տեր Գրիգորն ընտանիքի համար բժշկության աղոթք կարդաց, ապա հանձնեց համայնքի կողմից պատրաստված սննդի և հագուստի .....
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական ծրագրերի շրջանակներում՝ թիրախ-խումբ ընտրելով մանկատան սաներին, ծերերին, զինվորներին և անապահով ընտանիքներին:
Այս անգամ համայնքի երիտասարդ հավատացյալի կողմից շաքարավազ, ալյուր և մակարոնեղեն (ընդհանուր 900 կգ) բաշխվեց .....
ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում դեկտեմբերի 25-ին առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին և սիրիահայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը Ամանորի նախաշեմին քսան սիրիահայ ընտանիքների հանձնեց 20 հազար դրամ արժեքով կտրոններ: Հումանիտար Ամանորյա այս օգնությունն իրականցվեց հիմնադրամի զարգացման ծրագրի շրջանակներում:
Սիրիահայ .....
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ իրականացնում են սոցիալական մի շարք ծրագրեր: Այդ ծրագրերի շրջանակներում համայնքն այսօր իր ուշադրության և հոգածության ներքո ունի Կենտրոն վարչական շրջանում ապրող մի քանի բազմազավակ և անապահով ընտանիքների: Համայնքի առանձին անդամներ ևս արձագանքում են այս .....
Մինչ Հիսնակաց պահքի շրջանը, իրենց սրտում ունենալով Տիրոջ հետևյալ պատգամը, թե՝ գթասիրտ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է գթասիրտ (Ղուկաս 6:36), Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը՝ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում, այս անգամ որպես թիրախ-խումբ ընտրեց Կենտրոն վարչական շրջանի ութ բազմազավակ, անապահով ընտանիքներ:
Կարճ ժամանակահատվածում համայնքի .....
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց հոգևոր միությունն արդեն մի քանի օր է, ինչ մեծ նախանձախնդրությամբ պատրաստվում էր հերթական այցի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն: Հոկտեմբերի 18-ին Սբ. Պատարագին մասնակցելուց հետո երիտասարդները միության հոգևոր պատասխանատու Տեր Զգոն քահանա Աբրահամյանի գլխավորությամբ ճանապարհվեցին դեպի մանկատուն: Երիտասարդներն որդեգրել են ծառայասիրության ուղին: Իրենց շնորհված պարգևներն աստվածատուր .....
«Մարի Իզմիրլյանի» անվան մանկատան երեխաների աչքերը կրկին անգամ փայլեցին և ժպտացին, երբ հանդիպեցին իրենց համար արդեն ծանոթ և հարազատ դարձած երիտասարդներին ու հոգևորականներին: Հունիսի 21-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը հոգևոր պատասխանատու Տեր Զգոն քահանա Աբրահամյանի և Տեր Վահան քահանա Առաքելյանի հետ միասին կրկին անգամ այցելեցին մանկատուն: Տեր Զգոնը մանկատան տնօրինությանը, մանկավարժներին .....