Ուխտագնացություն
«Երեխաները մաքուր են, անբասիր, այդ պատճառով Աստված լսում է նրանց աղոթքը»
  Հունիսի 25-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» կիրակնօրյա դպրոցը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և մանկավարժ Տաթևիկ Պետրոսյանի առաջնորդությամբ, ուխտագնացության մեկնեց Կոտայքի թեմի սրբավայրեր: Առաջին սրբավայրը, ուր փոքրիկ ուխտավորները Հայոց ազգի համար միասնաբար աղոթեցին և «Տերունական աղոթք»-ը երգեցին, Հատիս լեռան ստորոտին գտնվող Ակունքի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցիներն .....
Հայոց առաջին հայրապետի տոնը համայնքը նշանավորեց ուխտագնացությամբ
Աստծու օրհնությամբ յուրաքանչյուր երկիր ու ազգ ունի իր Լուսավորիչը: Հայոց աշխարհին Տերը շնորհել է բազում Լուսավորիչներ, երկրորդ Լուսավորիչը, որ հայտնի է նաև հոգիների Լուսավորիչ անունով, Հայ եկեղեցու առաջին հայրապետ սբ. Գրիգորն է, որին նվիրված երեք տոներից երկրորդը՝  ելն ի Վիրապեն, այս տարի Հայ եկեղեցին նշեց հունիսի 10-ին: Տոնի առթիվ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի .....
Դեպի Աստված տանող հոգենորոգ ուղիներից մեկը
Դժվար է լեռ բարձրանալ, երբ չես տեսնում լեռան գագաթը և չես գիտակցում լեռ բարձրանալու նպատակը: Քրիստոնյայի ուղին էլ, բազմաթիվ դժվարություններով հանդերձ, վերելք է, որ հստակ նպատակակետ ունի. կատարելության ուղով հաստատակամ դեպի բարձունք՝ դեպի Աստված, ընթանալ: Այդ վերելքի ճանապարհին քրիստոնյաները զորանում են միմյանց հետ հաղորդակցությամբ, միասնական և փոխադարձ աղոթքներով, ուխտի ճանապարհներով, Ս. Պատարագին մասնակցությամբ ու առաքինազարդ կյանքով:   Մայիսի .....
«Վախը հաղթել իմացող մարդն ու ազգն են, որ արժանի են Քրիստոսի հարության»
Ս. Զատկից մինչև Համբարձում ընկած ժամանակահատվածը Հայ եկեղեցին կոչել է «Քառասունք յարութեան»: Այս օրերին Քրիստոս Իր աշակերտների հետ անցկացրեց, և այս շրջանի ամեն մեկ օրը կիրակի է, քանի որ երգվում են կիրակի օրերին հատուկ շարականներ: Ս. Հարության փառաբանությանը նվիրված այս ժամանակաշրջանում՝ մայիսի 4-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ .....
«Զորավոր» երիտասարդաց միությունը հաղորդ դարձավ Կարմիր Ավետարանի զորությանը
Ապրիլի 30-ին, ըստ Հայ եկեղեցու տոնացույցի, Ս. Զատկին հաջորդող Հինանց շրջանի երրորդ՝ Կարմիր կիրակին էր: Այն իր այլաբանական բացատրությամբ խորհրդանշում է Քրիստոսի արյամբ ծաղկած կիրակի և Նրա արյամբ հաստատված եկեղեցի: Գունագեղ կիրակիներից երրորդն ամեն տարի բազմաթիվ ուխտավորների է առաջնորդում դեպի Հովհաննավանք՝ մասնակից ու հաղորդակից դարձնելու ուխտի Ս. Պատարագին և Կարմիր Ավետարանի զորությանը: Ավանդույթի համաձայն՝ այս օրը Հովհաննավանք է բերվում .....
«Մարդ միայն հացով չի ապրում, այլ այն բոլոր խոսքերով, որ Աստված է ասել»
Ապրիլի 16-ին Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Նոր կիրակին կամ Կրկնազատիկը, որ Հինանց կիրակիների շղթայի սկիզբն է: Այս օրը, ավանդույթի համաձայն, Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս է բերվում և Արագածոտնի թեմի Մուղնու սբ. Գևորգ եկեղեցի տարվում Շուրիշկանի խնդրակատար Ավետարանը (1498թ.), որի հետ կապված են բազմաթիվ հրաշագործ պատմություններ, առողջանալու դեպքեր: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» միությունն այս օրը նշանավորեց .....
«Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ հավատարիմ է»
Տիրոջ կողմից մարդ արարածին շնորհված բազմաթիվ պարգևներից մեկը աստվածատուր այն հողակտորն է՝ երկրային հայրենիքը, որտեղ մարդն ապրում է ժամանակավոր իր կյանքը: Քրիստոս Իր փրկագործության շնորհիվ մարդուն հնարավորություն տվեց նաև երկնային հայրենիք ունենալու: Աստծու պարգևը՝ երկրային հայրենիքը, գնահատողը, պահպանողն ու շենացնողը, Աստծուն և իր հայրենակցին սիրող անձը երկնային մնայուն հայրենիք ունենալու պատվին է արժանանալու: Մեր Տերն այս մասին .....
Ոտքով ուխտագնացություն Ս. Հարության տոնին ընդառաջ
Քրիստոսի հետևորդները հետևում են Քրիստոսի կենդանի ու կենարար ուսուցումներին, և աշխարհում չկա ոչինչ, որ համեմատելի լինի դրանց հետ: Այդ ուսուցումները սիրո, մահվան դեմ հաղթանակի և հավիտենական կյանքի մասին են: Ծովին նմանվող կյանքն անընդհատ փոխվում է, բայց կա մի բան, որ երբեք չի փոխվում, դա այն ներքին գիտակցությունն է, որ մահին հաղթահարած հարուցյալ Տերը միշտ մեզ հետ է՝ Իր անսուտ խոստման համաձայն. «Ով սիրում է Ինձ, կգործադրի Իմ խոսքերը. Իմ Հայրն .....
Նեղ դուռը և դժվարին ճանապարհը դեպի կյանք են առաջնորդում
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տարվա մեջ երեք անգամ է նշում Հայոց ազգի Լուսավորչի՝ սուրբ Գրիգորի հիշատակը. նրա մուտն ի Վիրապ, ելն ի Վիրապեն և նշխարաց գյուտը: Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մտնելու օրը Հայ եկեղեցին հիշատակում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը, որ այս տարի մարտի 25-ին էր: Հայոց առաջին հայրապետի հիշատակության առթիվ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը մարտի 26-ին, ԱՀԹ .....
Քրիստոնյան քայլում է վերընթաց ուղով
Մարտի 19-ին՝ Մեծ պահքի հինգերորդ կիրակի օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ մեկնեց ուխտագնացության: Ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում միասնական աղոթքի կանգնեցին հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ապա Տեր Հոր օրհնությունն ստանալուց հետո շարժվեցին դեպի Գոշավանք: Միջնադարյան .....
Հավատքով արված աղոթքներն անպատասխան չեն մնում
Ամեն օր և առավել ևս տերունի օրերին քրիստոնյան իր աղոթքներում հիշում է հարազատներին, ընկերներին, հայրենակիցներին, իր մեծ ընտանիքը՝ եկեղեցու համայնքը: Քրիստոնյայի աղոթքն է, որ բոլորը, Աստծու կամքն իրագործելով, աստվածային ներկայության օրհնությունը վայելեն և ընթանան փրկության ուղով: Միմյանց համար աղոթելը միայն անունների թվարկում չէ, այլ սրտանց, ջերմեռանդ և հարատև աղոթք, ինչպիսին ունեին անդամալույծի չորս ընկերները, որ ցանկանում էին Տիրոջ .....
«Եթե միայն մեր անձերի համար աղոթենք, անձնասեր և անողորմ կլինենք»
Ամեն տարի Մեծ պահքի ժամանակաշրջանում Տերը աղոթքի, խոկման, ինքնաքննության, զղջման և բարեգործության հնարավորություն է տալիս բոլորին: Տերը կոչում է բոլորին ապաշխարության, որ աստվածային մեծ պարգև է, և այս կոչին արձագանքողները ջանում են այդ պարգևին արժանի պտուղներ տալ: Ապաշխարության ոգուն համապատասխան պտուղներից է միմյանց համար աղոթելը: Կան խնդիրներ, որ մարդը միայնակ չի կարող լուծել, պարզապես բավարար չեն ուժերը և օգնության անհրաժեշտություն .....
«Զորավոր արանց» միության տարեսկզբյան ուխտագնացությունը
Մութ սենյակն անմիջապես լուսավորվում է, երբ միանգամից մի քանի մոմ ենք վառում, ցուրտ սենյակը ջերմանում է, երբ մի քանի վառելափայտ ենք գցում վառարանը, այդպես էլ Տիրոջ հետևորդների ջերմեռանդ սրտերից հավատքով հնչեցված աղոթքները զորավոր են և լույս ու ջերմություն են տարածում: Տարեսկզբին՝ Ս. Ծննդյան ճրագալույցի օրը՝ հունվարի 5-ին, միասնական աղոթքի շուրջը հերթական անգամ համախմբվեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը: .....
Հոգևոր պայքարի զորավոր ուղիներից մեկը
Աստված բազմապիսի և անիմանալի միջոցներով փրկության հնարավորություն է տալիս  բոլորին՝ ցանկանալով, որ Իր կողմից արարված յուրաքանչյուր անձ չկործանվի, այլ հավիտենապես ապրի: Քրիստոնյան՝ անկած սեռից ու տարիքից, հոգևոր մարտիկ է, որ մշտական պայքարի մեջ է չարի դեմ: Մարդկության մեծագույն թշնամու՝ չարի մասին, սբ. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Մենք ունենք մշտական մի թշնամի, որ մեր հանդեպ անհաշտելի ատելություն ունի: Եթե չարը հափշտակիչ է, ապա մեզանից .....
Զինվորյալ եկեղեցու անդամների ուխտի ուղին՝ հանուն Հայաստան և Արցախ աշխարհի
Եկեղեցական կյանքի անբաժանելի մասն է ուխտագնացությունը, որ ընթացք է դեպի Աստված: Աղոթքի այս ուղին հավատքի մեջ աճելու և կատարելագործվելու միջոցներից մեկն է, որ թույլ է տալիս ուխտավորին ոչ միայն սրբավայրեր այցելել, այլև տեսնել սեփական թերությունները, տկարությունները, ինչպես նաև Աստծու զորությունը, աջակցությունն ու օրհնությունը: Հանուն Աստծու հետ միավորման և հոգու զորացման՝ ուխտավորն ուխտի ճանապարհին համբերում է որոշակի դժվարությունների, .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․