
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Գյուղում մի այրի էր ապրում: Մի անգամ մարդկանցից լսեց, որ Տերն ասել է. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս լեռանը կասեք՝ տեղափոխվի՛ր այստեղից այնտեղ, և կտեղափոխվի»:
Բարի լուրը լսելով՝ ուրախացավ այրին, քանի որ իր բակում արդեն երկար ժամանակ էր մի մեծ կույտ գոմաղբ էր կուտակվել և նա չէր ցանկանում դույլերով տեղափոխել այն:
Այրին երկու ամիս հետևեց օրենքին, պահք պահեց ու աղոթեց: Վերջապես որոշեց, որ լցվել է բավականաչափ հավատով: Դուրս .....
Ոմն եղբայր դուրս եկավ Սկիտեից, իսկ մեկ այլ եղբայր նրան ճանապարհակից եղավ: Երբ հասան այն տեղը, որտեղից պիտի բաժանվեին, ծերը նրան ասաց. «Այսօր մի բան ճաշակենք միասին, եղբա՛յր, հետո բաժանվենք միմյանցից»: Եվ քանի որ շաբաթվա առաջին օրն էր, այդպես էլ արեցին, իսկ երբ եկավ շաբաթը, ծերն առավոտյան շտապեց գնալ այն եղբոր մոտ և ասաց. «Դեռ չե՞ս քաղցել, որ մի բան ուտենք»: Եղբայրը նրան ասաց. «Սոված չեմ, հա՛յր, քանզի ամեն օր ճաշակում եմ»: Ծերը .....
Մի գիտնական հեռավոր մի երկրում էր եղել, որտեղ մարդկանց լեզուն առվակի քչքչոց էր հիշեցնում: Վերադառնալով տուն՝ ընտանիքին պատմեց իր ճանապարհորդության և այդ լեզվի մասին:
Հետո, մի օր, իր փոքրիկ որդու հետ զբոսնում էին անտառում: Այնտեղ, բացատի եզրով մի փոքրիկ առվակ էր հոսում, որի մոտ էլ նստեցին՝ հանգստանալու: Տղան ուշադիր ականջ դրեց ու ասաց.
- Հայրի՛կ, լսո՞ւմ ես, այստեղ էլ է մեկն այն լեզվով խոսում:
«Ով լսելու ականջ ունի, թող լսի» (Մտթ. 13:9)։
Ռուսերենից .....
Մի անգամ վանականին մի աղջիկ հանդիպեց՝ ջրով լի դույլը ձեռքին: Ինքն էլ չիմացավ, թե ինչու, բայց տարվեց ու նրա աչքերին նայեց, և նույն պահին միտքը ներշնչեց նրան, որ այդ աղջիկն անառակ է, բայց հենց այդ միտքը եկավ, նա շատ վշտացավ ու այդ մասին աբբա Հովհաննեսին պատմեց.
- Հայր Սուրբ, ի՞նչ պետք է անեմ, երբ ակամայից ինչ-որ մեկի շարժուձևն ու քայլվածքն եմ նկատում ու միտքս ինձ այդ մարդու հոգևոր կառուցվածքի մասին է ասում:
Ծերը պատասխանեց.
- Դե ինչ, մի՞թե չի .....
Երկու ընկեր հանդիպեցին փողոցում:
- Ինչպե՞ս ես:
- Լավ, իսկ դո՞ւ:
- Ավելի լավ է չհարցնես: Ողջ օրը վազվզում եմ գործերով, մեկ՝ այս մեկը, մեկ՝ մյուսը, չգիտեմ, թե որը հասցնեմ: Գլուխս արդեն պտտվում է:
- Միգուցե պետք է ավելի քի՞չ մտածես գործերիդ մասին,- ենթադրեց ընկերը:
- Ի՞նչ ես ասում: Անհնար է գործերի մասին չմտածել:
Այս խոսքի վրա բաժանվեցին ու կրկին հանդիպեցին մի քանի օր անց: Շատ գործ ունեցող ընկերն է՛լ ավելի մտահոգ էր երևում:
- Ի՞նչ է պատահել,- .....
Մի անգամ երկու ընթերցասեր ընկեր հանդիպեցին ու կանգ առան զրուցելու.
- Ի՞նչ նորություն կա,- հարցրեց մեկը:
- Վերջերս մի լավ գիրք կարդացի, շատ հավանեցի:
- Ինչի՞ մասին:
- Կյանքի:
- Դե կտաս ես էլ կարդամ:
Մի քանի օր անց գրքի տերն ընկերոջ մոտ եկավ: Նայում է նրան, իսկ նա իր շնով է զբաղված՝ սովորեցնում է նետած փայտը բերել:
- Հա, բարև: Իսկ ես շուն եմ գնել: Ամեն օր զբաղվում եմ նրա հետ,- ասաց ընկերը:
- Իսկ ես քեզ համար այն գիրքն եմ բերել, որ խոստացել էի,- .....
Մի անգամ վանական եղբայրներից մեկն աբբա Հովսեփի վանքը եկավ: Այդ վանքում մի թզենի էր աճում:
Առավոտյան աբբան այդ եղբորն ասաց.
- Գնա, թզենու պտուղներից կեր:
Բայց այդ օրն ուրբաթ էր և նա ծերի խոսքը չկատարեց, որպեսզի ծոմի վերաբերյալ եկեղեցեկան կարգը չխախտի:
Դրանից հետո այդ եղբայրն աղաչում էր աբբային՝ ասելով.
- Աստծո սիրույն, բացատրիր ինձ արարքդ: Առավոտվանից կարգադրեցիր ինձ սնունդ օգտագործել, իսկ ես չհետևեցի խոսքիդ ծոմի պատճառով: Չեմ կարողանում .....
Վանքում ապրող եղբայրներից մեկը խրատ խնդրեց աբբա Վիսարիոնից:
Ծերն ասաց.
- Լռություն պահիր ու քեզ ուրիշների հետ մի համեմատիր:
Իգնատի Բրյանչանինովի մեկնաբանությունը
Շատ օգտակար խրատ է: Համայնքային տիպի մենաստաններում հուզումները հիմնականում առաջանում են ուրիշների հետ համեմատվելուց: «Այս եղբորն այս իրն է տրվել: Իսկ ինչո՞ւ ինձ էլ այդ նույնից չի տրվել»,- ասում է անփորձ վանականն՝ իր սրտից հեռացնելով սրբազան խաղաղությունը: .....
Տեսողության կորուստ ունեցող մի մարդ որոշում է, որ ինքն արդեն ինքուրույն կարող է զբոսնել և ոչ ոքի չի թողնում իրեն մոտենալ, բայց շեղվում է ճանապարհից և հայտնվում է փշերով և տատասկներով լի վայրում: Փշերից ու տատասկներից վնասվում է և սուր ցավից, ծակծկոցների պատճառով ընբոստանում է և բողոքում.
-Ես երփներանգ ծաղիկներով լեցուն դաշտում քայլում եմ, սակայն ձեռքերիս ու ոտքերիս շարունակ քերծվածքներ են լինում, կարծես ասեղով ինձ ծակծկում են ու նույնիսկ .....
Ավազակներից մեկը զղջալով եկավ ոմն մեծ և սքանչելի ծերի մոտ, որը վանահայր էր: Վանահայրը պատվիրեց նրան յոթ օր հանդարտության մեջ մնալ` տեղի հաստատության կարգուկանոնը ճանաչելու համար: Յոթ օր հետո վանահայրը նրան կանչելով հարցրեց, թե արդյոք նրան հաճելի՞ է բնակվել այնտեղ, իսկ նա ուղիղ սրտով կամեցավ մնալ: Ապա հարցրեց նրան հանցանքների մասին, և նա իսկույն մեծ հոժարությամբ խոստովանեց նրան: Վանահայրը դարձյալ փորձեց նրան` ասելով. «Կամենում եմ .....
Եղբայրներից մեկն աբբա Ամմոնին խնդրեց.
- Մի խրատ տուր ինձ:
Ծերը պատասխանեց.
- Մարզիր մտքերդ այնքան, մինչև խավար բանտախցում փակված հանցագործի մտքերի պես դառնան: Նրանք անընդհատ մտածում են, թե որտեղ է դատավորը, երբ է գալու և լաց են լինում հուսահատությունից: Այդպես էլ վանականը պետք է անդադար հետևի իր մտքերին ու հոգին մերկացնի՝ ասելով. «Վա՜յ ինձ, ինչպե՞ս եմ Քրիստոսի դատաստանի առջև կանգնելու: Ի՞նչ պատասխան եմ տալու նրան»: Եթե անընդհատ .....
Հանդիպեցին սովորական դանակն ու թուրը և քանի որ հեռավոր ազգականներ էին՝ ցանկացան մի փոքր զրուցել: Բայց խաղաղ զրույցների ժամանակը չէր: Թրի տերը հարձակում գործեց մի գյուղի վրա, որտեղ դանակի տերն էր բնակվում: Եվ հասարակ դանակը ստիպված էր ահեղ զենքի դեմ մարտնչել: Եվ հաղթեց: Տարիներ անց, մի ընկերական զրույցի ժամանակ, «Ինչպե՞ս կարողացար» հարցին պատասխանեց.
- Դու եկել էիր ուրիշինը զավթելու, իսկ ես, Աստծո օգնությամբ, իմն էի պաշտպանում: Հենց .....
Մի անգամ վանքում մի քանի ծեր վանական միասին կերակուր էին ուտում: Նրանց թվում էր նաև աբբա Իոհան Կոլովը: Մի երեց, մեծ սրբության տեր մի այր, ոտքի ելավ, որպեսզի ամենքին մի գավաթ ջուր մատուցի: Սակայն նրա հանդեպ ունեցած հարգանքից՝ ոչ ոք չհամաձայնվեց վերցնել նրա ձեռքից՝ Իոհան Կոլովից բացի:
Ծերերը զարմացան ու ասացին նրան.
- Դու, որ բոլորից ամենակրտսերն ես, ինչպե՞ս համարձակվեցիր երեցի ծառայությունն ընդունել:
Նա պատասխանեց.
- Երբ ես եմ ելնում .....
Երկու ընկեր նավակով ճանապարհորդում էին լեռնային արագահոս գետի վրայով: Ճանապարհին մի կղզյակ տեսան՝ ավազե ափով ու հարթ մարգագետնով: «Հանգստանալու և ձկնորսության համար հրաշալի վայր է»,- որոշեցին ընկերները: Նավակը թփերից կապեցին, մարգագետնում վրան խփեցին, ձուկ որսացին, մի քիչ նստեցին խարույկի մոտ ու պառկեցին քնելու:
Գիշերվա կեսին ամպրոպի ձայն լսվեց, սուլեց սրընթաց քամին և տեղատարափ անձրև սկսեց: Առավոտյան անձրևը դադարեց և ճանապարհորդներն .....
Մի մեղավորի հեռացրեցին եկեղեցուց և արգելեցին նույնիսկ մոտենալ նրան:
Նա, վշտացած, դիմեց Աստծուն.
- Տեր Աստված, ինձ թույլ չեն տալիս, որ եկեղեցի մտնեմ, որովհետև մեղավոր մեկն եմ:
- Ինչի՞ց ես բողոքում,- հարցրեց Աստված:
- Որ թույլ չեն տալիս ներս մտնեմ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....