

Ալելուիա: Պողոսն ասում է. «Գալիք բարիքների ստվերն էր օրենքը» (Եբր. 10:1), նույնպես և այս սաղմոսը հրեաների դարձն է Բաբելոնից, և մեր ազատությունը Քրիստոսով ցույց է տալիս՝ ասելով.
1. Խոստովան եղերուք Տեառն՝ զի քաղցր է, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:
Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը, քանզի քաղցր է նա, քանզի հավերժ է ողորմությունը նրա:
Խոստովանություն կա, որ Աստծու դավանություն է, և կա, որ սեփական անձը մերկացնելն ու պարտությունը խոստովանելն .....
Ալելուիա: Ալելուիան Սիմաքոսը չթարգմանեց, Ակյուղոսը «գովեցեք» թարգմանեց՝ ըստ հելլենական լեզվի: Ունի նաև հրեաների ապերախտության և Մովսեսի դեմ դուրս գալու խորհուրդը: Սաղմոսը նաև նոր ժողովրդի ընտրության խորհուրդն ունի:
1. Խոստովան եղերո՛ւք Տեառն, զի քաղցր է, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:
Գոհությո՛ւն մատուցեցեք Տիրոջը, քանզի քաղցր է նա, քանզի հավերժ է նրա ողորմությունը:
Հուսացող եղեք, ասում է, որովհետև ամեն քաղցրություն նրա հետ .....
Ալելուիա. բոլոր ժողովուրդները և երգիչները երգում էին ալելուիա տոներին և յոթերորդ օրերին, որովհետև ալելուիան թարգմանվում է՝ օրհնեք Աստծուն կամ գովաբանեք օրենքը: Սաղմոսը նաև խորհրդանշում է հեթանոսների վարդապետությունը և այն բարիքները, որ հրեաների համար եղան: Նաև նրա համար պատվիրեց օրհնել Աստծուն, որ կատարեց հայրերին տրված խոստումը Որդու գալստյամբ: Ուստի և ասում է.
1. Խոստովան եղերուք Տեառն և կարդացէ՛ք զանուն նորա. պատմեցէ՛ք ի հեթանոսս .....
Սաղմոս Դավթի, աշխարհագործ արարածների մասին: Ոմանք ասում են, թե այս սաղմոսն առաջինն է, քանզի Մովսեսի պես արարչագործությունից է սկսում, ծովը գովերգում, երկիրը զարդարում և մեծարում Արարչին, և իր ամբողջ զրույցը մի գաղափարի շուրջ է հյուսում և որպես նվեր մատուցում Աստծուն ինչպես մի թանկագին քար: Նաև ուսուցանում է, թե ինչպես է պետք օրհնել Աստծուն:
1. Օրհնեա, անձն իմ, զՏէր, Տէր Աստուած իմ մեծ եղեր յոյս:
Օրհնիր Տիրոջը, ո՛վ իմ անձ. Տե՛ր իմ Աստված, անչափ .....
Սաղմոս Դավթի: Ինչպես որ նախորդ սաղմոսը հատկապես վերաբերվում էր գերուն, իսկ սա՝ ամբողջ ազգին: Ասում են, թե Դավթի ծերացած ժամանակվա սաղմոսն է, սթափեցնում է իրեն, և զրկվածներին ու ազատվածներին իր օրինակով հորդորում է՝ ասելով.
1 Օրհնեա՛ անձն իմ զՏէր, և ամենայն ոսկերք իմ՝ զանուան սուրբ նորա:
Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, և իմ բոլոր ոսկորները թող օրհնեն սուրբ անունը նրա:
Թո՛ղ չխաբի քեզ ծերությունը, և ոչ էլ՝ ցավերը: Նախ հոգին՝, որ պատկերն է Աստծու, .....
Բորոտի աղոթքը, երբ նա իր անձկության մեջ Տիրոջ առաջ դրեց իր խնդրանքները:
Աղոթքը խոսք է առ Աստված, բորոտը քոսոտն է, ոմանք ասում են, թե աղքատն է, որ ունի բորոտ և աղքատ բնություն, որ անձկության մեջ ընկնելով դևերի սնոտի պաշտամունքի և մահվան երկյուղի պատճառով Աստծու առջև է բերում իր խնդրանքը՝ ասելով. Տեր, լսի՛ր իմ աղոթքը, որը նաև գերու նեղության մեջ գտնվելու և հեթանոսությունից դարձի խորհուրդն ունի, և ասվել է սա Աբիսողոմի փախուստի ժամանակ:
2. Տէ՛ր, .....
Սաղմոս Դավթի: Ովսեան բարեսեր և աստվածասեր թագավոր էր, որի շնորհիվ գտավ երկրորդ օրենքը հաստատուն՝ Քեզկեա քահանայապետի միջոցով, որ մաքրեց Երուսաղեմը և Իսրայելի ամբողջ երկիրը կռապաշտությունից, և երգերն ու սաղմոսները՝ դիվային երգերի հետ խառնված, և նավակատիք արեց, ինչն էլ տեսնելով Սուրբ Հոգու շնորհիվ, Դավիթը երգեց: Ոմանք ասում են, թե ասված է ի դեմս Ասափի որդի Հովաք դպրի հիշատակի:
1. Յողորմութիւն և յիրաւունս օրհնեցից զքեզ, Տէր, սաղմոս ասացից,
2. .....
Դավթի խոստովանության սաղմոսը:
Նույն բնույթն ունի. ուսուցանում է, թե ինչպիսի աղոթքով պետք է կանգնել Աստծու առաջ, և նոր [ուխտի] խորհուրդն ունի:
1. Աղաղակեցէ՛ք առ Տէր, ամենայն երկիր. ծառայեցէ՛ք Տեառն ուրախութեամբ:
Աղաղակեցե՛ք Տիրոջ առջև, երկրի բոլոր բնակիչներ, ծառայեցե՛ք Տիրոջն ուրախությամբ:
Միայն Հիսուսի՛ն ծառայեք, քանզի նախատելի կուռքերից ազատվեցիք: Ուրախությամբ ծառայելը ցույց է տալիս ազատությունը և որդու կարգավիճակը:
2. Մտէ՛ք առաջի .....
Սաղմոս Դավթի: Ունի հրեաների ելքի և Փրկչի հայտնության, առաջին և երկրորդ գալստյան խորհուրդը:
1. Տէր թագաւորեաց, բարկացան ժողովուրդք, որ նստիս ի քրովբէս, սասանեցաւ երկիր:
Տերը թագավորեց, ժողովուրդները բարկացան: Ո՛վ քերովբեների վրա նստողդ, երկիրը սասանվեց:
Թագավորեց ասելով ցույց է տալիս ժամանակը, որ ըստ մարմնի թագավորեց: Ժողովուրդները բարկացան՝ նախապես հրեաները, և ասացին. չենք ցանկանում, որ դու թագավորես, այլ՝ կայսրը: Ո՛վ քերովբեների .....
Օրհնության սաղմոս Դավթի
Նույն իմաստն ունի՝ Քրիստոսի առաջին և երկրորդ հայտնության:
1. Օրհնեցէ՛ք զՏէր յօրհնութիւն նոր, զի սքանչելիս արար:
Օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհներգով, քանզի սքանչելագործություններ արեց նա:
Որովհետև հինն անցավ և ամեն ինչ նոր եղավ, քանզի սքանչելագործություններ արեց, նոր իրադարձություններ Եգիպտոսում, և մարդ լինելը, երբ շրջում են արարածներն այլ կերպարանքով:
2. Փրկեաց զնա աջ իւր, և բազուկ սուրբ իւր:
Իր աջն ու իր սուրբ .....
Սաղմոս Դավթի, այն ժամանակ, երբ երկիրը հաստատվեց։
Ունի Տիրոջ առաջին և երկրորդ գալստյան խորհուրդը, որով հաստատվում է երկիրը։
1. Տէր թագաւորեաց՝ ցնծասցէ երկիր, ուրախ եղիցին կղզիք բազումք։
Տերը թագավորեց, թող երկիրը ցնծա, թող ուրախ լինեն բազում կղզիները։
Ուստի երկիրը միայն սգակից և ողբակից չի լինում, այլև ցնծում է մարդկանց փրկությամբ։ Թող ուրախ լինեն կղզիները, որոնք ընդունեցին ավետարանը՝ Կիպրոսը, Կրետեն, Կարթագենը և այլն։
2. Ամպ .....
Սաղմոս Դավթի այն ժամանակ, երբ տաճարը կառուցվեց։
[Գերությունից] դուրս գալուց հետո նավակատիք արեցին, ինչը խորհրդանշում է Քրիստոսի գալստյամբ արարածների և բնության նորոգումը:
1. Օրհնեցէք զՏէր յօրհնութիւն նոր. օրհնեցէք զՏէր ամենայն երկիր:
Օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհներգով, օրհնեցե՛ք Տիրոջը, համայն աշխարհի մարդիկ:
Իրերի նորոգությամբ, որ Աստծուց է և նորոգող զորությամբ, որն այստեղ հավատքն է առ Սուրբ Երրորդությունը, և օրհնությունը՝ նորածնի .....
Դավթի օրհներգը, երբ Օվսիա բարեպաշտ թագավորը Երուսաղեմն ու Իսրայելը մաքրեց կռապաշտությունից, հավաքում է ամբողջ ժողովրդին և ասում.
1. Եկայք ցնծասցուք ի Տէր, աղաղակեսցուք առ Աստուած փրկիչ մեր։
Եկե՛ք ցնծանք Տիրոջ առջև, աղաղակենք մեր փրկիչ Աստծուն։
Քանզի հեթանոսական աստվածներն անկենդան են և կորստյան մատնող։
2. Կանխեսցուք առաջի նորա խոստովանութեամբ, սաղմոսիւք աղաղակեսցուք առ նա։
Փութանք նրա մոտ խոստովանությամբ, սաղմոսերգություններով .....
Դավթի չորեքշաբթի օրվա սաղմոսը, երբ լուսատուները եղան Աստծու մեծության վկաները, և երբ Եվայի վրա, ասում են, հարձակվեց օձի կերպարանքով դևը: Նաև հրեա չար իշխանների անօրինությունների մասին է ասում մարգարեն, որ անբիծների արյունն էին հեղում, որոնք որպես արեգակ, լուսին և աստղեր պետք է կանգնեին ըստ իրենց իշխանների կարգի և լույս տային նրանց, ում իշխում էին: Նաև եկեղեցու հալածանքների մասին է ասում: Նորից՝ կատարվեց սաղմոսի ներգործությունը մակաբայեցիների .....
Առաջին շաբաթ օրը, երբ հաստատվեց երկիրը. Դավթի օրհներգը: Շաբաթ օրվա արարածների արթնության և սրբերի հանգստին մասնակից լինելու օրհներգը, ուստի տեսավ, որ շատ բարի են: Նորից՝ պատշաճում է նաև Զորաբաբելի վերցնելուն ու Գոգի հաղթանակին, ինչպես նաև Եզեկիային, և Ասորեստանի անկմանը, քանզի Տերն այդ տարի շաբաթը տոն դարձրեց, և որպեսզի երկրորդ տարին էլ անգործ չմնան՝ ասաց. «Այս տարի կուտես ինքնաբույս ցորենը, երկրորդ տարի նույնպես՝ ինքնաբույս ցորենը» .....