Սոցիալական ծառայություն

Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:

Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):

Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):

Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):

Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:

Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծունինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:

Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:

Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):

Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):

Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:

Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:

Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:

Ծառայողը օգնում է նախ իրեն

Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:

Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:

Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:

Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:

Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:

Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:

«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):

Կարինե Սուգիկյան

 

«Գնա Աստծո հետևից և կկառուցես կյանքդ»
Քրիստոնյայի համար կարևորագույն նպատակ է ամեն օր հոգևոր աճ ունենալը, կյանքն այնպես ապրելը, որ այն ուղղորդի իրեն դեպի փրկություն: «Ինչի վրա, որ ծախսես կյանքդ, այն էլ կդառնա կյանքիդ իմաստը: Նրա համար, ով սիրում է Աստծուն, կյանքը դառնում է հավիտենություն: Գնա Աստծո հետևից և կյանքդ կկարգավորվի, սկսիր կյանքդ կարգավորել, կկորցնես թե՛ այն և թե՛ Աստծուն»,- ասել է վանական Սիմեոն Աթոսացին: Հունվարի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր .....
Սուրբ Ծննդյան լույսը տարածելու առաքելության ճանապարհին
Տիրոջ ողորմածությամբ ողջ տիեզերքը կրկին լիացավ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի անպատմելի ուրախությամբ: Տոների տոնը հանդիսացող Ս. Ծնունդը, ըստ Ս. Հովհան Ոսկեբերանի, բոլոր առաքինությունների պսակն է, մեր բարիքների աղբյուրը և արմատը, տոն, որով Երկինքը բացվեց: «Մի՞թե կա այս տոնին հավասարը,- ասում է սուրբը,- Աստված երկրի վրա է, մարդը երկնքում, հրեշտակները ծառայում են մարդկանց, դևերը փախչում են, մահը ոչնչացված է, բաց է դրախտը, ճշմարտությունը .....
Երկնքի Արքայությունը ձեռք են բերում ուժեղները
Մեր անմահ հոգին մշտապես գործում է և չի կարող անգործ մնալ, կամ բարին է գործում, կամ չարը, այնտեղ կամ ցորեն է աճում, կամ որոմ: Ամեն բարիք Աստծուց է, և աղոթքն այն միջոցն է, որով հաղորդակից ենք դառնում Տիրոջ կողմից պարգևած բարիքներին: Հոգու խորքից, ջերմեռանդ և անկեղծ աղոթողը ստանում է Տիրոջից օրհնություն բարին գործելու, իսկ նա, ով չի աղոթում, ինքնակամ իրեն զրկում է հոգևոր պարգևներից՝ դատապարտելով իրեն հոգու սառեցմանը: Ջերմեռանդ սրտով աղոթողի սրտում .....
Քրիստոնեական սերը չի ճանաչում սահմաններ
Աստծո պատկերն ու նմանությունը կրող մարդը չի կարող դեպի Աստված գնալ՝ շրջանցելով իր նմանին: Կարևոր է այդ ճանապարհին, որ ճամփորդը զերծ մնա անտարբերությունից և ուղղակի չանցնի այն մարդու կողքով, ում Տերն է ուղարկել իր առջև: Հանդիպումը տվյալ մարդու հետ Աստծո կողմից ընձեռնված հնարավորություն է բարին գործելու և Տիրոջը մոտենալու: Ում էլ, որ հանդիպի ճամփորդն իր ճանապարհին, նա մեկն է, ով իրավահավասար է իրեն, ով ևս ունի Աստծո պատկերը, ինչպես ինքը, ում .....
«Ճշմարիտ սերը վկայվում է գործով և ճշմարտությամբ»
Դեկտեմբերի 29-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Գալստյան ընտանիքին, որ բնակվում է Աջափնյակ 15-րդ թաղամասի Մազմանյան 5/45 հասցեում: Ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում է հայտնվել, քանի որ ոչ ոք չի աշխատում: Ընտանիքի հայրը՝ 41-ամյա Գեղամ Գալստյանը, շինարար է, բայց առողջական խնդրի պատճառով ի .....
Կյանքի կոչվեց «Մշակն արժանի է իր վարձին» տիրավանդ պատգամը
Դեռևս դեկտեմբեր ամսից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարի «Բարի սամարացիներ» խմբի սիրո համագործակցության արդյունքում աջակցություն ստացան Հայոց բանակի մեր զինվորները և սոցիալապես անապահով ընտանիքներ: Այս անգամ «Բարի սամարացիներ» խումբն իր հայրենիքում կյանքի կոչեց «Մշակն արժանի է իր վարձին» (Մատթեոս 10:10) տիրավանդ պատգամը: .....
Ողորմած մարդուն թե՛ Աստված է միշտ հիշում և թե՛ մարդիկ են աջակցում
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, շարունակում է Ս. Ծննդյան տոնին ընդառաջ աջակցել սոցիալապես անապահով ընտանիքներին: Հերթական ընտանիքը, ում այցելեց համայնքը դեկտեմբերի 27-ին, Աբրահամյան ընտանիքն էր, որ վարձակալությամբ բնակվում է Իսակովի 44/4 բն. 18 հասցեում: Յոթ անդամներից բաղկացած ընտանիքը բանկից վարկով գումար է վերցրել և չվճարելու արդյունքում կորցրել է բնակարանը: Սոցիալապես .....
Որտեղ կա սեր, այնտեղ կա վստահություն, այնտեղ կա հույս
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական ծրագրերի շրջանակներում՝ թիրախ-խումբ ընտրելով սոցիալապես անապահով ու բազմազավակ ընտանիքներին և զինհաշմանդամներին: Ծրագրին իրենց աջակցությունն են բերում թե՛ համայնքը և թե՛ հայաստանաբնակ ու արտերկրում բնակվող հավատավոր .....
Համայնքն աջակից եղավ փոքրիկ Էմանուելին
Դեկտեմբերի 23-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, աջակից եղավ Սարգսյան բազմազավակ ընտանիքին: Հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը ընտանիքի զավակին՝ 2.5-ամյա Էմանուելին, և նրա մորը՝ Մարիամ Ղազարյանին (36 տ.), տեղափոխեց Սուրբ Աստվածածին բժշկական կենտրոն, որպեսզի երեխան անցնի ԷԷԳ (էլեկտրոէնցեֆալոգրաֆիա) հետազոտությունը: Վեց անչափահաս զավակների մայրը նշեց, .....
Քանի դեռ ցերեկ է, պետք է գործել
«Ժամանակը Աստծո կողմից մարդուն տրված մի ողորմություն է՝ ի փրկություն նրա հոգու»,- այս են վկայում եկեղեցու հայրերը: Այդ իսկ պատճառով Ս. Պողոս առաքյալը հորդորում է՝ չձանձրանանք բարիք գործելուց, որովհետև, եթե հարատևենք, արդյունքն անպայման կքաղենք իր ժամանակին: Հետևաբար, քանի դեռ ժամանակը մեր ձեռքին է, բարիք անենք բոլորին, մանավանդ հավատի ճանապարհի մեր հարազատներին (Գաղատացիներ 6:9-10): Փրկարար հորդորի համաձայն՝ ոչ ոք չգիտի մեկ րոպե .....
Սերը չի կարող չծառայել
Աստվածհաճության իրական ուղին սերն է, խոնարհությունը և արդարությունը: Սիրել չի նշանակում չարիք չգործել, այլ բարին գործել կարողության չափով: Սերը չի կարող չծառայել, այն մշտապես արարում է և հարստացնում կյանքը՝ տալով նրան այլ արժեք: Սիրո համագործակցության արդյունքում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Ս. Ծննդյան տոնին ընդառաջ աջակից եղավ ևս մեկ կարիքավոր ընտանիքի: .....
Ամեն ինչ վերադառնում է
«Արարքներդ բումերանգի պես վերադառնում են քեզ մոտ»,-ասել է Ուինսթոն Չերչիլը: Ամեն ինչ վերադառնում է. բարին բարության դիմաց, չարը՝ չարության: Մարդը միշտ ստանում է այնքան, որքան տվել է: Բաշխված ավել ուժը, ժամանակը և սերը վերադառնում են և վերադառնում կյանքի անսպասելի պահին: «Հարուստ է ոչ թե նա, ով շատ է ձեռք բերել, այլ նա, ով շատ է բաշխել» (Ս. Հովհան Ոսկեբերան): Դեկտեմբերի 19-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր .....
«Բարությունը կբացի դրախտի դարպասը»
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը՝ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, շարունակում է իրագործել սոցիալական ծրագրերի իր շարքը: Դեկտեմբերի 18-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, Տեր Գրիգորը Կարապետյան Թոռնիկին (43 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան .....
Աստվածնմանության ճանապարհին
«Բոլորդ էլ Աստծո որդիներ եղաք՝ հավատալով Հիսուս Քրիստոսին: Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց իր Որդու Հոգին, որով Աստծուն կոչում ենք «Աբբա», այսինքն՝ «Հայր»: Ուստի դուք այլևս ծառա չեք, այլ որդի, և քանի որ որդի եք, ապա ժառանգելու եք Աստծու խոստումը» (Գաղատացիներ 3:26, 4:6-7): Ս. Պողոս առաքյալի խոսքի համաձայն՝ մեծ պատիվ է Աստծո որդի լինելը, Նրան Հայր անվանելը՝ անվերջ վայելելով Նրա անսպառ օրհնությունն ու ողորմությունը: Ինչպես երեխան .....
Աստվածային սիրո շուրջ՝ մեկ սիրտ և մեկ հոգի
Սերը արարչագործության պսակի՝ մարդու, իրական նկարագիրն է: Ամեն ինչ կորցնում է իր ուժը, եթե հիմքում չկա առաքինություններից գլխավորը՝ սերը: Սիրո շուրջ միավորված մարդիկ համարվում են քրիստոնեական հավատի իրական պտուղը: Այդ պտղի վառ օրինակը տեսնում ենք դեռևս առաջին քրիստոնեական համայնքում՝ հավատացյալների ամբողջ բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի էր (Գործք Առաքելոց 4:32): Աստծուն դառնալով՝ շատ հոգիներ սիրո պարգևի շնորհիվ դառնում են մեկ հոգի, և .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․