
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մի վանական, ով եփված կերակուր ու հաց չէր ուտում, մի ծերի մոտ եկավ: Միևնույն ժամանակ ուրիշ հյուրեր էլ այցելեցին ծերին, որոնց համար նա մի քիչ շիլա եփեց: Երբ նստեցին ճաշելու, պահք պահող եղբայրը մի աման թրջած ոլոռ դրեց իր դիմաց ու սկսեց միայն դա ուտել:
Երբ ճաշն ավարտեցին, ծեր վանականը եղբորը մի կողմ տարավ ու երբ առանձին էին՝ ասաց.
- Եղբա՛յր, երբ ինչ-որ տեղ գնաս՝ քո ապրելակերպը մի՛ բացահայտիր: Իսկ եթե ուզում ես սովորություններդ երբեք չխախտել, ապա .....
Մի մենաստանում վանականները խորհրդի էին հավաքվել, որպեսզի եղբայրներից մեկի մեղքերի մասին խոսեն: Միայն աբբա Պիորն էր լուռ: Վերջապես նա վեր կացավ, դուրս գալով մի պարկ վերցրեց, ավազ լցրեց մեջն ու մեջքին դրեց: Այնուհետև մի փոքրիկ զամբյուղ էլ վերցրեց, մի քիչ ավազ լցրեց ու իր դիմացը պահելով ներս եկավ: Եղբայրները հարցրեցին.
- Սա ի՞նչ է:
- Այս պարկը, որը լի է ավազով, իմ սեփական մեղքերն են, քանի որ բազմաթիվ են: Եվ ես դրանք իմ ետևում եմ թողել, որպեսզի .....
Կատաղի ու հանդուգն ձին, սանձերից ազատվելով, իր թամբից վայր գցեց հեծյալին: Ազատությունից խենթացած, աքացի տալով, կատաղորեն սլանալով ու խրխնջալով այնքան այս ու այն կողմ սլացավ, մինչև վայրի գազանների երախն ընկավ, որոնք էլ պատառոտեցին նրան:
Այդպես էլ հոգին է, եթե, հպարտանալով, իր սրտից դուրս վանի Աստծո երկյուղը, ապա անպաշտպան կմնա թշնամու հարձակումների դեմ և ի վերջո կուլ կգնա դրանց:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Մի անգամ փոքրիկ լուսատտիկը հորը հարցրեց.
- Հայրի՛կ, ես պայծա՞ռ եմ փայլում:
Հայրը քնքշորեն նայեց որդուն և ասաց.
- Այստեղ չափազանց լուսավոր է: Դժվարանում եմ տեսնել, թե որքան պայծառ ես փայլում: Եթե ուզում ես, որպեսզի լույսդ լավ տեսնեմ, թռիր այնտեղ, որտեղ մութ է:
Փոքրիկ լուսատտիկը թռավ մթության մեջ ու երկար ժամանակ լույս էր տալիս այնտեղ, պարելով օդում ու իրենով հիանալով: Բայց որոշ ժամանակ անց հանկարծ նկատեց, որ խավարը հետզհետե խտանում է: Շատ .....
Նապաստակը ձմռանն իրեն նայեց, հետո՝ ամռանը ու մտածեց. «Իսկ ինչո՞ւ միայն երկու մուշտակ ունեմ՝ սպիտակ ու մոխրագույն: Ինձ համար շիկակարմիրը կկարեմ, ինչպես աղվեսինն է, նախ գեղեցիկ է, հետո էլ մյուս նապաստակները կվախենան ինձնից ու բանջարանոցի բոլոր գազարներն իմը կլինեն»:
Մտածեց ու արեց: Իր համար նոր մուշտակ կարեց ու դրանով դուրս եկավ զբոսնելու: Աղվեսը տեսավ նրան հեռվից և ուրախացավ: Մտածեց հարևան գյուղի իր խնամին է հյուր եկել. վերջին լուրերը .....
Մի մարդ բնակություն հաստատեց սարի գագաթին, որտեղից զուլալ ջրով մի աղբյուր էր բխում: Մի անգամ գյուղ իջավ՝ գնումներ կատարելու և տեղացիների խոսակցությունը լսեց մոտակայքում հոսող մի մաքուր առվակի մասին: Մարդը սկսեց հարցուփորձ անել, թե ինչպես կարող է այդ հրաշալի առվակը գտնել: Եվ նրան բացատրեցին, որ պիտի գյուղից ներքև գտնվող ձորն իջնի, որտեղ այդ առվակն է հոսում:
- Իսկ դու որտե՞ղ ես ապրում,- հարցրեցին գյուղացիները:
- Սարի գագաթին,- պատասխանեց .....
Տղան բողոքում էր տատիկին իր վատ կյանքից՝ դպրոցում և ծնողների հետ խնդիրներ ուներ, առողջությունն էլ այն չէր: Իսկ տատիկն այդ ժամանակ ճաշ էր եփում ու թոռնիկին հարցեց, թե սոված չէ՞ արդյոք և չի ուզում որևէ բան ուտել:
- Իհա՛րկե,- պատասխանեց թոռնիկը:
- Ահա՛ մարգարին վերցրու,- առաջարկեց տատիկը:
- Թո՜ւհ,- բողոքեց թոռնիկը:
- Միգուցե երկու հում ձո՞ւ,- հարցրեց տատիկը:
- Ի՞նչ ես խոսում, տատի՛կ:
- Իսկ ի՞նչ կասես ալյուրի ու սոդայի մասին,- շարունակեց տատիկը:
- .....
Սկիտեում՝ հայր Պափնոտիոսի մոտ, մի եղբայր էր բնակվում, որը պոռնկության այնպիսի պատերազմ ուներ իր մեջ, որ մինչև անգամ ասաց. «Եթե տասը կին էլ ունենամ, չեն կարողանա բավարարել իմ ցանկությունը»: Իսկ ծերը նրան ասաց. «Մի՛ արա այդ, որդյա՛կ, քանզի դա դևերի պատերազմ է»: Սակայն նա չհնազանդվեց, այլ գնաց Եգիպտոս և միացավ կնոջ հետ: Մի անգամ հայր Պափնոտիոսը, ինչ ինչ գործերով գալով Եգիպտոս, հանդիպեց նրան, որ կավե անոթներ էր բարձած տանում: Ծերը, .....
Մի մարդ եկավ վանահոր մոտ ու հարցրեց, թե արդյո՞ք որևէ դեղատոմս գիտի մեղքերի դեմ:
- Գիտեմ,- պատասխանեց վանահայրը,- Անտառում խոնարհության արմատներ փորիր, հանիր: Հետո դաշտ գնա ու հոգևոր մաքրության ծաղիկներ քաղիր: Հետո պուրակներից համբերության տերևներ հավաքիր, իսկ այգիներից՝ անկեղծության պտուղներ:
- Եվ ի՞նչ անեմ այդ ամենը,- զարմացավ մարդը:
- Քեզ հետ տար տուն,- շարունակեց վանահայրը,- չորացրու ժուժկալությամբ ու պահքով և բարի գործերի անոթի մեջ .....
Մի անգամ Աստված իր սպասավորին մի աշխատանք վստահեց: Սերմեր տվեց նրան ու ասաց, որ դաշտում ցանի: Դրանից հետո հանձնարարեց ամեն օր ջուր տանել այնտեղ ու ամեն շաբաթ ողջ դաշտը ջրել: Եվ մարդը հաճույքով գործի անցավ: Նա ամեն օր ջուր էր տանում, որպեսզի մինչև շաբաթվա վերջ հասցնի ամբողջը ջրել: Շաբաթներ շարունակ ուրախությամբ աշխատում էր: Նրա ուսերը հոգնել էին դույլերի ծանրությունից: Ամեն օր հոգնած էր վերադառնում տուն: Սկզբում մեծ ուրախությամբ էր աշխատում՝ .....
Աշխարհիկ կյանքի գայթակղություններով տարված մի երիտասարդի տուն հյուր է գալիս իր ազգական ծերունի վանականը, ում շատ երկար տարիներ չէր տեսել: Երիտասարդը հեգնանքով հարցնում է.
- Ինչո՞ւ ես ջանում առաքինություններով ապրել, ի՞նչ կարող է մեղքն ինձ անել, երբ կարելի է ազատ ամեն ինչ անել, և այս կարճ կյանքը վայելել:
Ծերունին ասում է.
- Խարո´ւյկ վառիր քո տան մեջ, և կհասկանաս, թե ինչ է մեղքը:
Երիտասարդը պատասխանում է.
- Ողջամիտ խորհուրդ չես տալիս: .....
Մի անգամ ձմռանը սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցին, եղբայր Լևի հետ, մի քաղաքից մյուսն ուղևորվեց: Այնքան ցուրտ էր, որ նրանք դողում էին սառնամանիքից: Ֆրանցիսկը ձայն տվեց առջևից գնացող Լևին ու ասաց.
- Աստված տա, որ ամբողջ աշխարհի մեր եղբայրները սուրբ կյանքի օրինակ հանդիսանան: Սակայն գրի՛ առ, որ կատարյալ ուրախությունը դրանում չէ:
Մի քիչ գնալուց հետո սուրբ Ֆրանցիսկը կրկին ձայնեց Լևին ու ասաց.
- Նաև գրի՛ր, որ եթե մեր եղբայրները հիվանդներին բժշկեն, դևերին .....
Մի դերասանուհի, որ անտանելի գլխացավեր ուներ, մոտենում է սրբակյաց մի ծեր վանականի, ով հայտնի էր իր բժշկություններով: Վերջինս ասում է.
- Հանի՛ր գլխարկդ և գլխացավերդ կդադարեն: Ինչո՞ւ ես ամառվա այս շոգ և տոթ եղանակին ձմեռային բրդյա գլխարկ կրում:
Դերասանուհին պատասխանում է.
- Մի՞թե չեք տեսնում. առանց գլխարկի եմ, թեև անհամբեր սպասում եմ, երբ պատեհ ժամանակ կգա, որպեսզի կրեմ իմ ամենասիրելի, թանկարժեք, գայթակղիչ ձմեռային բրդյա գլխարկը:
Ծերունին .....
Մարդը շշնջում էր.
- Տե՛ր, խոսիր ինձ հետ:
Եվ մարգագետնի խոտերը երգում էին: Բայց մարդը չէր լսում: Եվ այնժամ բացականչեց.
- Տե՛ր, խոսիր ինձ հետ:
Եվ երկինքը թնդաց կայծակից ու ամպրոպից: Բայց մարդը չէր լսում: Նա շուրջբոլորը նայեց ու ասաց.
- Տե՛ր, թույլ տուր տեսնեմ քեզ:
Եվ աստղերը պայծառ փայլեցին: Բայց մարդը չէր տեսնում: Նա կրկին բացականչեց.
- Տե՛ր Աստված, մի տեսիլք ցույց տուր ինձ:
Եվ նոր կյանք ծնվեց գարնանը: Բայց մարդը դա էլ չնկատեց: Նա լաց եղավ .....
Աղքատ ուսանողը սիրահարվեց մի հարուստ աղջկա և ահա՛ այդ աղջիկը նրան հրավիրեց իր ծննդյան տարեդարձին:
Ծնողները բազմաթիվ հայտնի ընտանիքների էին հրավիրել իրենց միակ դստեր խնջույքին: Նման դեպքերում հյուրերը միշտ թանկարժեք նվերներով են գալիս, միմյանց հետ մրցելով, թե ում նվերն ավելի շատ կգրավի հոբելյարին: Իսկ ի՞նչ կարող է նվիրել աղքատ ուսանողը, իր սիրող սրտից բացի, սակայն այն այսօր գին չունի: Այսօր ընդունված է թանկարժեք զարդեր, զգեստներ ու ծրարով .....