«Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, թող սիրտդ քեզ զվարճացնի քո երիտասարդ օրերին: Գնա՛ քո սրտի անբիծ ճանապարհով և քո աչքերի տենչանքով, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված պիտի քեզ դատաստանի ենթարկի» (Ժող. 11:9): Մարդկային կյանքը վաղ թե ուշ հասնում է մի շեմի, որից այն կողմ հնարավոր չէ ոչինչ փոխել: Այդ շեմը ֆիզիկական մահն է. քանի դեռ մարդն ապրում է, հույս ունի ապաշխարության: Սուրբ Գրքի իմաստասիրական գրքերից մեկում կարդում .....
Երբեմն հանդիպում ես մարդկանց, որոնք վստահորեն ասում են, թե հավատում են Աստծուն, հոգևոր աշխարհի գոյությանը, համաձայն են, որ աղոթքն օգնում է խաղաղություն և հանգստություն ձեռք բերել, անկեղծորեն կարծում են, որ մարդը պետք է բարի լինի, բայց և միևնույն ժամանակ չեն կարևորում հոգու փրկության համար անհրաժեշտ Ս. Պատարագի արարողությանը մասնակցելը, եկեղեցու համայնքային կյանք մուտք գործելը: Այդ ամենն իրենցից հեռու և իրենց չվերաբերող մի կյանք է: Քրիստոսահիմն .....
Հավատքի զգացումը
Մեր օրերում կան մարդիկ, որ իրենց կոչում են աթեիստներ, այսինքն` պնդում են, թե չեն հավատում Աստծուն: Նման պնդումը շատ զարմանալի է հավատացյալների համար: Միևնույն ժամանակ, ընդհակառակը, հավատացյալների պնդումն է զարմանալի անհավատների համար: Վերջիններս ասում են, որ տրամաբանությամբ և շատ այլ փաստարկներով կարելի է ցույց տալ, թե ավելի խելացի է Աստծուն չհավատալը: Մինչդեռ հավատք ունեցողների համար տարբեր տրամաբանական մտածողությունները .....
Մարիա Գեորգիեվնայի առաջ մի տիկին հայտնվեց: Իսկ միգուցե նաև լեդի: Հայտնի չէ: Տիկինը դես ու դեն էր վազում եկեղեցական կրպակի շուրջը: Հերթն ամեն ինչ անում էր անխռով մնալու համար:
Տիկինը վազվզելուց հոգնեց ու խցկվեց պատուհանի մոտ.
- Ներեցեք, կարո՞ղ եմ առանց հերթի:
Դե ինչ, կարելի է: Ինչո՞ւ չի կարելի: Երշիկի հերթ չէ: Եթե պետք է, ուրեմն պետք է: Հերթը մի փոքր հետ քաշվեց՝ պճնագեղ մուշտակով կնոջն առաջ թողնելով:
- Մի այնպիսի աղոթք եմ ուզում, որ վարորդական .....
Դասեր անապատականների կյանքից
Սուրբ Մակարը, վաղ այրիանալով, հեռացել է անապատ և այնտեղ ապրել ճգնակեցությամբ: Մինչև մեր օրերը պահպանված նրա իմաստուն զրույցները մեծապես օգտակար են բոլոր քրիստոնյաների ներքին հոգևոր կյանքի համար: Մի անգամ իր խցում մի գողի հայտնաբերելով` Մակարը չի հայտնում իր անձը և օգնում է գողին հավաքել իրերը ու սիրով ճանապարհ է դնում` ասելով. «Ես ոչինչ չեմ բերել այս աշխարհ և ոչինչ էլ չեմ տանելու»: Այսպիսի հեզությամբ .....
Փորձառու ծնողներին հատուկ է իրենց զավակներին զգուշացնել ամենատարբեր վտանգների և փորձանքների մասին: Մեր Տերը՝ որպես փորձառու Վարդապետ, հոգեկործան վտանգի մասին զգուշացնում է մեզ՝ ասելով. «Զգուշացե՛ք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարի կերպարանքով, բայց ներսից հափշտակող գայլեր են: Իրենց գործերի՛ց կճանաչեք նրանց» (Մատթ. 7:15-16): Փրկչի այս խոսքն ամենազդու խրատը պիտի լինի յուրաքանչյուրիս՝ տարբերակելու ճշմարիտ մարգարեին կեղծ .....
Արդյո՞ք լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք
Երբ խնդիրներ ունես, ասում ես. «Մենաստաններում խնդիրներ չկան»: Ասում ես, որ մենաստանում խնդիրներ չէիր ունենա: Հոգևոր կյանքով կապրեիր, տերողորմյան ձեռքիդ, և ո՛չ կդատեիր, ո՛չ հետաքրքրասիրություն կցուցաբերեիր, ո՛չ կխանդեիր, ո՛չ կնախանձեիր, այդ ամենը չէր լինի: Հրեշտակ կլինեիր: Լսո՞ւմ եք: Ահա, թե ինչ են մարդիկ մտածում: Եվ այդ տպավորությունը նրանց վրա մենք ենք գործում՝ հոգևորականներս: Իսկ արդյո՞ք դա .....
Այս զրույցի պատճառը օրերս ստացած կարճ հաղորդագրությունը հանդիսացավ: Հիմա կբացեմ այն և մտքերս կկիսեմ ձեզ հետ:
Թող ձեզ մոտ ամեն ինչ լավ լինի: Երջանիկ ու հանգիստ եղեք խնդիրների ու անհեթեթությունների այս աշխարհում: Չէ՞ որ, եթե նույնիսկ ճգնաժամն է չոքել դռանդ առջև, և դժվարություններն ամեն կողմից շրջապատել են քեզ, սիրտդ կարող է ուրախ մնալ: Կարող ես չհուսահատվել: Բավական է միայն երեխան ժպտա քեզ, քո՛ երեխան, և հոգիդ ուրախությամբ կլցվի, ունեցածդ .....
Մի անգամ երիտասարդ մանկավարժին հանձնարարվեց սուրբծննդյան ներկայացում պատրաստել իր աշակերտների հետ: Տղաներն ու աղջիկները խանդավառությամբ լծվեցին այդքան պատասխանատու գործի նախապատրաստությանը:
Սցենարը շուտով պատրաստ էր, և ողջ դասարանն անցավ փորձերի: Դասարանում մի տղա կար՝ Անդրեյը, որ շատ ընդունակ չէր, միջակ հիշողություն ուներ, սակայն խաղաղ ու բարի տղա էր: Եվ հենց նրա համար հարմար դեր չէին գտնում: Բոլոր դերերի համար պահանջվում էր բազմաթիվ .....
Նա, ով իր կյանքից բացառում է առաջին և ամենամեծ պատվիրանը, այսինքն՝ Աստծուն ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ամբողջ մտքով սիրելու պատվիրանը, բացառում է նաև երկրորդ՝ մերձավորին անձի պես սիրելու պատվիրանը (Մատթ. 22:33-37), քանի որ Աստծուն սիրողը սիրում է նաև իր մերձավորին: Իսկ միայն ինքն իրեն սիրողը բացառում է թե՛ Աստծո և թե՛ մերձավորի հանդեպ սերը: Հայր Հովհաննես Կարճահասակն ասել է. «Տունը, օրինակ, չի կարելի շինել վերևից ներքև, այլ հիմքից պետք է սկսել: .....
- Հա՛յր, հաճախ ստիպված ենք լինում լսել «Եկեղեցու նորոգման, բարեփոխման» մասին: Ասես Եկեղեցին նույնպես ծերանում է և նորոգության կարիք ունի:
- «Ծերացե՞լ է»: Չէ՜ մի: Նույնիսկ նրանք, որ ակնածանք չունեն, բայց գլխում գոնե մի փոքր դատողություն ունեն, նոր, ժամանակակից նորոգումներով չեն գոհանում, այլ հինն են փնտրում: Օրինակ՝ նոր ոճի սրբապատկերները նման մարդկանց չեն հուզում, նրանք հին սրբապատկերների արժեքը հասկանում են: Եվ եթե ուղղակի խելամիտներն .....
- Հա՛յր, երբ ինչ-որ բարդ խնդիրներ են առաջանում Եկեղեցում, ինչպե՞ս պետք է դրանց ճիշտ վերաբերվել:
- Պետք է ծայրահեղություններից խուսափել: Ծայրահեղությունների օգնությամբ խնդիրները չեն լուծվում: Հնում նպարավաճառը գոգաթիակով վերցնում էր շաքարավազը, ձավարը և այլն և քիչ-քիչ ավելացնում կշեռքի վրա: Այդ կերպ նա ճշգրտության էր հասնում, և կշեռքը հավասարակշռության էր գալիս: Այսինքն, նա միանգամից, կտրուկ չէր լցնում ամբողջը կշեռքի վրա կամ վերցնում .....
- Հա՛յր, հաճախ ասում եք, որ այսօր ձգտում են ամեն ինչ քայքայել: Կրթության համակարգը նո՞ւյնպես:
- Այո: Մի՞թե չեք տեսնում, թե ինչ է կատարվում: Մի՞թե դրանք դպրոցներ են: Մի՞թե այն, ինչ այսօր դասավանդում են երեխաներին, մեր լեզուն է: Մի՞թե մեր պատմությունն է: Իսկ Աստվածաբանության հարցում կարելի է կարծել իրավիճակն ավելի լա՞վն է: Աստվածաբանության դիպլոմ ունեցող անաստվածին թույլ են տալիս Աստծո Օրենքը դասավանդել: Ու չեն էլ ստուգում, թե նա երեխաներին .....
Ինչպիսի՜ անճոռնիության են այսօր հասել մարդիկ: Այսօր կանայք զանազան քիմիական գանգրացումներ են անում և նրանց մազերը բիզ-բիզ են կանգնում, ասես օսլայած լինեն: Իսկ ինչպիսի՜ հոտ է գալիս: Ուղղակի ալերգիա է սկսում: Ես ներքին զզվանք եմ զգում, երբ աշխարհիկ կերպով զարդարված, աշխարհիկ կերպով բուրող աշխարհիկ կին եմ տեսնում:
Մի անգամ ինձ ասացին, որ մի կին Գերմանիա է գնացել, որպեսզի կոսմետոլոգիա սովորի: «Եվ ի՞նչ է այդ կոսմետոլոգիան»,- հարցրեցի ես: .....
Մի անգամ, ցանկանալով փորձել Սողոմոն Իմաստունին, միանման հագնված տղաների և աղջիկների բերեցին, որպեսզի նրանց միմյանցից տարբերի: Սողոմոնը երեխաներին աղբյուրի մոտ տարավ և կարգադրեց լվացվել: Հետևելով, թե երեխաներն ինչպես են լվացվում՝ տարբերակեց նրանց: Աղջիկները խնամքով, ամոթխածությամբ աչքերն էին ջրով ցողում, իսկ տղաները ափերով հարվածում էին ջրին և այն համարձակորեն իրենց դեմքին շփում:
Տղամարդիկ այսօր այնքան կնանման են դարձել, որ հաճախ նրանցում .....