Գրքեր

Սոցիալական ծառայություն

Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:

Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):

Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):

Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):

Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:

Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծունինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:

Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:

Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):

Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):

Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:

Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:

Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:

Ծառայողը օգնում է նախ իրեն

Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:

Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:

Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:

Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:

Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:

Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:

«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):

Կարինե Սուգիկյան

 

Սերն է բոլոր սխրանքների և բարի գործերի սկիզբը
Քրիստոնեական կրոնն իր հետևորդներին կոչում է ապրել ու գործել սիրով: Ըստ Պողոս առաքյալի՝ սերը ամենաբարձր առաքինությունն է, այն ավելի բարձր է, քան Աստծու կողմից մարդուն տրված բոլոր մյուս պարգևները, բարձր է խոսքի, հրաշագործելու պարգևներից, «Որպես Աստծու ընտրյալներ, հագե՛ք, ուրեմն, գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն՝ հանդուրժելով միմյանց, ներելով միմյանց, եթե մեկը մյուսի դեմ գանգատ ունի. ինչպես .....
«Արևն արտացոլվում է հստակ ջրերում, իսկ երկինքը՝ մաքուր սրտում»
Գործուն սերը մաքրում է մարդու սրտի խորքը եսասիրությունից և առավել մոտեցնում Աստծուն՝ հոգևոր լույսով վերափոխելով ողջ հոգին։ Իսկ մաքրված հոգին, վայելելով աստվածային օրհնությունն ու լույսը, սկսում է տեսնել Աստծուն հոգու աչքերով։ Այստեղ մարդու հոգին նմանվում է մի փոքրիկ լճի, որ երկար տարիների անհոգության պատճառով մամռակալել է, իսկ ամբողջովին մաքրվելով՝ վերափոխվում է՝ թույլ տալով, որ արևի ճառագայթները խորությամբ թափանցեն իր բյուրեղյա .....
Սերն է քրիստոնեական կյանքի ամենաբարձր բարիքը
Քրիստոնեական կրոնը մարդկությանը շնորհված մեծագույն պարգև է և հավիտենական փրկության հնարավորություն: Սակայն աստվածահիմն այս կրոնը մեխանիկորեն չի փրկում մարդուն միայն այն պատճառով, որ նա հավատավոր է: Հավատքը փրկության համար անհրաժեշտ պայման է, բայց կարևոր է, որ դրսևորվի սիրո գործերում: Առաքյալներն ու Քրիստոսի հետևորդները հաղթեցին աշխարհին աստվածային շնորհի ուժով և սիրո քարոզով: Քրիստոնեական համայնքները տարբերվում էին հեթանոսական աշխարհից՝ .....
Սիրո պարգևը բաշխվում է քաջարի սրտերին
Աստված սեր է, և աստվածային սերն առկա է ողջ տիեզերքում: Մարդն իր ուժերով չի կարող ճանաչել այն: Սիրառատ Աստված սիրո պարգևը բաշխում է քաջարի սրտերին, ովքեր անվեհերությամբ նետվում են հանուն հավատի ու հայրենիքի և ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարելու: Ողորմած Տերը, տեսնելով մարդու անգամ փոքր քայլերն ու մտադրությունները, զորացնում է նրան փրկության ճանապարհին և մխիթարում Իր անսահման սիրով։ Սիրո բոլոր դրսևորումների առաջնային .....
Քրիստոնյան չի կարող չսիրել իր հայրենիքը
Հայրենասիրության վառ օրինակների հանդիպում ենք նաև սրբերի կյանքում, նրանց սերը հայրենիքի հանդեպ այնքան մեծ էր, որ հաճախ հասնում էր ինքնազոհողության: Պողոս առաքյալն էլ իր նամակներից մեկում գրում է. «Մեծ տրտմություն է ինձ և անհատնում ցավ՝ իմ սրտին, որովհետև ես ինքս երդումով փափագում էի նզովվել Քրիստոսից իմ ազգակից եղբայրների համար, որ իսրայելցիներն են: Իմ սրտի փափագը և աղոթքը առ Աստված՝ նրանց փրկության համար են» (Հռոմ. 9:2-4; 10:1): Ինքը՝ .....
Քրիստոնյայի կյանքի նպատակը «հաղորդակից լինելն է աստվածային բնությանը»
Քրիստոնեական կրոնն ուշագրավ է նրանով, որ մարդուն անսահմանափակ հոգևոր հնարավորություններ է տալիս ոչ միայն Աստծու որդի կոչվելու, այլ նաև Երկնավոր Հորը նմանվելու: Որքան առավել է քրիստոնյան ձգտում նմանվել իր Երկնավոր Հորը, այնքան առավել խորն ու խորհրդավոր է դառնում Հոր հետ կապն ու միությունը: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, ասել է. «Ով սիրում է Ինձ, կգործադրի Իմ խոսքերը. Իմ Հայրն էլ կսիրի նրան, և Ես ու Իմ հայրը կգանք նրա մոտ և կբնակվենք նրա .....
Քրիստոնյան կոչված է սիրո ծառայության
 Արարչաստեղծ մարդու կարևորագույն կոչումներից է սիրո ծառայությունը: Առաքյալներից Հովհաննեսը կոչվել է սիրո առաքյալ. նա կարողացավ գործով մարմնավորել պատվիրաններից մեծագույնը՝ սիրո պատվիրանը՝ մեծագույն սեր ցուցաբերելով Աստծու և մերձավորների հանդեպ: Քրիստոնյայի համար կարևորը ոչ թե լինելն է, այլ քրիստոնեաբար ապրելը: Հավատքով, աղոթքով և սիրո ծառայությամբ ճշմարիտ քրիստոնյան գործածում է իրեն շնորհված քանքարները՝ պարգևները, չնմանվելով .....
Հաստատուն և անպարտելի սիրո պտուղները
Քրիստոնեական կրոնի ողջ էությունն ըմբռնելու համար բավական է միայն ուսումնասիրել քրիստոնեության հիմնադրի՝ Քրիստոսի կյանքը: Բոլոր մյուս կրոնների հիմնադիրները չունեն այն բացառիկ նշանակությունը, որ ունի Քրիստոս քրիստոնեության մեջ: Եթե մյուս կրոնների հիմնադիրներն ուսուցիչներ են, ավետաբերներ, ապա Քրիստոս Աստվածորդի է և Փրկիչ, Ով Իր կյանքը զոհեց հանուն մարդկության փրկության: Նա Իր խաչելությամբ և հարությամբ մարդկային անկյալ բնությանը վերածնվելու, .....
Հայրենիքին ծառայելը սրբազան և պատվաբեր ծառայություն է
Հայրենիքը սուրբ և նվիրական հասկացություն է, հայրենիքի հանդեպ սերը սուրբ է, իսկ հայրենիքին ծառայելը սրբազան և պատվաբեր ծառայություն: Արարիչ Աստված յուրաքանչյուր ազգի շնորհել է մեծ ժառանգություն՝ հայրենի երկիր: Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսն ասել է. «Հայաստանն է Աստծուց մեզ տրված բաժինը, մեր պարտքն է այն շենացնել, ծաղկեցնել, ինչպես արել են մեր հայրերն իրենց շնորհներով, իրենց տքնությամբ և իրենց արյամբ»: Յուրաքանչյուր հայորդու .....
Քրիստոնյայի համար կարևոր հենարանները՝ հավատ, հույս և սեր
Աստվածային անսահման սերը մարդկության հանդեպ արտահայտվեց Աստվածորդու աշխարհ գալով և փրկագործությամբ: Աշխարհի Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս, խոսքով և կյանքով սովորեցրեց ճշմարտապես հավատալ և առաքինաբար ապրել: Փրկչի յուրաքանչյուր խոսքից և գործողությունից անսահման սեր էր բխում: Սիրող Աստված այլ բան չի ակնկալում իր արարածներից, այլ միայն, որ Իր սիրուն պատասխանեն նույնպիսի անկեղծ, մաքուր և անշահախնդիր սիրով: «Մենք պետք է ապրենք հավատով, հույսով .....
Ինչպես աստվածատուր շնորհներն են տարբեր, այնպես էլ ծառայության կերպերը
Տերն առատորեն Իր շնորհներն է բաշխում Իր հետևորդներին և ցանկանում, որ յուրաքանչյուր ոք այդ շնորհները գործածի նաև հանուն մերձավորի՝ Տիրոջը փառաբանելով ոչ միայն խոսքով, այլ նաև գործով: Շնորհների ճիշտ գործածումը նպաստում է, որ Քրիստոսի Մարմինը՝ եկեղեցին, աճի և զորանա: «Եվ երբ յուրաքանչյուր մաս գործում է ինչպես որ պետք է, մարմինն աճում և զորանում է սիրո մեջ» (Եփես. 4:15-16): Ինչպես շնորհներն են տարբեր, այնպես էլ ծառայության կերպերը. մեկը .....
Սիրո և երախտագիտության դրսևորում Հայոց բանակում ծառայող գնդերեցին
Հայ եկեղեցու հոգևոր-կրթական հաստատությունների ճանապարհով անցած հոգևոր սպասավորները 1997 թ.-ից իրենց ծառայությունն են բերում նաև Հայոց բանակում: Իր ծառայությամբ հոգևորականը ջանում է նպաստել զինվորների հոգևոր-բարոյական որակների զարգացմանը, հայրենասիրական ոգու բարձրացմանն ու գիտակցված զինվորական կարգապահության ամրապնդմանը: Զինվորի համար հոգևորականի ներկայությունը բանակում հավատքի, բարեպաշտության և ծառայողական պարտականությունները .....
Ճշմարիտ Լույսին հետևողը պտղաբեր կյանք է ունենում
Հավատքը քրիստոնյայի համար այն մեծագույն ուժն է, որը զորացնում ու գոտեպնդում է նրան, օգնում է հաղթահարել բոլոր այն պատնեշները, որ հանդիպում են նրա ճանապարհին: Հավատքով սպառազինված քրիստոնյան հավատարիմ է իր կոչմանն ու առաքելությանը, նա այլևս խավարի տիրապետության տակ չէ, այլ լույսի որդի է և Աստծու գործակիցը, քանի որ ունի կյանքի ճշմարիտ Առաջնորդ, Ով ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Ինձնով միայն կարելի է գնալ Հոր մոտ» .....
Քրիստոնյան կոչված է հավատարիմ մնալու իր հավատի Զորագլխին՝ Քրիստոսին
Ամեն ժամանակ՝ առավել ևս փորձությունների և դժվարությունների մեջ, Քրիստոսի հետևորդները կոչված են հավատարիմ մնալու իրենց հավատի Զորագլխին՝ Քրիստոսին և Նրա խոսքին: Այսինքն՝ կոչված են առաքինի կյանքով ապրելու, միմյանց թև ու թիկունք լինելու, սեր ու հոգատարություն ցուցաբերելու, նախ իրենց կյանքով օրինակ ծառայելու, քանի որ գործով վկայված խոսքն է արժանահավատ: Հավատի ճանապարհին Տերն Իր հետևորդներին մնայուն մխիթարություն, հաստատուն հույս  է .....
Պատասխանատվություն, որին կոչված է քրիստոնյան
Քրիստոսի արյամբ փրկագնված յուրաքանչյուր քրիստոնյա կենդանի Աստծու տաճար է (Բ Կորնթ. 6:17): Քրիստոնյայի համար կարևորագույն խնդիր է իր տաճարը հանապազ մաքրել «մարմնական և հոգեկան ամեն պղծությունից՝ ապրելով Աստծու երկյուղով» (Բ Կորնթ. 7:1): Այսինքն՝ քրիստոնյային պետք է հատուկ լինի այն, ինչ հատուկ է Աստծուն. Աստված գթասիրտ է, նա էլ պետք է գթասիրտ լինի, Աստված սեր է, նա էլ պետք է սիրող սիրտ ունենա, Աստված սուրբ է, նա էլ պետք է ձգտի սրբության: Ս. Հովհան .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․