
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Պատմեցին ոմանք Կոստանդնուպոլսի պատրիարք սուրբ Հովհան Ոսկեբերանի երեց աշակերտ հայր Եվլոգիոսի մասին, թե խիստ ճգնում էր` երկուական օրով պահեցողություն անելով. երբեմն էլ շաբաթը մեկ անգամ էր ուտում: Ո՛չ գինի էր ճաշակում, ո՛չ ձեթ, այլ միայն աղ ու հաց, և մարդկանց մեջ մեծ փառք ուներ: Սա, լսելով սկյութացիների մասին, թե մեծ վարք ունեն, եկավ նրանց մոտ` ակնկալելով, թե ինքը նրանցից շատ ավելի բան գիտե: Եվ գնալով Պիլուզ` հարցուփորձ արեց, թե ինչ վիճակում է .....
Արաբական մի քաղաքում Իսմայիլ անունով մի վաճառական էր ապրում: Ամեն անգամ որևէ ապրանք վաճառելիս նա անպայման մի քանի դրահմով խաբում էր գնորդին հաշվի մեջ: Եվ նրա ունեցվածքը բավականին աճել էր: Սակայն նրա զավակները հիվանդ էին, և նա մեծ գումարներ էր ծախսում բժիշկների և դեղորայքի վրա: Եվ որքան ավելի էր ծախսում երեխաների բուժման համար, այնքան ավելի էր խաբում իր գնորդներին: Բայց որքան ավելի էր խաբում գնորդներին, այնքան ավելի էին հիվանդանում երեխաները: .....
Աբբա Եղիա Բանիկտացին պատմեց մեզ և ասաց. «Մի անգամ նստած էի սուրբ Հորդանանի` ներքինիների վանքին մերձակա այրերից մեկում: Օգոստոս ամսվա սաստիկ խորշակահար և տոթակեզ մի օր՝ ժամը իննին, մեկը բախեց իմ այրի դուռը. ելա, տեսա` կին է, և ասացի նրան. «Ի՞նչ խնդիր ունես այստեղ»: Նա ասաց. «Ես, Տե՛ր աբբա, ճգնելու համար եկա այս անապատ և քո այրի նման փոքրիկ մի այր ունեի»: Ցույց տվեց ինձ դեպի հարավի կողմը և ասաց. «Երբ գալիս էի այս անապատով, խորշակի .....
Մոնղոլ զորականը, որ ցանկություն ուներ քրիստոնյա դառնալ, ցրտաշունչ ձմռանն այցելում է յուրդերից մեկը, որտեղ խարույկի շուրջ ծեր հոգևորականը և զինվորները զրուցում էին և հոգևորականին հարցնում է.
- Ինչպե՞ս բարությամբ վարվել զորաբանակի հետ, որպեսզի զինվորներն ինձանից չվախենան, այլ հարգեն և ինձ հետևեն:
Հոգևորականը նայում է խարույկին և պատասխանում.
- Երբ մոտենում ենք կրակին տաքանալու համար՝ ջերմանում ենք, երբ ավելի ենք մոտենում՝ այրվում .....
Ծեր վանականն ասաց դարձյալ. «Ապաշխարողը պետք է մեկուսանա, մտորի, վշտանա, աշխարհիկ հոգսերից հեռու մնա, ոչ մեկին բեռ չդառնա, իր անձը արտաքսի և նեղի, քննի և հանդիմանի, անձկության մեջ լինի, մշտապես դատապարտի իր անձը, հսկի և ցավագնած սրտով Աստծուն աղաչի և Նրա ողորմությունը խնդրի»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Աշակերտը հեռանում է ճահճացած լճակից, գալիս է անտառում գտնվող մի հիասքանչ բացատ, որտեղ սոխակներն են դայլայլում և այդտեղ քարի վրա նստած ծեր վանականին հարցնում.
- Ինչո՞ւ են գորտերն այդքան աղմուկ-աղաղակ բարձրացնում այդ լճակում: Միայն խառնիխուռն կռկռոց է լսվում, իսկ սոխակներն այստեղ ներդաշնակ դայլայլում են ու հիանալի մեղեդի երգում:
Ծեր վանականը պատասխանում է.
- Որովհետև գորտերն իրենց ճահճային վիճակից են բողոքում ու միմյանց մեղադրում, .....
Երկու հպարտ իշխան տոնական սեղանի շուրջ վիճում են, թե իրենցից ով է ճշմարիտ և դրա համար դիմում են թագավորին, որը նրանց ուղարկում է ծեր և իմաստուն եպիսկոպոսի մոտ, որպեսզի այդ հարցին պատասխանի: Սակայն ծերունի եպիսկոպոսը երկուսին էլ արդարացի է համարում և նրանցից յուրաքանչյուրին ասում.
- Արդ, եթե քո դատողությունը ճիշտ է, դա դեռ չի նշանակում, որ դիմացինի դատողությունը սխալ է:
Թագավորը հոգևորականին զարմացած հարցնում է.
- Ինչո՞ւ երկուսին էլ ճիշտ .....
Հայրս կանխակալ կարծիք ուներ Հայր Իոհան Կրոնշտադսկու մասին: Նրա անսովոր ժողովրդականությունը բացատրում էր հիպնոսով, ժողովրդի խավարամտությամբ և այլն: Մենք Մոսկվայում էինք ապրում, ես՝ Սերգեյս, այն ժամանակ չորս տարեկան էի, և հայրս մի անգամ գործերով Պետերբուրգ գնաց: Այնտեղ նա սովորաբար եղբոր տանն էր մնում: Այս անգամ էլ նրանց տուն գնաց և եղբորն ու հարսին շատ անհանգիստ վիճակում գտավ. նրանց կրտսեր դուստրն էր հիվանդացել՝ Լենոչկան: Հիվանդությունը .....
Հունական վանքերից մեկում ընդունված էր ծանր աշխատանքի դիմաց մի փոքր գումար տալ եղբայրներին: Վանականները եղբայրներ են կոչվում, քանի որ մեծ ընտանիքի պես են ապրում վանքում: Շատ վանականներ ցանկանում էին շատ աշխատել, որպեսզի ստացած գումարն աղքատներին բաժանեն: Միայն մի վանական կար, ով այլ կերպ էր վարվում: Ոչ ոք երբևէ չէր տեսել, որ նա գոնե մի աղքատի ողորմություն տար: Եվ նրան Ժլատ անվանեցին: Տարիներն անցնում էին և ամեն ինչ նույնն էր մնում: «Համա՜ .....
Հայր Մակարիոս Եգիպտացու մասին ասում էին, թե մի անգամ Սկյութիայից ելնում էր դեպի Նիտրեա լեռը: Երբ մոտեցավ տեղին, աշակերտին ասաց. «Առա՛ջ անցիր մի փոքր»: Եվ երբ աշակերտն առաջ անցավ, պատահեց մի հեթանոս քրմի, որը՝ ձեռքին մի մեծ ձեռնափայտ, գնում էր ճանապարհով: Տեսնելով նրան` աշակերտը ձայն տվեց նրան և ասաց. «Ո՞ւր ես գնում, ա՜յ դև»: Իսկ նա, ետ դառնալով, չարաչար գանահարեց նրան և կիսամեռ թողնելով` վերցրեց ձեռնափայտն ու շարունակեց ճանապարհը: .....
Հոր մահից հետո որդին որոշեց մորը ծերանոց ուղարկել: Նա հազվադեպ էր այցելում մորը և մի օր էլ զանգահարեցին նրան ու ասացին.
- Ձեր մոր վիճակը շատ ծանր է, որքան հնարավոր է շուտ եկեք:
Երբ որդին սենյակ մտավ՝ մայրն արդեն մահամերձ էր: Նա հարցրեց.
- Մա՛մ, ի՞նչ կարող եմ անել քեզ համար:
Մայրը պատասխանեց.
- Օդորակիչներ տեղադրիր, որովհետև ամռանն այստեղ անտանելի շոգ է: Նաև սառնարան դիր սենյակում, որովհետև ես շատ անգամներ սոված եմ քնել, քանի որ անհնար .....
Միաբաններից երկու համախոհ եղբայրների մասին ասում էին, թե նրանցից մեկը կրոնավոր էր և անինչ, մյուսը հնազանդ էր և խոնարհ: Սրանք քննում էին միմյանց, թե որի՛ գործն է ավելի մեծ: Եվ եկան գետի եզերքը, իսկ այնտեղ բազում կոկորդիլոսներ կային, և հնազանդը մտավ նրանց մեջ, և կոկորդիլոսները երկրպագեցին նրան: Եվ նա կրոնավորին ասաց. «Դու էլ ե՛կ այստեղ»: Իսկ սա ասաց. «Թողությո՛ւն տուր ինձ, եղբա՛յր, քանզի քո չափ հաստատված .....
Մի հեթանոս թագավոր իր մոտ կանչեց մի եպիսկոպոսի և պահանջեց, որ նա հրաժարվի իր հավատից: Եպիսկոպոսն ասաց.
- Պատկերացրու, արքա՛, որ ծառադ թշնամիներիդ ձեռքն է ընկնում և ոչ մի պայմանով չի ցանկանում դավաճանել քեզ: Թշնամիները հանում են նրա հագուստը, անարգում են նրան և բաց թողնում: Ասա՛ ինձ, տիրակա՛լ, երբ հանուն քեզ տուժած այդ ծառան վերադառնա, արդյո՞ք պատվով ու փառքով չես պարգևատրի նրան:
- Իհա՛րկե, կպարգևատրեմ,- պատասխանեց արքան:
- Դու կարող ես հանել .....
Պատմեց հայր Դանիելը, թե. «Ոմն քարահատ օրական վաստակում էր մի դանկ ոսկի: Մինչև երեկո ոչինչ չէր ուտում, ապա դրանով ուտելիք էր գնում և ուտում էր հյուրերի և աղքատների հետ, իսկ մնացորդներն ու փշրանքները գցում էր շներին և ոչինչ չէր պահում հաջորդ օրվա համար, բացի իր քարահատիչից: Նա ինձ հյուր ընդունեց, և երբ իմացա նրա կենսակերպը, երեք շաբաթ խնդրեցի Աստծուն՝ նրան ունեցվածք տալ, որպեսզի առավել շատ բարեգործություն անի: Տեսիլքի մեջ Տերը, որ կանգնած .....
Մի անհավատ երիտասարդ քրիստոնյայի ներկայությամբ ծաղրանքով արտահայտվեց Աստվածաշնչի արժանահավատության վերաբերյալ՝ ասելով, թե դրա առանձին մասերի հեղինակները վերջնականորեն հաստատված չեն:
- Ասա, խնդրեմ, թե ով է բազմապատկման աղյուսակի հեղինակը,- հարցրեց քրիստոնյան:
Երիտասարդը մտածեց ու խոստովանեց, որ չգիտի:
- Այդ դեպքում արդյո՞ք հիմարություն չէ հավատալ այդ աղյուսակի ճշմարտացիությանն ու օգտվել դրանից, երբ չգիտես, թե ով է այն կազմել:
Ռուսերենից .....