
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մի զինվոր հարցրեց վանական ծերերից մեկին, թե արդյոք Աստված ներում է մեղավորներին: Վանականը պատասխանեց.
- Ասա ինձ, որդյա՛կ, երբ թիկնոցդ պատռվում է դե՞ն ես նետում այն:
- Ոչ, կարկատում եմ ու շարունակում հագնել:
- Եթե դու հոգ ես տանում թիկնոցիդ մասին, մի՞թե Աստված ողորմած չի գտնվի Իր սեփական պատկերի նկատմամբ,- ասաց ծերունին:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Մի անգամ, մի որսորդ՝ իր որսին հետևելով, ստիպված էր երկար քայլել սարն ի վեր: Հոգնելով՝ նստեց մի քարի՝ հանգստանալու: Մի բարձունքից մյուսը թռչող թռչունների երամը տեսնելով՝ մտածեց. «Աստված մարդուն ինչո՞ւ թևեր չի տվել, որպեսզի նա էլ կարողանա թռչել»:
Այդ ժամանակ խոնարհության մեջ ապրող մի ճգնավոր էր անցնում այդ տեղերով և որսորդի մտքերն իմանալով՝ ասաց.
- Մտածում ես, թե Աստված ինչու քեզ թևեր չի տվել: Սակայն, եթե քեզ թևեր տա, միևնույն է գոհ .....
Մի անգամ փոքրիկ երեխան չափից ավելի չարաճճիություն արեց: Վազվզում էր ամբողջ տնով, մեկ մի իրն էր քաշում, մեկ՝ մյուսը շուռ տալիս: Մայրը, համբերությունը կորցնելով, բղավեց.
- Ախ ե՞րբ պիտի հանդարտվես, անիծյա՛լ: Ոտք ու ձեռքդ չորանան:
Տարիներ անցան: Բնականաբար մոռացան այդ դեպքի մասին: Երեխան մեծացավ ու մի վայելչակազմ երիտասարդ դարձավ: Շրջապատում բոլորը հիանում էին նրանով: Սակայն մի օր ավտովթարի ենթարկվեց: Միայն բժիշկներին է հայտնի, թե հատկապես .....
Կար-չկար մի ագահ ջրաղացպան կար: Նրա փոքր ջրաղացը մի փոքրիկ գետի ափին էր: Անտառի եզրին ջրաղացպանը գետը պատնեշեց մի մեծ ամբարտակով: Ամբարտակի ետևում այնքան ջուր էր հավաքվում, որ մի ողջ լիճ էր դառնում: Հատուկ խողովակով ջուրը մեծ բարձրությունից հոսում էր ջրաղացի անիվին ու շարժման մեջ էր դնում այն: Նա ամեն օր մեծ քանակությամբ ցորեն էր աղում իր ջրաղացում:
Մի անգամ նա մի փոքր ճաք տեսավ ամբարտակի պատին: Մարդիկ խորհուրդ տվեցին անմիջապես վերանորոգել .....
Մի կույս ծերին ասաց. «Շաբաթվա վեց օրը պահեցողություն եմ անում և բերանացի սովորել եմ Հին և Նոր կտակարանները: Էլ ի՞նչ է մնում, որ անեմ»: Ծերը նրան ասաց. «Կարո՞ղ ես անարգանքն իբրև պատիվ ընդունել, զրկանքը` իբրև շահ, սիրել օտարին՝ ինչպես արյունակցիդ»: Ասաց. «Ո՛չ, հա՛յր»: Ծերն ասաց. «Դա է կատարելությունը. իսկ դու ո՛չ վեց օրն ես պահել, ո՛չ Գրքերն ես սովորել, այլ դու միայն ինքդ քեզ ես խաբում: Գնա՛ և տքնի՛ր, քանզի դու դեռ չես տքնել, .....
Հին ժամանակներում, ջրհեղեղից հետո, մարդիկ մի բնակավայր էին ստեղծել ծովափին և ձկնորսությամբ ու հողագործությամբ էին զբաղվում: Տեղի կլիման բարենպաստ էր ու մարդիկ առատ բերք էին ստանում: Նրանք լիառատ կյանքով էին ապրում, տոներին գինի էին խմում և ուրախանում:
Տեր Աստված սիրում էր այդ տեղերում լինել: Բնակավայրերի վրայով անցնելիս հիանում էր մարդկանց ստեղծած բարիքներով:
Սակայն ժամանակներն անցնում էին, սերունդները փոխվում ու իրենց սին բարեկեցության .....
Տրոլեյբուսն ընթանում էր իր սովորական երթուղով: Մարդիկ բարձրանում, իջնում էին: Երբ արդեն վերջին կանգառներին էին հասնում՝ վագոնում երկու կին էին մնացել ու աղքատիկ հագնված մի փոքրիկ տղա՝ խոշոր ու շատ թախծոտ աչքերով: Կանանցից մեկը նախավերջին կանգառում իջավ: Տոմսավաճառը ձայնեց նրան՝ կարծելով, թե տղան նրա հետ էր.
- Տիկին, Դուք մոռացա՞ք Ձեր երեխային:
- Ո՞ւմ, սրա՞ն: Այսպիսի անխնամ երեխան չի կարող իմ որդին լինել,- արհամարհանքով պատասխանեց նա:
- .....
Հայրն իր դեռահաս որդուն իր հետ վերցրեց, երբ ընկերներով որոշեցին ձկնորսության գնալ: Մեծահասակները, տեսնելով, որ տղան ոչինչ անել չգիտի, սովորեցնում էին խարույկ վառել, կաթսան ամրացնել, ձուկը մաքրել, ափսեները լվանալ… Տղան հաճախ էր վիճում, բարկանում ու իր անկարողությունը հասկանալով՝ տրտմում: Նա մոտեցավ հորն ու ասաց.
- Հայրի՛կ, շատ նոր բաներ իմացա, սակայն ամեն ինչ չէ, որ կարողանում եմ անել: Ընկճվում եմ դրանից ու հոգնում:
- Որդի՛ս,- պատասխանեց .....
Այգու խորքում մի ծուռմռտիկ, մամռակալած հին կոճղ կար: Եվ մի փոքրիկ տղա շատ էր սիրում հենց այդ այգում խաղալ: Սակայն աշխարհում ամենից շատ վախենում էր այդ կոճղին մոտենալ, որն իրեն հեքիաթի միջի սարսափելի ավազակ էր թվում:
- Ավազա՜կը, ավազա՜կը,- բղավում էր տղան ու տուն փախչում:
Մի անգամ, երեկոյան, հայրը բռնեց նրա ձեռքը, ահարկու կոճղի մոտ տարավ ու ասաց.
- Ուշադիր ու առանց վախի նայիր: Ավազակը կա՞:
- Այժմ չկա,- պատասխանեց փոքրիկը,- Բայց երբ վախենում .....
Մի անգամ կաթսայի եզրերը ոսկով պատեցին: Բայց դրա հատակն այդպես էլ մրոտ մնաց:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Վանական եղբայրներից մեկը ծեր վանականին հարցրեց.
- Ոմանք իրենց հյուծում են իրենց վարած կենսակերպով և միևնույն է, հների պես երանություն չեն ստանում: Ինչո՞ւ է այդպես:
Ծեր վանականը պատասխանեց.
- Այն ժամանակ սեր կար և ամեն ոք իր մերձավորին դեպի վեր էր տանում: Իսկ այժմ, երբ սերը սառել է, յուրաքանչյուրն իր մերձավորին ներքև է տանում: Այդ պատճառով էլ երանություն չենք ստանում:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Մի անապատականի հովվապետ ընտրեցին: Նա երկար ժամանակ հրաժարվում էր, սակայն վանական եղբայրները պնդեցին: Այդժամ մտածեց. «Չգիտեի, որ արժանի եմ, երևի ինչ-որ լավ բան կա իմ մեջ»: Հենց այդ պահին հրեշտակը հայտնվեց նրան ու ասաց.
- Շարքային վանական, ի՞նչ ես մեծամտանում: Մարդիկ մեղք են գործել և նրանց պատիժ է պետք, այդ պատճառով էլ ընտրեցին, քեզանից ավելի վատը չգտնվեց:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Ասաց դարձյալ հայր Սիսոն. «Եթե հիվանդանաս, մի՛ նեղվիր և մի՛ ասա, թե` չեմ կարող հսկել և աղոթել: Քանզի պահքը, աղոթքները և չարչարանքները մարմնի մեջ կատարում են այն նույնը, ինչ որ հիվանդությունները: Ուրեմն` պետք չէ դրանց համար տխրել, այլ պետք է գոհությամբ համբերել ցավերին և լռելյայն փառաբանել Աստծուն»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Մի անգամ Տեր Աստված իր մոտ կանչեց հրեշտակներին ու կարգադրեց Իր մոտ բերել այն ամենալավը, որ կգտնեն Երկրի վրա: Հրեշտակներն աստվածային լույսի ճառագայթներով իջան երկնքից ու ցրվեցին Երկրի բոլոր անկյուններով՝ կարգադրությունը կատարելու համար:
Որոշ ժամանակ անց, երկրային ընծաներով, ետ վերադարձան: Եվ յուրաքանչյուրը բերեց այն ամենալավը, որ իրեն հաջողվել էր գտնել: Միայն մեկը դեռ չէր վերադարձել: Բայց ահա, նա էլ վերադարձավ ու ասաց Տիրոջը.
- Զղջացող .....
Մի անգամ երկրաբանն անապատի միջով իր ճամբարն էր վերադառնում, սակայն ավազահողմի մեջ ընկավ, շեղվեց ճանապարհից ու սկսեց ավազների մեջ թափառել: Իր մոտ եղած ջուրն արդեն վերջանում էր և ուժերն էլ սպառվում էին:
Նա բարձրացավ ավազաբլուրի վրա ու մի փոքրիկ օազիս տեսավ՝ աղբյուր, մի քիչ խոտ ու ցածրիկ մի թուփ: Երկրաբանը մի քանի օր ապրեց այնտեղ՝ իր վերջին բլիթով սնվելով: Նա արդեն վախենում էր ջրից հեռանալ, քանի որ վստահ չէր, որ ուժերը կբավարարեն ճամբար հասնելու .....