Ուխտագնացություն
Ոտքով ուխտագնացություն՝ համայնքի հոգևոր աճին և զորացմանն ուղղված
Մարդու տարիքը որոշվում է նրա ապրած տարիներով, իսկ այդ տարիներին մարդ հոգևոր աճ կունենա թե ոչ, կապված է իր հոգևոր ջանքերից: Այսինքն՝ հոգևոր աճն ուղիղ կապ չունի մարդու տարիքի հետ, հնարավոր է երիտասարդը հավատի մեջ առավել հասուն լինի, քան տարեցը: Քրիստոնյայի հասունությունը որոշվում է նրանով, թե որքանով է Փրկչի կյանքն իր կյանքում արտացոլում: Տիրոջ հետ կենդանի հաղորդակցություն չունեցողը չի կարող հավատի մեջ աճել և կատարելագործվել: Այդ պատճառով .....
Միասնական աղոթք՝ Հայոց դարձի նախասկիզբը համարվող սրբավայրում
Ապրիլի 3-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի վիրապ տոնի առթիվ ուխտի մեկնեց Հայոց նվիրական սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ: Մինչ ուխտի ճանապարհ անցնելը երիտասարդները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Ս. Պատարագին: Հայոց դարձի նախասկիզբը համարվող սրբավայրում երիտասարդաց միությունը, Ս. Գրիգոր .....
«Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միության ուխտագնացությունների շարքը Մեծ պահքի ընթացքում
Ութ տարի է, ինչ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքից ներս գործում է սիրիահայ համայնքի «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը: Ամեն տարի Մեծ պահքի շրջանում՝ ուրբաթ օրերին, տիկնանց օժանդակ միությունը մասնակցում է Արևագալի ժամերգությանը, որին այս տարի՝ մարտի 4-ին, 11-ին և 18-ին, մասնակցեց՝ ուխտի մեկնելով Մխչյանի Ս. Հովհաննես, Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց և Ջրվեժի Ս. Կաթողիկե եկեղեցիներ: Ամեն մի սրբավայրում տիկնանց միության .....
«Զորավոր արանց» միության հերթական ուխտագնացությունը
Աստծու պատկերն ու նմանությունը կրող մարդու հոգին միշտ ձգտում է դեպի Աստված, դեպի սրբությունը: Այդ է պատճառը, որ մարդու մոտ ժամանակ առ ժամանակ ցանկություն է առաջանում այցելել սրբավայրեր, երկրպագել ու փառաբանել Աստծուն և հոգևոր կյանքը նորոգել: Ուխտագնացությունն ուխտավորի համար անգին մի ժամանակ է ինքնաքննության, խոկման և աղոթքի: Հունվարի 15-ին հերթական ուխտագնացությամբ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը, ԱՀԹ .....
Ոտքով ուխտագնացություն դեպի «Հայկեան Բեթղեհեմ»
Ս. Ծննդյան ճրագալույցի օրը՝ հունվարի 5-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի տղամարդիկ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ոտքով ուխտագնացության մեկնեցին Ս. Էջմիածին, որ երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի խոսքով՝ «Հայկեան Բեթղեհեմ»-ն է: Տարեսկզբյան ուխտագնացությամբ ուխտավորները նպատակ ունեին գոհաբանական աղոթք մատուցել Տիրոջը, որ արժանացրեց իրենց ևս մեկ տարի Իր անսահման սիրո, ողորմածության .....
«Մենք ամենքս ճամփորդ ենք այս կյանքում»
Քրիստոնյան ընթանում է այն ճանապարհով, որ ուղենշեց Քրիստոս՝ ասելով. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհ. 14:6): Քրիստոսի հետևորդն այս երկրի վրա ապրում է որպես ճամփորդ: Իսկ որևէ տեղ ճամփորդող անձը, սովորաբար, չի ծանրաբեռնում իրեն ավելորդ իրերով, այդպես է վարվում նաև քրիստոնյան, որ ճանապարհվում է դեպի երկնային հայրենիք. նա չի գրավվում երկրայինով ու ժամանակավորով, այլ տենչում է երկնայինին, գործում է հանուն Աստծու փառքի՝ ամեն .....
«Աղոթքը հոգու կենդանության նշանն է»
Դեպի սրբավայր տանող աղոթքի ուղին օգնում է ուխտավորին առավել մոտ լինել իր Արարչին, քանի որ առանց այս հոգենորոգ ու փրկարար կապի մեռնում է մարդու հոգին՝ դառնալով անընդունակ ապրելու հոգևոր ուրախությունը ո՛չ այս կյանքում և ո՛չ էլ հանդերձյալում: Երբ մարդու հոգին սկսում է կենդանանալ Աստծով, ապա մարդուն շրջապատող ամեն ինչ սկսում է կենդանանալ և ուրախություն ապրել: Առօրյա հոգսերի մեջ գտնվող քրիստոնյայի համար ուխտի ճանապարհը միջոց է իր հայացքը .....
«Առանց աղոթքի մեր հոգևոր կյանքը թոշնում, ծարավում ու մեռնում է»
Քրիստոնեական հնագույն ավանդույթներից է ուխտագնացությունը, որ հայ քրիստոնյայի կյանքի անբաժան ու կարևոր մասն է կազմել ու կազմում: Դեպի սրբավայր տանող ուխտի ճանապարհներն ուխտավորի համար աղոթքի, խոկման և Տիրոջը փառաբանելու ճանապարհներ են: Հոկտեմբերի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի տղամարդիկ, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ուխտագնացության մեկնեցին Արագածոտնի և Շիրակի թեմերի սրբավայրեր: Մինչ մեկնելը .....
Ուխտի ճանապարհ. «Արթուն կացեք և ամենայն ժամ աղոթեցեք»
Կան զենքեր, որոնք տեսանելի չեն, քանի որ մարդու հոգու և գիտակցության մեջ են: Այդ զենքերը զորեղ են և փորձության ժամանակ ընդունակ են հրաշագործելու. պայքարի դուրս եկած մարտիկն անհաղթահարելի է դառնում, երբ գործածում է և՛ հոգևոր, և՛ տեսանելի զենքերը: Ոչ տեսանելի զենքերից են՝ սերն առ Աստված և առ հայրենիք: Դարեր շարունակ հայ ազգն այս զենքերի գործածմամբ է պահպանել իր հավատն ու հայրենիքը: Հայրենիքի հանդեպ սերը, հայրենիքը խաղաղության մեջ տեսնելու .....
Հայի խաչի տոնը երիտասարդների համար նշանավորվեց ուխտի ճանապարհով
Սեպտեմբերի 26-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց հայի խաչի տոնը՝ Վարագա Ս. Խաչը: Արդեն հինգերորդ տարին է, որ խաչի այս տոնը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հայտարարվել է որպես Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքակիր խաչի ուխտի օր: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը ուխտի Ս. Պատարագին մասնակցելուց և Քրիստոսի խաչափայտի մասունքակիր .....
Միասնական աղոթք՝ հանուն հայրենիքի
Սեպտեմբերի 19-ին՝ Անկախության տոնին ընդառաջ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքից տասը տղամարդիկ, հանուն հայրենիքի խաղաղության և անսասանության, ուխտագնացության մեկնեցին Սևանավանք: Ուխտավորները, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, միասնական աղոթքի կանգնեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, ապա Տեր Հոր օրհնությունն ստանալուց հետո շարժվեցին դեպի ուխտավայր: Հայ եկեղեցու առաջին .....
Գերեվարված ու անհայտ կորած զինվորների վերադարձին նվիրված ուխտագնացություն
Սեպտեմբերի 19-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ուխտի մեկնեց Հայոց հոգևոր կենտրոն: Մինչ ուխտի ճանապարհ անցնելը երիտասարդները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Ս. Պատարագին: Հայոց հոգևոր կենտրոնի առաջին սրբավայրը, ուր այցելեցին երիտասարդները, Ս. Հռիփսիմեի վանքն էր: Սրբուհու գերեզմանի առջև խոնարհվելով և նրա բարեխոսությանը .....
Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղությանն ուղղված երիտասարդների ուխտի ուղին
Անցողիկ այս աշխարհը կարիք ունի իրական խաղաղության և մխիթարության, ինչը հնարավոր չէ ձեռք բերել ո՛չ փառքի, ո՛չ հարստության և ո՛չ էլ հաճույքների միջոցով: Իրական խաղաղության աղբյուրը Աստված է: Աստվածորդին, Իր խոսքն ուղղելով Իր հետևորդներին, ասում է. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս, ձեր սրտերը թող չխռովեն, և չվախենաք» (Հովհ 14:27): Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղությանն .....
Եկեղեցու համայնքն ուխտի մեկնեց Տավուշի թեմի սրբավայրեր
Հունիսի 26-ին՝ Սուրբ Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, ուխտագնացության մեկնեց Տավուշի թեմի սրբավայրեր: Ուխտավորները նախ այցելեցին Ենոքավան գյուղի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցի (19-րդ դ.), ուր մասնակից դարձան եկեղեցու վերաօծման .....
Ուխտի ճանապարհ. մարդ չի կարող փրկվել միայնակ՝ առանց եկեղեցու
Ինչպես ծառի վրա միանման տերևներ չենք գտնի, այնպես էլ աշխարհի բոլոր մարդիկ, տարբեր լինելով հանդերձ, միավորվելու կարևորագույն պատճառներ ունեն, այն որ արարված են Աստծու պատկերով և նմանությամբ, ունեն մեկ Երկնավոր Հայր, մկրտությամբ, ազատվելով նախածնողներից ժառանգած ադամական մեղքից, Աստծու որդիներ են դառնում, Սուրբ Հոգու շնորհներին և քրիստոնյա անվանն արժանանում, իսկ Հաղորդությամբ, հաղորդակից դառնալով Քրիստոսի Մարմնին և Արյան, փրկության հնարավորություն .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․