
Մեր հոգևոր ժառանգության կարևոր մաս է կազմում և քրիստոնեական եկեղեցու աստվածպաշտական համակարգում կարևոր դեր կատարում եկեղեցական կերպարվեստը: Ամենայն բարին ու լուսավորը, ազնիվն ու սքանչելին, որ արարվում և ներգոյանում են հոգևոր անձանց մեջ` աստվածահաճ կյանք վարելու ընթացքում, իրենց բազմաբնույթ արտահայտությունն են ստանում եկեղեցական արվեստում՝ դառնալով նրա հարստությունն ու զարդը: Եկեղեցական կերպարվեստի կարևորագույն խնդիրներից մեկը վերաբերում է պատկերին:
Հայաստանում քրիստոնեության ընդունման առաջին տարիներից ի վեր կառուցվել են բազմաթիվ մատուռներ և եկեղեցիներ: Եկեղեցու ծեսին և պաշտամունքին զուգահեռ զարգացել է նաև հոգևոր արվեստը, մասնավորապես՝ նկարչությունը:
Քրիստոնեական պաշտամունքի խորհրդաբանության համաձայն նորաբաց եկեղեցիները հարդարվում էին պատկերներով:
Քրիստոնեության առաջին տարիներից սկսած Հայ եկեղեցին ընդունել է սրբապատկերը՝ որպես ծիսակարգի անհրաժեշտ գործոն:
Եկեղեցու հայրերը ժամանակին տեսականորեն հիմնավորել են պատկերների գոյության անհրաժեշտությունը: Քրիստոնեական թեմաներով պատկերները հոգևոր ներգործության դեր ունեն, որոնք օգնում են «զգայականի միջոցով դեպի հոգևորը բարձրանալուն» (Դիոնիսիոս Արիսպագացի), միաժամանակ ունեն պատմողական, տեղեկատվական նշանակություն: Ինչպես նշում է Հովհաննես Դամասկացին. «Պատկերն անգրագետի համար նույնն է, ինչ որ գիրքը՝ գրագետի համար»:
Վրթանես Քերթողը «Յաղագս պատկերամարտից» երկում ընդգծում է պատկերների կարևորությունը՝ շեշտելով պատկերների կատարած և՛ ճանաչողական ու զգայական, և՛ հոգևոր՝ աստվածպաշտական դերը: Հեղինակը գրում է. «Աստծո եկեղեցիներում նկարված ենք տեսնում Քրիստոսի կատարած բոլոր սքանչելագործությունները, ինչպես Գրքերում է գրված… ծնունդը, մկրտությունը, չարչարանքները, խաչելությունը, թաղումը, հարությունը և երկինք համբառնալը: Եկեղեցիներում նկարում են այս բոլորը, ինչ որ Սուրբ Գիրքն է պատմում: Գրքերից միայն ականջներն են լսում, իսկ պատկերները աչքերով տեսնում են, ականջներով լսում և սրտով հավատում»:
Կրոնական արվեստը, ըստ իր պաշտամունքային նշանակության, ենթադրում է արվեստագետի պատասխանատու և երկյուղած խորհրդազգացություն: Անհնար է առանց ներքին հոգևոր կյանք ունենալու ստեղծել ճշմարիտ կրոնական արվեստ և մնայուն հոգևոր արժեքներ, որոնք ոչ միայն արտաքնապես ծառայեն իրենց առարկայական-ծիսական նպատակին, այլև հաղորդակցության միջոց հանդիսանան իմանալի աշխարհի խորհուրդների հետ՝ որպես գործուն նշանակներ և խորհրդակիր պատկերներ: Բոլոր կրոնական պատկերներն ու ծիսական պարագաներն, անմիջականորեն առնչվելով Աստծո խոսքի հետ, պետք է ամբողջապես համահունչ լինեն նրան, ուստի և՝ ամենից առաջ կրեն այդ խոսքի ներգործությունը՝ նրա արդյունքն ու արգասիքը դառնալով: Կրոնական պատկերները եկեղեցու կյանքում սրբագործված սրտի բարի գանձերից բխած կերպավորված խոսքն են՝ տրված ընտիր անոթների միջոցով: Դրանք կրոնական միջավայրում անհրաժեշտ կրթողական ազդակներ են, որոնք օգնում են նիւթական կերպարանօք համբառնալ առ աննիւթն («Լուծմունք Դիոնեսիոսի ի Դաւթէ եւ Յակոբայ», ՄՄ, ձեռ. 55)
Հայ իրականության մեջ ձեռագիր մատյանների նկարազարդման գեղագիտական ըմբռնումները, գույնի և պատկերի խորհրդաբանությունը և ընդհանրապես կերպարվեստի խնդիրներն արծարծվել են դեռևս 8-12-րդ դարերում ստեղծված մեր եկեղեցու հայրերի երկասիրությունների մեջ:
Քրիստոնեական արվեստի պատկերագրության ձևավորման շրջանի առանձնահատկությունները և զարգացման ընթացքը յուրահատուկ ձևով արտահայտվում են հայ միջնադարյան արվեստում՝ սկսած վաղ շրջանից ընդհուպ մինչև 19-րդ դարի առաջին կեսը: Միջնադարում առավել հաճախ պատկերազարդվել են Ավետարանները, ապա՝ Աստվածաշունչ, Շարակնոց, Ճաշոց, Մաշտոց մատյանները, սակավադեպ՝ պատմագրքերն ու մյուս ձեռագրերը: Միջնադարյան արվեստագետի համար պատկերը ոչ թե նպատակ էր, այլ՝ միջոց, որով պետք է վերարտադրեր այն, ինչ գրված էր Սուրբ Գրքում: Ձեռագրերը հարդարվում էին ոչ միայն Տերունական պատկերներով, այլև ըստ ամենայնի զարդանկարվում, որպեսզի ընթերցողին հրավիրեն դեպի «քառավտակ, ծաղկավետ ու բերկրալի երկիր», այն է՝ Քրիստոսի Սուրբ Ավետարանը: Միջնադարյան նկարիչներն ու ծաղկողները մեծ մասամբ վանականներ էին, որոնք լիովին տիրապետում էին ոչ միայն պատկերազարդման արվեստին, այլև քաջատեղյակ էին Հին և Նոր կտակարաններին, Հայ եկեղեցու դավանաբանությանն ու սրբազան ավանդությանը:
Հայկական սրբանկարչության առանձնահատկությունները քննելով՝ պարզաբանվում են այն էական հատկանիշները, որոնք կապված են մեր եկեղեցու դավանաբանության, վարդապետության, ավանդության և հայ քրիստոնեական արվեստի զարգացման օրինաչափությունների հետ, ներկայացվում են գեղարվեստական տարբեր դպրոցների և ոճական ուղղությունների, առանձին վարպետների ստեղծագործական անհատականության հետ կապված հարցերը:
Քրիստոնեական արվեստի պատկերները ներառում են ինչպես աստվածաշնչյան թեմաներով տեսարաններ, այնպես էլ սիմվոլիկ, այլաբանական բովանդակության իրերի, առարկաների, բույսերի, կենդանիների պատկերներ:
Պատկերագրության բաժնի նպատակն է ներկայացնել քրիստոնեական պատկերներ՝ ընդհանուր պատկերացում տալով դրանց պատկերագրության և խորհրդաբանության մասին: Խորհրդաբանական վերլուծության համար հիմք են ծառայել մեր եկեղեցու սուրբ հայրերի մեկնությունները: Յուրաքանչյուր թեմայի պատկերագրական զարգացումն ավելի ամբողջական ներակայացվելու համար օգտագործված են հայ և համաքրիստոնեական կերպարվեստի այլ նմուշներ:
Օգտագործված գրականության ցանկ՝
- Քնարիկ Ավետիսյան, «Աստվածածնի պատկերագրությունը հայ միջնադարյան արվեստում», Երևան, 2015թ.
- Հրավարդ Հակոբյան, «Հայոց Տերունական սրբապատկերները», Երևան, 2003թ.
- Տիգրան Խաչատրյան, «Հոգևոր պատկերըմբռնողությունը և կանոնի նշանակությունը եկեղեցական կերպարվեստում»
- «Ավետարանական պատկերներ», Երևան, 1993թ.:







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Քրիստոսի թաղման մասին խոսվում է բոլոր չորս Ավետարաններում, որոնք մեկը մյուսին լրացնում են (Մատթ. 27:57-61; Մարկ. 15:46-47; Ղուկ. 23:53-55; Հովհ. 19:39-42): Իսկ մարգարեներից Երեմիան այսպես է մարգարեանում Քրիստոսի թաղման մասին. «Իմ կյանքը գբի մեջ խեղդեցին, քար դրին ինձ վրա» (Ողբք Երեմիայի 3:53)։ Սաղմոսերգու Դավիթն էլ սաղմոսերգում է. «Ես համարվեցի նրանցից, ովքեր մահվան փոսն են իջնում, եղա անօգնական մի մարդ, լքված՝ մեռյալների .....
Խաչելությունից առաջ Հիսուս Քրիստոսի վերջին զատկական ընթրիքը կոչվում է Խորհրդավոր: Այն անվանվում է նաև Վերջին ընթրիք: Հրեական բաղարջակերաց տոնի օրը Հիսուս Քրիստոս Իր տասներկու առաքյալների հետ սեղան է նստում Վերնատանը: Չորս ավետարանները, միմյանց լրացնելով, պատմում են Խորհրդավոր ընթրիքի մասին (Մատթեոս 26:17-30; Մարկոս 14: 12-25; Ղուկաս 22:7-23; Հովհաննես 13:21-30): Այս մասին հիշատակում է նաև Պողոս առաքյալը (Ա Կորնթացիներ 11:17-34): Հրեական Զատիկը հիշատակումն .....
Հովհաննես ավետարանիչը մանրամասն պատմում է ոտնլվայի խորհրդավոր իրողությունը, թե ինչպես Հիսուս, Խորհրդավոր ընթրիքի ժամանակ, վեր կենալով սեղանից, մի կողմ դրեց հանդերձները, մեջքին սրբիչ կապեց, վերցրեց ջրով լի կոնքը և սկսեց հերթով լվանալ առաքյալների ոտքերը: Ավետարանիչը հանդիսավոր առաջաբանով է բացում ոտնլվայի պատմությունը. «Զատկի տոնի նախօրյակին Հիսուսն իմանալով, որ հասել է ժամը, երբ Ինքն այս աշխարհից պիտի գնա Իր Հոր մոտ, սիրեց նրանց, ովքեր .....
Քրիստոս Իր երեքամյա քարոզչության ընթացքում հարություն տվեց երեք հոգու, որից մեկը չորսօրյա մահացած Ղազարոսն էր: Այս մասին գրում է միայն Հովհաննես ավետարանիչը (Հովհ. 11:1-46): Վերջինս, անդրադառնալով այս իրողությանը, մանրամասն պատմում է, թե երբ Հիսուս Բեթանիայում էր, լսում է, որ Իր հետևորդներից Մարիամի և Մարթայի եղբայր Ղազարոսը, հիվանդացել և մահացել է: Քրիստոս գնում է գերեզման՝ պատվիրելով մի կողմ տանել այն ծածկող քարը և երբ ասում է. «Ղազարո՛ս, .....
Երկրորդ գալստյան պատկերներում Քրիստոս Իր ամենազոր առաքելությամբ հայտնվում է մարդկանց: Երբ անցել են երկրային փորձություններն ու չարչարանքները՝ մատնություն, անարգանք, խաչելություն, թաղում ու հարություն, Նա Իր համբարձումից հետո Հոր կամքով հայտնվում է որպես մահվան դեմ հաղթանակած Փրկիչ: «Երկրորդ գալստյան» թեմայի հետ կապված մեջ են բերվում Աստծո արքայության վայելմանը արժանի արդար մարդկանց ուղղված Քրիստոսի խոսքերը՝ «Եկե՛ք, Իմ Հո՛ր .....
Հիսուսի հրաշափառ ծննդյան ավետման մասին պատմվում է Ղուկասի ավետարանում, որը ավետմանը նվիրված միջնադարյան մանրանկարների գլխավոր սկզբնաղբյուրն է: Ավետման տեսարանը ներկայացնում է Հիսուսի մարդեղության՝ երկրային առաքելության սկզբնավորումը: Մանրանկարիչների համար սկզբնաղբյուր են ծառայել նաև պարականոն երկերը, որոնք են՝ Հակոբ Տեառնեղբոր ավետարանը, Հիսուսի մանկության ավետարանը և այլն:
Ղուկաս ավետարանիչն ասում է, որ հրեշտակի խոսքերից .....
Պատկերագրության համակարգում դրախտը պատկերվում է եդեմական թռչուններով ու բույսերով, վառ, պայծառ գույներով: Հանդիպում ենք նաև դրախտի պատկերման այլ տարբերակի. ծառերով ու ծաղիկներով լի պարտեզը վերացված է, մնում են միայն կենդանիները, ինչպես հնադարյան մի շարք փղոսկրաքանդակների վրա: 10-րդ դարում կառուցված Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու հարթաքանդակից սկսած դրախտի կենտրոնում իմացության ծառի աջ և ձախ կողմերում Ադամն ու Եվան են, նրանց հետ պատկերվում .....
Հրեշտակները լուսեղեն էակներ են, որոնք, ինչպես ակնարկում է Աստվածաշունչ մատյանը, ստեղծվել են առաջին օրը, լույսի հետ միասին: Աստծո հրահանգով նրանք կոչված են սպասավորելու մարդուն: Հետևաբար նրանք սպասավոր հոգիներ են, որոնք երկնաբնակ լինելով, իրենց մասնակցությունն են բերում երկրավոր կյանքի ընթացքին և գործում են ժամանակի ու տարածքի մեջ կենցաղավարող մարդու հետ, մարդու համար (Եբր. 1:14):
Հրեշտակները ավետարանական պատկերների անբաժանելի մասն են .....
Քրիստոնեական արվեստում առանձնապես արտահայտիչ է Քրիստոսի պատկերագրական կերպարը: Փրկչի ճշմարիտ կերպարը տրված է Ավետարանում: Ավետարանի խորհրդաբանական իմաստն իր մեկնաբանությունը ստացել է դեռևս VIII դարում ի դեմս Կ. Պոլսի պատրիարք Ս. Գերմանոսի. «Ավետարանն արտահայտում է Աստծո Գալուստը, երբ նա հայտնվեց մեզ… Նա եկավ անսքող, ինչպես իրական մարդ և հայտնի դարձավ մեզ… Լսեցինք մենք և տեսանք մեր աչքերով, որ նա Աստծո խոսքն է և իմաստությունը»: .....
«Կոտորումն մանկանց» թեման (Մատթ. 2:16-18), որի առաջին օրինակները հայտնի են վաղ քրիստոնեական հուշարձաններից, ունեցել է պատկերագրական ամենատարբեր մեկնաբանություններ: Այս տեսարանի պատկերագրական հիմնական կառույցը հետևյալն է. Հերովդես թագավորը նստած է ձեռքին սուր բռնած, որը խորհրդանշում է կատարվելիք արյունահեղությունը: Նրա աչքի առջև զինվորները կոտորում են անմեղ երեխաներին. ներքևում ողբացող որդեկորույս մայրերն են:
Հայկական արվեստում .....
Հիսուսի փրկչական գործունեության սկիզբը նշանավորվեց Կանայում տեղի ունեցած հարսանիքի ժամանակ ջուրը գինուն փոխակերպելով: Հիսուս այս առաջին նշանն արեց Գալիլեայի Կանա քաղաքում՝ որպես սկիզբը նշանների և հայտնեց Իր փառքը: Անդրադառնալով Հիսուսի այս առաջին հրաշագործությանը՝ Հովհաննես ավետարանիչը գրում է, որ այդ հարսանիքին Հիսուս աշակերտների հետ էր, հրավիրված էր նաև Տիրամայրը: Հարսանիքի ժամանակ, երբ Տիրամայրը մտահոգվում է, որ գինին պակասում .....
Քրիստոսի մանկության պատկերաշարի ուշագրավ թեմաներից մեկը «Փախուստ Եգիպտոսն» է: Այս թեմային հայ մանրանկարչության ոչ բոլոր դպրոցներում են անդրադարձել: Տպավորիչ ու ինքնատիպ կերպով է լուծված «Փախուստ դեպի Եգիպտոս» հորինվածքը ձեռ. № 6319-ում, ուր Մարիամը՝ մանուկը գրկին, ոտքով գնում է Եգիպտոս: Առջևից քայլում է Հովսեփը. նրանք փախչում են թագավորի մանկասպան հրամանից: Նկարում չկա միջավայրն արտահայտող որևէ մանրամաս, և այդ լռությունը դիտողի .....
Մկրտությունը՝ իբրև տնօրինական պատկերաշարի գլխավորագույն դրվագ, հաստատուն տեղ է զբաղեցրել հայ միջնադարյան կերպարվեստի մեջ:
Հիսուսի մկրտության վաղագույն պատկերները մեզ են հասել 2-3-րդ դարերից, հայկական արվեստում՝ 4-5-րդ դարերից՝ Թալինի և Օձունի քարակոթողների վրա, իսկ մանրանկարչության մեջ՝ «Էջմիածնի Ավետարանում» (6-րդ դար):
Մկրտության մանրանկարների պատկերագրական ամենատարածված տարբերակը հետևյալն է. կենտրոնում պատկերվում է Հորդանանի .....
Պետրոս առաքյալ
Պատկերագրության մեջ հանդիպում ենք Պետրոս առաքյալին՝ փրկության ճանապարհը ցույց տվող, Ավետարանը ձեռքին, ով Քրիստոսի խոսքի համաձայն (Մատթ. 16:18-19) համարվում է եկեղեցու վեմը (հուն. Պետրոս նշանակում է վեմ): Երբ Հիսուսը հարցրեց աշակերտներին, թե՝
-Իսկ դո՞ւք ինչ եք կարծում, ո՞վ եմ Ես:
Սիմոն Պետրոսը պատասխանեց.
-Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծո Որդին:
Հիսուսը նրան ասաց.
-Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև դա քեզ հայտնողը .....
«Իսահակի զոհաբերություն»-ը քրիստոնեական պատկերագրության մեջ մուտք է գործել վաղ միջնադարում: Պատահական չէ մի շարք ձեռագրերում ավետարանական պատկերաշարի սկսվելը Իսահակի զոհաբերության պատկերով: Այն ունի իր աստվածաբանական պատճառաբանությունը: «Իսահակի զոհաբերություն»-ը մանրանկարում ակնարկ կա Քրիստոսի քավչարար զոհաբերության մասին: Եկեղեցական մեկնաբանական գրականության մեջ այս կապակցությամբ հանդիպում ենք վկայաբերելի հատվածների, .....