Հոկտեմբերի 1-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեց Հայոց հոգևոր կենտրոն՝ մասնակից դառնալու Մայր Տաճարում մատուցվելիք Սուրբ և Անմահ Պատարագին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարի վերաօծման արարողության առթիվ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը, ժամը 19:00-ին, Մայր Տաճարում մատուցվելու է Սուրբ Պատարագ՝ հայրենիքի .....
Հայոց աշխարհը հարուստ է այնպիսի սրբավայրերով, որոնք, հեռու լինելով բնակելի վայրերից, հեռու են կյանքի աղմուկից և արագընթաց ռիթմից: Այնտեղ մի ուրիշ աշխարհ է, այնտեղ ամեն ինչ հիշեցնում է հոգևոր կյանքի մասին: Սուրբ վայրերի շեմը հատած ուխտավորն էլ չի կարող չզգալ այն սրբությունը, օրհնությունն ու խաղաղությունը, որոնցով առանձնանում է սրբավայրը: Այնտեղ հոգին ակամա տրամադրվում է աղոթելու, ներշնչվում է սրբավայրի օրհնությամբ և հաղորդակցվում Իր Արարչի .....
Հուլիսի 20-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ուխտի մեկնեց Գեղարքունիքի թեմի սրբավայրեր: Համայնքի աղոթական ուղու առաջին հանգրվանը Կոթավանքն էր (9-րդ դար), ուր ուխտավորները մասնակից եղան Արևագալի ժամերգությանը, շարականներ երգեցին: Վանքի սպասավոր Տեր Երեմիա քահանա Սարգսյանը ողջունեց ուխտավորներին, մաղթեց, որ Տերն ի կատար ածի նրանց ուխտը, ապա ներկայացրեց .....
Կյանքն Աստծու հետ ջերմ ու լիարժեք հաղորդակցություն է, որ արտացոլվում է քրիստոնյա ընտանիքներում: Իսկ այդ կարևոր հաղորդակցության բացակայության դեպքում ընտանիքի զավակը սխալ պատկերացում է կազմում Աստծու մասին, եկեղեցին ընկալում է որպես մի սրբավայր, ուր միայն ծեսեր են կատարվում և ինչը ոչ մի կապ չունի իրական կյանքի հետ։ Ցավալի է, որ որոշ ծնողներ սահմանափակում են իրենց երեխաների հոգևոր կյանքը միայն մկրտությամբ և որոշ տոներին եկեղեցի այցելությամբ, .....
Հունիսի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեց Մաշտոցներ մատուռ, որ գտնվում է Գեղարքունիքի թեմում: Մինչ աղոթքի ճանապարհ անցնելը երիտասարդ ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակից եղան Սուրբ և Անմահ Պատարագին:
Սրբավայրը, .....
Առանց ջանք ու եռանդի անհնար է մուտք գործել Երկնային Արքայություն, այս մասին ուսուցանում է Սուրբ Գիրքը, վկայում են սրբերի վարքագրությունները: Երկնքի Արքայությունը մեծագույն բարիք է, որ մարդուց պահանջում է մեղքի դեմ մշտական պայքար, ապաշխարելու և առաքինություններ ձեռք բերելու մեծագույն ձգտում ու հարատև աղոթք: Այսինքն՝ Երկնային Արքայության արժանանում են նրանք, ովքեր դիմադրում են մեղքին և ձգտում են սրբության: Այսինքն՝ մարդը կոչված է աստվածնմանության: .....
Մայիսի 10-ին՝ Համբարձման տոնակատարության երկրորդ օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքի «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Տեր Խորեն քահանա Պերթիզլյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեց Մուղնիի Ս. Գևորգ եկեղեցին: Ուխտավորների ուղին հագեցած էր աղոթքով և շարականներով: Հասնելով Հայաստանի նշանավոր սրբավայրը՝ նրանք միասնական աղոթքի .....
Մայիսի 1-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեց Կոտայքի թեմի սրբավայրեր: Մինչ ուխտի ճանապարհ անցնելը ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, Տեր Վահանի գլխավորությամբ, միասնաբար աղոթեցին:
Առաջին .....
Հինանց շրջանի երրորդ Կարմիր կիրակի օրը «Զորավոր» երիտասարդաց միությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագի, ապա մեկնեց ուխտագնացության Հովհաննավանք: Ավանդույթի համաձայն՝ Կարմիր կիրակի օրը այս սրբավայր է բերվում Մշո Ս. Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը: Ի թիվս այլ ուխտավորների՝ երիտասարդաց միության անդամները ևս հաղորդակից դարձան Ավետարանից բխող զորությանը: Ապա, վանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունն ավանդույթ է դարձրել ամեն տարի Ավագ շաբաթ օրը՝ Ս. Զատկի ճրագալույցին, ոտքով ուխտի մեկնել Ս. Էջմիածին: Հերթական ու սպասելի ուխտի ճանապարհն այս տարի «Զորավոր արանց» միությունն անցավ «Զորավոր» երիտասարդաց միության հետ միասին մարտի 30-ին: Մինչ ուխտի ճանապարհ անցնելը ուխտավորները վաղ առավոտյան Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, հոգևոր .....
Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի՝ այս տարի մարտի 17-ին Մեծ պահքի վեցերորդ կիրակին է, որ կոչվում է Գալստյան: Կիրակին հորդորում է պատրաստ լինել Տիրոջ երկրորդ գալստյանը, այսինքն՝ հոգալ հոգու փրկության մասին: Աստծու Որդին Մարդու Որդի դարձավ, որպեսզի միավորի մեղքի պատճառով պառակտված ու անկյալ մարդկությանը և դեպի փրկություն առաջնորդի: Մեղքը հեռացնում է մարդուն Աստծուց՝ սիրո Աղբյուրից, խաթարում է մարդու հոգու խաղաղությունը, խեղաթյուրում .....
Մարտի 17-ին՝ Մեծ պահքի վեցերորդ Գալստյան կիրակի օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունն ուխտի մեկնեց Արարատի մարզի, այժմ լքյալ Ջնջռլու գյուղատեղիից մեկ կիլոմետր հյուսիսարևելք, Ուրծի լեռների հյուսիսային փեշին, Վեդի-Լուսաշող ճանապարհի աջ կողմում գտնվող Ս. Հովհաննես Կարապետ վանական համալիր (14-րդ դար):
Միջնադարյան սրբավայրում «Զորավոր արանց» միությունը մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագի: Արարողության .....
Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, երբ քրիստոնյաները միավորվում են եկեղեցում միասնական աղոթքի շուրջ, աղոթում են՝ որպես մեկ մարմին: Աղոթքով մարդը ոչ միայն մոտենում է Աստծուն, այլև միավորում Նրա հետ և մեկ հոգի դառնում: Այս մասին Պողոս առաքյալն ասել է. «Ով միանում է Տիրոջը, նրա հետ մեկ հոգի է դառնում» (Ա Կորնթ. 6:17):
Հերթական Տերունի օրը՝ մարտի 10-ը՝ Մեծ պահքի Դատավորի կիրակին, Քրիստոսի հետևորդներին կոչ արեց միավորվել միասնական աղոթքի .....
Քրիստոնյայի համար յուրաքանչյուր օր, առավել ևս Տերունի օրը, պարգև է իր Արարչից: Քրիստոնյան հոգևոր մեծ ուրախություն է ապրում, երբ Աստծու պարգևած օրն ապրում է Աստծու ներկայությամբ՝ իմաստավորելով այն աղոթքով, պահքով և բարի գործերով: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը մարտի 3-ին, որ ըստ Հայ եկեղեցու տոնացույցի՝ Մեծ պահքի Տնտեսի կիրակին էր, ուխտի մեկնեց Կոտայքի մարզի Առինջ գյուղի հարևանությամբ գտնվող Գետարգելի .....
Փետրվարի 25-ին՝ Մեծ պահքի Անառակի կիրակի օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակից եղավ Սուրբ Պատարագի, ապա ուխտի մեկնեց Գեղարդավանք: Մեծ պահքի յուրաքանչյուր կիրակի «Զորավոր» երիտասարդաց միությունը իմաստավորում է՝ ուխտավորաբար որևէ սրբավայր այցելելով և Հայոց եկեղեցու, ազգի ու բանակի համար միասնական աղոթք հղելով առ Տեր: Երիտասարդների ուխտագնացության .....