Մութ սենյակն անմիջապես լուսավորվում է, երբ միանգամից մի քանի մոմ ենք վառում, ցուրտ սենյակը ջերմանում է, երբ մի քանի վառելափայտ ենք գցում վառարանը, այդպես էլ Տիրոջ հետևորդների ջերմեռանդ սրտերից հավատքով հնչեցված աղոթքները զորավոր են և լույս ու ջերմություն են տարածում: Տարեսկզբին՝ Ս. Ծննդյան ճրագալույցի օրը՝ հունվարի 5-ին, միասնական աղոթքի շուրջը հերթական անգամ համախմբվեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը: .....
Աստված բազմապիսի և անիմանալի միջոցներով փրկության հնարավորություն է տալիս բոլորին՝ ցանկանալով, որ Իր կողմից արարված յուրաքանչյուր անձ չկործանվի, այլ հավիտենապես ապրի: Քրիստոնյան՝ անկած սեռից ու տարիքից, հոգևոր մարտիկ է, որ մշտական պայքարի մեջ է չարի դեմ: Մարդկության մեծագույն թշնամու՝ չարի մասին, սբ. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Մենք ունենք մշտական մի թշնամի, որ մեր հանդեպ անհաշտելի ատելություն ունի: Եթե չարը հափշտակիչ է, ապա մեզանից .....
Եկեղեցական կյանքի անբաժանելի մասն է ուխտագնացությունը, որ ընթացք է դեպի Աստված: Աղոթքի այս ուղին հավատքի մեջ աճելու և կատարելագործվելու միջոցներից մեկն է, որ թույլ է տալիս ուխտավորին ոչ միայն սրբավայրեր այցելել, այլև տեսնել սեփական թերությունները, տկարությունները, ինչպես նաև Աստծու զորությունը, աջակցությունն ու օրհնությունը: Հանուն Աստծու հետ միավորման և հոգու զորացման՝ ուխտավորն ուխտի ճանապարհին համբերում է որոշակի դժվարությունների, .....
Հոկտեմբերի 9-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» կիրակնօրյա դպրոցը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և մանկավարժ Տաթևիկ Պետրոսյանի առաջնորդությամբ, ուխտագնացության մեկնեց Խոր Վիրապ: Մինչ ճանապարհ ընկնելը կիրակնօրյա դպրոցի սաները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, միասնական աղոթքի կանգնեցին, .....
Ժամանակակից աշխարհն այսօր կորցրել է աղոթքի ոգին: Մարդը մոռացել է, որ բաղկացած է մարմնից և հոգուց և ըստ Պողոս առաքյալի՝ կոչված է փառավորելու Աստծուն թե՛ մարմնով և թե՛ հոգով (Ա Կորնթացիս 6:20): Իսկ Քրիստոսին ճշմարտապես հետևել ցանկացողների համար աղոթքը հոգու պահանջ է, ամենօրյա ջանք, որ հոգևոր ուրախություն պատճառելուց զատ նոր ուժ և նոր հնարավորություններ է տալիս՝ Աստծով հաղթահարելու կյանքի դժվարություններն ու փորձությունները:
Հոկտեմբերի .....
Սեպտեմբերի 14-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեց Կոտայքի և Արագածոտնի թեմի սրբավայրեր: Առաջին սրբավայրերը, ուր այցելեցին ուխտավորները, Եղվարդի Ս. Աստվածածին (14-րդ դ.) և Ս. Սարգիս (21-րդ դ.) եկեղեցիներն էին: Ամեն սրբավայրում համայնքի միասնական աղոթքն ուղղված էր հայրենիքի խաղաղությանն ու անվտանգությանը: .....
Սեպտեմբերի 11-ին Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց հինգ տաղավար տոներից Խաչվերացը: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տոնական Սուրբ Պատարագը մատուցեց հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Ս. Պատարագի ավարտին համայնքը, Տեր Գրիգորի առաջնորդությամբ, ուխտի մեկնեց Սաղմոսավանք: Սրբավայրում ուխտավորները մասնակցեցին խաչքարի օծման արարողությանը, որն իրականացվեց Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիկոսպոս Պռոշյանի ձեռամբ: Սաղմոսավանքի .....
Բավական է, որ մի որոշ ժամանակով մարդիկ անցնեն սիզամարգով, ապա անմիջապես կնշմարվի առաջ եկած արահետը: «Ես Հորից ելա և եկա աշխարհ և այժմ թողնում եմ աշխարհը և գնում Իմ Հոր մոտ» (Հովհ. 16:28),- ասում է Քրիստոս: Աշխարհի Փրկիչը՝ Քրիստոս, աշխարհ գալով, Իր հետևորդների համար հարթեց փրկության ուղին: Այս ուղին քրիստոնյային հիշեցնում է, որ ինքը ստեղծվել է երկրի վրա, բայց ոչ թե երկրի, այլ երկնքի համար։ Փրկության ուղով հաստատուն ընթանալու համար քրիստոնյան .....
Հուլիսի 24-ին՝ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ուխտի մեկնեց Արագածոտնի թեմի սրբավայրեր: Երիտասարդ ուխտավորները տոնական Ս. Պատարագին մասնակցեցին Սաղմոսավանքում (13-րդ դ.): Ազգային ավանդությունն այս սրբավայրի մասին պատմում է, որ Ս. Գրիգոր Լուսավորիչը Արագած լեռան վրա ճգնելիս .....
Ժամանակն այսօր շատ ավելի արագ է անցնում, քան նախկինում։ Մարդկանց մեծամասնությունը ժամանակի արագընթաց հոսքի մեջ կորցնում է ներկան ապրելու հնարավորությունը: Այնինչ այս մրցավազքի մեջ անհրաժեշտ է կանգ առնել, վերագտնել ժամանակը և վերագտնել այն Աստծով:
Քրիստոսի հետևորդը ժամանակը վերագտնում է Աստծու հետ հաղորդակցությամբ, պահեցողությամբ և բարեգործությամբ: Այսինքն՝ ներկան ապրելով աստվածային ներկայության՝ անանց ուրախության մեջ: Այս տարի՝ .....
Ժամանակակից աշխարհում մեղքի և գայթակղության բազմապատկումը քրիստոնյային առավել է ուղղորդում պահեցողության և աղոթքի: Եթե միայն նյութականի մասին մտածող անձն ամենայն բծախնդրությամբ հոգ է տանում միայն իր մարմնի մասին՝ անուշադրության մատնելով անմահ հոգին, կարծես այն անգամ գոյություն էլ չունի, ապա քրիստոնյան իր մարմինը խնամելուց զատ ամենայն ջերմեռանդությամբ խնամում, սնում և մաքրում է իր հոգին:
Տան, մերձավորի, երկրի և շրջապատող .....
Հունիսի 21-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ ուխտի մեկնեց Հայաստանի նշանավոր ուխտավայրերից մեկը՝ Ծաղկեվանք: Արայի լեռան մի այրի մեջ գտնվող այս սրբավայրում, որտեղ ըստ ավանդության գտնվում է Վառվառա կույսի գերեզմանը, ուխտավորները, սրբուհու բարեխոսությունը հայցելով, միասնական աղոթք բարձրացրին առ Տեր Հայաստան ու Արցախ աշխարհների .....
Մարդու ողջ կյանքը՝ սովորությունները, բնավորությունը, պատասխանատվության զգացումը, դժվարություններին դիմակայելու կարողությունը, հայրենավեր և եկեղեցասեր լինելու հանգամանքը, պայմանավորված է մանկության տարիների դաստիարակությամբ։ Հոգու դաստիարակության համար ամենակարևոր ժամանակը վաղ մանկությունն է: Եկեղեցիներին կից հաստատված կիրակնօրյա դպրոցները քրիստոնեական դաստիարակությամբ ձգտում են երեխաներին հոգևոր ճիշտ ուղղվածություն տալ, դեռ .....
Քրիստոնյայի համար հոգևոր կյանքի սկիզբը ինքնաճանաչողությամբ և ինքնամաքրմամբ դեպի Աստված ընթանալն է: Ըստ հայրաբանությամբ՝ քրիստոնյան նա չէ, ով հավատում է Փրկչի աշխարհ գալուն, հանուն մարդկության փրկության Նրա չարչարվելուն, խաչվելուն և հարություն առնելուն, քանի որ այդ ամենին դևերը ևս հավատում են և սարսափում (Հակոբ. 2:19), այլ քրիստոնյան նա է, ով տեսնում է իր մեղավորությունը, ինչի համար ցավում է և ջանում է ապաշխարությամբ դեպի Աստված ընթանալ: .....
Այս տարի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Հոգեգալստյան տոնը նշեց հունիսի 5-ին: Սուրբ Հոգու էջքի տոնը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը նշեց ուխտագնացությամբ: Մինչ ճանապարհ ընկնելը երիտասարդները միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի օրհնությանն ու բարեմաղթանքին արժանացան: Տեր Հայրը մաղթեց երիտասարդներին, որ ոչ միայն Սուրբ Հոգու շնորհներով լցվեն, այլև հարստանան նրանցով և իրենց կյանքում .....