25 Օգոստոս, Գշ
Սեպտեմբերի 11-ին՝ Խաչվերացի տոնին ընդառաջ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի ուղեկցությամբ, ուխտագնացության մեկնեց Կոտայքի թեմի սրբավայրեր: Քրիստոսի հետևորդը հետևում է Տիրոջ այն խոսքին, որ ասում է. «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից» (Մատթ. 16:24): Խաչի ճանապարհով .....
Հայոց աշխարհի ամեն մի քարը, հողը, թուփը, լեռներն ու աղբյուրները, բերդերն ու ամրոցները, Հայոց երկնամերձ տաճարները զրուցում են անցորդի և ուխտավորի հետ, զրուցում և պատմում այն հերոսական անցյալի մասին, որ զարդարել է հայ ժողովրդի բազմադարյան ուղին: Շիրակ աշխարհի սառնորակ աղբյուրներով, պատմական կոթողներով և սրբավայրերով հարուստ Սառնաղբյուր գյուղն էլ շատ ասելիք ունի իր այցելուներին և ուխտավորներին: Սեպտեմբերի 2-ին Սառնաղբյուրի հարուստ պատմությանն .....
Ուխտավորը, ապաշխարության և փառաբանության ուղի անցնելով, ազատորեն ու կամովին հաղորդակցվում է լույսի հետ և լուսավորվում. «Տե՛ր, Քեզնից է կյանքի աղբյուրը, և երեսիդ լույսով ենք լույսդ տեսնում» (Սաղմ. 35:10): Դեպի լույս տանող ուղին նաև սխրանքի ուղի է, քանի որ անձուկ է դուռը և նեղ՝ ճանապարհը, որ տանում է դեպի կյանք (Մատթ. 7:14): Արդարության Արեգակի լույսով նորոգվելու մղումով՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ .....
Հայ ուխտավորը դարեր ի վեր՝ աղոթքը, շարականն ու սաղմոսը շուրթերին, դեպի սրբավայր է ընթացել՝ իր հայացքը դեպի երկինք ուղղելով. «Աչքերս դեպի քեզ բարձրացրի, Տե՛ր, Դու, որ բնակվում ես երկնքում: Իմ աղոթքը թող հասնի Քեզ, Տե՛ր, և Քո խոսքով փրկի՛ր ինձ: Քո ձեռքն իմ պահապանը թող լինի, քանզի քո պատվիրաններն ընտրեցի» (Սաղմ.122:1; 118:170,173): Հայ ուխտավորն իր ուղին իմաստավորել է ուխտի ճանապարհով, իր հզոր հավատքի խոսուն վկաններով՝ երկնքին մերձ Հայոց լեռները .....
Հուլիսի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ծխական խորհուրդը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, ուխտագնացության մեկնեց Արագածոտնի թեմի սրբավայրեր: Հայ եկեղեցու անսասանությանն ուղղված ուխտավորների աղոթքի ուղին կանգ առավ Մուղնիի Ս. Գևորգ, Կարբիի Ս. Աստվածածին, Ուշիի Ս. Սարգիս եկեղեցիներում և Սաղմոսավանքում: Բոլոր սրբավայրերում ուխտավորները միասնական աղոթք հնչեցրին առ Տեր, որ Ամենակարողն Իր ամենազոր Աջով պահպանի .....
Հուլիսի 9-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ և «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ-ի հովանավորությամբ, ուխտագնացության մեկնեց Արագածոտնի թեմի սրբավայրեր:
Հարյուր հիսուն ուխտավորների ճանապարհի ուղեկիցներն էին աղոթքն ու շարականները: «Բարի է գոհաբանել Տիրոջը, սաղմոս .....
Ուխտագնացությունն ուխտավորին առաջնորդում է աղոթքի և փառաբանության: Պողոս առաքյալի հորդորի համաձայն՝ Տիրոջը հետևող յուրաքանչյուր անձ խաղաղ և հանդարտ կյանք վարելու, կատարյալ աստվածապաշտության և սրբության հասնելու համար պետք է աղոթք մատուցի բոլոր մարդկանց, մանավանդ՝ թագավորների և բոլոր իշխանավորների համար, քանի որ այդ է բարին և ընդունելին մեր Փրկչի՝ Աստծո առաջ (Ա Տիմոթ. 2:1-3):
Աղոթքի այս ուղին ուներ իր առջև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու .....
Դարեր շարունակ հայ քրիստոնյայի համար հոգու սրբազան պահանջ, հավատքի նորոգման ու զորացման մի ուղի է հանդիսացել ուխտի ճանապարհը: Դեռևս քրիստոնեության արշալույսից Հայոց հավատքը Հայոց հողի վրա երկնել է հավատքի վկայարաններ, որոնցից մեկը Սյունիքի մարզում գտնվող Որոտնավանքն (XI դ.) է, որի հնագույն՝ Ս. Գրիգոր միանավ եկեղեցին (այժմ՝ խոնարհված) հիմնադրել է Հայ եկեղեցու առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորիչը:
Մայիսի 26-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը՝ աղոթելու և Տիրոջով հավատքն ամրացնելու և զորացնելու մեծ փափագով, տարվա մեջ բազմիցս է ուխտի ուղին ընտրում: Նրանց համար եկեղեցի տանող բոլոր ճանապարհները ուխտի ճանապարհներ են, այդ ճանապարհներով նրանք գնում են իրենց աղոթքն ու պաշտամունքը մատուցելու առ Աստված: Ուխտի ճանապարհները երիտասարդներին ուղղորդում են դեպի հավիտենականություն և դեպի լույս: Երիտասարդ ուխտավորը, .....
Հինանց շրջանի երկրորդ՝ Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակիին ընդառաջ՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը ապրիլի 14-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ուխտագնացության մեկնեց դեպի Եղիպատրուշի Ս. Աստվածածին եկեղեցի: Վաղ առավոտյան աղոթքի ճանապարհ անցնելը և դեպի Աստծո տուն առաջնորդվելը՝ Տիրոջով նորոգվելու և զորանալու նպատակով, համահունչ .....
Աշխարհի երեսին իր սրբությամբ առանձնացող Սուրբ Երկիրը՝ Երուսաղեմը, դարեր շարունակ իր երկնառաք օրհնությունն է բաշխում իր ուխտավորներին: Տիրոջ Հարության հոգենորոգ օրհնությանը բաժնեկից դառնալու բաղձանքն էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքից թվով քսանվեց ուխտավորների առաջնորդել դեպի Սուրբ Երկիր: Ուխտավորները, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, .....
Ամեն տարի Մեծ պահքի Տնտեսի կիրակիին նախորդող օրը Հայ եկեղեցին տոնախմբում է Երուսաղեմի Սուրբ Հովհաննես և Հայոց Հովհան Օձնեցի Հայրապետների, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակությունը: Այս տարի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը սրբերի հիշատակության օրը նշանավորեց ուխտագնացությամբ: Մարտի 3-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, .....
«Նայեցե՛ք հին ազգերին և տեսեք՝ ո՞վ հավատաց Տիրոջը և ամոթով մնաց: Կամ ո՞վ մնաց Տիրոջ երկյուղի մեջ՝ և հուսահատվեց. կամ ո՞վ կանչեց Տիրոջը, և Նա անտես արեց նրանց»,- կարդում ենք Սուրբ Գրքում (Սիրաքի Իմաստ. 2:11-13): Ի տարբերություն աշխարհի երեսից ջնջված բազմաթիվ հնագույն ազգերի՝ Հայոց ազգը Տիրոջ պահպանությամբ կա և գոյատևում է՝ չկորցնելով առ Աստված իր հավատի, հույսի և սիրո ոգին: Այդ ոգին է այսօր կրում յուրաքանչյուր սիրիահայ, ով Սիրիայում ծագած .....
Տասներկու տիեզերական վարդապետների հիշատակության օրը՝ հոկտեմբերի 28-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ուխտի մեկնեց դեպի Կոտայքի թեմ: «Հսկիր քեզ վրա»,- հորդորում է տասներկու տիեզերական վարդապետներից Ս. Բարսեղ Կեսարացին: Քրիստոսի հետևորդը՝ որպես արթուն և զգոն զինվոր, սուրբ վարդապետի հորդորի համաձայն, հսկում է հավատքի իր ուղին: Հսկման ճանապարհին ուխտավորի ուղին լավագույն .....
Առ Աստված ուղղված խնդրանքը և գոհունակությունը չէ միայն, որ Քրիստոսի հետևորդի քայլերն ուղղում է դեպի սրբավայր, այլ հոգու ծարավը հագեցնելու փափագը, որով Աստծո պատկերն ու նմանությունը կրող անձը ձգտում է դեպի կյանքի Սկզբնաղբյուրը, դեպի Իր Արարիչը: Ուխտի ճանապարհները՝ որպես կյանքի շավիղներ, ամրացնում և զորացնում են իրենց ճամփորդներին՝ հեռու պահելով չարիքներից: Ըստ առակագրի՝ արդարության ճանապարհների վրա է գտնվում կյանքի երկարությունը (Առակներ .....