
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մի ծեր վանական, հսկա պարկն ուսին, ճանապարհով քայլում է: Մի երիտասարդ միանում է նրան և ծաղրելով հարցնում.
-Հա՛յր սուրբ, ձգտո՞ւմ ես սուրբ լինել, դա անհնար է, մենք չենք կարող պահել պատվիրանները, քանի որ այս ժամանակակից աշխարհում սուրբ լինել հնարավոր չէ: Ավելի լավ է ապրել այնպես, ինչպես ստացվում է և հնարավոր է:
Վանականը նրան ասում է.
-Ի՞նչն է ավելի հեշտ՝ այս մեծ պարկը յոթ կիլոմետր տանելը, թե՞ յոթ օր պահք պահելը:
Երիտասարդը մտածում է և պատասխանում
. .....
Մի հիվանդոտ ծեր կար, որին խնամում էր կույսերից մեկը, իսկ մարդիկ ասում էին, թե սուրբ չեն միմյանց հանդեպ: Եվ ծերը լսեց: Երբ վախճանվում էր, հայրերին ասաց. «Երբ ես կվախճանվեմ, տնկե՛ք իմ գավազանն իմ գերեզմանի վրա, և եթե դալարի և պտուղ բերի, այնժամ կիմանաք, որ ես սուրբ եմ այդ մեղքից, իսկ եթե չբուսնի, կիմանաք, որ սուրբ չեմ»: Եվ երբ վախճանվեց, տնկեցին գավազանը գերեզմանի վրա, և այն բուսնեց և պտուղ բերեց, և ամենքը տեսնելով` փառք տվեցին Աստծուն:
«Սուրբ .....
Մի վանական եռանդով աղոթում էր՝ ասելով. «Տե՛ր Աստված, Դու համբերող ես ու ողորմած, արդ, ինչո՞ւ է հոգին փրկելն այդքան դժվար և ինչո՞ւ է դժոխքը մեղավորներով լի»: Երկար աղոթեց՝ այդ հարցը տալով: Եվ վերջապես Աստծո հրեշտակը հայտնվեց նրան ու ասաց.
- Գնա՛նք, ես քեզ ցույց կտամ այն ճանապարհները, որոնցով մարդիկ գնում են:
Նրանք դուրս ելան խցից և հրեշտակը ծերին անտառ տարավ:
- Տեսնո՞ւմ ես այն փայտահատին, որ փայտի ծանր կապոցը մեջքին դրած տանում է և .....
Կար-չկար մի մարդ, որ բավականին խճճված կյանք էր վարում: Մի օր էլ որոշեց խելքի գալ, բարիք գործել ու հոգին փրկել: Բարիքը գործում էր, գործում, բայց առանձնապես ոչ մի փոփոխություն դեպի լավը չէր նկատում:
Մի անգամ էլ քայլում էր փողոցով, երբ տեսավ, որ մի ծեր տատիկի վերարկուի կոճակը պոկվեց ու գետնին ընկավ: Տեսավ ու մտածեց. «Դե սա ի՞նչ է, որ: Հաստատ բավականաչափ կոճակներ կունենա տանը, հո գետնից չե՞մ բարձրացնելու»: Բայց և այնպես, տնքալով՝ կռացավ, վերցրեց .....
Անվախ ագռավը հանդիպեց վախկոտին ու սկսեց ծաղրել նրան.
- Է՜հ, ընկերուհի՛ս, ամեն ինչից վախենում ես: Մշտապես վարանում ես ու լավագույն կտորները մեզ են բաժին ընկում՝ անվախներիս:
- Զգուշավորությունը դեռ ոչ ոքի չի վնասել,- առարկեց վախեցածը:
- Տե՛ս, որ այդ զգուշավորությանդ պատճառով սովամահ չլինես,- բարձր ծիծաղեց անվախը:
Այդ պահին ծառի ճյուղը ճթթաց ու վախեցած ագռավն իսկույն մի կողմ թռավ: Իսկ անվախը շարունակեց ծիծաղել՝ չնկատելով, թե ինչպես աղվեսը .....
Վանքերից մեկում մի անփույթ վանական էր ապրում: Նա հաճախ էր ծառայությունից ուշանում՝ վշտացնելով եղբայրներին ու բարկացնելով վանահորը: Վանականները դժգոհում էին ու նույնիսկ խնդրել էին վանահորը, որպեսզի վանքից վռնդի նրան:
Եվ ահա՛ հիվանդացավ այդ վանականն ու մահվան մահճում հայտնվեց: Վշտացան եղբայրները, որ կործանվելու էր խեղճի հոգին: Հավաքվեցին նրա մահճի շուրջ, որպեսզի իրենց աղոթքներով թեթևացնեն նրա տառապանքը մահվանից առաջ, բայց ի՞նչ տեսնեն: .....
Մի մարդ կար, որ ամեն ինչից վախենում էր՝ մթությունից, սարդերից, չար մարդկանցից: Եվ շուտով վախից դադարեց ընդհանրապես տանից դուրս գալ: Մի օր էլ մի օտարական էր անցնում այդ կողմերով և մարդը նրան իր տուն թողեց՝ գիշերելու: Պատմեց նրան իր դժբախտության մասին, որին այդ մարդն պատասխանեց.
- Մի վախ կա, որից հարկ չէ վախենալ ու եթե ճանաչես այն, ապա այլևս ուրիշ ոչնչից չես վախենա: Գնա ու փնտրիր այն, իսկ երբ սկսես վախենալ՝ միանգամից աղոթիր ու թող Աստված պահապան .....
Մի մեծահարուստ երիտասարդ, երկարատև ճամփորդությունից և փնտրտուքներից գունատված, գալիս-հասնում է Հեռավոր Արևելքի ծաղկած բալենու տակ նստած իմաստունի մոտ ու հարցնում.
-Ես գնացի ամբողջ աշխարհը պտտվեցի, շատ նպատակներ իրագործեցի, բայց երջանիկ չդարձա: Ինչո՞ւ ես այդքան պայծառ ու երջանիկ, որովհետև այս կղզուց այն կողմ երբևէ չես նավարկել, չունես հարստություն, փող և հնարավորություն, բայց տեսնում եմ, թե ինչքան պայծառ ու երջանիկ ես..., ինձ էլ հայտնիր .....
Մի անգամ գետի ափով մի մարդ էր անցնում: Հանկարծ լսեց, որ մեկն օգնություն է կանչում: Նայեց ձայնի ուղղությամբ, տեսավ, որ մեկը խեղդվում է ու բղավեց.
- Դիմացի՛ր, եղբա՛յր, դիմացի՛ր, մի՛ վախեցիր: Դիմացի՛ր որքան կարող ես:
- Արդեն ուժ չունեմ դիմանալու,- պատասխանեց խեղդվողը,- գոնե ձեռքդ մեկնիր:
- Ո՛չ, ո՛չ, չեմ կարող ջուրը մտնել, առողջությունս չի ներում: Դու մի փոքր էլ դիմացիր,- շարունակեց խորհուրդ տալ անցորդը:
- Դե, ասենք, մի քիչ էլ դիմացա, հետո՞ ինչ,- .....
Հայր Եսայիասն ասաց. «Երկրավոր մեծության և փառքի հանդեպ սերը ծնում է ստություն, իսկ խոնարհությունը՝ Աստծո երկյուղ է ծնում սրտում: Դու մի՛ կամեցիր աշխարհի մեծամեծներին և իշխաններին սիրելի լինել, որպեսզի չզրկվես Աստծո փառքից»: Ասաց դարձյալ. «Եթե աղոթքներդ խոնարհությամբ անես և անձդ անարժան համարես, ընդունելի կլինեն Աստծուն, իսկ եթե քո սիրտն ամբարտավան է, և մի ծույլ եղբոր հիշելով` դատես նրան` իզուր է քո աղոթքը»: Դարձյալ ասաց. .....
Երկու եղբայրներ կային, երկուսն էլ վանական էին, սակայն ողջ ժամանակ վիճում էին: Յուրաքանչյուր վեճից հետո կրտսեր եղբայրը գնում էր ավագից ներողություն խնդրելու.
- Ների՛ր ինձ, եղբա՛յր:
Բայց ավագ եղբայրը խիստ բնավորություն ուներ: Ո՛չ ներողություն խնդրել գիտեր, ո՛չ էլ՝ ներել:
Եվ ահա՛ մի օր էլ կրտսեր եղբայրը հեռացավ վանքից ու կորավ: Մեկ օր չկա, երկու օր: Այդպես մի շաբաթ անցավ: Ավագ եղբայրն անհանգստացավ. միգուցե ինչ-որ բա՞ն է պատահել եղբորն, իսկ .....
Մի պարզամիտ մարդ մի պարկ ոսկեդրամներ ստացավ որպես ժառանգություն: Մի խորամանկ մարդ իմացավ այդ մասին ու ասաց գիտե, թե ինչպես կարելի է կրկնապատկել այդ ժառանգությունը:
- Մոտակա ժայռի մեջ մի բացվածք կա,- ասաց նա,- եթե մեկ ոսկե դրամ նետես այնտեղ՝ երկուսը դուրս կցատկի ներսից:
- Չի կարող պատահել,- զարմացավ պարզամիտը:
- Չես հավատում, ինքդ ստուգիր,- նեղացկոտ տոնով ասաց խորամանկը:
Պարզամիտը վերցրեց իր ոսկիներն ու «հրաշագործ» ժայռի մոտ գնաց: .....
Մի պաշտոնյա նամակով դիմեց սուրբ Նեղոս Սինայեցուն՝ խնդրելով իրեն լուսավորել քրիստոնեական ուսմունքի հարցերում: Սուրբ Նեղոսը պատասխանեց.
- Հոգուդ տունը, հատակից մինչև տանիք, ժահրով, խեցիների կտորտանքով, կեղտոտ շապիկներով, կմախքի ոսկորներով ու հողով է լցված: Ուստի, ինչպե՞ս ես խնդրում, որ անգին գիտելիքի արքայական անոթը բերեմ ու այնտեղ դնեմ, քանզի նույնիսկ ազատ տեղ չի գտնվի դրա համար: Բայց սթափվի՛ր այսօր ևեթ ու գոնե որոշ չափով հո՛գ տար քո մասին: .....
Շատ կրթված մի պարոն ցանկացավ այն վանքում Սուրբ Հաղորդություն ստանալ, որտեղ հայտնի ծեր Հակոբ Էվբեացին էր ճգնում: Հայր Հակոբն, իր հոգևոր աչքերով, այդ մարդու հոգին տեսնելով՝ հասկացավ, որ նա չպետք է Հաղորդություն ստանա, քանի որ նրա հոգին ծանրացել էր բազմաթիվ մեղքերից: Հաղորդություն ստանալու նախորդ օրը, երեկոյան, ծերը երկար զրուցեց այդ մարդու հետ՝ փորձելով խելքի բերել նրան ու նրա սիրտն դեպի ապաշխարություն ուղղել: Սակայն նրա բոլոր ջանքերը զուր .....
Ծեր Ամփիլոքոսը (Մակրիս) տարիներ շարունակ Պատմոս կղզում գտնվող սուրբ Հովհաննես Ավետարանչի վանքի վանահայրն էր: Նա մի քանի վանք, մանկատուն և այլ աստվածահաճո կառույցներ էր հիմնել հունական կղզիներում: Իմաստուն ծերունին հաճախ էր առակներով խոսում:
- Հաճախ Քրիստոս գալիս է ու ձեր դուռը թակում, և դուք Նրան հրավիրում եք ձեր հոգու նախասենյակում սպասելու,- ասում էր նա հավատի մասին,- այնուհետև կրկին խորասուզվում եք ձեր գործերի մեջ ու մոռանում մեծն .....