
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմարությանը խորհուրդ տվեցին խելամիտ դառնալ: Իսկ նա, լսելու փոխարեն, ասաց.
- Մի տես, թե ով է խորհուրդ տալիս: Հենց ինքը, վերջերս, իր թեթևամտության պատճառով, դժբախտության մեջ էր ընկնելու: Մյուսը, դիսերտացիան պաշտպանելու փոխարեն, գործարար դարձավ: Իսկ մյուսներն իրենք էլ խելք հավաքելու կարիք ունեն: Ոչ, ես կսպասեմ մինչև իսկապես խելացի մեկն ինձ դա ասի:
Այդպես էլ մինչև այժմ սպասում է: Չնայած որ վաղուց արդեն կարող էր խելացի դառնալ:
Ռուսերենից .....
Շիկահեր տղան թռչկոտելով վազում էր երիտասարդ կնոջ կողքով՝ փորձելով բռնել նրա ձեռքը: Իսկ նա միայն սաստում էր նրան՝ քթի տակ փնթփնթալով.
- Ի՞նչ պատիժ է գլխիս: Ծնվել է, որպեսզի խանգարի ինձ ապրել:
- Մամ, իսկ երբ վերադառնանք, մորեխի մասին հեքիաթը կկարդա՞ս:
- Խեղճ երեխա,- վշտանում էին մարդիկ,- հիմարիկը չգիտի, որ իրեն մանկատուն է տանում:
Երբ տղան մեծացավ և կարողացավ մորն այցելել, ապա աշխատում էր հնարավորինս երկար ժամանակ նրա հետ անցկացնել: Պատանին .....
Մի անգամ, վանականն իր հոգևոր հոր մոտ եկավ ու ասաց.
- Հա՛յր, քանի անգամ է քեզ մոտ եմ գալիս, խոստովանում եմ մեղքերս, դու ինձ խրատում ես, խորհուրդներ տալիս, սակայն չեմ կարողանում ուղղվել: Ի՞նչ օգուտ ունեմ քեզ մոտ գալուց, եթե մեր խոսակցություններից հետո նորից իմ մեղքերի մեջ եմ ընկնում:
Աբբան պատասխանեց.
- Որդյակ, երկու կավե կճուճ վերցրու՝ մեկը մեղրով, մյուսը՝ դատարկ:
Աշակերտն այդպես էլ վարվեց:
- Իսկ հիմա,- ասաց ուսուցիչը,- մեղրը մի քանի անգամ .....
Մի մարդ մահացավ ու հայտնվեց Աստծո դատաստանի առջև: Աստված երկար նայում էր նրան տարակուսանքով ու մտահոգությամբ լռում: Մարդը չդիմացավ ու հարցրեց.
- Տեր, ի՞նչ որոշում ես կայացրել ինձ համար: Ինչո՞ւ ես լռում: Չէ՞ որ արժանի եմ Երկնային Արքայությանը: Ես տառապել եմ,- արժանապատվությամբ հայտարարեց մարդը:
- Այդ երբվանի՞ց են տառապանքները որպես արժանիք համարվում,- զարմացավ Աստված:
- Ես քուրձ եմ կրել,- համառորեն խոժոռվում էր մարդը,- թեփ ու չոր ոլոռ եմ .....
Երեք եղբայրներ գնացին Սկյութիա՝ մի ծերի մոտ: Մեկն ասաց. «Հա՛յր, ես անգիր գիտեմ Հին և Նոր Կտակարանները»: Ծերն ասաց. «Դու օդը լցրել ես խոսքով»: Մյուսն ասաց. «Ես այդ բոլորը գրած ունեմ»: Ծերն ասաց. «Դու քո պատուհանը լցրել ես թղթով»: Երրորդն ասաց. «Հա՛յր, ես այնչափ անփույթ վարվեցի մարմնիս հետ, որ մինչև անգամ ո՛չ ոտքերս էի լվանում, ո՛չ ամաններս, դրա համար էլ փուշ և տատասկ բուսեց մարմնիս վրա` խիստ անհանգստություն պատճառելով .....
Մի անգամ, մի գիտնական գնաց համաժողովի՝ իր գիտական աշխատությունը ներկայացնելու: Այնտեղ թեժ բանավեճերի բազմաթիվ սիրահարներ էին հավաքվել: Նա դեռ նոր էր ամբիոն բարձրացել և բաց արել բերանը, երբ դահլիճից բացականչություններ լսվեցին.
- Ճիշտ չէ: Սխալ է:
Զեկուցողը շտապեց փակել բերանը և նորից բացականչություններ լսվեցին.
- Դա էլ ճիշտ չէ:
Նա այլևս չդիմացավ ու բացականչեց.
- Ախր ես դեռ ոչինչ չեմ ասել:
- Այ դա ճիշտ է,- լսեց դահլիճից:
«Մի՛ տվեք .....
Թռչունների երամն Աֆրիկա էր թռչում՝ ձմեռելու: Երիտասարդ թռչունները, որ առաջին անգամ էին Աֆրիկա թռչում՝ անհանգստանում էին, հուզվում, աղմկում ու բազմաթիվ հարցեր էին տալիս.
- Հետաքրքիր է, իսկ Աֆրիկայում տա՞ք է: Իսկ Աֆրիկայում գետեր կա՞ն: Իսկ այնտեղ անտառներ կա՞ն: Իսկ Աֆրիկայում անձրևո՞ւմ է:
Երամի առաջնորդը նախ պատասխանում էր բոլոր հարցերին, իսկ հետո հոգնեց ու ասաց.
- Գիտե՞ք ինչ, երեխաներ: Կարևորը Աֆրիկա հասնելն է, իսկ այնտեղ այլևս անհանգստանալու .....
Մի նավաստի հասնում է ծովափին, և այդտեղ խարիսխ գցած գեղեցիկ առագաստանավով գայթակղված, շտապում է նստել այն:
-Այսօր փոթորիկ է լինելու, մի նստիր այս նավը,- զգուշացնում է ափին զբոսնող անցորդը:
-Ինչպե՞ս չնավարկեմ այս հիասքանչ առագաստանավով, որն ինձ հասցնելու է հեքիաթային աշխարհները: Ես փորձում եմ պահել պատվիրանները, և հավատում եմ, որ Աստված ինձ պահապան կլինի, ու այս նավին ամենազորեղ փոթորիկն էլ չի վնասի: Իսկ դու սովորական մի ձկնորս ես, ինչպե՞ս .....
Մի անգամ, երկու եղբայր մի ծեր վանականի մոտ եկան: Այդ ծերը սովորություն չուներ ամեն օր կերակուր ուտելու: Սակայն եղբայրներին ուրախությամբ ընդունեց և ինքն իրեն ասաց. «Պահքն իր վարձքն ունի»: Հետո ավելացրեց. «Հանուն սիրո կերակուր ընդունողը երկու առաքինություն է կատարում՝ դեմ է գնում իր կամքին ու օտարականին հյուրասիրելու պատվիրանը կատարում»:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Նոր ծնված քուռակն ամեն ինչից վախենում էր: Սարսափելի դողում էր, այնքան թույլ էր, որ ոտքերը ծալվում էին ու հաճախ վայր էր ընկնում: Մեծ ձիերին տեսնելով, որ թեթևությամբ ու ազատորեն սլանում էին կանաչ մարգագետնով, վախից մտավ մոր փորի տակ և այնտեղից լսվեց նրա թույլ ձայնը.
- Մի՞թե ես էլ երբևէ նրանց պես կլինեմ:
- Մի՛ վախեցիր, զավակս,- պատասխանեց զամբիկը,- Դու արագ վազքի համար ես ծնվել, ամեն ինչ իր ժամանակն ունի: Ժամանակը կգա ու կտեսնես, թե ինչպիսի արագությամբ .....
Մի ծեր վանական գնաց ճգնելու և տասը տարվա ընթացքում Աստծուն մի բանի համար էր աղոթում, որպեսզի իմանա, թե երկրի վրա ինչու են ոմանք հարուստ ծնվում, իսկ ոմանք՝ աղքատ: Հատկապես, երբ հաճախ որևէ տաղանդով օժտված մարդիկ աղքատ են, իսկ հարուստներն առանձնապես ոչնչով աչքի չեն ընկնում, որպես անհատականություն, այլ ուղղակի հաջողակ ընտանիքում են ծնվել: Ինչո՞ւ է այդպիսի անարդարաթյուն տեղի ունենում:
Եվ ահա, Աստված ողորմաց նրան և Իր հրեշտակին ուղարկեց նրա .....
Ադամի ու Եվայի դրախտից արտաքսման սուրբգրային պատմությունը լսելով՝ երկու քույրիկներն ասացին հայրիկին.
- Հայրի՛կ, եթե մենք լինեինք դրախտում, ապա ոչ մի դեպքում չէինք ուտի չարի և բարու գիտության ծառից: Չէ՞ որ Աստված արգելեց այն ձեռք տալ, ճի՞շտ է, հայրի՛կ:
- Ճիշտ է,- ժպտաց հայրիկն ու փոքրիկներին քնելու պառկեցրեց:
Առավոտյան վաղ արթնացավ, բակում մի ճնճղուկ բռնեց և դրեց անթափանց կաթսայի մեջ: Աղջիկներին արթնացնելով՝ ցույց տվեց կաթսան, որ դրել .....
Ոմն եղբայր հարցրեց հայր Սիսոյին և ասաց. «Եթե անապատում բնակվեմ, և բարբարոսները գան և կամենան ինձ սպանել, ո՞րն է բարի. ա՞յն՝ որ սպանվեմ նրանցից, թե՞ այն՝ որ եթե կարողանամ նրանցից ոմանց սպանել` սպանեմ»: «Ո՛չ,– ասաց ծերը,– այլ թո՛ղ այդ գործն Աստծուն, քանզի ինչպիսի փորձություններ էլ որ գան մարդու վրա, պարտավոր է ասել՝ իմ մեղքերի պատճառով այս բանը եկավ ինձ վրա, իսկ եթե բարի բան գա, թո՛ղ ասի՝ Աստծո՛ւց է այդ եկել»:
«Սուրբ .....
Հին ժամանակներում մի կախարդական ջրհոր կար: Մարդը մոտենում էր ջրհորին, դույլը ցած իջեցնում և հանում այն, ինչ իր սրտում էր: Սկզբում մարդիկ սեր, բարություն, քնքշանք էին հանում: Ով ինչ ուներ, այն էլ ավելանում էր: Բայց հետո ինչ-որ բան պատահեց աշխարհում. մարդիկ, ավելի ու ավելի հաճախ, սկսեցին ջրհորից չարություն, նախանձ ու ատելություն հանել:
Որոշեցին, որ ջրհորը փչացել է և հողով ծածկեցին: Չէ՞ որ ավելի հեշտ է ջրհորը ծածկել, քան սեփական սիրտը մաքրել:
Ռուսերենից .....
Մի երգիչ ծանր հիվանդանում է և երկար ժամանակ անկողին ընկնում: Շատ է տխրում, որովհետև մտածում է, թե ինչքան բարի ու աստվածահաճո գործեր կարող էր անել, եթե առողջ լիներ, թե ինչքան իմաստալից ու բովանդակալից ստեղծագործական կյանք կարող էր ունենալ, և կարծես, թե Աստված ինչո՞ւ է դեմ այդ ամենին, քանի որ իրեն առողջություն չի պարգևում: Եվ մի անգամ էլ այսպես խորհելով զգում է, որ իր ուժերը վերականգնվել են: Կեսօրին արագ վեր է կենում անկողնուց ու ուրախությամբ .....