
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մի մարդ մահացավ ու Երկինք գնաց: Նա երկար կյանք էր ապրել ու այժմ կանգնել էր Երկնային դարպասների դիմաց:
Դարպասներին մոտենալով՝ տեսավ, որ հերթի երկու շարք է դեպի Երկինք տանում: Դրանցից մեկում երեք հոգի էին կանգնած, իսկ երկրորդը կիլոմետրերով էր ձգվում: Քանի որ չգիտեր, թե որ հերթը կանգնի՝ Պետրոս առաքյալին հարցրեց.
- Չգիտեմ, թե որ հերթը կանգնեմ: Ինչո՞ւ են որոշ մարդիկ կարճ հերթում, իսկ մյուսները՝ երկար:
Սուրբ Պետրոսը պատասխանեց.
- Այս երեք հոգանոց .....
Մի հիմար մարդ սունկ գտավ ու մտածեց.
- Դեռ երեկ այն չկար: Եթե մի գիշերվա ընթացքում այսքան աճել է, ապա մինչև երեկո որքա՜ն կաճի:
Եվ անտառում այլ սնկեր հավաքելու փոխարեն՝ պառկեց այս մեկի մոտ ու սկսեց սպասել, թե երբ այն կմեծանա ու կդառնա մի զամբյուղի չափ: Սպասեց-սպասեց, բայց փոխարենը սունկը որդնեց միայն: Այդպես էլ դատարկ զամբյուղով տուն գնաց: Քանի որ հիմարությունն ու ագահությունը ոչ միայն վատ օգնականներ են, այլև օգնում են կորցնել այն, ինչ ունես:
Ռուսերենից .....
Երանելի Պաքմեոսը պատմեց մեզ սուրբ Մակարիոսի և սուրբ Մարկոսի մասին, թե նստում էին գավթում և խոսում էին Աստծո հետ: Ահա մի օր գավթի դուռը բախեց մի էգ առյուծ, որ վաղուց ի վեր մի կույր կորյուն ուներ և գցելով նրան դռների առջև՝ գնաց իր տեղը: Իսկ երանելի Մարկոսը, վերցնելով կորյունին իր գիրկը, տարավ ներս` Մակարիոսի մոտ: Աղոթք անելով՝ ձեռքերը դրին նրա վրա, և աչքերը բուժված՝ հանեց դուրս և տվեց առյուծին: Վեց օր անց առյուծը բերեց վայրի ցուլի կաշի, որ հափշտակել .....
Կար չկար մի թագավոր: Մի անգամ նա ցանկացավ նկարի վրա պատկերված հանգստություն տեսնել և պարգև խոստացավ լավագույն նկարի համար: Շատ նկարիչներ փորձեցին այդպիսի նկար նկարել: Թագավորը բոլոր գործերը նայեց, բայց միայն երկուսն իսկապես նրան դուր եկան: Դրանցից լավագույնն էլ պիտի ընտրեր:
Մի նկարի վրա խաղաղ լիճ էր պատկերված: Դրա հայելանման մակերեսի վրա արտացոլվում էին շրջակա լեռները, կապույտ երկինքն ու ամպերը: Յուրաքանչյուրն, ով նայում էր այդ նկարին, .....
Ճամփաբաժանին երկու ճանապարհ հանդիպեցին՝ լայնն ու նեղը:
- Քեզ ամբողջովին աչքաթող ես արել, քարերով ու մացառներով ես լցվել,- սկսեց նեղ ճանապարհին նախատել լայնը,- քո ճամփորդները, մեկ էլ տեսար, քաղցից ու հոգնությունից կմեռնեն: Իսկ ես հարթ ու գեղեցիկ եմ: Ճամփեզրերիս սրճարաններ, ռեստորաններ ու տներ են՝ իրենց բոլոր հարմարություններով: Ապրիր և ուրախացիր...
- Ինչո՞ւ հանկարծ լռեցիր: Խոսքերիցդ ելնելով լավ ես ապրում,- զարմացավ նեղ ճանապարհը:
- Լավը .....
Թագավորը երկու որդի ուներ: Նրանք տարբեր բնավորությունների տեր էին, սակայն թագավորը երկուսին էլ սիրում էր:
Ժամանակի ընթացքում ավագ որդին որսորդությամբ տարվեց, իսկ կրտսերը՝ մոլախաղերով: Նրանց հետաքրքրությունները շուտով կրքի վերածվեցին: Ավագ որդին սկսեց անտեսել թագավորի կողմից իրեն հանձնարարված երկրի կառավարման պարտականությունները, իսկ կրտսերը տանուլ էր տալիս հոր փողերը:
Թագավորը բարկացավ ու նախարարներին հրամայեց ավագ որդուն թույլ .....
Մի անգամ մի վանական միանձնուհիների հանդիպեց ճանապարհին: Նրանց տեսնելով՝ թեքեց ճանապարհը:
Այդ ժամանակ մայրապետն ասաց նրան.
- Եթե դու կատարյալ վանական լինեիր, ապա մեզ նկատելով՝ կին չէիր տեսնի ի դեմս մեզ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Մի վանական իր վանական ծառայությանն էր գնում, երբ ճանապարհին նրան մի անառակ կին հանդիպեց ու ասաց.
- Փրկիր ինձ, Հա՛յր, ինչպես Քրիստոս փրկեց անառակ կնոջը:
Վանականը, հաշվի չառնելով, որ իրեն կարող են դատապարտել, բռնեց նրա ձեռքն ու ողջ քաղաքով անցավ: Մարդիկ տեսնում էին դա ու ասում.
- Վանականն անառակին կնության է առել:
Երբ կուսանոցին էին մոտենում, այդ կինը եկեղեցու մոտ լքված մի նորածնի տեսավ ու վերցրեց նրան: Մի տարի անց, երբ մարդիկ տեսնում էին .....
Դևը երեսուն տարի ընկել էր մի վանականի ետևից, որպեսզի գայթակղության մեջ գցի նրան, սակայն ոչ մի կերպ չէր հաջողվում դա անել: Վերջապես, երեսուն տարի անց նա գայթակղեցրեց նրան շնության մեղքով, ու վանականն անկում ապրեց: Իսկ դա վանականի համար նույնն է, թե իր բոլոր նախկին ջանքերը ջուրը գցի: Դևը եկավ անկյալի մոտ ու ասաց, որ նա այժմ հեռացել է Աստծուց ու սատանայի և մեղքի ստրուկն է դարձել:
- Այժմ դու իմն ես,- ասում էր դևը:
- Երբե՛ք, ես Աստծո ծառան եմ:
- Ինչպե՞ս .....
Մուրճը որոշեց տիեզերք թռչել:
- Ուրիշները թռչում են, ես ինչո՞վ եմ պակաս: Միաժամանակ աստղերն էլ երկնքին կամրացնեմ, որպեսզի այդքան հաճախակի չընկնեն:
Եվ հնարավոր է, որ թռչեր, բայց չգիտեր, թե ինչպես ժամանակ գտներ ու այնտեղ բարձրանար: Այդպես էլ անդադրում աշխատում էր ցերեկները, իսկ գիշերը պատուհանից նայում ընկնող աստղերին ու հառաչում.
- Է՜հ, որ այնտեղ լինեի…
Եվ զուր էր հառաչում: Նա երկրի վրա էլ շատ անհրաժեշտ էր…
Ռուսերենից թարգմանությունը՝ .....
Հայր Աղաթոնը, մինչ պատրաստվում էր մահվամբ փոխվելու, երեք օր բաց մնացին աչքերը, և բնավ չէր շարժում դրանք: Իսկ եղբայրները բոթեցին նրան և ասացին. «Որտե՞ղ ես արդյոք, հա՛յր Աղաթոն»: Իսկ նա նրանց ասաց. «Աստծո դատաստանի առաջ եմ ես, որդ յակնե՛ր»: Ասացին նրան. «Դո՞ւ էլ ես երկնչում այդ ժամից, հա՛յր»: Եվ նա նրանց ասաց. «Ես իմ կարողության չափով ջանացի պահել Աստծո պատվիրանները, սակայն, այնուամենայնիվ, մարդ եմ և չգիտեմ, թե իմ .....
Մի կույր ոստականական բաժանմունք մտավ՝ փաստաթղթերը ձևակերպելու համար: Նրան մի բարձրահասակ, հաղթանդամ ոստիկան ընդունեց՝ բարակ ձայնով:
Մեկ այլ կույր բժշկի մոտ գնաց, ով ցածրահասակ ու փոքրամարմին էր, սակայն բարձր ու կոպիտ ձայն ուներ:
Այնուհետև երկու կույրերը հանդիպեցին ու զրույցի բռնվեցին:
- Ինչպե՞ս են այդպիսի գաճաճների ոստիկանություն ընդունում,- զարմացավ առաջին կույրը,- լսել էի, որ ոստիկանությունում միայն բարձրահասակ և ուժեղ մարդիկ .....
Մի փոքրիկ տղա, ծնողների հետ անտառում զբոսնելիս, մի զուլալ առվակ տեսավ: Խմեց մաքուր ջրից, իսկ հետո սկսեց խաղ անել: Մի ճյուղ վերցրեց ու սկսեց ջուրը պղտորել: Առվակի հատակը հողոտ էր և այդ պատճառով էլ ավազը, ծառից թափված տերևներն ու այլ աղբը ջրի երես ելան: Երբեմնի վճիտ առվակն անպիտան դարձավ խմելու համար: Երեխան դադարեց խաղալ, ջրի մեջ նետեց ճյուղն ու վազեց մայրիկի մոտ:
Իսկ բարձրաբերձ լեռներում մեկ այլ տղա նույնպես փորձեց լեռնային առվակի հետ խաղալ: .....
Մի երիտասարդ որոշեց ժուժկալ կյանքով ապրել: Մի անգամ, ամաչելով իր սկզբունքների մասին բացահայտ խոսելուց, ծիծաղելի իրավիճակում հայտնվեց: Այն հարցին, թե ամուսնացած է արդյոք, մի քիչ ստելու գայթակղությանը ենթարկվեց՝ կարծելով, թե հարցերը դրանով կսահմանափակվեն.
- Այո, ամուսնացած եմ:
- Իսկ ի՞նչ է Ձեր կնոջ անունը,- շարունակեցին հարցնել:
Երիտասարդը կրկին ստիպված եղավ ստել:
- Իսկ երեխաներ ունե՞ք,- հետևեց հաջորդ հարցը:
Եվ քանի որ երիտասարդն սկսել .....
Մի անգամ մի վանական որոշեց լքել վանքի պատերը, բայց նույն գիշերն էլ երազ տեսավ: Երազում կանգնել էր մի դարպասի առջև, որի աջ և ձախ կողմերով երկու ճանապարհ էր անցնում և երկուսն էլ դեպի անտառ էին տանում: Վանականը մտածմունքի մեջ ընկավ, թե որ ճանապարհով գնա և մոտակայքում մի ծեր վանականի տեսնելով` հարցրեց.
- Արժանապատիվ Հայր, եթե գիտես, ցույց տուր ինձ, թե այս երկու ճանապարհներից որն է ավելի լավն ու հարմարը:
Ծերունին պատասխանեց.
- Իհարկե քեզ ճշմարիտ .....