13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Մահը կուլ գնաց հաղթության: Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը, Ո՞ւր է գերեզման քո խայթոցը» (Ա կորնթացիներ 15:54):
Գերաշնո՛րհ Սրբազան հայր, արժանապատի՛վ քահանա հայրեր և սիրելի՛ հավատացյալներ. Այսօր մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությանը հաջորդող չորրորդ կիրակին է, որ մեր եկեղեցու հայրերը անվանել են Կարմիր Կիրակի:
Կարմիրը նախ և առաջ խորհրդանշում է մեր Տիրոջ փրկարար արյունը, որը հեղվեց մեր փրկության համար: Քրիստոսի արյամբ շարունակաբար .....
«Քեզ գրում եմ այս բանը, որովհետև հույս ունեմ, որ շուտով կգամ: Իսկ եթե ուշանամ, դու կիմանաս, թե ինչպես պետք է վարվես Աստծո տան մեջ, որ կենդանի Աստծու եկեղեցին է՝ սյուն և հաստատություն ճշմարտության: Եվ հայտնապես մեծ է աստվածապաշտության խորհուրդը, որ հայտնվեց մարմնով, արդարացավ Հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատալի եղավ աշխարհում և երկինք վերացավ փառքով» (Ա Տիմ. 3:14-16):
Ի Քրիստոս միավորված եղբայրներ և քույրեր,
Բացառապես .....
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ.
Արդեն մեկ շաբաթ է, ինչ միմյանց ողջունում ենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հարության ավետիսը փոխանցելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի. մեզ և ձեզ՝ մեծ ավետիս»: Այս կիրակին մեր եկեղեցու հայրերը կոչել են Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ, քանզի Տիրոջ հարությամբ սկսվում է մահկանացուներիս համար բոլորովին մի այլ դարաշրջան, մի այլ կյանք, այլ պատկերացումներ, այլ սպասելիքներ, .....
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ցնծում է իր հավատավոր զավակների հետ միասին, և այս սքանչելի ավետիսը բերում համայն հայությանն ու աշխարհին: Այսօր եկեղեցիների տոնական զանգերի ղողանջի ներքո բոլորս միասին մեծ ցնծությամբ ու սրտի խանդաղատանքով վկայում ենք Հարուցյալ Աստծո մասին: Երկինքն ու երկիրը խնդությամբ փառաբանում են Կենդանի ու կենդանություն պարգևող Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին, .....
«Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, Հիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց և տվեց աշակերտներին ու ասաց. «Առե՛ք, կերե՛ք, ա՛յս է իմ մարմինը»: Եվ բաժակ վերցնելով՝ գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր Ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար: Բայց ասում եմ ձեզ, այսուհետև ես այլևս որթատունկի բերքից չեմ խմի մինչև այն օրը, երբ ձեզ հետ կխմեմ նորը իմ Հոր արքայության մեջ» .....
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,
Մեծ ուրախությամբ շնորհավորում եմ ամենքիս Ծաղկազարդի գարնանաբույր, հրաշալի տոնի կապակցությամբ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ այս տոնը հայտարարվել է երեխաների օրհնության օր, ուստի խոսքս առավելապես ուղղում եմ այն մարդկանց, ովքեր Աստծո օրհնությամբ ծնող կոչվելու բարձր շնորհին են արժանացել և այսօր իրենց զավակների հետ միասին շտապել են եկեղեցի՝ իրենց խոնարհումն ու .....
Սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս,
Սրանից շուրջ 2000 տարի առաջ հեռավոր Հրեաստանի Երուսաղեմ քաղաքում տարվա շատ օրերից ոչնչով չտարբերվող մի օր էր: Արեգակը սովորականի պես ծագել էր քաղաքի վրա և օդն, ինչպես միշտ, լի էր կագնած փոշով: Մարդկանց համար այդ օրը բնավ չպիտի նշանավորվեր, եթե չլիներ առօրյա թոհուբոհից միանգամայն տարբերվող մի արտառոց իրադարձություն՝ մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ: Այդ օրը բոլոր մարդիկ զբաղված .....
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր Ավետման տոնն է, երբ Գաբրիել հրեշտակը Տիրամորն ավետեց, որ նրա միջոցով մարմնանալու է մարդկության Փրկիչը: Ավետում, որով ազդարարվեց Աստծո Որդու մարդեղացումը՝ հանուն մարդու հանդեպ անպատմելի սիրո: Աստված Իր ծրագրի համար ընտրեց Մարիամին և պարգևեց նրան Աստվածամայր և Աստվածածին անունները կրելու մեծագույն շնորհը: Մարիամն առանց քարոզելու դարձավ բոլոր ժամանակների լավագույն քարոզիչը իր Աստվածահաճո .....
Հեզահամբույր մայրեր, քույրեր և դուստրեր,
Սրտաբուխ շնորհավորանքներս եմ հղում ամենքիդ՝ Սուրբ Աստվածածնի ավետման աստվածապարգև տոնի կապակցությամբ, որն էլ հիմք է հանդիսացել մայրության և գեղեցկության արևաբույր տոնի:
Ամեն տարի գարնանային այս լուսաշող օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ նշում է Սուրբ Աստվածամոր երկրային կյանքում կատարված կարևորագույն իրադարձություններից մեկը, որը նույնպիսի կարևորություն ունի նաև .....
«Ահա գալիս է, - ասում է Ամենակալ Տերը, - ո՞վ կդիմանա նրա մուտքի օրվան, և կամ ո՞վ հանգիստ կմնա նրա հայտնության ժամանակ, քանի որ նա պիտի մտնի որպես հալոցի բոց» (Մաղաք. 3:2)
Այո ճշմարտապես, ճշմարտապես սարսափելի է Նրա գալստյան օրը, քանզի Դանիելն ասում է «Նայում էի, մինչև որ աթոռներ դրվեցին, և մի Ծերունի նստում էր այնտեղ. նրա հագուստը ձյան պես սպիտակ էր, նրա գլխի մազերը մաքուր էին գեղմի նման, նրա աթոռը` կրակի բոցի նման, և նրա անիվները՝ ինչպես .....
Ինչպես փայլակը, որ ելնում է արևելքից և երևում է մինչև արևմուտք, մարդու Որդու գալուստը այնպես կլինի (Մատթեոս 24:27):
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ, Այսօր Մեծի Պահոց շրջանի վեցերորդ կիրակին է, որ կոչվում է Գալստյան կիրակի: Այն խորհրդանշում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի գալուստը և նշանավորվում է նրանով, որ ազդարարում է Տիրոջ երկու գալուստներն էլ, որ մեկ անգամ եկավ մեզ ուսուցանելու փրկության ճանապարհը, և որ Նա կրկին գալու է՝ դատելու .....
Յանուն Հօր եւ Որդւոյն եւ Հոգւոյն Սրբոյ, Ամէն.
«Եղեն ինձ արտասուք իմ կերակուր
ի տուէ եւ ի գիշերի, եւ այն զի ասէին
զիս զօրհանապազ` թէ Ո՞ւր է Աստուած քո»,
«Գիշեր–ցերեկ իմ արցուքներով սնվեցի,
քանզի ամեն օր ինձ ասում էին.
«Քո Աստվածն ո՞ւր է»» (Սղմ. ԽԲ (Ա):4):
Սիրելի ուխտավոր հավատացյալներ, ահավասիկ սաղմոսի այս սեղմ տողերի մեջ են ամփոփված Ս. Գրիգոր Լուսավորչի տառապանքն ու տանջանքները, Ում չարչարանքների ու Վիրապ .....
«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն»:
Հիսուս հետևյալ առակը պատմեց իր աշակերտներին՝ ցույց տալու համար, թե պետք է աղոթել առանց վհատվելու. «Մի քաղաքում մի դատավոր կար, որ ո’չ Աստծուց էր վախենում և ո’չ էլ մարդկանցից ամաչում: Նույն քաղաքում մի այրի կին էլ կար, որ դիմում էր նրան և խնդրում՝ իրավունքս պաշտպանիր իմ հակառակորդից: Դատավորը երկար ժամանակ մերժում էր դատը տեսնել, սակայն ի վերջո ինքն իրեն ասաց. թեև Աստծուց չեմ վախենում .....
Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ ու քույրեր,
Եկեք այսօր կրկին անդրադառնանք տիեզերական մեր ճամփորդությանը, մեր այս աշխարհից մյուս աշխարհ մեկնումին:
Երբ այս եկեղեցուց դուրս ելնեք և մտնեք աշխարհ, կտեսնեք, որ քաղաքակրթության մեջ շատ քիչ բաներ կան, որ ձեզ պիտի հիշեցնեն այս ճամփորդությունը. մեր կարդացած բոլոր վեպերը, մեր տեսած բոլոր ֆիլմերը սկսվում են ծնունդով և ավարտվում մահով: Աշխարհում մարդու մասին մեր իմացածը մշտապես սկսվում է ծնունդով .....
Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր,
Աստծո բարեհաճությամբ կանգնել ենք արդեն Մեծ Պահքի երրորդ շաբաթվա շեմին և մեր աղոթական ընթացքն ենք շարունակում պահոց շրջանի ապաշխարության փրկարար ճանապարհով: Ինքնաքննությամբ, անկեղծ զղջմամբ, բարի գործերով լեցուն այս շրջանը, որ հույժ կարևոր է յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում, աստվածային իմաստուն խրատներով, կենդանարար լույսով և բուժիչ մաքրությամբ է լցնում կործանարար մեղքից կրկին կյանքի դարձող .....