5 Սեպտեմբեր, Շբ
Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն:
«Զօրութեամբ ամենասուրբ Հոգւոյդ եղիցի իւղս այս՝ իւղ ցնծութեան, զգեստ լուսաւոր…, սրբութիւն հոգւոց և մարմնոց …, կնիք արդարութեան, զէն հաւատոյ, նահատակ յաղթող ընդդէմ ամենայն գործոց բանսարկուին»
(Աղոթք սուրբ Մյուռոնի օրհնության):
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Ողորմած Աստծո նախախնամությամբ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարում Մյուռոնի օրհնությամբ հոգևոր մի նոր .....
Խաչ Քո եղիցի մեզ ապաւէն, Տէր Յիսուս:
Քո խաչը թող մեզ ապավեն լինի, Տե՛ր Հիսուս:
(Ժամագիրք)
Սիրելի՛ հավատացյալներ.
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է փրկական սուրբ խաչին նվիրված չորս տոներից վերջինը՝ Վարագա Ս. Խաչի տոնը: Սուրբ խաչին նվիրված մյուս երեք տոները նշում են քրիստոնյա մյուս եկեղեցիները նույնպես, .....
Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, այսօր կուզենայի խոսել մի կարևոր խնդրի մասին, որը քրիստոնյայի հոգևոր առաջընթացի համար առանցքային նշանակություն ունի: Բոլորս էլ մեր կյանքի ընթացքում բախվում ենք բազմատեսակ անարդարությունների, նենգության, չարախոսության, չկամության, անհարգալից և անշնորհակալ վերաբերմունքի: Քաջատեղյակ լինելով Տիրոջ հիմնանորոգ այս պատգամին փորձում ենք ներել մարդկանց: Բայց հաճախ մեր ներումը սահմանափակվում է միայն վրեժ չլուծելով: .....
Սիրելի՛ բարեպաշտ և հավատավոր եղբայրներ ու քույրեր,
Սրտագին շնորհավորանքներս եմ հղում ամենքիս համայն մարդկության փրկության խորհրդանիշ, Սուրբ Խաչի կամ Խաչվերացի տոնի կապակցությամբ: Վստահ եմ՝ բոլորդ էլ հիշում եք, որ երբ Տիրոջ խաչն ազատագրվեց պարսից գերությունից ու հետ՝ Երուսաղեմ տարվեց, ճանապարհն անցավ Հայոց աշխարհով՝ Տիրոջ ողորմածությունն ու օրհնությունը պարգևելով նաև մեր սուրբ հայրենիքին: Փա՜ռք Աստծու և ուրախություն ամենքիս, որ այդ .....
Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր,
Այսօր Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի երրորդ կիրակին է, և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակում է նշել Սուրբ Աստվածամորը նվիրված տոները: Այսօր հայաստանյայց եկեղեցիներում հիշատակվում է Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի տոնը:
Այս տոնն էլ, սիրելի՛ հավատացյալներ, պատմականորեն և անմիջականորեն առնչվում է Աստվածամոր Վերափոխմանը: Ինչպես Եկեղեցու Սուրբ Ավանդությունն է պատմում, քանի որ Թովմաս .....
Սիրելի՛ բարեպաշտ, հավատավոր ժողովուրդ,
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է տաղավար տոներից Սուրբ Մարիամ Կույսին նվիրված ևս մի հրաշալի տոն, որ կոչվում է Վերափոխումն Սուրբ Աստվածածնի: Խոսքը, իհարկե, մեր Փրկիչ Տեր Հիսուս Քրիստոսի մոր ննջման մասին է: Սրա մասին մեզ հիշատակումներ են հասել Եկեղեցու սուրբ ավանդությունից: Եվ նկատե՛ք, սիրելինե՛ր, որ Եկեղեցին այս պարագայում մահ բառը չի գործածում, այլ հիշատակում է վերափոխում կամ ննջում .....
«Խնդրեցե՛ք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք, և կբացվի ձեր առաջ» (Մատթ. 7:7)
Սիրելի բարեպաշտ հավատացյալներ,
Այսօր պիտի խոսեմ հոգու համար առաջնային անհրաժեշտություն հանդիսացող մի երևույթի մասին, որ անվանվում է աղոթք: Եկեղեցու սուրբ հայրերն այն իրավմամբ առաքինությունների թագուհի են կոչում: Եթե հետևենք քրիստոնյաներիս համար օրինակ հանդիսացող մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ընթացքին, որ նկարագրված է չորս ավետարաններում, .....
Սիրելի հավատացյալ եղբայրներ և քույրեր,
Այսօր որոշեցի խոսել մի թեմայի մասին, որ ճշմարիտ քրիստոնյայի կյանքի անբաժան մասն է կազմում: Դա աստվածահաճո այն առաքինություններից մեկն է, որ սրբում ու մաքրում է մարդու հոգին, մոտեցնում է Երկնային Բարեգութ Հորն ու լիովին համապատասխանում է «սիրիր մերձավորիդ» պատվիրանին: Սիրելիներ, խոսքս ողորմության մասին է և վստահեցնում եմ ձեզ, որ չկա մեկը՝ ում այն չվերաբերվի: Եթե կան մարդիկ, ովքեր կամենում են .....
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Այսօրվա ավետարանական ընթերցվածքը Հովհաննեսի ավետարանի սկիզբն է: Գիտենք, որ բոլոր չորս Ավետարաններն էլ սկսվում են` ներկայացնելով Հիսուս Քրիստոսին, բայց ի տարբերություն Հովհաննես Առաքյալի` մյուս Ավետարանիչները պատմությունն սկսում են Քրիստոսի երկրային ծնունդով, ազգատոհմը նկարագրելով և Նրանից սերած Հովհաննես Մկրտչի ծնունդով ու քարոզչությամբ, իսկ Հովհաննես ավետարանչի խոսքը տարբերվում է, քանզի .....
Սիրելի հավատացյալներ,
Այսօր ուզում եմ խոսել անսահման կարևոր մի գաղափարի մասին, որ շատ մարդկանց, միգուցե, անմեկնելի ու անհասանելի մի գաղտնիք է թվում: Խոսքս Աստծո սրբագույն կամքի մասին է: Հիշենք Տերունական աղոթքը, որ սովորեցրեց մեզ Աստծո Միածին Որդին՝ Հիսուս Քրիստոս. «Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, եկեսցե արքայություն Քո, եղիցի կամք Քո...»: Սիրելիներս, արդեն շատ է խոսվել այն մասին, որ հաճախ, երբ աղոթքի ենք կանգնում, կուլ .....
«Մարմնի գործերը հայտնի են. այսինքն՝ շնություն, պոռնկություն, պղծություն, վավաշոտություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություններ, երկպառակություններ, բաժանումներ, չար նախանձ, սպանություններ, հարբեցողություններ, անառակություններ և սրանց նման ուրիշ բաներ։ Այժմ ասում եմ ձեզ, ինչպես որ առաջուց էլ ասում էի, թե նրանք, որ այսպիսի բաներ են գործում, Աստծու արքայությունը չեն ժառանգելու» .....
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ,
Ի խորոց սրտի շնորհավորանքներս եմ հղում ամենքիս, մեր սիրելի Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի լուսապայծառ Համբարձման տոնի կապակցությամբ: Այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում Սուրբ Համբարձման տոնը համընկել է Հայ Եկեղեցու երանելի հայրապետներից մեկի՝ Մովսես Տաթևացու հիշատակության օրվան: Պետք է հիշեցնեմ ձեզ, սիրելինե՛ր, որ 17-րդ դարում Մովսես Տաթևացին եղել է մեր եկեղեցու տարածքում .....
«Իսկ Հիսուս իր աշակերտների հետ միասին գնաց ծովեզերք: Եվ Գալիլիայից բազում ժողովուրդ էր գնում Նրա հետևից. նաև Հրեաստանից, Երուսաղեմից, Հորդանանի մյուս կողմից, ինչպես նաև Տյուրոսի և Սիդոնի շրջակայքից բազում ժողովուրդ, երբ լսում էր, թե Նա ինչքան բան է անում, գալիս էր Նրա մոտ: Եվ Նա Իր աշակերտներին ասաց, որ Իր համար մի նավակ պատրաստ լինի ամբոխի պատճառով, որպեսզի Իրեն չնեղեն: Քանի որ շատերին բժշկեց, ուստի ամեն տեսակ հիվանդություններ ունեցող .....
Սիրելի հավատացյալներ,
Ահավասիկ Հինանց կիրակիների շարքի Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակին ենք նշում այսօր: Կիրակին Կանաչ է կոչվում բնության զարթոնքով պայմանավորված, երբ գարունն իր լիակատար իրավասությունների մեջ է մտնում; Կանաչը խորհրդանշում է նաև Եկեղեցու մշատադալար ու ծաղկուն հոգին: Իսկ Աշխարհամատրան բառն առաջ է եկել «աշխարհ» և «մատուռ» բառերից, որը խորհրդանշում է աշխարհի քրիստոնյաների մատուռը կամ առաջին եկեղեցու հաստատումը, .....
Սիրելի մայրեր և քույրեր,
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի ավետման սքանչելի տոնը, որը սկիզբն է համարվում քրիստոնեական մյուս տոների:
«Ողջույն քեզ, ով շնորհընկալ»,- այս խոսքերով ողջունեց Գաբրիել հրեշտակապետն ու աստվածային ավետումը բերեց Աստծո ընտրյալ, մաքրամաքուր, սուրբ Անոթին, գեղեցկագույն Ծաղկին, կանանց մեջ Ամենաերանելիին, Սուրբ Կույս Աստվածամայր Մարիամին: Այս առիթով էլ այսօր Հայաստան Աշխարհում նշվում .....