
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մի մարդ շուկայում բանջարեղեն գնեց: Տուն գալով հայտնաբերեց, որ առևտրականներն ապրանքի փոխարեն քարեր են դրել իր սայլի մեջ: Բայց ետ չդարձավ ու չվշտացավ այդ պատճառով, այլ շարունակեց իր կյանքն ապրել:
Եվ ահա, քառասուն տարի անց, նրա տան դուռը թակեցին: Շեմին զառամյալ ծերունիներ էին կանգնած:
- Ողջույն քեզ,- ասացին նրանք,- այդ մենք քեզ խաբեցինք այն ժամանակ և այժմ եկել ենք ներողություն խնդրելու:
Բայց մարդը գրկախառնվեց նրանց հետ ու պատասխանեց.
- Ես .....
Ապաշխարության ձգտող հոգու վիճակը աբբա Հովհաննեսը հետևյալ առակի միջոցով էր ներկայացնում:
Մի քաղաքում մի անառակ գեղեցկուհի էր ապրում, ով շատ սիրեկաններ ուներ: Իշխանը նրան առաջարկություն արեց.
- Խոստացիր առաքինի կյանքով ապրել և ես համաձայն եմ, որ կինս դառնաս:
Նա խոստացավ: Իշխանն ամուսնացավ նրա հետ ու իր տուն տարավ: Նախկին սիրեկաններն, այս մասին իմանալով, այսպես խորհրդակցեցին միմյանց հետ. «Իշխանը նրան կնության է առել ու իր տուն տարել: .....
Մի պատանի էր գնում ճանապարհով: Հանկարծ տեսավ գետնին մի կոպեկ է ընկած: «Կոպեկն էլ է փող»,- մտածեց նա ու վերցնելով՝ դրամապանակի մեջ դրեց:
Հետո սկսեց մտածել. «Իսկ ի՞նչ կանեի, եթե հազար ռուբլի գտնեի: Հորս և մորս համար նվերներ կգնեի»: Հազիվ էր այդ մասին մտածել, երբ զգաց, որ դրամապանակը ծանրացել է: Նայեց դրա մեջ, իսկ այնտեղ՝ հազար ռուբլի:
«Տարօրինակ է,- զարմացավ պատանին,- մի կոպեկ էր, իսկ հիմա հազար ռուբլի դարձավ: Իսկ ի՞նչ կանեի, եթե .....
Մի անգամ աշակերտը հարցրեց ծեր վանականին.
- Ինչպե՞ս սովորեմ ճանաչել մարդկանց. ում վստահեմ և ումից զգուշանամ:
- Նախ կասեմ քեզ, թե ումից է պետք զգուշանալ,- ասաց ծերունին,- Զգուշացիր ամենախոնարհ տեսք ունեցողից: Երբ տեսնես, որ ինչ-որ մեկը խոնարհվում է քո առջև, ողջագուրվում է քեզ հետ և իր բացառիկ համակրանքն է ցույց տալիս քո նկատմամբ՝ նրանից էլ ամենաշատը զգուշացիր:
- Ինչպե՞ս թե, Հայր,- զարմացավ աշակերտը,- բացատրիր ինձ:
- Որովհետև նա առաջինը քեզ .....
Նոր կոշիկները տիրոջ ոտքերը հարեցին: Տուն գալով հանեց դրանք և տնային մաշիկները հագնելով՝ սկսեց ողջ մեղքը դրանց վրա թափել. այդ մաշիկներն են նեղ ու կոշտ, և ընդհանրապես, վաղուց արդեն ժամանակն է դրանք նորերով՝ ավելի փափուկ ու հարմարավետներով, փոխարինել: Իսկ մաշիկները լուռ համբերում էին և նույնիսկ միմյանց չէին գանգատվում անիրավացի վիրավորանքների համար: Չէ՞ որ իրենք տնային էին… Եվ սրանով ամեն բան ասված է:
Ռուսերենից թարգմանությունը՝ .....
Ճամփեզրին մի արմավենի էր աճում, իսկ դրա տակ՝ փշի մի թուփ: Երբ ճամփորդներ էին անցնում՝ փուշը կառչում էր նրանցից ու քերծում: Մարդիկ բարկանում ու նախատում էին փշին՝ ափսոսալով, որ ոչ ոք չի պոկում այն, որպեսզի չվնասի մարդկանց: Մի օր փուշը գլուխը հպարտությամբ վեր բարձրացրեց ու ամբարտավանորեն ասաց արմավենուն.
- Ի՞նչ օգուտ բարձրությունիցդ, եթե ոչ ոք ոչ մի բառ չի ասել քո մասին: Լսո՞ւմ ես, միայն իմ մասին են խոսում: Իմ համբավը մեծ է աշխարհում, իսկ դու .....
Մի անգամ, եգիպտական անապատում ապրող ծերունի ճգնավորի մոտ մի մանկիկի բերեցին, որպեսզի հայրենական հավատի մեջ նրան դաստիարակելու համար օրհնություն ստանան:
Եվ հարցրեցին ծերունուն.
- Աբբա՛, ասա՛ մեզ, երեխային ինչպե՞ս ճիշտ դաստիարակենք ուղղափառ հավատի մեջ:
- Երեխայի տարիքը որքա՞ն է,- հարցրեց ծեր ճգնավորը:
- Ութ ամսական,- պատասխանեցին:
- Դուք ութ ամսով ուշացել եք,- ասաց աբբան:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Ոմն աշխարհական իր որդու հետ գնաց հայր Սիսոյի մոտ` սուրբ Անտոնի լեռը, և ճանապարհին մեռավ նրա որդին, սակայն նա ամենևին չխռովվեց, այլ հավատով տարավ ծերի մոտ և որդու մարմնով հանդերձ ընկավ նրա առաջ, որպեսզի օրհնվեն նրանից, և մանկան հայրը, վեր կենալով, թողեց որդուն ծերի ոտքերի մոտ և խուղից դուրս եկավ: Ծերը, կարծելով, թե պաղատանքի մեջ է մանուկը, խոնարհվելով նրա վրա` ասաց. «Ե՛լ և դո՛ւրս գնա», քանզի չգիտեր, թե մեռած է: Մանուկը նույն պահին վեր .....
Վիճեցին դռան կողպեքն ու բանալին, և դրանցից ոչ մեկը չցանկացավ առաջինը հաշտվել:
- Ինչպե՞ս թե,- մտածում էր բանալին,- այս կողպեքն առանց ինձ ուղղակի երկաթի մի կտոր է:
Իսկ կողպեքն այլ կարծիքի էր.
- Եթե այս բանալին կոտրվի, ապա հեշտությամբ մեկ ուրիշով կփոխարինեն այն:
Մարդիկ սպասեցին-սպասեցին և որոշեցին դռան կողպեքը փոխել: Իսկ հին կողպեքն ու բանալին ստուգեցին և ոչինչ չհասկացան, քանի որ երկուսն էլ անվնաս էին ու պետք է, որ աշխատեին: Բայց քանի որ չէին .....
Մի իմաստուն ծեր վանական իր աշակերտների հետ զբոսնում էր նոճիների պուրակում: Վանականն աշակերտներից մեկին ասաց.
- Պոկի՛ր այս նոճին:
Ծառը փոքր էր և եղբայրը մի ձեռքով պոկեց այն: Այնուհետև ծերունին մատնացույց արեց մի քիչ ավելի մեծին ու ասաց.
- Այս մեկն էլ պոկիր:
Եղբայրը երկու ձեռքով ճոճեց ծառն ու արմատախիլ արեց: Կրկին ցույց տվեց ավելի մեծ մի ծառ: Եղբայրը մեծագույն ջանքերով ճոճեց այն, ճգնեց, քրտնեց ու վերջապես դա էլ պոկեց: Հաջորդ ծառը, սակայն, .....
Մի անգամ հանդիպեցին իմաստունն ու աթեիստը: Աթեիստն ասում էր, որ Աստված չկա և ընդհանրապես ծիծաղելի է հավատալ, որ մեզ շրջապատող ողջ աշխարհն ինչ-որ մեկն է ստեղծել: Իմաստունը չառարկեց, միայն ասաց, որ մի քանի օրից կայցելի նրան:
Մի քանի օր անց աթեիստի տուն գնաց և որպես նվեր մի գեղեցիկ նկար տարավ: Աթեիստը ցնծության մեջ էր: Նախկինում երբևէ այդքան կատարյալ գեղեցկություն չէր տեսել:
- Սա ուղղակի հրաշք է,- բացականչեց նա,- ո՞ւմ վրձնին է պատկանում այս գլուխգործոցը:
- .....
Ծովը կատակով իրեն մեծ կաթիլ անվանեց: Կաթիլը լսեց դա ու իրեն լրջորեն փոքր ծով անվանեց: Եվ նույնիսկ վիրավորվեց, երբ մարդիկ կարծեցին, թե դա էլ է կատակ: Բայց իզուր: Որովհետև քանի դեռ մտածում ես, որ քեզանից ինչ-որ բան ես ներկայացնում, ապա դու ոչինչ ես: Եվ հենց հասկանաս, որ ոչինչ ես, ապա ո՞վ գիտե, միգուցե իրականում քեզանից ինչ-որ բան ներկայացնես:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Մի տարեց ու մի երիտասարդ կին վանք գնացին՝ իրենց մեղքերը խոստովանելու: Երիտասարդ կինը շատ չէր մտահոգվում իր մեղքերի համար, քանի որ դրանք մեծ չէր համարում: Իսկ տարեց կինը ողջ ճանապարհը մտահոգ էր: Անցյալում գործած մեղքը մեծ քարի պես ծանրացել էր նրա հոգում: Նրանք ծեր վանականի խուց եկան ու ամեն բան պատմեցին նրան: Նա ուշադրությամբ լսեց նրանցից յուրաքանչյուրին, որից հետո ասաց.
- Դե ինչ, գնացեք ու քարեր բերեք դաշտից: Դո՛ւ, ավա՛գ, մեծ քար կբերես: Իսկ .....
Մի պատանի իմացավ, որ աշխարհում մի քար կա, որ ցանկություններն է իրականացնում: Նա շատ կամեցավ գտնել այդ քարն ու սկսեց հարցուփորձ անել մարդկանց, թե որտեղ կարող է այն գտնել: Բայց նրա երկրում ոչ ոք չգիտեր դրա մասին: Պատանին ուրիշ երկրներ ուղևորվեց: Նա մի երկրից մյուսն էր անցնում այնքան ժամանակ, մինչև լսեց մի իմաստունի մասին, ով գիտեր այդ քարի տեղը: Երկար դեգերումներից հետ պատանին գտավ իմաստունին:
- Իսկ դու այսինչ երկրից չե՞ս,- հարցրեց իմաստունը:
- .....
Ուսանողներն արդեն զբաղեցրել էին լսարանն ու դասախոսության սկզբին էին սպասում: Ահա հայտնվեց դասախոսն ու սեղանին մի մեծ, ապակե տարրա դրեց, որ զարմացրեց շատերին:
- Այսօր կուզենայի կյանքի մասին խոսել ձեզ հետ: Ի՞նչ կարող եք ասել այս տարրայի մասին:
- Դե՜, այն դատարկ է,- ասաց ինչ-որ մեկը:
- Միանգամայն ճիշտ է,- հաստատեց դասախոսն, այնուհետև սեղանի դարակից մեծ քարերով լի մի պարկ հանեց ու սկսեց դրանք տարրայի մեջ դասավորել այնքան, մինչև բերանին հասավ,- .....