Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Հորձանուտն ու շուշանը
Հորձանուտն ափին մի սքանչելի շուշան տեսավ, որը նրա վրա ոչ մի ուշադրություն չէր դարձնում: Եվ նա որոշեց ամեն գնով գրավել նրան: Ինչեր ասես, որ չառաջարկեց գեղեցկուհուն՝ և՛ իր ալիքների վրա պտտվել, և՛ ջրի զովությունը զգալ տապի ժամանակ, և՛ տարատեսակ զվարճանքների ու հաճույքների մի ողջ հորձանուտ: Տատանվեց գեղեցկուհին: Նրան անհույս սիրող բզեզը նկատեց դա ու սկսեց ետ համոզել նրան. - Կկործանի քեզ: Անհետ կկորչես: Բայց շուշանը նույնիսկ լսել չէր ուզում: - .....
Խոնարհությունը
Մի անգամ օպտինյան աբեղաներից մեկի մոտ մի կին եկավ և նրա օրհնությունը խնդրեց իր կյանքը միայնակ շարունակելու համար, որպեսզի առանց խոչընդոտների կարողանա պահք պահել, աղոթել ու չոր տախտակների վրա քնել: Ծերն ասաց. - Գիտե՞ս, չարը չի ուտում, չի խմում ու չի քնում, բայց միևնույն է անդունդում է ապրում, որովհետև խոնարհություն չունի: Ամեն ինչում Աստծո կամքին ենթարկվիր, դա էլ հենց քո սխրանքը կլինի: Խոնարհություն դրսևորիր բոլորի առջև, նախատիր քեզ ամեն .....
Խատուտիկը
Քամին փչեց և խատուտիկի փոքրիկ ու փափկափետուր գլխիկներն օդ բարձրացան: - Սպասե՛ք: Ո՞ւր եք թռչում,- հուսահատ բացականչեց խատուտիկը,- մի՞թե լավ չէր ինձ հետ: Ախր կկորչեք առանց ինձ: Եվ այնքան տխրեց, որ շուտով թոշնեց ու չորացավ: Այլապես անպատճառ կիմանար, որ հաջորդ ամառ խատուտիկների մի ողջ երամիկ բուսնեց հարևան մարգագետնում:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  .....
Եկեղեցու հուղարկավորությունը
Երիտասարդ հոգևորականին ուղարկեցին մի գյուղում ծառայելու, նախապես զգուշացնելով, որ այնտեղ ոչ-ոք եկեղեցի չի գնում: Տեղ հասնելուն պես, հոգևորականը մի հայտարարություն գրեց ու կախեց գյուղի ակումբի մոտ. «Վաղն առավոտյան տեղի կունենա եկեղեցու հուղարկավորությունը: Բոլորին հրավիրում եմ»: Մարդիկ զարմանքից ու հետաքրքրասիրությունից մղված գնացին: Ծաղիկներով զարդարված մի դագաղ էր դրված ու հոգևորականը բոլորին հրավիրեց մոտենալ և ինչպես հարկն .....
Կանթեղի կրակը
Մենաստանում մի շատ աշխատասեր ծեր էր ապրում, որ նեղություն էր պատճառում իր մարմնին, բայց շատ ցրված էր մտքով: Նա աբբա Իոհան Կոլովի մոտ գնաց ու մոռացկոտության մասին հարցրեց: Նրա խոսքը լսեց ու վերադարձավ իր խուցը, բայց մոռացավ, թե աբբան իրեն ինչ էր ասել: Կրկին նրա մոտ գնաց ու լսեց, թե ինչ է ասում: Վերադարձավ իր խուցն ու նորից մոռացավ: Եվ այդպես բազմաթիվ անգամներ: Դրանից հետո մի անգամ, երբ հանդիպեց նրան, ասաց. - Աբբա՛, կրկին մոռացել եմ, թե ինչ էիր .....
Վտանգավոր ընկերություն
Խոտի դեզը լուցկու հետ ընկերացավ: - Նա հարմար չէ քեզ,- ասում էին բոլորը,- հեռո՛ւ մնա նրանից, այլապես մի դժբախտություն կպատահի: Բայց նա չէր ցանկանում ոչ ոքի լսել: Ամբողջ օրը հիացած իր ընկերուհուն էր նայում: Եվ նույնիսկ գիշերով էլ ցանկացավ տեսնել նրան: Լուցկին չկարողացավ մերժել ու չըխկացրեց քարին… Մարդիկ առավոտյան եկան, նայում են, իսկ դեզի փոխարեն մի սև շրջան է մնացել ընդամենը: Դե իսկ լուցկուց էլ՝ բացարձակ ոչինչ:   Ռուսերենից .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Մի երիտասարդ եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Հա՛յր, նե­ղում են ինձ իմ խորհուրդները և ասում. «Շատ վաղ դարձար աբեղա, վերադարձի՛ր աշխարհ»: Նա պատասխանեց. «Որդյա՛կ, եթե չհաս­նենք էլ Ավետյաց երկիր, մեզ համար ավելի լավ է, որ մեր ոսկորներն այստեղ` անապատում ընկնեն` մեր Տեր Աստծո ճանապարհին, քան դառնանք դեպի Եգիպտոս` Փարավոնի ծառայությանը: Գնա, որդ­յակ, ավելի լավ է առաքինության ճանապարհին մեռնենք, թեկուզ և չհասնենք նրա կատարին, քան թե .....
Սովորական հրաշքը
Մի մարդ շատ էր ուզում հրաշք տեսնել: Այնքան էր ուզում, որ հեռավոր ու վտանգավոր ճանապարհորդության մեկնեց: Ուր ասես, որ չեղավ: Տոթ անապատում ու փոթորկոտ ծովում, արթնացած հրաբխի կատարին ու ավազակների մոտ՝ գերության մեջ: Մի անգամ էլ հազիվհազ փախավ առյուծի երախն ընկնելուց, բայց այդպես էլ նույնիսկ ամենափոքր հրաշքը չտեսավ: Տուն վերադարձավ ու հարազատ շեմին հասնելով՝ ասաց. - Ուղղակի հրաշքով ողջ-առողջ տուն վերադարձա… Ասաց ու կարկամեց: Որովհետև .....
Ինքդ քեզնից չես փախչի
Եգիպտական անապատում մի ճգնավոր էր ապրում: Եվ այնքան տանջվեց գայթակղություններից, որ որոշեց հրաժարվել վանական կյանքից ու գնալ ուր աչքը կկտրի: Բայց երբ ոտնամանների կապերն էր կապում, հանկարծ մեկ այլ ճգնավորի տեսավ, որը նույնպես արագ-արագ ոտնամաններն էր հագնում: - Ո՞վ ես դու,- անծանոթին հարցրեց ճգնավորը: - Քո «ես»-ը,- լսեց ի պատասխան,- ուր էլ գնաս, միևնույն է, հետևելու եմ քեզ:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի .....
Լսել
Մի ծերունի ժամերով անշարժ նստում էր եկեղեցու անկյունում: Մի անգամ հոգևորականը հարցրեց, թե Աստված ի՞նչ է ասում նրան: - Ոչինչ չի ասում, միայն լսում է,- պատասխանեց ծերունին: - Լավ, իսկ դո՞ւ ինչ ես ասում Նրան: - Ես էլ ոչինչ չեմ ասում, միայն լսում եմ:     Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  .....
Սպասելիքը
Ճարտարապետը երկհարկանի տան մի նոր շքեղ գծագիր է պատրաստում և նստում իր աշխատանքային սեղանի մոտ և ինչ-որ բանի սպասում: Թակում են տան դուռը, շտապելով բացում է և տեսնում է մի մարդ, որ իրեն մի ոսկեդրամ է տալիս և հեռանում: Այդժամ հայտնվում է սատանան մի աղքատ մարդու տեսքով և հարցնում. -Ինչո՞ւ տխրեցիր: Ճարտարապետը պատասխանում է. -Շատ խնդրեցի, որ Աստված օգնի, որպեսզի պարտքից ազատվեմ և չարքաշ կյանքով չապրեմ: Եվ Աստված ասաց, որ անպատճառ կօգնի: Ես .....
Սարկավագն ու ագռավը
Մի ագռավ ամեն օր նստում էր եկեղեցու մուտքի դռան վրա ու աղտոտում այն: Սարկավագն ամեն օր քշում էր, բայց թռչունը կրկին հետ էր վերադառնում ու նույն տեղում նստում: Մի անգամ էլ սարկավագը մի բաժակ գինի դրեց այդ տեղում: Ագռավը խմեց ու հարբած ցած ընկավ: Սարկավագն էլ՝ տուր թե կտաս: Սա տեսնող հոգևորականը հարցրեց, թե ինչու է ծեծում ագռավին: - Որովհետև ոչ մի կրոն չի հարգում այս թռչունը,- պատասխանեց սարկավագը,- եթե քրիստոնյա է, ապա ինչո՞ւ է աղտոտում եկեղեցու .....
Ինչի՞ մասին ես մտածում
Մի անգամ ճանապարհի եզրին մի գեր վանական էր նստած: Նրա կողքով մի ռազմիկ անցավ, ում դեմքին բազմաթիվ սպիներ կային: Ռազմիկը նայեց վանականին ու ասաց. - Դու անճոռնի ես, ինչպես գեր խոզը: - Իսկ դու հրաշալի ես, որպես Աստծո զավակ: - Ծիծաղո՞ւմ ես ինձ վրա,- բարկացավ զինվորը: - Ո՜չ: Ամեն մարդ դիմացինի մեջ տեսնում է այն, ինչ իր սեփական հոգում կա, ինչի մասին օր ու գիշեր մտածում է: Ես ժամանակս Աստծո մասին մտածելով եմ անցկացնում: Իսկ դո՞ւ ինչի մասին ես մտածում:   Ռուսերենից .....
Կամակոր ձին
Մի անգամ կամակոր ձին կծոտեց սանձերը, իր վրայից գցեց ձիավորին ու առանց ճանապարհին նայելու՝ առաջ սլացավ: Մտածեց, թե վերջապես ազատության մեջ է հայտնվել, բայց չնկատեց, որ առջևն անդունդ է ու ցած գլորվեց: Այդպես էլ մարդու հոգին է: Բավական է միայն, որ Աստծո երկյուղը դուրս նետի իր սրտից և կսկսի ստել, գողանալ, նախանձել, չարախնդալ ու ինքն իրեն մեծարել: Ու չի նկատի, որ անդունդն անխուսափելի է: Իսկ ամեն ինչ հպարտությունից է սկսվում, երբ մարդ սկսում է .....
Արիության և համբերության մասին
Ասաց դարձյալ հայր Սիսոն. «Ովքեր աշխարհիկ կյանքում մե­ղանչում են, ակամա բանտարկվում են, նույնպես և մենք պետք է կա­մավոր արգելափակենք մեզ մեր մեղքերի համար, որպեսզի մեր կամա­վոր վշտերով փրկվենք հավիտենական տանջանքներից: Եվ եթե պահք պահես, հիվանդություն չես պատճառի քեզ, քանզի ովքեր որկրամո­լություն են անում և շատ են ուտում, նրանք ավելի շատ են հիվան­դանում: Եթե բարի գործ ես ձեռնարկում, ուրեմն մի՛ ծուլացիր, այլ խնդրիր Տիրոջը, և նա .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․