Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Կենցաղավարություն
Ոմն եղբայր հարցրեց մի ծերի և ասաց. «Ո՞րն է բարի գործ, որ կատարեմ և դրանով ապրեմ»: Եվ ծերն ասաց. «Աստված գիտե բարին, որդյա՛կ, սակայն լսեցի, որ մեկը մեծապես սիրելի աբբա Անտոնիոսի հետ բնակվող աբբա Նեսթերինոսին հարցրեց, թե` ո՛րն է բարի գործը, որ անեմ: Նեսթերինոսն ասաց. ամեն կենցաղավարություն տարբեր է, քանզի Աբրահամը օտարընկալ և հյուրասեր էր, և Աստված նրա հետ էր, Դավիթը հեզ էր, և Աստված նրա հետ էր, Եղիան սիրում էր լռություն, և Աստված նրա հետ .....
Այն մասին, թե ինչու է ուրիշի կինն ավելի քաղցր
Իբրև թե ժամանակների սկզբում Տերը տաս Ադամ պատրաստեց կավից: Նրանցից մեկը հողն էր վարում, մյուսը՝ ոչխարներին արածեցնում, երրորդը՝ ձուկ որսում… Որոշ ժամանակ անց նրանք իրենց Հոր մոտ եկան խնդրանքով. - Ամեն ինչ ունենք, բայց ինչ-որ բան պակասում է: Ձանձրանում ենք: Տերը նրանց խմոր տվեց ու ասաց. - Յուրաքանչյուրդ ձեր հայեցողությամբ կին պատրաստեք, ով ինչպես ուզում է՝ գեր, նիհար, բարձրահասակ, ցածրահասակ… Իսկ ես կյանք կդնեմ նրանց մեջ: Դրանից .....
Ճահիճը
Աշակերտը հարցնում է ծեր վանականին. - Ինչո՞ւ եկանք այս ճահճի մոտ, որտեղ անթիվ-անհամար մլակներ ու վտանգավոր մոծակներ են թափառում: Վանականը պատասխանում է. - Ուզում էիր հասկանալ, թե ինչու չես կարողանում ազատվել կպչուն ու չար մտքերից, որոնք անդադար հետևում են քեզ, դրա համար էլ եկանք այստեղ: Երբ մարդու սրտում այսպիսի ճահիճ է գոյանում, շարունակաբար մնում, և մարդը Աստծու օգնությամբ այն իր սրտից չի մաքրում, դրանից իսկապես հրաժարվում, այդ մեղքին .....
Առաքինության չափը
Այսպիսի ձայն եկավ նաև սուրբ Մակարիոսին, թե՝ չես հասել երկու կանանց առաքինության չափին, որ Եգիպտոսում են: Եվ նա վերցնելով գավազանը` գնաց նրանց տեսնելու` հրեշտակից գիտենալով նրանց անունն ու տունը: Եվ երբ մտավ նրանց տուն, սիրով ու պատկառանքով ընդունեցին նրան: Եվ ասաց նրանց. «Այս ամբողջ չարչարանքը հանձն առա ձեր վարքը ուսանելու համար. հանուն Քրիստոսի՝ պատմե՛ք ինձ»: Նրանք ասացին. «Երկրներով և գավառներով միմյանց օտար ենք. եկանք, դարձանք .....
Փաթիլները
Ձյուն էր գալիս: Շուրջբոլորը լուռ էր ու հանդարտ: Փափկափետուր փաթիլներն արտասովոր պար էին բռնել օդում ու անշտապ պտտվելով մոտենում էին գետնին: Կողք-կողքի թռչող երկու փոքրիկ փաթիլներ զրույցի բռնվեցին: Ձեռք-ձեռքի տվեցին, որպեսզի քամին իրարից չբաժանի և նրանցից մեկն ուրախությամբ ասաց. - Թռիչքի ի՜նչ զարմանահրաշ զգացում է: - Մենք չենք թռչում, մենք ուղղակի ընկնում ենք,- տխուր պատասխանեց երկրորդը: - Շուտով գետնին կհասնենք ու սպիտակ փափկամազ .....
Մարդկանց գործերը
Ասաց մի անգամ հայր Դանիելը. «Հայր Արսենը մեզ պատմեց, թե ծերերից մեկը, որ նստած էր իր սենյակում, ձայն լսեց, որ ասում էր. «Դո՛ւրս եկ, և քեզ ցույց կտամ մարդկանց գործերը»: Երբ դուրս եկավ, տարավ նրան մի տեղ և ցույց տվեց մի մարդու, որ ջրհորից ջուր էր հանում և լցնում մի լայն փողրակի մեջ, բայց ջուրը դարձյալ իջնում էր ջրհորը: Եվ փոքր-ինչ առաջ տանելով՝ ցույց տվեց նրան մի եթովպացու, որ փայտ էր կտրում և մեծ բեռ կապում և փորձելով շալակել` չէր կարողանում .....
Կար-չկար մի մարդ…
Կար-չկար մի մարդ, ով երեք երազանք ուներ՝ բարձր վարձատրությամբ լավ աշխատանք ունենալ, ամուսնանալ բարի ու գեղեցիկ աղջկա հետ և… ողջ աշխարհին հայտնի դառնալ: Նրա կյանքում շատ դեպքեր պատահեցին, մենք կպատմենք դրանցից երեքի մասին: Ձմեռային սառնաշունչ առավոտ էր և երիտասարդը հարցազրույցի էր շտապում մի հայտնի ընկերությունում: Հանդիպմանը հինգ րոպե էր մնացել, իսկ նա դեռ մի թաղամաս պիտի վազելով անցներ: Հանկարծ հենց նրա առջև մի տարեց մարդ սայթաքեց .....
Ընկերոջը սիրելու մասին
Ոմն եղբայր հարցրեց հայր Պիմենին և ասաց. «Արժե՞, որ ես բնակվեմ միաբանների մոտ»: Ծերն ասաց. «Ով կենա միաբանների մոտ, պարտավոր է բոլորին որպես մի մարդ տեսնել, պահել իր լեզուն ու աչքը, և ապա հանգիստ կգտնի անհոգությամբ»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ականը
Ականազերծող երկու զինվոր դաշտավայրում զգոնությամբ ականներ են հանում: Նրանցից մեկը, որ աթեիստ էր, ասում է մյուսին. - Հավատքդ քեզ քաջություն է ներշնչում. առանց տագնապի, խաղաղ մոտենում ես ականներին ու արագ վնասազերծում: Քրիստոնյա զինվորը պատասխանում է. - Մի անզգույշ քայլ և ականների պայթյունից կարող ենք մարմնով մեռնել, բայց առավել պետք է զգույշ լինել չար մտքերից, որոնք գեղեցիկ փաթեթավորված, քողարկված ականների են նման: Երբ մոտենում ես ու .....
Չորս մոմ
Չորս մոմ հանգիստ վառվում էին և դանդաղորեն հալչում… Այնպիսի լռություն էր տիրում, որ լսվում էր, թե նրանք ինչպես են ճրթճրթալով զրուցում միմյանց հետ: Առաջինն ասաց. «Ես Հանգստությունն եմ: Ցավոք, ոչ ոքի պետք չեմ, մարդիկ չեն կարողանում ինձ պահպանել: Մնում է միայն հանգչել»: Եվ մոմի լույսը հանգեց: Երկրորդն ասաց. «Ես Հավատն եմ, և ցավոք, պետք չեմ ոչ ոքի: Մարդիկ չեն ցանկանում իմ մասին լսել, այդ պատճառով էլ իմաստ չունի այլևս վառվել»: Եվ .....
Պահնորդը
Թագավորը հարցնում է խորագետ դեսպանին, որը թանկարժեք իրեր էր տանելու հարևան արքային. - Պալատում այդքան ամրակազմ զինվորներ կան, սակայն, ինչո՞ւ իբրև պահնորդներ ընտրեցիր այն զինվորներին, որոնց տարիներ առաջ ուղարկել էի վանականներին պաշտպանելու ավազնակների հարձակումից: Դեսպանը պատասխանում է. - Քանի որ նրանք երբեք չեն ձգտել լինել պալատում, հարստություն և իշխանություն ձեռքբերել և տարիների ընթացքում փորձառու վանականներից սովորել են սթափ, .....
Խոնարհությունը
Ասաց աբբա Անտոնիոսն աբբա Պիմենին. «Մարդու մեծագույն գործն այն է, երբ նա հանձն է առնում իր սխալներն Աստծո առաջ և փորձառություն է ձեռք բերում մինչև վերջին շունչը»: Ասաց դարձյալ աբբա Անտոնիոսը. «Տեսա սատանայի բոլոր որոգայթները` սփռված ամբողջ երկրի վրա, և հառաչելով ասացի. «Ո՞վ կարող է անցնել սրանց միջով»: Եվ ձայն լսեցի, որ ասաց`խոնարհությունը»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին .....
Զղջում
Անտիոքից մի վաճառական եկավ աբբա Սիսոյի մոտ ու ասաց. - Հա՛յր, ինձ թվում է, որ ես անարդարացի եմ վարվել… - Քեզ թվո՞ւմ է, թե՞ վստահ ես,- ընդհատեց նրան ծերը,- Ամեն ինչ մանրամասնորեն պատմիր: - Ես երկու գութան վաճառեցի մի գյուղացու, ով միայն մի եզ ուներ: Իսկ քանի որ այդքան գումար չուներ, նրա եզը վերցրեցի փողի դիմաց…   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի    .....
Հիշաչարության մասին
Եգիպտացի հայրերից մեկը պատմեց. «Մի օր որոշեցի օտար տեղ գնալ և նստելով նավ` այնպես եղավ, որ եկանք Աթենք: Կամենալով քաղաք մտնել` տեսա մի ծեր մենակյացի, որ թիկնոց էր կրում և մի զամբյուղ ուներ`բաբելոնյան փականով, և մարդիկ էին գնում նրա հետ: Եվ երբ քաղաք մտավ, նրան դիմավորեց մարդկանց մի մեծ բազմություն և նրան (ամֆի) թատրոն մտցրին, իսկ ես հարցրի մեկին, թե ով է սա: Եվ նա ասաց. «Սա հեթանոսների մեջ փիլիսոփաներից մեծագույնն էր, սակայն դարձավ քրիստոնյա, .....
Հիշողությունը
Մի իմաստուն ծեր քայլում էր ձյունածածկ դաշտով, երբ մի արտասվող ծեր կնոջ հանդիպեց: - Ինչո՞ւ եք լալիս,- հարցրեց նա: - Որովհետև կյանքիս մասին եմ մտածում, երիտասարդությանս, գեղեցկությանս, որ տեսնում էի հայելու մեջ, և այն տղամարդու մասին, որին սիրում էի: Աստված ինչո՞ւ է մեզ հիշողություն տվել, չէ՞ որ գիտեր, որ հիշելու էի կյանքիս գարունն ու լաց լինեի: Ծերը կանգնել էր ձյունածածկ դաշտում և աչքերը մի կետի հառած՝ մտածում էր: Հանկարծ կինը դադարեց լաց .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․