Կիրակնօրյա Քարոզներ
Հիսուս գիտեր ամեն ինչ
  «Եվ երբ Հիսուս զատկի տոնին Երուսաղեմում էր գտնվում, շատեր հավատացին նրան, քանի որ տեսնում էին այն նշանները, որ կատարում էր: Բայց Հիսուս անձամբ վստահություն չուներ նրանց նկատմամբ, որովհետև Ինքն ամենքին ճանաչում էր և կարիք չկար, որ որևէ մեկը վկայեր մարդու մասին, քանի որ Ինքն արդեն գիտեր, թե ինչ կար մարդու հոգու մեջ» (Հովհ.2.23-25): Մեր Տերը` Հիսուս Քրիստոս, Աստծո Որդին է և Աստված է: Այդ պատճառով շատերի խոսքերին Նա չէր վստահում, որովհետև .....
Ո՞վ է մեծը
 Հիսուս Իր մոտ կանչեց մի մանուկ, կանգնեցրեց նրան նրանց մեջ ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չէք մտնի: Արդ, ով իր անձը խոնարհեցնում է ինչպես այս մանուկը, երկնքի արքայության մեջ նա է մեծ» (Մատթ.18.3-4):                                 Տերն այսօր անմեղության, սրբության ու մաքրության քարոզ է կարդում Իր աշակերտներին: Անմեղությունը գովերգվում է .....
Երջանկություն, որ ոչ ոք չի խլի մեզանից
Սիրելի՛ հավատացյալներ, Սրտագին շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս եմ հղում ձեզ ամանորի այս գեղեցիկ օրվա առթիվ: Ամանորի հետ կապված մի հին ավանդույթ կա. երբ սկսում են զարկել ժամացույցի զանգերը, ազդարարելով Նոր տարվա գալուստը, մարդիկ երազանք են պահում: Իրենց նվիրական երազանքներն են ուղղում դեպի գալիք տարին` ապագայից ակնկալելով ստանալ այն, ինչն ամենից շատ իրենց է անհրաժեշտ: Ահա մենք էլ հիմա կանգնած ենք Նոր Տարվա նախաշեմին և ի՞նչ ենք .....
Լուսնոտ երեխայի բժշկումը
Քրիստոս Իր աշակերտներին` Հակոբոսին, Հովհաննեսին և Պետրոսին վերցրեց և լեռը բարձրացավ: Եվ այնտեղ նրանց առջև պայծառակերպվեց: Եվ ահա, երբ իջավ լեռից, ժողովուրդը խռնվեց Տիրոջ շուրջը, և մեկն ասաց. «Վարդապետ, քեզ մոտ բերեցի որդուս, որին մի համր չար ոգի բռնել է. և ուր պատահում է, նրան գետին է զարկում. փրփրում է, ատամներն է կրճտացնում և ապա չորանում մնում է: Քո աշակերտներին ասացի, որ հանեն, բայց չկարողացան հանել այն»: Նա պատասխանեց նրանց և ասաց. .....
Փարիսեցու և մաքսավորի առակը
Սիրելի՛ հավատացյալներ, Այսօր դիտարկելիք ավետարանական հատվածը մեր Տեր Հիսուս Քրիստոսի ամենահայտնի առակներից է և Եկեղեցու սպասավորների կողմից ամենահաճախ ներկայացվողը: Միասին փորձենք հասկանալ, թե ինչ է մեզ ուսուցանում այն, և Եկեղեցու վարդապետներն այս առակով ինչից են զգուշացնում հեռու մնալ։ Փարիսեցու և մաքսավորի առակն առաջին հերթին սովորեցնում է Աստծուն ընդունելի աղոթելու ձևը և ցույց տալիս՝ անընդունելին: Եկեղեցու հայրերն ասում են. «Աղոթքը՝ .....
Իմ Հոր կամքը
«Այս է կամքը Իմ Հոր, որ Ինձ ուղարկեց. բոլոր նրանք, ում Հայրն Ինձ տվել է, նրանցից ոչ մեկին չկորցնեմ, այլ վերջին օրը հարություն առնել տամ նրանց» (Հովհ. 6.39): Ի՞նչ է ուզում ասել մեր Տերը: Բոլոր մարդիկ Աստծու արարածներն են, Աստված է մարդկանց ստեղծել: Եվ բոլոր մարդիկ, ինչպես դրախտային ընտանիքը` Ադամն ու Եվան, պատկանում էին Տիրոջը, որովհետև Աստված մարդուն Իր պատկերով է ստեղծել: Եվ եթե Աստծո պատկերով ու նմանությամբ է ստեղծված մարդը, ուրեմն Աստծո .....
Եղբայրական անհիշաչարություն
Սիրելի՛  քույրեր և եղբայրներ ի Քրիստոս, Այսօրվա ավետարանական ընթերցումից ցանկանում եմ մի հատված առանձնացնել, և ձեր ուշադրությունը հրավիրել դրա վրա, քանի որ հույժ կարևոր և հոգեշահ է յուրաքանչյուր քրիստոնյայի համար: Այդ հատվածում Տեր Հիսուս Քրիստոս պատվիրում է. «Եթե քո եղբայրը մեղանչի, սաստի՛ր նրան. և եթե զղջա, ների՛ր նրան։ Եվ եթե յոթն անգամ մեղանչի քո դեմ և յոթն անգամ դառնա քեզ և ասի՝ զղջում եմ, ների՛ր նրան»: Զարմանալի ներողամտության, .....
Երկնքի արքայություն
 «Երկնքի Արքայությունը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ, առնելով, սերմանեց իր արտի մեջ: Այն փոքր է, քան բոլոր սերմերը. սակայն երբ աճում է, բոլոր բանջարներից ավելի է մեծանում ու ծառ է լինում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճյուղերի վրա հանգստանում» (Մատթ. 13.31-32):   Քրիստոս Երկնքի Արքայությունը մեր հավատքն է կոչում, բայց նաև Երկնքի Արքայությունը մեր Տերը` Հիսուս Քրիստոսն է: Գիտեք, որ մանանեխի հատիկը ամենափոքր .....
Ես հաղթեցի աշխարհին
«Այս բաները ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք: Այստեղ, աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին» (Հովհ.16.33):     Այս է մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի պատգամը. Ես ձեզ հետ եմ, որպեսզի դուք խաղաղություն ունենաք: Մենք մեր ծնունդից սկսած մինչև մահ փնտրում ենք: Յուրաքանչյուր մարդ փնտրտուքի մեջ է և յուրաքանչյուր գլուխ ցավի մեջ է: Փնտրում ենք, բայց չենք էլ իմանում, թե  ինչ ենք փնտրում. .....
Գայթակղության մասին
  «Ով որ Ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար լավ կլինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախվի, և նա սուզվի ծովի խորքը: Վա՜յ աշխարհին`գայթակղությունների պատճառով. գայթակղություններ պետք է որ գան, բայց վա~յ այն մարդուն, որի միջոցով կգա գայթակղությունը» (Մատթ. 18.6-7):    Իսկ ինչի՞ համար է Տերն այսօր մեզ խոսում գայթակղության մասին: Որովհետև այն շատ հին պատմություն ունի, դեռևս Ադամի դրախտի արմատներից է գալիս .....
Բեթսայիդացի կույրի բժշկումը
 «Եկան Բեթսայիդա. և Նրա առաջ բերեցին մի կույրի ու աղաչում էին, որ դիպչի նրան: Եվ Նա բռնելով կույրի ձեռքից` գյուղից դուրս հանեց. նրա աչքերը թքով թրջեց և ձեռքը նրա վրա դրեց. և հարցնում էր կույրին, թե բան տեսնո՞ւմ է: Նա բացեց աչքերը և ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որ շրջում են ինչպես ծառեր»: Նա կրկին ձեռքերը դրեց նրա աչքերի վրա. կույրը իր աչքերը բացեց և տեսնում էր. բժշկվեց և ամեն ինչ հստակ տեսնում էր: Նրան իր տունն արձակեց և ասաց. «Գյուղ .....
Անմիտ մեծահարուստը
 «Ժողովրդի միջից մեկը նրան ասաց. «Վարդապետ, ասա եղբորս, որ ժառանգությունը ինձ հետ բաժանի»: Եվ նա նրան ասաց. «Ով մարդ, ինձ ո՞վ դատավոր կամ բաժանարար կարգեց ձեր վրա»: Ապա ժողովրդին ասաց. «Տեսեք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ»: Եվ նրանց մի առակ պատմեց ու ասաց. «Մի մեծահարուստի արտերը առատ բերք տվեցին. և նա խորհեց իր մտքում ու ասաց. «Տեսնեմ ինչ կարող եմ .....
Անպտուղ թզենու առակը
«Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել. և երբ պտղի ժամանակը հասավ, նա եկավ նրա վրա պտուղ փնտրելու ու չգտավ։ Այգեգործին ասաց. «Ահա երեք տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրա պտուղ փնտրելու և չեմ գտնում. արդ, կտրի՛ր այդ. ինչո՞ւ է հողն զբաղեցնում»։ Այգեգործը պատասխանեց և ասաց. «Տե՛ր իմ, նրան այս տարի էլ թո՛ղ, մինչև որ նրա շուրջը փորեմ և աղբ գցեմ.  .....
Անհիշաչարության մասին
 «Եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, գնա հանդիմանիր  նրան, երբ դու և նա մենակ էք. եթե քեզ լսի, քո եղբորը շահեցիր: Իսկ եթե քեզ չլսի, առ քեզ հետ մեկին և կամ երկուսին, որպեսզի երկու կամ երեք վկաների բերանով հաստատվի ամեն ինչ: Իսկ եթե նրանց էլ չլսի, կասես եկեղեցու մեջ. իսկ եթե եկեղեցուն էլ չլսի, թող նա քեզ համար լինի ինչպես հեթանոսը և մաքսավորը» (Մատթ. 18.15-17):         Մեր Տերը` Հիսուս Քրիստոս, այստեղ կարծես քրիստոնեական համայնքի, քրիստոնեական .....
Այրի կնոջ լուման
  «Հիսուս կանգնած էր գանձանակի դիմաց. դիտում էր, թե ինչպես ժողովուրդը պղինձ դրամ է գցում գանձանակի մեջ: Եվ շատ մեծահարուստներ շատ բան գցեցին: Մի այրի կին եկավ և երկու լումա գցեց, որ մի գրոշ է: Եվ Հիսուս Իր մոտ կանչելով Իր աշակերտներին` նրանց ասաց.  «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքավոր այրին ավելի շատ գցեց, քան գանձանակի մեջ մյուս բոլոր դրամ գցողները, քանի որ ամենքը իրենց ավելորդից գցեցին, իսկ նա, իր չքավորությունից, գցեց ամեն ինչ, .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․