

Դավթի իմաստությունը
Նույն միտքն է արտահայտում նաև մեղանչելուց հետո ասված այս սաղմոսը, ինչի պատճառով էլ իմաստություն է կոչվում, որովհետև զգուշություն է առանց գայթակղվելու ընթանալը և իմաստություն է գլորումից վեր բարձրանալը: Դարձյալ ունի նաև ավազանի մկրտության խորհուրդն ու շնորհը, ինչպես նաև Ադամի, Եզեկիայի և Ահարոնի մասին է:
1. Երանի՛, ում թողութիւն եղեւ մեղաց. և ծածկեցան ամենայն յանցանք նորա:
Երանի նրան, ում մեղքերին թողություն տրվեց .....
Ի կատարած. սաղմոս Դավթի հերոսության գովքի մասին: Այլ բան չի գտնում ասելու, քան այս. «Շփոթության մեջ ես ասացի, թե այլևս հեռու մնացի աչքերիդ առջևից», և սա ասել է Աբիսողոմից փախչելու ժամանակ, հիշում է նաև այն նենգությունները, որ կրել էր Սավուղից, և մարգարեանում է նաև Տիրոջ չարչարանքների մասին, որ պիտի կրեր՝ արդարացնելով մեր բնությունը և մեր մեղքերն իրենը համարելով, նաև Հորն աղոթելը, երեսուն տարեկան լինելը և մկրտությամբ մեր մեղքերը մաքրելը, .....
Սաղմոս Դավթի. տաճարի նավակատիքի օրհնությունը: Խորհրդանշում է գերությունից վերադարձը, բնության նորոգումը: Նաև հարություն է նշանակում, որը թեև ընդհանրական հարությունն է, սակայն համընդհանուր չէ փառքը և արքայությունը:
1. Բարձր առնեմ զքեզ Տէր, զի ընկալար զիս. և ոչ ուրախ արարեր զթշնամին իմ յիս:
Պանծացնում եմ քեզ, Տե՛ր, քանզի ընդունեցիր ինձ և չթողեցիր, որ թշնամիներս չարախնդան վրաս:
Խոսքով վկայելով բարձրությանդ մասին, քանզի դու իսկապես ընդունեցիր .....
Սաղմոս Դավթի. տաճարի նավակատիքի օրհնությունը. քանի որ սաղմոսը տաճար մտնելու և ելնելու ու խորանի առջև սպասավորելու մասին է, ապա թվում է, թե վերնագիրն այդպես դրեց, երբ Դավիթը տապանակը Երուսաղեմ բերեց և այդ ժամանակ ասաց այս սաղմոսը: Սակայն սա Եզեկիային է վերաբերվում, երբ կոտորվեցին ասորիները և մեծ երկյուղի մեջ ընկան ու չհամարձակվեցին տաճար մտնել և սրբություններին մոտենալ, այլ թագավորը հրամայեց գավթում և սրահում վրան կանգնեցնել և նվերներ .....
Սաղմոս Դավթի, երբ Սավուղից հալածվելով երգեց այս, թեև նենգավոր չէր Դավիթը, սակայն մեծ երկյուղ էր կրում ահեղ դատաստանից, դա է պատճառը, որ բազում անգամներ խոսում է այդ մասին:
1. Առ քեզ, Տէր, կարդացի. Աստուած իմ, մի՛ լռէր յինէն, մի՛ երբէք լռեսցես յինէն. նմանիցեմ այնոցիկ, որ իջանեն ի գուբ:
Քեզ կանչեցի, Տե՛ր, անարձագանք մի՛ թողնիր ինձ, Աստվա՛ծ իմ. եթե երբևէ լուռ մնաս, կնմանվեմ նրանց, ովքեր գերեզման են իջնում:
Իմ պաղատանքները եթե անարձագանք թողնես, .....
Ի կատարած. սաղմոս Դավթի, երբ դեռ օծված չէր: Վեցօրինակ թարգմանության մեջ [երբ դեռ օծված չէր] չկա, քանզի քանի դեռ օծված չէր, ինչպե՞ս կարող էր սաղմոս ասել, որովհետև Հոգին օծումից ստացավ: Սակայն գրված է, որ Դավիթը երեք անգամ օծվեց, նախ՝ հոր տանը, երկրորդ՝ Հուդայի վրա, երրորդ՝ Իսրայելի վրա, այսինքն՝ խոսքն առաջին օծության մասին չէ: Երկրորդ՝ հայտնի է, որ նախքան թագավոր դառնալն ասաց այս սաղմոսը, երբ Աբիաթարը գնաց նրա մոտ: Եվ վերցրեց սուրն ու հացը և Դովեկը .....
Ի կատարած. սաղմոս Դավթի: Սա ավելի առաջ է երգել, քան թե նախորդ սաղմոսը, քանզի այնտեղ խոստովանում է մեղքերի բազմությունը, իսկ այստեղ պարծենում է անարատությամբ՝ ի շնորհիվ իր Տիրոջ: Հակառակ դեպքում ստացվում է, որ արեգակից էլ մաքուր է, ինչպես որ ասում է.
1. Դա՛տ արա ինձ Տէր՝ զի ես յամբծութեամբ իմում գնացի, ի Տէր յուսացայ՝ զի մի եղէց հիւանդ:
Դա՛տ արա ինձ, Տե՛ր, քանզի անբասիր ընթացա, հույսս դրի Տիրոջ վրա, որ չլինեմ տկար:
Այն դատավորը կարող է այսպես .....
Ի կատարած. սաղմոս Դավթի: Այս սաղմոսն աղոթքի և խնդրանքի ձև ունի, թեև ոմանք կարծում են, թե սա գերության ժամանակ է ասվել՝ վկայակոչելով այն, որ Աստված փրկեց Իսրայելին բոլոր նեղություններից: Սակայն Դավիթը սա իր անձի համար է ասել, ինչպես նաև հեթանոսների համար, որովհետև այստեղ հիշատակվում են հին ու նոր մեղքերը:
1. Առ քեզ Տէր համբարձի զանձն իմ. Աստուած իմ ի քեզ յուսացայ, մի՛ ամաչեցից. եւ մի ծիծաղեսցին զինև թշնամիք իմ:
Դեպի քեզ, Տեր, բարձրացրի հոգիս: .....
Դավթի կիրակնօրյա սաղմոսը: Թեև մյուս թարգմանիչները չեն ասում կիրակնօրյա, սակայն հայտնի է, որ Տիրոջ հարությունը կիրակի լուսաբացին է եղել: Նաև առաջին օրը նշանակում է արարչագործության օրը, երբ ջրերը միմյանցից դեռ բաժանված չէին:
1. Տեառն է երկիր լրիւ իւրով. աշխարհ՝ և ամենայն բնակիչք նորա:
Տիրոջն է երկիրն իր ամբողջությամբ, աշխարհն իր բոլոր բնակիչներով:
Ոչ թե այնպես, ինչպես հրեաներն էին կարծում, թե միայն Պաղեստինն է, կամ հեթանոսները, թե երկիրը .....
Ի կատարած. սաղմոս Դավթի
Նույն դեմքն է, ինչ նախորդ սաղմոսինն էր, քանզի Փրկչի չարչարանքների միջոցով նաև կերակրողն է այստեղ հովիվ կոչվում, ըստ իր այն պատգամի, թե «Ես եմ լավ հովիվը» (Հովհ. 10:11):
1. Տէր հովուեսցէ զիս. և ինձ ինչ ո՛չ պակասեսցի: Ի վայրի դալարւոջ՝ անդ բնակեցոյց զիս և առ ջուրս հանգստեան սնոյց զիս:
Տերն իմ հովիվն է, և ինձ ոչինչ չի պակասի: Դալար վայրերում նա ինձ բնակեցրեց և հանդարտ ջրերի մոտ ինձ սնուցեց:
Այսինքն՝ Հիսուս Քրիստոսը: .....
Ի կատարած. Սաղմոս Դավթի առավոտյան օրհնության մասին: Մարգարեանում է Էմմանուելի խորհրդի մասին, քանզի նա է մեր համար նախապատրաստված առավոտը օրենքի գիշերից կամ կռապաշտության խավարից հետո՝ օգնելով մեր բնությանը հեռու մնալ դրանից: Նաև՝ խաչի չարչարաքների և մեռելներից հարության մասին է, երբ երևաց կիրակի առավոտյան՝ փարատելով գիշերվա տրտմությունը: Մարգարեանում է նաև հեթանոսների քրիստոնյա դառնալու մասին:
1. Աստուած, Աստուած իմ, նայեաց առ իս. .....
Ի կատարած. Սաղմոս Դավթի, երբ հիվանդացավ Եզեկիան և ոտքի կանգնեց հիվանդությունից, կատարվեց այս սաղմոսի մարգարեությունը: Նաև բանական միտքը գրքերում թագավոր է կոչվում:
1. Տէր ի զօրութեան քում ուրա՛խ եղիցի թագաւորն. ի փրկութեան քում ցնծասցէ յոյժ:
Տե՛ր, զորությամբ քո պիտի ուրախանա թագավորը, և հույժ ցնծա քո փրկությամբ:
Եզեկիան հույժ ուրախացավ, և [մարդու] միտքն էլ ցնծում է, երբ նմանվում է Աստծուն:
2. Զցանկութիւն սրտի նորա ետուր նմա. և զկամս շրթանց .....
Ի կատարած Սաղմոս Դավթի
Երանելի Դավիթն այս ասաց, երբ Ռափսակը պաշարել էր Երուսաղեմը և հայհոյում էր Եզեկիային և երբ նա այդ հրովարտակները վերցրեց գնաց Տիրոջ տուն և ցույց տվեց Տիրոջը: Դարձյալ Դավիթն աղոթում է Սողոմոնի համար: Սա նաև քրիստոնյա բոլոր աստվածապաշտ թագավորների աղոթքն է: Առաքյալներն էլ եկեղեցու համար աղոթում էին որպես թագավորի:
1. Լուիցէ քեզ Տէր յաւուր անձկութեան. օգնական եղիցի քեզ անուն Աստուծոյ Յակոբայ:
Անձկության օրը կլսի .....
Ի կատարած սաղմոս Դավթի
Պողոս առաքյալից օրենքի երեք ձև ենք ուսանում. բնական, գրավոր և ավետարանական: Բնականն այն է, որ աներևույթ Աստծուն տեսնում ենք երևելի արարածների միջոցով: Գրավորն այն է, որ հանցանքների պատճառով գրավոր օրենքներ տրվեցին մեզ: Իսկ ավետարանականը, որ Հոգու օրենքներն ազատեցին մեզ մեղքի և մահվան օրենքներից: Երեք բան է բովանդակում այս սաղմոսը. նախ՝ արարածների միջոցով է քարոզում Արարչի մասին, ապա օրենքով է ցույց տալիս, այնուհետև .....
Այսուհետև՝ Տիրոջ ծառա Դավթի՝ քաջամարտիկի մասին, ով օրհնության այս խոսքերը Տիրոջն ուղղեց այն օրը, երբ Տերը փրկեց նրան իր բոլոր թշնամիների և Սավուղի ձեռքից և ասաց այս սաղմոսը:
Դավիթը իր Տիրոջ օրինակով քաջաբար մարտնչեց իր երևելի թշնամիների դեմ և հաղթող դուրս եկավ: Քանզի Աստված շնորհեց նրան այդ հաղթանակը՝ ըստ մարմնի օրինակը լինելու իր Որդու, ոչ միայն խոսքով, այլև գործով, որովհետև չվախեցավ Գողիաթից, իսկ վերջին փղշտացուց, գրված է, թե երկնչեց, .....