
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հայր Հովհաննեսը մեզ պատմեց, թե հայր Անուբը, հայր Պիմենը և նրանց մյուս եղբայրները մի մոր ծնունդ էին և միասին կրոնավորներ դարձան Սկիտեում: Եվ երբ եկան մարզիկները (հավանաբար` մազքութները) և ավերեցին Սկիտեն, նրանք գնացին այն վայրը, որ Տերենութ էր կոչվում, և մնացին այնտեղ մի քանի օր, մինչև որ բնակվելու տեղ գտնեն, և ապրում էին կուռքերի տաճարում: Հայր Անուբն ասաց հայր Պիմենին. «Շնո՛րհ արա, ես ու դու և մեր մյուս եղբայրները՝ յուրաքանչյուրս .....
Մի իմաստուն էր ապրում գյուղում: Նա սիրում էր երեխաներին ու հաճախ էր ինչ-որ բան նվիրում, բայց դրանք միշտ շատ նուրբ ու դյուրաբեկ իրեր էին լինում: Երեխաները փորձում էին զգուշորեն վարվել դրանց հետ, սակայն իրենց նոր խաղալիքները հաճախ էին կոտրվում՝ վշտացնելով նրանց: Իմաստունը կրկին խաղալիքներ էր նվիրում, սակայն էլ ավելի դյուրաբեկ:
Մի անգամ, ծնողները չդիմանալով՝ նրա մոտ եկան.
- Դու իմաստուն ու բարի մարդ ես, ինչո՞ւ ես մեր երեխաներին այդքան դյուրաբեկ .....
Մի մարդ ժամանակ առ ժամանակ փոխում է իր աշխատանքը, մասնագիտությունը, բնակության վայրերը, ճամփորդում ամբողջ աշխարհով մեկ, սակայն չի կարողանում գտնել ներքին հանգստություն և խաղաղություն: Հասնում է օվկիանոսի ափին ու նայում դեպի հեռավոր հորիզոնը: Նրան ուղեկցողը հարցնում է.
-Վերջապես գտա՞ր այն, ինչ փնտրում էիր:
Մարդը պատասխանում է.
-Ես դրախտային կյանքն եմ փնտրում` հոգնելով տարբեր իրավիճակներից ու այս իրականությունից, սակայն, ավաղ, այստեղ .....
Այն հարցին, թե փրկության գործում ո՞ր սխրանքներն են առավել կարևոր՝ ներքին, թե արտաքին, Հայր Ագաֆոնը պատասխանում էր.
- Մարդը նման է ծառի. արտաքին կամ մարմնի գործը տերևներ է բերում, իսկ հոգևորը՝ պտուղներ: Բայց ինչպես Սուրբ Գիրքն է վստահեցնում, թե «Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում և կրակն է նետվում», ապա պարզ է դառնում, որ պտղին պետք է առավել ուշադրություն դարձնել։ Բայց ծառը տերևների կարիքն էլ ունի, որպեսզի պահպանի իր կենսատու հյութերը, .....
Մի վանական եղբայր աբբա Մակարին հարցրեց.
- Ինչպե՞ս փրկվեմ:
Ծերունին պատասխանեց նրան.
- Դիակի պես եղիր՝ ո՛չ մարդկանց արհամարհանքի հետ հաշվի նստիր, ո՛չ էլ՝ նրանց հարգանքի:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Գյուղում մի պատանի էր ապրում: Ողջ օրը նստում էր տանն ու ոչինչ չէր անում:
Մի անգամ նա մորը հարցրեց.
- Ինչպե՞ս գտնեմ երջանկությունս:
- Որդի՛ս, գնա դաշտ ու ինչ բռնես, դա էլ քո երջանկությունը կլինի,- պատասխանեց մայրը:
Պատանին դուրս եկավ դաշտ ու տեսավ մի ձիու քուռակ է վազում: Նետվեց նրա ետևից, բայց չհասավ: Թփերի տակից մի նապաստակ դուրս թռավ: Վազեց, որպեսզի բռնի՝ չբռնեց: Տեսավ աղավնի է թռչում, վազեց նրա ետևից, բայց ավաղ, թռավ, հեռացավ:
Նայեց պատանին .....
Մի մարդ որոշեց Պաիսիոս Աթոսացու հետ խորհրդակցել մի գայթակղության վերաբերյալ: Երբ նա շփվում էր հպարտ ապրելակերպ ունեցող ընկերների հետ, ապա ինքն էլ իրեն այդպես պահում: Եվ որքան էլ ջանք էր թափում, միևնույն է, չէր կարողանում ուղղվել: Մինչ նա մտածում էր, թե հարցն ինչպես ձևակերպի, ինչ-որ մեկը մի հիանալի ձմերուկ նվեր բերեց ծեր վանականին: Պաիսիոսը վերցրեց այն ու դիմեց ուխտավորներին.
- Քանի որ ձմերուկ բերեցին, ինձ մի դանակ տվեք, որ կտրեմ: Իսկ հետո .....
Երկու իմաստասերներ գնացին ոմն ծերի մոտ և խնդրեցին նրան, որպեսզի կենաց խոսք ասի իրենց: Իսկ ծերը լուռ էր: Սակայն նրանք դարձյալ բռնադատում էին ծերին և ասում. «Ոչինչ չե՞ս ուզում խոսել մեզ հետ, հա՛յր»: Ծերը նրանց ասաց. «Որ դուք բանասերներ եք` գիտեմ, և որ ճշմարիտ իմաստասերներ չեք` վկայում եմ: Մինչև ե՞րբ եք սովորելու ասել, և չգիտե՞ք, որ պետք է ասածն անել: Գնացե՛ք և սովորե՛ք լռություն, մահվան խոկում, հանդարտություն և զգաստություն»: Երբ .....
Երբ մարդիկ գալիս էին մի մեծն վանականի մոտ, որպեսզի խրատական խոսք լսեն նրանից, ապա նա մեծագույն անվեհերությամբ ասում էր.
- Ահա՛, ինձ վրա եմ ընդունում Աստծո երեսն ու նստում դատավորի աթոռին: Ի՞նչ ես կամենում: Ասում ես. «Ողորմյա ինձ»: Աստված պատասխանում է. «Եթե ուզում ես ողորմած լինեմ քո հանդեպ, ապա նախ ինքդ ողորմիր եղբայրներիդ: Եվ ես կողորմամ քեզ: Եթե ուզում ես, որ ես ներեմ քեզ, ապա ինքդ ներիր մերձավորիդ»: Աստվա՞ծ է, որ պիտի գործի: Ո՛չ, .....
Պաիսիոս Աթոսացուն հարցրեցին.
- Ինչպե՞ս պետք է վերաբերվենք այն մարդուն, ով անարդարացիորեն է մեզ հետ վարվում:
- Ինչպես մեր բարերարին, ով մեր անունով ներդրում է անում Աստծո խնայողական դրամարկղում: Այդպիսի մարդը մեզ հավիտյանս հարուստ է դարձնում: Մի՞թե դա քիչ է: Մի՞թե մենք չենք սիրում մեզ լավություն անող մարդուն, մի՞թե մեր երախտագիտությունը չենք հայտնում նրան: Ճիշտ նույն կերպ էլ պետք է սիրենք ու շնորհակալ լինենք նրան, ով անարդարացիորեն է մեզ .....
Մի անգամ ավազակներ մտան ծեր վանականի խուցն ու ասացին նրան.
- Ուզում ենք տանել այն ամենն ինչ խցումդ ունես:
Նա պատասխանեց.
- Եթե ուզում եք՝ վերցրեք, որդյակնե՛ր:
Նրանք վերցրեցին ինչ, որ գտան ու գնացին: Սակայն մի թաքցրած տուփ կար, որ չգտան: Վանականը վերցրեց այդ տուփն ու շտապեց ավազակների ետևից.
- Որդյակնե՛ր,- ձայն տվեց նա,- մոռացել եք այս տուփը վերցնել:
Ավազակներն ապշեցին վանականի արարքից ու ետ բերեցին իրենց ողջ վերցրածը: Նրանք զղջացին իրենց .....
Կեղծ մատնության պատճառով մի նախարարի մեղադրեցին ծանր հանցագործության՝ թագավորի դեմ կազմակերպած դավադրության, մեջ: Նա մեղավոր չէր և բոլոր հարցաքննությունների ժամանակ հերքում էր իր մասնակցությունն այս գործին:
Թագավորը որոշեց փորձել զրպարտված նախարարին, ու նրան հայտարարեցին թագավորի հետևյալ կարգադրությունը. «Եթե մեղադրյալը շարունակի համառորեն ժխտել իր մեղքը, ապա համառության ու չզղջալու համար մահապատժի ենթարկել նրան: Իսկ եթե խոստովանի .....
Թագավորը մի փորձություն մտածեց, որպեսզի փեսացուների միջից արժանի ամուսին ընտրի իր սիրելի դստեր համար: Պալատի դիմաց, որտեղ ապրում էր արքայադուստրը, մի տեղ հատկացրեցին, որը լցրեցին ոսկուց, արծաթից ու մարգարիտներից պատրաստված զանազան թանկարժեք իրերով: Հերթով փեսացուներին այնտեղ էին հրավիրում ու հայտարարում, որ կարող էին վերցնել այն ամենն ինչ ուզում էին, բայց դրանից հետո այլևս չեն տեսնի թագավորական դստերը:
Եվ ավաղ: Աղջիկը մեն-մենակ նստած .....
Վանական եղբայրը ծեր վանականին հարցրեց.
- Եթե եղբայրներից մեկն ինձ մի փոքր գումար է պարտք, ապա թույլ կտա՞ս ետ խնդրեմ պարտքս:
- Մեկ անգամ խոնարհությամբ ասա նրան:
Եղբայրը.
- Իսկ եթե մեկ անգամ ասեմ, իսկ նա չվերադարձնի՞: Այդ դեպքում ի՞նչ անեմ:
Ծերունին պատասխանեց.
- Մեկ անգամից ավել մի խնդրիր:
Եղբայրը.
- Եվ ի՞նչ անեմ, եթե չեմ կարողանում մտքերս հաղթահարել, որոնք ինձ ստիպում են անհանգստացնել եղբորը գումարը վերադարձնելու հարցով:
Ծերունին.
- .....
- Հա՛յր Սուրբ,- դիմեց նորընծա ուսանողը վանահորը,- սիրտս լի է աշխարհի նկատմամբ ունեցած սիրով ու զերծ՝ սատանայի գայթակղություններից: Հաջորդ քայլը ո՞րն է լինելու:
Սուրբ Հայրը նրան խնդրեց իր հետ մի հիվանդի այցելել, ով խոստովանության կարիք ուներ: Ընտանիքին մխիթարելուց հետո վանականն ուշադրություն դարձրեց սենյակի անկյունում գտնվող սնդուկին:
- Ի՞նչ կա այդ սնդուկում,- հարցրեց նա:
- Այն հագուստը, որ քեռիս երբևէ չի կրել՝ պահելով դրանք հատուկ առիթի .....