Բանն այն է, որ մարդը պետք է ամեն ինչից օգուտ քաղի հոգևոր պայքարի համար: Պետք է ջանալ ներքին լռություն ձեռք բերել: Արդար մտքերը գործի դնելով՝ պետք է աղմուկից էլ օգուտ ստանալ: Ամենակարևորը կատարվող ամեն ինչի հանդեպ ունեցած ճիշտ վերաբերմունքն է: Ամեն ինչին պետք է բարի մտքերով հակազդել: Եթե կարողանաս աղմուկի մեջ ներքին լռության հասնել, ապա դա մեծ արժեք կունենա: Իսկ եթե մեկն, արտաքին իրարանցման մեջ լինելով, չի կարողացել ներքին լռության հասնել, .....
Եթե աղմուկի պատճառն ինքներս չենք, ապա սարսափելի չէ, Աստված ամեն ինչ տեսնում է: Բայց վատ է, եթե աղմուկը մեր պատճառով է առաջանում: Այդ պատճառով էլ պետք է մշտապես ուշադիր լինենք, որպեսզի չանհանգստացնենք ուրիշներին: Եթե որևէ մեկը չի ուզում աղոթել, ապա թող գոնե ուրիշների համար էլ խոչընդոտներ չստեղծի: Դուք շատ ուշադիր կլինեիք, եթե հասկանայիք, թե ձեր աղմուկն ինչ հսկայական վնաս է պատճառում աղոթող մարդուն: Որովհետև, եթե չգիտակցես, որ լռությունը և՛ .....
- Հա՛յր, իսկ ի՞նչ անել, եթե հանձնարարված աշխատանքի ժամանակ աղմուկ է կամ ձեռքի աշխատանքի համար որևէ սարքավորում է անհրաժեշտ, որն աշխատելիս աղմկում է:
- Եթե ձեռքի աշխատանքն աղմկոտ է, ապա ցածրաձայն սաղմոսերգելը շատ է օգնում: Եթե չեք կարող Հիսուսի աղոթքն ասել, ապա որևէ շարական երգեք: Համբերություն է պահանջվում: Երբ Աթոսից մեկնում եմ կամ վերադառնում՝ նավի վրա շատ աղմուկ է լինում: Մի անկյունում նստում եմ, որպեսզի չանհանգստացնեն ինձ, ձևացնում .....
Մեր ժամանակների անհանգիստ աշխարհիկ ոգին՝ իր կարծեցյալ քաղաքակրթությամբ, նույնիսկ հոգիները սրբող և խաղաղեցնող սուրբ անբնակ վայրերն է ավերել: Անհանգիստ մարդը երբեք չի հանդարտվում: Մարդիկ խաղաղ անկյուն չեն թողել: Նույնիսկ Սուրբ Հողն են չգիտես, թե ինչի վերածել: Ֆոթինի անապատականուհու (1) վարքում էլ է հիշատակվում, որ այն անապատում, որտեղ նա նախկինում ճգնում էր, հետագայում բազմաթիվ կրպակներ տեղադրեցին և խորտկարաններ բացեցին: Անգլիացիները զովացուցիչ .....
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր Հայոց բանակում ունի հոգևոր ծառայություն, որը տարեցտարի զարգացում է ապրում: Դեռևս 1997թ.-ից երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը Հայաստանի զինված ուժերում նշանակեց հոգևոր ծառայություն: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հայրենասեր և կրոնասեր հայ հոգևորականները մշտապես զորավիգ են մեր զինվորներին և իրենց մաղթանքներով ու օրհնությամբ խրախուսում են Հայոց բանակին:
Հոգևորականի ներկայությունը բանակում հիշեցնում .....
Իշխանության հանդեպ հարգալից վերաբերմունքի և հատկապես սիրո ու վստահության պակասն ավելի ու ավելի ակներև է: Ինչո՞ւ է պակասել հարգանքն իշխանության հանդեպ:
«Իշխանություն» ասելով` այն նկատի ունենք ոչ միայն քաղաքական ասպարեզում, այլև տարբեր ոլորտներում: Իշխանության հանդեպ հարգանքի նվազումը պայմանավորված է այն կրողների անձնական վարվեցողությամբ, զբաղեցրած պաշտոնի, ստանձնած պատասխանատվության մեջ անհամապատասխան վարքագծով: Հաճախ տարբեր .....
Սբ. Իսահակ Ասորին նշում է Աստծո նախախնամության երկու տեսակ՝ ընդհանուր և հատուկ: Ընդհանուր նախախնամության ներքո գտնվում է ամեն ոք: Իսկ հատուկ նախախնամության ներքո այն մարդիկ, ովքեր ամբողջ սրտով Աստծուն են փնտրում և հավատում: Այդպիսիք էին Դանիել, Եղիա մարգարեները, առաքյալները և այլք: Պարզապես հիշենք, թե ինչպես Աստծո առանձնահատուկ նախախնամության ներքո գտնվող Պողոս առաքյալի պատճառով Աստված ոչ միայն առաքյալի կյանքը փրկեց նավաբեկությունից, .....
Տեխնիկական միջոցների մեծ մասը, որ այսօր մարդիկ օգտագործում են իրենց հարմարության համար, աղմուկ են առաջացնում: Ա՜խ, իրենց աղմուկով մարդիկ խաղաղ բնությանը խենթացրել են, փոխել և կործանել են այդ ամբողջ տեխնիկայի միջոցով: Իսկ առաջ ի՜նչ լռություն էր: Մարդը, ինքն էլ չհասկանալով, և՛ ինքն է փոխվում և՛ փոխում է [շուրջբոլորն ամեն բան]:
Այսօր բոլորը սովորել են աղմուկի մեջ ապրել: Ժամանակակից երեխաներից շատերը սիրում են ընթերցել՝ միաժամանակ ռոք երաժշտություն .....
Մարդկությունն իր գոյության ողջ ընթացքում օգտվում է բնության բարիքներից` բուսական, կենդանական աշխարհից, իր կենսական կարիքներն ապահովելու համար: Սակայն բնության օգտագործումը հանգեցնում է նաև բնական ռեսուրսների սպառման, բնության աղտոտման ու վնասման: Ինչպիսի՞ն է քրիստոնեական տեսակետը բնության հանդեպ վերաբերմունքի մասին:
Բնությանն ու դրան առնչվող խնդիրների վերաբերյալ գիտությունն անվանում են էկոլոգիա: Էկոլոգիան կենդանի օրգանիզմների, .....
Մի քանի տարի առաջ ամբողջ աշխարհում կատարված մի ուսումնասիրություն ցույց տվեց, որ մարդիկ միջին հաշվով օրական 3 ժամ հեռուստացույց են դիտում: Այսօր շատ ավելի տարբեր վիճակագրություն է ձևավորվում համակարգչի, բջջային հեռախոսի առջև օրական անցկացվող ժամերի վերաբերյալ: Դա նույնը չէ, ինչ թմրամոլ լինելը, թեև նմանություններ կան: Արդյո՞ք մարդիկ դրանից իսկապես անվնաս հաճույք կամ օգուտ են ստանում, թե՞ ուղղակի թմրամոլի պես չեն կարողանում հրաժարվել .....
Այսօր մարդիկ գեղեցկության են ձգտում և գայթակղվում են դրանով: Դա ձեռնտու է եվրոպացիներին (1), նրանք անդադար պտտում են իրենց պտուտակահանները՝ ինչ-որ նոր բան պատրաստելով՝ ավելի գեղեցիկ ու իբրև թե ավելի պրակտիկ, որպեսզի նույնիսկ ձեռքերդ շարժելու կարիք չլինի: Նախկինում, հին գործիքներով աշխատելիս, մարդիկ իրենք էլ էին ամրանում: Իսկ այժմյան մեխանիզմներով ու սարքավորումներով աշխատելուց հետո պետք է ֆիզիոթերապիայի ու մերսման օգնությանը դիմես: Զարմանալ .....
Ժամանակակից տեխնիկական միջոցներն անվերջ զարգանում են: Ավելի արագ են զարգանում, քան մարդկային ուղեղը, որովհետև սատանան է օգնում դրանց զարգացման հարցում: Հին ժամանակներում մարդիկ լռություն ու պարզություն էին վայելում՝ առանց այդ բոլոր հեռախոսների, ֆաքսերի և այլ սարքավորումների:
- Նրանք ուրախանում էին կյանքով, Հա՛յր:
- Այո՛, իսկ այժմ խենթացել են մեքենաների պատճառով: Տանջվում են այդ բազմապիսի հարմարություններից, անհանգստությունը խեղդում .....
Արևը նույնիսկ ձմռանն այնպես է այրում, ինչպես Սինայում, որովհետև մթնոլորտում նոր օզոնային անցքեր են բացվել: Եթե հյուսիսային քամի չի փչում, ապա անհնար է արևի տակ կանգնել:
- Հա՛յր, իսկ օզոնային շերտի հետ այդ խնդիրը ե՞րբ է լուծվելու:
- Մի փոքր համբերիր, մինչև գիտնականները հինգ կիլոգրամ ծեփամածուկ վերցնեն ու անցքը փակեն: Այո-այո, թող գնան ու օզոնային շերտի անցքերը փակեն… Տեսնեն, որ Աստված ամեն ինչ մեծագույն իմաստությամբ ու ներդաշնակությամբ .....
Երբ ուսումնասիրում ենք համաշխարհային կրոնները, նկատում ենք, որ մարդու արժանապատվության և անհատականության առանձնակի ու բարձր գնահատմամբ աչքի է ընկնում քրիստոնեությունը: Որևէ կրոն չի առաջարկում մարդու անձի այնպիսի բարձր արժևորում և մոտեցում, որը տալիս է քրիստոնեական արժեհամակարգը: Այս առումով հետաքրքրական են Ռաֆայել վարդապետ Կարելինի մտքերը: Համադրելով նրա մոտեցումները փորձենք որոշակիորեն ներկայացնել տվյալ հարցի շուրջ աստվածաբանական .....
Աշխարհում ոչ մի արժեք ունակ չէ համեմատվելու այն գերագույն արժեքի հետ, որը տրված է քեզ համար…
Կյանքում ամեն բան ունի իր արժեքը: Գրեթե ոչինչ հնարավոր չէ ձեռք բերել առանց վճարելու: Տարբեր են մեր ցանկություններն ու պահանջները, տարբեր են դրանց արժեքները: Շատ հաճախ, պահանջվող արժեքը չունենալով՝ մենք ստիպված հրաժարվում ենք այս կամ այն բանից: Տարօրինակ է, և միևնույն ժամանակ հետաքրքիր, այդ բոլոր արժեքները սահմանում ենք մենք՝ մարդիկ, սակայն .....