Եկեղեցական տոնացույցի համաձայն՝ Քրիստոսի Հարության փառաբանությանը նվիրված «Քառասունք յարութեուն»-ը՝ Ս. Զատկից մինչև Համբարձում ընկած շրջանը, մոտենում է իր ավարտին: Իսկ այս շրջանը եզրափակող Համբարձման տոնի անբաժան մասն են կազմում ուխտագնացությունները: Մայիսի 25-ին՝ Համբարձման տոնի նախօրեին, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ուխտի մեկնեց .....
Մայիսի 15-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց Սուրբ Խաչի Երևման տոնը: Տոնի օրը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը մասնակցեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մատուցված տոնական Ս. Պատարագին, ապա սիրո ճաշից հետո ուխտի մեկնեց Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի (4-5-րդ դ.):
Երիտասարդների աղոթքի ուղին նրանց առաջնորդեց այն սրբավայր, որը քսան տարի առաջ՝ Սուրբ Խաչի Երևման տոնին, վերաօծվել էր: Հնագույն այս սրբավայրում .....
Հարափոփոխ այս աշխարհում քրիստոնյան հոգու պահանջ ունի՝ ուխտի ճանապարհ անցնելու, Աստծու հետ միավորվելու և զորանալու, որպեսզի Աստծով հաղթահարի այն բոլոր դժվարություններն ու մարտահրավերները, որ առկա են իր ճանապարհին: Ապրիլի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, անցավ ուխտի ճանապարհ, որ նրան առաջնորդեց Մոշաղբյուրի Ս. Հովհաննես Կարապետի, ապա Խոր Վիրապի վանքեր: .....
Մարդու տարիքը որոշվում է նրա ապրած տարիներով, իսկ այդ տարիներին մարդ հոգևոր աճ կունենա թե ոչ, կապված է իր հոգևոր ջանքերից: Այսինքն՝ հոգևոր աճն ուղիղ կապ չունի մարդու տարիքի հետ, հնարավոր է երիտասարդը հավատի մեջ առավել հասուն լինի, քան տարեցը: Քրիստոնյայի հասունությունը որոշվում է նրանով, թե որքանով է Փրկչի կյանքն իր կյանքում արտացոլում: Տիրոջ հետ կենդանի հաղորդակցություն չունեցողը չի կարող հավատի մեջ աճել և կատարելագործվել: Այդ պատճառով .....
Ապրիլի 3-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի վիրապ տոնի առթիվ ուխտի մեկնեց Հայոց նվիրական սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ: Մինչ ուխտի ճանապարհ անցնելը երիտասարդները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Ս. Պատարագին: Հայոց դարձի նախասկիզբը համարվող սրբավայրում երիտասարդաց միությունը, Ս. Գրիգոր .....
Ութ տարի է, ինչ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքից ներս գործում է սիրիահայ համայնքի «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը: Ամեն տարի Մեծ պահքի շրջանում՝ ուրբաթ օրերին, տիկնանց օժանդակ միությունը մասնակցում է Արևագալի ժամերգությանը, որին այս տարի՝ մարտի 4-ին, 11-ին և 18-ին, մասնակցեց՝ ուխտի մեկնելով Մխչյանի Ս. Հովհաննես, Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց և Ջրվեժի Ս. Կաթողիկե եկեղեցիներ: Ամեն մի սրբավայրում տիկնանց միության .....
Աստծու պատկերն ու նմանությունը կրող մարդու հոգին միշտ ձգտում է դեպի Աստված, դեպի սրբությունը: Այդ է պատճառը, որ մարդու մոտ ժամանակ առ ժամանակ ցանկություն է առաջանում այցելել սրբավայրեր, երկրպագել ու փառաբանել Աստծուն և հոգևոր կյանքը նորոգել: Ուխտագնացությունն ուխտավորի համար անգին մի ժամանակ է ինքնաքննության, խոկման և աղոթքի:
Հունվարի 15-ին հերթական ուխտագնացությամբ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը, ԱՀԹ .....
Ս. Ծննդյան ճրագալույցի օրը՝ հունվարի 5-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի տղամարդիկ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ոտքով ուխտագնացության մեկնեցին Ս. Էջմիածին, որ երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի խոսքով՝ «Հայկեան Բեթղեհեմ»-ն է: Տարեսկզբյան ուխտագնացությամբ ուխտավորները նպատակ ունեին գոհաբանական աղոթք մատուցել Տիրոջը, որ արժանացրեց իրենց ևս մեկ տարի Իր անսահման սիրո, ողորմածության .....
Քրիստոնյան ընթանում է այն ճանապարհով, որ ուղենշեց Քրիստոս՝ ասելով. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհ. 14:6): Քրիստոսի հետևորդն այս երկրի վրա ապրում է որպես ճամփորդ: Իսկ որևէ տեղ ճամփորդող անձը, սովորաբար, չի ծանրաբեռնում իրեն ավելորդ իրերով, այդպես է վարվում նաև քրիստոնյան, որ ճանապարհվում է դեպի երկնային հայրենիք. նա չի գրավվում երկրայինով ու ժամանակավորով, այլ տենչում է երկնայինին, գործում է հանուն Աստծու փառքի՝ ամեն .....
Դեպի սրբավայր տանող աղոթքի ուղին օգնում է ուխտավորին առավել մոտ լինել իր Արարչին, քանի որ առանց այս հոգենորոգ ու փրկարար կապի մեռնում է մարդու հոգին՝ դառնալով անընդունակ ապրելու հոգևոր ուրախությունը ո՛չ այս կյանքում և ո՛չ էլ հանդերձյալում: Երբ մարդու հոգին սկսում է կենդանանալ Աստծով, ապա մարդուն շրջապատող ամեն ինչ սկսում է կենդանանալ և ուրախություն ապրել: Առօրյա հոգսերի մեջ գտնվող քրիստոնյայի համար ուխտի ճանապարհը միջոց է իր հայացքը .....
Քրիստոնեական հնագույն ավանդույթներից է ուխտագնացությունը, որ հայ քրիստոնյայի կյանքի անբաժան ու կարևոր մասն է կազմել ու կազմում: Դեպի սրբավայր տանող ուխտի ճանապարհներն ուխտավորի համար աղոթքի, խոկման և Տիրոջը փառաբանելու ճանապարհներ են:
Հոկտեմբերի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի տղամարդիկ, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ուխտագնացության մեկնեցին Արագածոտնի և Շիրակի թեմերի սրբավայրեր: Մինչ մեկնելը .....
Կան զենքեր, որոնք տեսանելի չեն, քանի որ մարդու հոգու և գիտակցության մեջ են: Այդ զենքերը զորեղ են և փորձության ժամանակ ընդունակ են հրաշագործելու. պայքարի դուրս եկած մարտիկն անհաղթահարելի է դառնում, երբ գործածում է և՛ հոգևոր, և՛ տեսանելի զենքերը: Ոչ տեսանելի զենքերից են՝ սերն առ Աստված և առ հայրենիք: Դարեր շարունակ հայ ազգն այս զենքերի գործածմամբ է պահպանել իր հավատն ու հայրենիքը: Հայրենիքի հանդեպ սերը, հայրենիքը խաղաղության մեջ տեսնելու .....
Սեպտեմբերի 26-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց հայի խաչի տոնը՝ Վարագա Ս. Խաչը: Արդեն հինգերորդ տարին է, որ խաչի այս տոնը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հայտարարվել է որպես Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքակիր խաչի ուխտի օր: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը ուխտի Ս. Պատարագին մասնակցելուց և Քրիստոսի խաչափայտի մասունքակիր .....
Սեպտեմբերի 19-ին՝ Անկախության տոնին ընդառաջ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքից տասը տղամարդիկ, հանուն հայրենիքի խաղաղության և անսասանության, ուխտագնացության մեկնեցին Սևանավանք: Ուխտավորները, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, միասնական աղոթքի կանգնեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, ապա Տեր Հոր օրհնությունն ստանալուց հետո շարժվեցին դեպի ուխտավայր:
Հայ եկեղեցու առաջին .....
Սեպտեմբերի 19-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ուխտի մեկնեց Հայոց հոգևոր կենտրոն: Մինչ ուխտի ճանապարհ անցնելը երիտասարդները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Ս. Պատարագին:
Հայոց հոգևոր կենտրոնի առաջին սրբավայրը, ուր այցելեցին երիտասարդները, Ս. Հռիփսիմեի վանքն էր: Սրբուհու գերեզմանի առջև խոնարհվելով և նրա բարեխոսությանը .....