Երիտասարդներին
Հորոսկոպի սարդոստայնում
Յուրաքանչյուր անձ ունի իր կյանքը յուրովի կերտելու առանձնահատուկ արժեքի անկրկնելիությունը՝ ազատության և ինքնիշխանության արժանապատվությամբ, որը բացահայտում է Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված լինելու իսկությունը: Բայց այդ յուրահատկությունը կորցնում է իր արժեքը, երբ անձն իր ազատ կամքի արտահայտությամբ հայտնվում է որևէ արարածի ստեղծած իրողության մեջ՝ դառնալով ոչ թե իրողություն ստեղծող ու համագործակից Աստծո կամքին, այլ՝ որպես մեկ .....
Գիտելիքն աղետ է առանց աստվածային լույսի լուսավորման
Եթե մարդիկ «արգելակեին» իրենց բանականությունը, ապա ոչ միայն գլուխները թարմ կլինեին, այլև Աստծո շնորհն էլ կկարողանար հեշտությամբ մոտենալ նրանց: Գիտելիքն աղետ է առանց լուսավորության: Հոգևոր առումով իր վրա աշխատելով ու ճգնելով՝ մարդը լուսավորվում է Աստծուց: Նա աստվածային լույսի լուսավորումն ունի, Աստծո մեջ ապրելու փորձ, այլ ոչ թե իր սեփական մտքերը: Այդ պատճառով էլ նա հեռուն է տեսնում: Կարճատես մարդը մոտը լավ է տեսնում, բայց հեռվում .....
Մե՞կ կյանք, թե՞ բազմաթիվ կյանքեր
Երբեմն մարդիկ տարվում են այնպիսի ուսմունքներով, որոնք մատնանշում են, թե մարդն այս աշխարհում ապրում է բազմաթիվ կյանքեր` անընդմեջ ծնվելով և մեռնելով տարբեր մարմիններում: Նմանատիպ բնույթի տեղեկատվությունը գրավում է շատերին, որոնք կարծում են, թե նախորդ կյանքներ են ունեցել և փորձում են տարբեր միջոցներով բացահայտել այսպես ասած իրենց անցյալ կյանքերի իսկությունը: Խոսքը վերամարմնավորման մասին է: Այս գաղափարի աղբյուրը արևելյան կրոններից է բխում, .....
Գերբնականության ձգտումով
Պատմության էջերը թերթելիս նկատում ենք, որ բոլոր ժամանակներում հայտնվել են այնպիսի անձինք, որոնք փորձել են տարբեր նշաններով, կարողություններով առանձնանալ, քարոզել իրենց ուսմունքը` շեղվելով քրիստոնեական ճշմարիտ վարդապետությունից: Ավետարանը զգուշացնում է, որ սուտ մարգարեներ են գալու, որպեսզի հանրությանը շեղեն ճշմարտությունից և ուղղափառ հոգևոր կյանքից. «Զգու՛յշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց .....
Փառասիրությունը թունավորում է մարդու ողջ էությունը
«Բոլոր առաքինությունների գլուխը խոնարհությունն է, իսկ ախտերի գլուխը՝ փառասիրությունը»,- ասել է Ս. Հովհան Մանդակունին: Եկեղեցու հայրերի բնորոշմամբ փառասիրությունը հոգևոր հիվանդություն է, անիրավ կիրք, այն նման է ստորջրյա խութի. եթե բախվես նրան, ապա ամբողջ ունեցած բեռդ կարող ես կորցնել: Այս կիրքը տիրապետում է նրան, ով կորցրել է Աստծո հանդեպ երկյուղը կամ էլ երբևիցե չի փորձել այն ձեռք բերել: Կյանքի գրքում գրված է. «Իմաստության սկիզբը .....
Յոգայի մասին
20-րդ դարի կեսերից յոգայի ուսմունքը և կիրառությունը տարածվեց աշխարհով մեկ: Այն մեծ ճանաչում գտավ հատկապես արևմտյան երկրներում, հասավ անգամ մինչև Հայաստան: Այսօր շատ մարդիկ տարված են յոգայով և դրա առաջարկած վարժություններով: Ի՞նչ է յոգան: Յոգան սկզբնավորվել է հինդուիստական կրոնից և իրենից ներկայացնում է ֆիզիկական, հոգեմտավոր վարժությունների հավաքածու, որոնց նպատակն է միավորել մարմինն ու միտքը և վերջում մարդուն հասցնել լուսավորության: .....
Քրիստոնեություն և ժամանակակից երաժշտություն
Երաժշտությունը կարո՞ղ է քրիստոնեական և հակաքրիստոնեական լինել: Երաժշտությունը տարբերակվում է ոչ միայն ըստ համապատասխան ժանրերի, այլև ըստ կիրառման ուղղվածության, որի համաձայն` երաժշտությունը լինում է կրոնական, աշխարհիկ, քրիստոնեական, ոչ քրիստոնեական և հակաքրիստոնեական: Կրոնական երաժշտությունը ծիսական պաշտամունքների ժամանակ գործածվող երաժշտությունն է, աշխարհիկը` համերգային, խնջույքային, ոչ ծիսական երաժշտությունը: Քրիստոնեական երաժշտությունը .....
Պետք չէ սիրտը նյութականին տալ
- Հա՛յր, ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք. «Ձեր ոտքերը, ձեռքերը տվեք աշխատանքին, բայց սիրտը մի՛ տվեք»: - Նկատի ունեմ, որ պետք չէ սիրտը նյութականին տալ: Մարդիկ կան, որ անմնացորդ տրվում են նյութականին: Ողջ օրը մտահոգվում են, թե աշխատանքն ինչպես պետք է կատարվի, իսկ Աստծո մասին ընդհանրապես չեն մտածում: Արդ, մենք էլ չտրվենք դրան: Ձեռքերով աշխատեք, ոտքերով աշխատեք, բայց թույլ մի տվեք, որպեսզի ձեր միտքը Աստծուց շեղվի, ձեր ողջ էությամբ, ներուժով և .....
Ընտրյալը նա է, ում Աստված է գովում
«Ընտրյալը նա է, ում Աստված է գովում» (Բ Կորնթ. 10:18) «Несвятые Святые» գրքում Տիխոն եպիսկոպոսը մի դեպք է պատմում, երբ հոգևոր ակադեմիան ավարտած երիտասարդը մոտենում է սրբակյաց ծեր Հովհան վարդապետ Կրեստյանկինին և պարծենալով ասում, որ ինքն աստվածաբան է: Հովհան Կրեստյանկինը զարմանք է արտահայտում և հարցնում, թե չորրո՞րդն ես: Երիտասարդն ասում է, թե ի՞նչ է նշանակում չորրորդը: Եվ ծեր վարդապետը բացատրում է, որ մենք և եկեղեցին երեք աստվածաբան .....
Մենք պետք է ներքին լռություն ձեռք բերենք
Բանն այն է, որ մարդը պետք է ամեն ինչից օգուտ քաղի հոգևոր պայքարի համար: Պետք է ջանալ ներքին լռություն ձեռք բերել: Արդար մտքերը գործի դնելով՝ պետք է աղմուկից էլ օգուտ ստանալ: Ամենակարևորը կատարվող ամեն ինչի հանդեպ ունեցած ճիշտ վերաբերմունքն է: Ամեն ինչին պետք է բարի մտքերով հակազդել: Եթե կարողանաս աղմուկի մեջ ներքին լռության հասնել, ապա դա մեծ արժեք կունենա: Իսկ եթե մեկն, արտաքին իրարանցման մեջ լինելով, չի կարողացել ներքին լռության հասնել, .....
Հարգենք ուրիշների լռությունը
Եթե աղմուկի պատճառն ինքներս չենք, ապա սարսափելի չէ, Աստված ամեն ինչ տեսնում է: Բայց վատ է, եթե աղմուկը մեր պատճառով է առաջանում: Այդ պատճառով էլ պետք է մշտապես ուշադիր լինենք, որպեսզի չանհանգստացնենք ուրիշներին: Եթե որևէ մեկը չի ուզում աղոթել, ապա թող գոնե ուրիշների համար էլ խոչընդոտներ չստեղծի: Դուք շատ ուշադիր կլինեիք, եթե հասկանայիք, թե ձեր աղմուկն ինչ հսկայական վնաս է պատճառում աղոթող մարդուն: Որովհետև, եթե չգիտակցես, որ լռությունը և՛ .....
Լսել կամ չլսել աղմուկը՝ մարդուց է կախված
- Հա՛յր, իսկ ի՞նչ անել, եթե հանձնարարված աշխատանքի ժամանակ աղմուկ է կամ ձեռքի աշխատանքի համար որևէ սարքավորում է անհրաժեշտ, որն աշխատելիս աղմկում է: - Եթե ձեռքի աշխատանքն աղմկոտ է, ապա ցածրաձայն սաղմոսերգելը շատ է օգնում: Եթե չեք կարող Հիսուսի աղոթքն ասել, ապա որևէ շարական երգեք: Համբերություն է պահանջվում: Երբ Աթոսից մեկնում եմ կամ վերադառնում՝ նավի վրա շատ աղմուկ է լինում: Մի անկյունում նստում եմ, որպեսզի չանհանգստացնեն ինձ, ձևացնում .....
Մարդիկ նույնիսկ անբնակ սրբավայրերն են ավերել
Մեր ժամանակների անհանգիստ աշխարհիկ ոգին՝ իր կարծեցյալ քաղաքակրթությամբ, նույնիսկ հոգիները սրբող և խաղաղեցնող սուրբ անբնակ վայրերն է ավերել: Անհանգիստ մարդը երբեք չի հանդարտվում: Մարդիկ խաղաղ անկյուն չեն թողել: Նույնիսկ Սուրբ Հողն են չգիտես, թե ինչի վերածել: Ֆոթինի անապատականուհու (1) վարքում էլ է հիշատակվում, որ այն անապատում, որտեղ նա նախկինում ճգնում էր, հետագայում բազմաթիվ կրպակներ տեղադրեցին և խորտկարաններ բացեցին: Անգլիացիները զովացուցիչ .....
Հոգևորականի ներկայությունը բանակում հիշեցնում է Բարձրյալի օգնությունը
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր Հայոց բանակում ունի հոգևոր ծառայություն, որը տարեցտարի զարգացում է ապրում: Դեռևս 1997թ.-ից երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը Հայաստանի զինված ուժերում նշանակեց հոգևոր ծառայություն: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հայրենասեր և կրոնասեր հայ հոգևորականները մշտապես զորավիգ են մեր զինվորներին և իրենց մաղթանքներով ու օրհնությամբ խրախուսում են Հայոց բանակին: Հոգևորականի ներկայությունը բանակում հիշեցնում .....
Իշխանության հանդեպ վերաբերմունքի մասին
Իշխանության հանդեպ հարգալից վերաբերմունքի և հատկապես սիրո ու վստահության պակասն ավելի ու ավելի ակներև է: Ինչո՞ւ է պակասել հարգանքն իշխանության հանդեպ: «Իշխանություն» ասելով` այն նկատի ունենք ոչ միայն քաղաքական ասպարեզում, այլև տարբեր ոլորտներում: Իշխանության հանդեպ հարգանքի նվազումը պայմանավորված է այն կրողների անձնական վարվեցողությամբ, զբաղեցրած պաշտոնի, ստանձնած պատասխանատվության մեջ անհամապատասխան վարքագծով: Հաճախ տարբեր .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․