Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Հակումները
Մի անգամ աշակերտները ծեր վանականի մոտ եկան ու հարցրեցին. - Ինչո՞ւ են վատ հակումները հեշտությամբ տիրում մարդուն, իսկ լավերը՝ դժվարությամբ և չեն հաստատվում նրա մեջ: - Ի՞նչ կպատահի, եթե առողջ սերմը արևի տակ թողնես, իսկ հիվանդը հողի մեջ թաղես,- հարցրեց ծերը: - Եթե լավ սերմն առանց հողի թողնես, ապա կմեռնի, իսկ վատ սերմը կաճի, հիվանդ ծիլ ու պտուղ կտա,- պատասխանեցին աշակերտները: - Մարդիկ հենց այդպես են վարվում. բարի գործերը գաղտնի գործելու և բարի .....
Կատարյալ առաքինության մասին
Նույն հայրն ասաց. «Նրանք, ովքեր ծուլությամբ ու հեղգու­թյամբ են անցկացնում իրենց օրերը, խոսքով ու մտքով են կյանք խնդրում, սակայն գործով հանձն չեն առնում: Սուրբ հայրերի կյանքն ու խոսքն են ընթերցում, սակայն նրանց խոնարհության ու անընչու­թյան, աղոթքների ու տքնությունների, պահքերի ու հանդարտության, մերկ գետնին պառկելու ու ծնրադրելու և այլ կարգի ճգնությունների մեջ չեն ուզում նմանվել, այլ իրենց հատուկ հպարտությամբ ասում են. «Սուտ է .....
Կղզում
Մի ամայի կղզում երեք ճգնավոր էին ապրում և իրենց մոտ Սուրբ Երրորդությունը պատկերող մի սրբապատկեր ունեին: Նրանք հասարակ, անուս մարդիկ էին և իրենց սրբապատկերի առջև էլ իրենց հորինած պարզ աղոթքն էին ասում. «Դուք երեքն եք, մենք էլ երեքն եք, Տեր ողորմյա մեզ»: Այդպես էլ մշտապես միևնույն կերպ էին աղոթում: Ահա մի օր էլ նրանց կղզուն մի նավակ մոտեցավ, որում նաև հոգևորականներ կային: Նրանք ասացին ծերունիներին, որ լսել են, թե այդ կղզում սրբեր են ապրում: - .....
Կամրջի վրա
Բարձր կամրջին կանգնած մարդը շատ երիտասարդ էր: Նա շատ բան էր ցանկանում իրագործել այս կյանքում, բայց համարյա ոչինչ չէր կարողացել: Սիրած աղջիկը հեռացել էր նրանից, բոլորը դավաճանել էին, նա այլևս ոչ ոքի պետք չէր: Նրա երիտասարդ, կարճ կյանքում ամեն բան գլխիվայր էր շրջվել և այլևս ուժ չկար ամեն ինչ նորից սկսել: Նա իր ետևից այրել էր բոլոր կամուրջները: Եվ այժմ միայն մեկ քայլ էր մնում անել՝ այս անպետք կյանքի հետ հաշիվները մաքրելու համար… Կծկված կանգնել .....
Մտքեր Աստծո մասին
Մի քահանայի հաճախ էին տեսնում մի գրավիչ, թեթևաբարո կնոջ ընկերակցությամբ, այդ թվում՝ հասարակական վայրերում: Եվ դա մեծ դժգոհություն առաջացրեց համայնքում: Մի անգամ եպիսկոպոսը նրան իր մոտ կանչեց՝ լուրջ խոսակցության: Երբ ավարտեց նախատինքը՝ քահանան ասաց. - Ձերդ սրբազնություն, ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ ավելի լավ է սիրունիկ կնոջ հետ խոսել` Աստծո մասին մտածելով, քան Աստծո հետ շփվել՝ սիրունիկ կնոջ մասին մտածելով:   Ռուսերենից թարգմանությունը՝ .....
Մարդու առջև չէ, որ խոնարհվում ենք
Մի աբբա հաճախ էր իր վանական եղբայրներին ասում, որ անհրաժեշտ է մինչև գետին խոնարհվել իրենց մենաստան եկող թափառական վանականներին. - Եղբայրներին խոնարհվելով՝ մարդուն չենք խոնարհվում, այլ՝ Աստծուն: Տեսե՞լ ես եղբորդ: Ուրեմն քո Տեր Աստծուն ես տեսել:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  .....
Մրջյունների արքան
Մրջյունները հանդիպեցին հովտում ու սկսեցին նորությունները քննարկել. - Լսե՞լ եք, որ նախարարները մեր արքային նոր ոսկե թագ են նվիրել: - Այո՛, այո՛, իսկ թագավորն առաջին նախարարին նոր պարգևներ է հանձնել: - Իսկ գեներալին արքան շքանշանով է պարգևատրել՝ հարևան մրջնանոցի հանդեպ տարած հաղթանակի կապակցությամբ: Ի դեպ, այդ պատերազմի շնորհիվ մեր գանձարանն է՛լ ավելի հարստացավ: - Այո՜, մեծ իրադարձություններ տեղի ունեցան մեր հզոր ու փառապանծ թագավորությունում,- .....
Իմաստուն քարը
Ծեր քարի մեռնելու ժամանակը հասավ: Նրան, իր նման մյուսների հետ, բեռնատարի մեջ բարձեցին ու քարաջարդ կայան տարան՝ խճաքար դարձնելու: Գնում է քարն ու իր երկար կյանքի մասին հիշում: Իսկ հիշելու շատ բան կա. նա և՛ ծովի հատակին էր եղել, և՛ լեռների կատարներին: Երկրաշարժները, սառցադաշտերը, սողանքներն իրենց բծավոր հետքերն էին թողել նրա կողերին: Իսկ մի հրաբուխ կվարցի մի մեծ կաթիլ էր թողել նրա միջնամասում՝ ի հիշատակ իրեն: Բողոքելը մեղք կլիներ, նա երկար կյանք .....
Իմաստուն եղբայրը
Ընտանիքում երկու եղբայր էին մեծանում: Ժամանակի ընթացքում ավագ եղբայրը բուսաբանության պրոֆեսոր դարձավ, իսկ կրտսերը՝ հասարակ բանվոր: Նրանք ամուսնացան ու հաճախ էին ընտանիքներով հավաքվում ու զրուցում կյանքի մասին: Պատահում էր, որ պրոֆեսորը լռում էր և ուշադրությամբ լսում կրտսեր եղբորը, որի դատողությունները շրջապատին ստիպում էին լսել: Մի անգամ ավագ եղբոր կինն ամուսնուն ասաց. - Ինչո՞ւ ես կրտսեր եղբորդ լսում: Չէ՞ որ դու պրոֆեսոր ես, իսկ նա՝ .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Հայրերից մեկն ասաց. «Դրացի երկու եղբայրներ կային, որոն­ցից մեկն օտար էր, մյուսը` բնիկ: Օտարը վարքով խիստ ծույլ էր, իսկ բնիկը` հույժ առաքինի: Օտարը վախճանվեց, իսկ ծերը, քանի որ տե­սանող էր, տեսավ, որ բազում հրեշտակներ էին սպասավորում նրան: Եվ երբ ուզեց երկինք մտնել, վիճաբանություն եղավ նրա համար: Ձայն եկավ երկնքից, որ ասաց. «Դրա ծուլության մասին գիտենք, որ այդպես է, սակայն օտարության համար բացե՛ք դրա առաջ»: Սրա­նից հետո ննջեց և բնիկը, .....
Իմաստունն ու կրքերը
Վանքի վանահայրը՝ Հայր Աբրահամը, իմացավ, որ իրենց վանքի մոտակայքում մի ճգնավոր է ապրում, ով մեծագույն իմաստունի համբավ ունի: Հայրը գտավ նրան ու հարցրեց. - Եթե այսօր մի գեղեցկուհու տեսնեիր անկողնումդ, ապա կկարողանայի՞ր նրա մասին մտածել ոչ որպես կնոջ: - Ոչ,- պատասխանեց իմաստունը,- բայց կկարողանայի զսպել ինձ ու չդիպչել նրան: - Իսկ եթե անապատում մի կույտ ոսկեդրամներ տեսնեիր,- շարունակեց վանահայրը,- կկարողանայի՞ր դրանց որպես հասարակ քարերի .....
Դեպի կրակը թռչող թիթեռները
Թիթեռը դեպի կրակը թռավ: - Ո՜ւր ես թռչում,- փորձեց նրան ետ կանգնեցնել ճանապարհին նստած վառված թևով թիթեռնիկը,- ահա՛ ես էլ թռա ու ի՞նչ ստացվեց դրանից: - Նշանակում է ճիշտ կողմից չես մոտեցել,- ուրախ-ուրախ ձայնեց թիթեռը, զգուշորեն մոտեցավ խարույկին և նույնպես թևն այրեց՝ հրաշքով չմոխրանալով ամբողջովին: Եվ երկուսով նստած դարդ են անում: Հանկարծ տեսնում են, որ մեկ այլ թիթեռ էլ է դեպի կրակը թռչում: - Կա՛նգ առ,- գոռում են,- սպասի°ր: Բայց ավաղ, նա .....
Վանականն ու աշխարհական եղբայրը
Մի վանական աշխարհական եղբայր ուներ և ինչ-որ աշխատում էր՝ տալիս էր նրան: Սակայն որքան վանականը շատ էր տալիս նրան, այնքան նա ավելի էր աղքատանում: Այս տեսնելով՝ վանականը մի ծերի մոտ գնաց ու պատմեց, թե ինչ է կատարվում: Ծերը խորհուրդ տվեց. - Եթե ուզում ես կարծիքս իմանալ, ապա այլևս ոչինչ մի տուր նրան, այլ ասա. «Եղբա՛յր, երբ ունեի՝ տալիս էի քեզ: Այժմ ինքդ ջանք թափիր, իսկ ինչ կստանաս՝ ինձ տուր»: Եվ ամենն, ինչ քեզ կբերի, վերցրու և մի որևէ ճամփորդի .....
Քահանայի աղոթքը
Հռովմեական արևելյան նահանգներից մեկում մի քահանա էր ապրում: Իր կյանքի անաղարտության համար Աստծուց հրաշքներ գործելու շնորհ էր ստացել՝ կույրերի տեսողությունն էր վերադարձնում, բորոտներին բուժում և դևերին հալածում: Մի անգամ նրա մոտ ծանր հիվանդ մի տասնհինգամյա աղջկա բերեցին: Նրա հայրը, ով մեծանուն մի պաշտոնյա էր, սրբի ոտքերն ընկնելով՝ աղերսեց. - Ո՜վ Աստծո մարդ, խղճա ինձ ու մի մերժիր: Միակ դուստրս արդեն երեք տարի հիվանդ է, մարմնի ոչ մի մասը .....
Անանուն առակ լեզվի ուժի մասին
Մի անգամ Վարպետը պատմում էր խոսքի հիպնոտիկ ուժի մասին: Ինչ-որ մեկը վերջին շարքերից բացականչեց. — Դու անհեթեթություն ես ասում: Մի՞թե սուրբ կդառնաս այն բանից, որ անվերջ պնդես «Աստված, Աստված, Աստված»: Մի՞թե մեղավոր կդառնաս այն բանից եթե անվերջ կրկնես՝ «Մեղք, մեղք, մեղք»: — Տեղդ նստիր խառնածին, — կտրեց Վարպետը: Մարդը սարսափելի բարկացավ: Նա սկսեց հայհոյել և երկար ժամանակ պահանջվեց մինչև նա լռեց: Իր մեղքը հասկացած և զղջող .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․