
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Ասաց դարձյալ հայր Սիսոն. «Ովքեր աշխարհիկ կյանքում մեղանչում են, ակամա բանտարկվում են, նույնպես և մենք պետք է կամավոր արգելափակենք մեզ մեր մեղքերի համար, որպեսզի մեր կամավոր վշտերով փրկվենք հավիտենական տանջանքներից: Եվ եթե պահք պահես, հիվանդություն չես պատճառի քեզ, քանզի ովքեր որկրամոլություն են անում և շատ են ուտում, նրանք ավելի շատ են հիվանդանում: Եթե բարի գործ ես ձեռնարկում, ուրեմն մի՛ ծուլացիր, այլ խնդրիր Տիրոջը, և նա .....
Ասում են, որ աբբա Ագաֆոնն, իր աշակերտների հետ, երկար ժամանակ խուց էր կառուցում իր համար: Եվ շինարարության ավարտից դեռ մեկ շաբաթ էլ չէր անցել, երբ աբբան այդ վայրում հոգու համար վնասակար ինչ-որ բան նկատեց և իր աշակերտներին Տիրոջ ասած խոսքն ասաց.
- «Դե՛հ, վե՛ր կացեք գնանք այստեղից» (Հովհ. 14:31):
Աշակերտները շատ տխրեցին ու ասացին.
- Եթե այստեղից տեղափոխվելու մտադրություն ունեիր, ապա ինչո՞ւ այսքան չարչարվեցինք և խուց կառուցեցինք քեզ համար: .....
Մեծն Նիստերիուսը, եգիպտական անապատի սուրբ հայրերից մեկը, մի անգամ զբոսնում էր իր բազմաթիվ աշակերտների հետ, երբ հանկարծ մի վիշապ հայտնվեց նրանց առջև: Ամեն մեկը մի կողմ փախավ: Շատ տարիներ անց, երբ Նիստերիուսը մահամերձ պառկած էր անկողնում՝ աշակերտներից մեկը հարցրեց նրան.
- Հա՛յր, մի՞թե դու վախեցար այն օրը, երբ տեսանք այն վիշապին:
- Ո՛չ,- պատասխանեց մահացողը:
- Այդ դեպքում ինչո՞ւ բոլորիս հետ փախար:
- Մտածեցի, որ ավելի լավ է հիմա վիշապից փախչեմ, .....
Սուրբ Անտոնն անապատում էր ապրում, երբ մի երիտասարդ նրա մոտ եկավ:
- Հա՛յր, ես վաճառեցի ողջ ունեցվածքս ու աղքատներին բաժանեցի: Միայն մի քանի իր պահեցի, որոնք կարող են պետք գալ այստեղ: Այժմ ուզում եմ խնդրել, որպեսզի փրկության ուղին ցույց տաք ինձ:
Սուրբ Անտոնը երիտասարդին խնդրեց այդ մնացած իրերն էլ վաճառել, ստացված գումարով միս գնել քաղաքից և վերադառնալիս այդ միսն իր մարմնին կապել: Երիտասարդն այդպես էլ վարվեց: Վերադարձի ճանապարհին շներն ու .....
Ցանկապատին վատ բառ գրեցին: Մարդիկ անցնում էին կողքով ու ծիծաղում: Նրանք, ովքեր դեռևս խիղճ ունեն՝ մի կողմ էին շրջում դեմքերը: Լավ է, որ երեխաները դեռ ամեն ինչ չէ, որ հասկանում են:
Ամաչեց ցանկապատը: Հայացքը դեպի երկինք հառեց ու խնդրեց.
- Ավելի լավ է այրես ինձ, քան տանեմ այս ամենը… Ամաչում եմ մարդկանցից:
Մռայլվեց երկինքը: Մութ ամպեր կուտակվեցին: Կայծակ որոտաց ու տեղատարափ անձրև սկսվեց: Իսկ երբ ամպրոպն ավարտվեց, բոլորը տեսան, որ ցանկապատը .....
Մի ծերի հարցրեցին, թե ջերմեռանդ քրիստոնյան ինչպե՞ս կարող է չգայթակղվել, երբ այդքան գայթակղությունների է հանդիպում. աշխարհն ամեն կերպ հակադրվում է նրան, վանականների է տեսնում, որ աշխարհիկ կյանքի են վերադառնում, հասկանում է սեփական թուլությունը և այլն:
Ծերը պատասխանեց.
- Թող նապաստակներին հետապնդող շներին պատկերացնի: Երբ նրանցից մեկը տեսնում է նապաստակին՝ անմիջապես նրա ետևից է ընկնում, իսկ մյուսները միայն հետապնդող շանն են տեսնում և .....
Նախանձը խանութ գնաց, որպեսզի հաց գնի: Իսկ այնտեղ մի տղամարդ կարկանդակ էր գնում: Նախանձեց նրան, զայրացավ ու ամեն ինչ մոռացած՝ դուրս թռավ խանութից:
Սկսեց մտածել, թե ինչ անի, որ իրեն նախանձեն: Որոշեց ջրհորից ջուր խմել ու ամենամեծ դույլը վերցրեց, որպեսզի բոլորն իրեն նախանձեն: Իսկ ջրհորի մոտ արդեն մի կին էր կանգնած՝ թեթև ու նախշապատ դույլերով:
Չդիմացավ նախանձը: Կրկին նախանձեց, բարկացավ ու մոռացավ, որ ջուր խմելու էր եկել: Մի կողմ նետեց իր մեծ .....
Սուրբ Սինկղիտիկիային հարցրեցին.
- Անշահասիրությունը կատարյա՞լ բարիք է:
Նա պատասխանեց.
- Կատարյալ բարիք է նրանց համար, ովքեր բավականաչափ ուժ ունեն դրա միջով անցնելու, քանի որ նրանք, ովքեր անցել են՝ տառապում են մարմնով, բայց ուրախ են հոգով: Ինչպես կոշտ հագուստն են թակելով լվանում և ջանք թափելով սպիտակեցնում, այդպես էլ կոշտ հոգին է ամրանում ինքնակամ չքավորությամբ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Հայր Հովհաննես Կարճահասակի մասին հետևյալ պատմությու նը պատմեցին: Մի մանկամարդ աղջկա ծնողները վախճանվեցին, և նա որբ մնաց, իսկ նրա տունը Սկիտեի հայրերի իջևանատունը դարձավ: Որոշ ժամանակ աղջիկը հանդարտությամբ ապրում էր տանը և սպասարկում իջևանած եղբայրներին: Որոշ ժամանակ հետո աղջիկն սկսեց աղքատանալ, և նրան սկսեցին չար մարդիկ այցելել, տունը դարձավ պոռնկանոց, և ինքն էլ դարձավ պոռնիկ: Սկիտեի հայրերը, լսելով այս, խիստ տրտմեցին և հայր Հովհաննես .....
Տերևաթափից ու աշնանային անձրևներից հետո ձյուն տեղաց: Մարդիկ ուրախացան: Երկարատև և ուժգին սառնամանիքից հետո նույնպես տեղաց: Մարդիկ ավելի շատ ուրախացան: Եվ այդպես ամեն անգամ ուրախանում էին ձյան գալուց և նա որոշեց նվեր մատուցել նրանց՝ ամռանը տեղաց… կանաչ խոտի, հասունացող ցորենի, երփներանգ ծաղիկների ու թիթեռների վրա: Եվ ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու ոչ ոք չուրախացավ այս անգամ, այլ ընդհակառակը՝ բոլորը վշտացան: Իսկ պատասխանը .....
Մի անգամ երկու վանական աբբա Հովսեփի մոտ եկան՝ խնդրելով, որպեսզի բացատրի իրենց, թե ո՞րն է լավ. ուրախությամբ ընդունել իրենց այցելության եկող եղբայրներին, թե՞ չարտահայտել այդ ուրախությունը: Նրանք չհասցրեցին նույնիսկ իրենց բերանը բաց անել, որպեսզի հարցը տան, երբ աբբան կանխեց նրանց հարցն ու իր խուցը մտավ: Այնտեղ մի ցնցոտիով ծածկվեց ու առանց որևէ բառ ասելու՝ անցավ նրանց առջևով: Հետո հանեց ցնցոտին ու նոր հագուստ հագավ, որ տոնական օրերին էր հագնում .....
Մի արքայզնի լուրեր հասան հեռավոր երկրում ապրող մի չքնաղ արքայադստեր մասին: Նա որոշեց գրավել արքայադստեր սիրտն ու իր փոքրաքանակ շքախմբով ճանապարհ ընկավ: Շուտով արքայադստեր հսկայական բանակը կտրեց նրանց ճանապարհը: Հրամանատարը հայտարարեց, որ եթե արքայազնը կամենում է տեսնել արքայադստերը, ապա պետք է նախ կռվի իրենց դեմ: Դժվարին պայքարում արքայազնը հաղթեց հակառակորդին և հրամանատարը խնդրեց խնայել իրենց և խոստացավ ենթարկվել նրան, եթե իր արքունիք .....
Դժգոհությունը ցանկացավ գոնե մեկ անգամ գոհ լինել ինչ-որ բանից: Շրջեց աշխարհում՝ փնտրելով մի բան, որն իրեն կգոհացներ: Ողջ աշխարը պտտվեց, սակայն այդպես էլ ոչինչ չգտավ: Հակառակը չէր էլ կարող լինել, որովհետև ամենագլխավորը չէր արել՝ սկսել պետք է ոչ թե ուրիշից, այլ՝ հենց քեզանից:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Աբբա Պիմենը, աբբա Անուվն ու նրանց եղբայրները (մի մոր հինգ որդիներ) վանականություն ընդունեցին և նույն մենաստնում էին ապրում: Մի անգամ բարբարոս ցեղերը հարձակվեցին մենաստանի վրա, ոչնչացրեցին վանականների խրճիթները ու նրանցից շատերին սպանեցին: Պիմենն, իր եղբայրների հետ, փախչելով փրկվեց: Նրանք մի տեղ հասան ու կանգ առան կռապաշտական մի տաճարում, որպեսզի իրենց հետագա բնակավայրի հարցը քննարկեն:
Աբբա Անուվն ասաց աբբա Պիմենին.
- Մի խնդրանք ունեմ .....
Մի օտարական Եգիպտոս եկավ ու մեծ ցանկություն հայտնեց Նեղոսում լողալու, որպեսզի հետագայում հիշելու բան ունենա: Տեղի բնակիչները զգուշացրեցին նրան, որ գետում կոկորդիլոսներ կան և վտանգավոր է այնտեղ լողալը: Բայց նա չհավատաց «տատիկի հեքիաթներին» և որպես լավ, ինքնավստահ լողորդ՝ մտավ գետի պղտոր ջուրը:
Հանկարծ կոկորդիլոսը հարձակվեց նրա վրա ու սուր ատամները նրա մարմնի մեջ մխրճեց: Երբ դեռ ողջ էր՝ չհավատաց կոկորդիլոսների գոյությանը, իսկ մահվանից .....