Սոցիալական ծառայություն

Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:

Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):

Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):

Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):

Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:

Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծունինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:

Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:

Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):

Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):

Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:

Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:

Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:

Ծառայողը օգնում է նախ իրեն

Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:

Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:

Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:

Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:

Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:

Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:

«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):

Կարինե Սուգիկյան

 

«Յուրաքանչյուրին հատուկ է սիրելու կարողությունը»
Հոկտեմբերի 28-ին, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարադ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Հույսի ավանի 2-րդ թաղամասի 4/99 հասցեում բնակվող Չիլինգարյան ընտանքին: 52-ամյա Ագապի Չիլինգարյանը միայնակ է խնամում իր երեք զավակներին: Տասնհինգ տարի առաջ նրա ամուսինը մեկնել է Ռուսաստան` արտագնա աշխատանքի և անհետ կորել: Այդ ընթացքում Չիլինգարյան .....
«Եկեղեցին Քրիստոսի սիրո իրագործումն է»
Իր պատմության առաջին իսկ օրերից քրիստոնեությունը գործում է իբրև համախոհ և միահոգի համայնք, որից կազմված եկեղեցին, որպես մայր, խնամում և հոգ է տանում իր զավակներին: «Եկեղեցին Քրիստոսի սիրո իրագործումն է»,- ասել է Սբ. Կիպրիանոս Կարթագենացին: Եկեղեցու մարմինը կազմող համայնքը՝ աստվածային սիրով միավորված, իրականացնում է ոչ այլ ինչ, եթե ոչ աստվածադիր սիրո առաքելությունը: Եվ սիրո առկայությամբ և ընդհանուր սիրո հաղորդությամբ է օր-օրի աճում .....
Հետևելով սուրբ և անարատ բարեպաշտությանը
Հոկտեմբերի 21-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, իրականացրեց իր հերթական տնայցը, ինչը մեծ ուրախություն պատճառեց 66-ամյա Ռաիսա Վարոսյանին: Տիկին Ռաիսան ամուսնու մահից հետո արդեն տասնութ տարի բնակվում է Ադոնցի 8 շենքի հարակից տարածքում գտնվող տնակում: Առ այսօր տնակը զուրկ է ջրամատակարարումից և միայն վերջին շրջանում է, որ տիկին Ռաիսային հոսանք է մատակարարվել: Ամեն օր խմելու .....
«Սերը բարության ճառագայթումն է»
Աստված մարդուն արարել է հոգևոր շնորհներով և զորություններով, սակայն դրանք պետք է գործածել, հակառակ դեպքում կնվազեն և կկորսվեն: Աստվածասեր քրիստոնյան, աստվածապարգև իր շնորհներն ու զորությունները գործածելով, փորձում է իր յուրաքանչյուր օրը սրբացնել` զարդարելով այն աստվածահաճո և առաքինի գործերով: Աստծուն և մերձավորին սիրողը ճշմարիտ պաշտամունք է մատուցում Տիրոջը՝ վայելելով աստվածային ներկայության երանությունը: Այդ երանությունը վայելելու .....
Եկեղեցին հարուստ է և հզոր՝ աստվածային սիրով միավորված իր անդամներով
Հոկտեմբերի 14-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական 29/156 հասցեում բնակվող Բարսեղյան ընտանիքին: Ընտանիքի մայրը՝ Լուսինե Բարսեղյանն (36 տ.) ասաց, որ իրենց քառանդամ ընտանիքից ինքը, ամուսինը և որդիներից մեկն առողջական մի շարք խնդիրներ ունեն: Լուսինեի մոտ ութ տարի .....
«Ողորմածությունը մարդուն ակնթարթորեն մոտեցնում է Աստծուն»
«Ողորմության առաքինության մեջ գտնվողն ամեն անգամ բազումողորմ Աստծուց արժանանում է այն փրկարար օղակին, որը՝ որպես կենարար հոգևոր օդ, փրկում է մարդուն իր սեփական կրքերի ու մեղքերի մեջ խեղդվելուց: Կարիքավորին օգնության ձեռք մեկնողը Տիրոջից մի յուրօրինակ լույս ու թեթևություն, ուժ ու եռանդ է ստանում առաջ շարժվելու և առաքինությունների մեջ հարստանալու համար: Եվ մարդն այն սքանչելի զգացումն է ապրում, որ կրկին մոտեցել է Աստծուն, քանի որ .....
«Ողորմությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց»
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում իրականացվող սոցիալական ծրագրերի շարքն իր արձագանքներն է ունենում: Բազում հավատավոր հայորդիներ՝ թե՛ Հայաստանից և թե՛ արտերկրից, արձագանքելով ծրագրին, փորձում են իրենց աջակցությունը բերել այն ընտանիքներին, որ սոցիալապես անապահով վիճակում են հայտնվել: Այս անգամ ծրագրին արձագանքեց սփյուռքահայ մի բարերար, ով չցանկացավ, որ իր անունը .....
Աջակցություն սիրիահայ ընտանիքին
2012 թ.-ից Սիրիայում ընթացող պատերազմի պատճառով Հայաստան ներգաղթեցին բազմաթիվ սիրիահայ ընտանիքներ: Սույն թվականին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, սիրիահայերից ձևավորված համայնքի հոգևոր հովիվ նշանակվեց Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Այսօր Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքում ընդգրկված սիրիահայերը՝ որպես գործուն համայնք, իրենց ակտիվ մասնակցությունն են բերում թե՛ եկեղեցական արարողություններին .....
«Աստվածպաշտությունը կայանում է առատ ողորմածությամբ»
Քրիստոնյայի համար կյանքի ամեն մի պահն իր Փրկչին առավել մոտենալու միջոց է: Այդ պատճառով Քրիստոսին հետևող անձն իր աստվածատուր ժամանակը փորձում է իմաստավորել աստվածահաճո կյանքով: Եկեղեցու հայրերը շատ հաճախ հորդորում են ուշադիր լինել ինքդ քո հանդեպ, ուշադիր լինել, թե ինչ է կատարվում հոգումդ և արդյո՞ք կատարվածն ուղղորդում է դեպի փրկություն: Մեր հոգում են գտնվում այն ամենի արմատներն, ինչ մենք իրագործում ենք կյանքում, ուստի անհրաժեշտ .....
«Տերը քեզանից ի՞նչ է պահանջում՝ ողորմություն սիրել»
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, շարունակում է սոցիալական ծրագրերի իր շարքը՝ այցելելով կարիքավոր ընտանիքների: Սեպտեմբերի 23-ին համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Մանուկյան ընտանքին: 31-ամյա Մանուկյան Ալլան, իր տատիկի և երկու զավակների՝ Հրաչյայի (13 տ.) ու Մերիի (11 տ.) հետ միասին բնակվում է Նորաշեն թաղամասի 47/7շ., բն. 2 հասցեում: .....
Բարի ծառայությամբ իմաստավորում ենք աստվածապարգև մեր կյանքը
Եկեղեցուն անդամագրված և Աստծո որդեգրությունն ընդունած ամեն մի անձ աստվածապարգև իր կյանքն իմաստավորում և լուսավորում է պատվիրանապահությամբ, ճշմարիտ հավատին վայել կյանքով՝ նպաստելով իր և իրեն շրջապատող մարդկանց հոգևոր աճին: Այս դեպքում, Սբ. Պետրոս առաքյալի խոսքի համաձայն, բոլորը փորձում են համախոհ, ուրախակից և ցավակից լինել միմյանց հանդեպ, եղբայրասեր, բարեգութ և խոնարհամիտ (Ա Պետրոս 3:8): Սեպտեմբերի 20-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու .....
Ապրել՝ նշանակում է սիրել
Սեպտեմբերի 15-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Էջմիածին քաղաքի Չարենցի 591 հասցեում բնակվող Մկրտչյան ընտանիքին: Սոցիալապես անպահով վիճակում հայտնված ընտանիքն այժմ երեք հոգուց է բաղկացած. երեխաների հայրը դատապարտվել է 2.7 տարվա ազատազրկման, մայրը լքել է երեխաներին և 56-ամյա Գրիգորյան Նինելի .....
«Գերագույն պատվիրանը սերն է՝ անարատ սրտից և անկեղծ հավատից բխած»
Սբ. Գրքի բազում պատգամների և պատվիրանների լրումը հանդիսացող գերագույն պատվիրանը սիրո պատվիրանն է: «Գերագույն պատվիրանը սերն է՝ անարատ սրտից, մաքուր խղճմտանքից և անկեղծ հավատից բխած սերը»,- ասել է Սբ. Պողոս առաքյալը (Ա Տիմոթեոս 1:5): Աստծո հանդեպ մարդու սերը վաղ թե ուշ արտահայտվում է  մերձավորի հանդեպ սիրով: Տիրավանդ պատգամ է սիրել մերձավորին, ինչպես ինքդ քեզ, այսինքն՝ տեսնել, գնահատել և սիրել դիմացինի մեջ առկա աստվածային պատկերը: .....
Իրական երջանկության իրական ճանապարհը
«Երջանիկ լինել Աստծով, նշանակում է. սիրել, ինչպես Նա է սիրում, օգնել, ինչպես Նա է օգնում, տալ, ինչպես Նա է տալիս, ծառայել, ինչպես Նա է ծառայում»,- ասել է Մայր Թերեզան: Այս խոսքերը դեպի իրական երջանկություն տանող իրական ճանապարհ են հանդիսանում՝ դարավոր փորձառությամբ հաստատված ավելի երջանկաբեր է տալը, քան առնելը (Գործք Առաքելոց 20:35): Եվ իրապես այս պատգամն իրագործողի սիրտն անմիջապես լիանում է երջանկության մի զգացումով, որ աստվածատուր է և .....
Երանի նրան, ով մտածում է աղքատի մասին
Յուրաքանչյուր անձ բարին արարելու հնարավորություն ունի, որ իրեն շնորհված է Տիրոջ կողմից: «Աստված մարդուն տալիս է այնքան, որքան անհրաժեշտ է նրան և նաև նրա համար, որպեսզի կարողանա բարին գործել»,- ասել է Սիմեոն վանականը: Սաղմոսերգուն էլ երանի է տալիս նրան, ով մտածում է աղքատի և տնանկի մասին՝ նշելով, որ փորձանքի օրը Տերը կփրկի նրան (Սաղմոս 40:2): Բարին արարելու մեծ պատրաստակամությամբ՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արք. Կճոյանի .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․